Առաջին օրվա երթուղի՝ գլխավոր տեսարժան վայրերով
Երևանի գլխավոր տեսարժան վայրերի մեծ մասը գտնվում է քաղաքի կենտրոնում։«Կասկադ» համալիր
Նախաճաշից և մեկ բաժակ անուշաբույր հայկական սուրճից հետո (որը, ի դեպ, այստեղ եփում են ջազվեի մեջ և շատ հազվադեպ են կաթով հավելում) խորհուրդ ենք տալիս գնալ Կասկադ համալիր: Այն սկսել են կառուցել դեռ խորհրդային տարիներին՝ 70-ական թթ.-ին՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի 1924թ.-ի գլխավոր հատակագծի հիման վրա: Համալիրի վերին հատվածը դեռ անավարտ է:
«Կասկադ» համալիր

Տեսարան կասկադի վերևից
Մատենադարան
Հաջորդիվ առաջարկում ենք քայլել (զբոսանքը կտևի մոտ 10 րոպե) մինչև Մատենադարան։ Այն հայոց գրերի թանգարանն է, որտեղ կարելի է տեսնել հնագույն ձեռագրեր, այդ թվում՝ 7-րդ դարի «Վեհամոր Ավետարան»-ը։ Կասկադից դեպի Մատենադարան տանող ճանապարհին կտեսնեք «Հայոց գրերի երթ»-ը, որը նշված է նաև Yandex.Maps հավելվածում: Այն պատ է, որի վրա տրավերտինե շրջանակների մեջ տեղադրված են 36 չժանգոտվող պողպատից, ռելիեֆաձև հայոց այբուբենի տառերը։Մատենադարանում կարելի է ուսումնասիրել ցուցանմուշներն ինքնուրույն (մուտքը վճարովի է) կամ պատվիրել էքսկուրսիա հայերենով: Լուսանկարելն առանձին վճար է կազմում, իսկ նկարող սարքով լույսով նկարելն արգելվում է: Թանգարանային համալիրի տարածքում գործում է հուշանվերների խանութ, որտեղից կարելի է ձեռք բերել ձեռագրերից ստացված, հնագույն բաղադրատոմսերով պատրաստված բուժիչ նյութեր՝ հուշանվերի տեսքով, ինչպես նաև այլ հուշանվերներ։ Մատենադարան այցի համար նախատեսեք 1-1.5 ժամ։

Մատենադարան՝ հին ձեռագրերի թանգարան
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Մաշտոցի պողոտայով 15 րոպե քայլելով կհասնեք օպերայի և բալետի թատրոն: Այն Երևանի նշանավոր շենքերից մեկն է, որը կառուցվել է խորհրդային նեոկլասիկական ոճով՝ հայկական ազգային կոլորիտի համադրությամբ։ Գտնվում է Ազատության հրապարակում, որտեղից Հյուսիսային պողոտայի հետիոտնային հատվածով կարելի է քայլել դեպի Հանրապետության հրապարակ։ Այստեղ կարող եք կանգ առնել մի բաժակ սուրճ կամ թեյ վայելելու համար՝ թատրոնի շրջակայքում կան բազմաթիվ սրճարաններ: Կարող եք նաև մի փոքր առաջ գնալ՝ դեպի Հյուսիսային պողոտա։ Վերջինս Երևանի գլխավոր զբոսաշրջային փողոցն է, որը Կասկադ համալիրը կապում է Հանրապետության հրապարակի հետ։ Այստեղ կան բազմաթիվ խանութներ, այդ թվում՝ «Տաշիր Սթրիթ» ընդարձակ ստորգետնյա առևտրի սրահը՝ 7000 մ² առևտրային տարածքով՝ ներառյալ սրճարաններ և այլ սրահներ։Կարող եք մնալ Հյուսիսային պողոտայում՝ ճաշելու տեղական ռեստորաններից մեկում: Հայկական խոհանոց առաջարկում են «Հին Էրիվան»-ը, «ՄԻՍ»-ը և այլն։ Օպերայի և բալետի թատրոնի ուսումնասիրության և ճաշ համտեսելու համար տրամադրեք 1-1.5 ժամ:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Եթե դեռ չեք հոգնել, եկեք առաջ շարժվենք՝ Հանրապետության հրապարակով (որին ավելի ուշ կանդրադառնանք), Տիգրան Մեծ պողոտայով դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Դուք կանցնեք կանաչապատ Երիտասարդության զբոսայգով և կտեսնեք իր չափերով ու վեհությամբ ապշեցուցիչ, ամենամեծը Հայաստանում և մեծությամբ երկրորդը՝ Անդրկովկասում եկեղեցին։ Այն կառուցվել է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ և օծվել 2001թ.-ին։ Եկեղեցական համալիրը բաղկացած է Սուրբ Տրդատ III, Սուրբ Աշխեն մատուռներից և բուն եկեղեցուց, որը նախատեսված է 1700 այցելուի համար: Ընդհանուր մակերեսը կազմում է գրեթե 4000 մ²։ Շինությունն իր ճարտարապետությամբ նման չէ հայկական մյուս եկեղեցիներին, արտաքուստ այն ինչ-որ չափով հիշեցնում է Թաջ Մահալը: Ներքին հարդարանքը զուսպ է՝ չկան որմնանկարներ, հետաքրքիր է մտածված բնական լույսի մուտքը։ Առաջարկում ենք համալիրի ուսումնասիրության համար հատկացնել մեկ ժամ, իսկ եթե ցանկանում եք զբոսնել մոտակայքի այգում, ապա ավելացրեք ևս մեկ ժամ։ Իսկ մենք շարժվում ենք առաջ:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Ծիծեռնակաբերդ
Հայոց ցեղասպանության զոհերի թանգարանը այգու մյուս հատվածում է։ Այն գրեթե ամբողջությամբ ստորգետնյա է, բաղկացած է երկու հարկից, ցուցասրահներում Ձեզ կպատմեն Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի ոչնչացման պատմությունը: Հուշահամալիրի և թանգարանի համար առնվազն երկու ժամ տրամադրեք:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության զոհերի թանգարան
Հանրապետության հրապարակ
Իսկ երեկոն կավարտենք Հանրապետության հրապարակում։ Ժամը 20:00-20:30 (ժամանակացույցը հարկավոր է ճշտել) մայիսից հոկտեմբեր ընկած հատվածում այստեղ ցուցադրվում է պարող շատրվանների շոուն, այնպես որ, եթե դեռ հուշահամալիրի հատվածում եք, տաքսի պատվիրեք, որպեսզի բաց չթողնեք անկրկնելի ցուցադրությունից ոչ մի րոպե: Խնդրում ենք նկատի ունենալ, որ շատրվանները գործում են ամեն օր, բացի երեքշաբթիից (սանիտարական օր): Շատրվանները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահի շենքի (որն ավելի շատ պալատ է հիշեցում) անմիջապես դիմաց: Ցերեկը շատրվանները «հանգստանում են», գործում են ջրի միայն փոքր շիթեր։ Բայց երեկոյան ջուրը ցայտում է հարյուրավոր շիթերով, որոնք ներկառուցված լուսավորության շնորհիվ փոխում են իրենց գույները, բարձրությունը և շարժման ուղղությունը երաժշտության ռիթմով։ Շոուն հիշեցնում է հրավառություն կամ էլ փերիների պար, այն շարունակվում է մինչև ժամը 23:00-ն։ Այդպիսով, եթե դեռ վերջնականապես չեք հոգնել, կարող եք տեսնել.- Երևանի պատմության թանգարանը: Այստեղ պահվում են Ուրարտուի ժամանակաշրջանից հասած հնագիտական գտածոներ (մ.թ.ա. 1-ին հազարամյակ), ինչպես նաև Հայաստանի պատմության մասին վկայող հնագիտական առարկաներ։
- Հայաստանի ազգային պատկերասրահ: Այստեղ թվով 7 հարկերում ներկայացված են հայ և համաշխարհային վարպետների հնագույն և ժամանակակից ավելի քան 40000 նկարներ, փորագրություններ և քանդակներ։ Գործում է նաև սրճարան ու հուշանվերների խանութ։
- Երևանի 2800-ամյակի այգի: Իրականում, նույն հատվածում այստեղ կա երեք այգի՝ 2800-ամյակի, մանկական և անգլիական: Երևանի 2800-ամյակի այգում կա 2800 շիթերից կազմված շատրվանային համալիր։ Այգին լի է կանաչ տարածքներով, կարելի է տեսնել նաև բազմաթիվ գեղեցիկ քանդակներ։
- Վերնիսաժ: Աշխատում է միայն հանգստյան օրերին, այստեղ տեղի արհեստավորներից կարող եք գնել ամենայուրատեսակ հուշանվերները: Ձեռագործ իրերը՝ գորգերից մինչև կերամիկա, հետագայում հաճելի կերպով կհիշեցնեն Ձեր ճանապարհորդության մասին:

Հանրապետության հրապարակ

Հանրապետության հրապարակը երեկոյան՝ երգող շատրվաններով
Ու՞ր գնալ երեխաների հետ Երևանում
«Երևան պարկ»
Այն գտնվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից ոչ հեռու, այնպես որ, եթե Ձեր երեխան չի հետաքրքրվում պատմությամբ, կարող եք փոխզիջման գնալ իր հետ՝ նախ էքսկուրսիա, հետո՝ զվարճանք։ «Երևան պարկ»-ում գործում է ավելի քան 20 ատրակցիոն՝ էքստրեմալության տարբեր մակարդակներով։ Ովքեր ադրենալինի պակաս ունեն, խորհուրդ ենք տալիս նստել «Booster»-ը (բարձրությունը՝ 40 մ), թռչել «Maverick»-ի վրա կամ դիտել Երևանը «Պտտվող անիվ» կարուսելի վերևից։ Այստեղ կան կարուսելներ՝ նախատեսված նաև ամենափոքրիկների համար, ինչպես նաև սրճարաններ, քաղցրավենիքով լի սայլեր և շատ ավելին։
«Երևան պարկ»
«Սիթիզեն մասնագիտությունների քաղաք»
Գտնվում է Բուսաբանական այգու հարևանությամբ՝ Երևանի հյուսիսարևելյան մասում։ Ի դեպ, այգի այցը նույնպես հետաքրքիր գաղափար է. այստեղ կարելի է կազմակերպել ֆոտո նկարահանում՝ բույսերի մոտ, իսկ հատկապես գեղեցիկ կադրեր ստացվում են ապակեպատ ջերմոցում։Բայց, եկեք վերադառնանք մեր նախապես ընտրած վայրին։ «Սիթիզեն». վայր, որտեղ երեխան կարող է «աշխատել» ավելի քան 60 մասնագիտություններով: Այսպես, օրինակ, լինել հրշեջ և հանգցնել վառվող շենքը: Կամ աշխատել գեղեցկության սրահում և ձեռք բերել մաշկի խնամքի, մատնահարդարման և վարսահարդարման բազային գիտելիքներ: Կա նաև բլոգերների համար նախատեսված անկյուն, որտեղ պատմում են թրենդների մասին և սովորեցնում, թե ինչպես նկարահանել զվարճալի տեսանյութեր։

«Սիթիզեն մասնագիտությունների քաղաք»

Բուսաբանական այգի
Երևանի կենդանաբանական այգի
«Սիթիզեն»-ից մինչև կենդանաբանական այգի զբոսնելով կտևի մոտավորապես մեկ ժամ, կարող եք կամ քայլել, կամ էլ օգտվել հասարակական տրանսպորտից. կենդանաբանական այգին ներառված է 41 ավտոբուսի երթուղում, հարկավոր է իջնել «Երևանի կենդանաբանական այգի» կանգառում:Կենդանաբանական այգու տարածքը 85.000 մ² է։ Այստեղ ներկայացված են կենդանիների և թռչունների գրեթե 200 տեսակ։ Նպատակը. նպաստել հազվագյուտ տեսակների պահպանմանը, ինչպես նաև այցելուներին պատմել էկոլոգիայի կարևորության մասին: Փակ ընդարձակ և պարիսպապատ տարածքներում բնակվում են փղերը, գետաձիերը, կապիկները, արջերը, վագրերը, առյուծները, ինչպես նաև ֆաունայի այլ ներկայացուցիչներ: Շատ հետաքրքիր է տեսնել կերակրման գործընթացը: Ժամանակացույցը կգտնեք կենդանաբանական այգու պաշտոնական կայքում։

Երևանի կենդանաբանական այգի
«Ջրաշխարհ»
Այն գտնվում է Երևանի կենդանաբանական այգու և բուսաբանական այգու միջև։ Ներսի տարածքը հսկայական է՝ 20.000 մ2՝ մինչև 3000 մարդ տարողությամբ։ Առկա է լողավազան՝ հանգստի բազմոցներով, այստեղ կարելի է պարզապես հանգստանալ և լողալ, իսկ փոքրիկների համար՝ մանկական լողավազան։ Եվ կա նաև այն, ինչի համար մարդկանց մեծամասնությունն է այցելում «Ջրաշխարհ»՝ ջրային սլայդեր: Ամենամեծն ու ամենաէքստրեմալը «Կամիկաձե»-ն է, բացի դրանից, կա մի զվարճալի սլայդ, որը նման է կիսաշրջանաձև ռամպի: Գործում է նաև VIP զոնա՝ ջակուզիով, բար, որում կարող եք համտեսել խորոված և շատ ավելին։ «Ջրաշխարհ»-ը բացօթյա ակվապարկ է, ուստի այն գործում է միայն ամռանը: Ցուրտ սեզոնին կարող եք այցելել փակ տիպի լողավազանով «Ակվատեկ», որը գտնվում է «Ջրաշխարհ»-ի հարևանությամբ:
«Ջրաշխարհ»
Երևանի մանկական երկաթուղի
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հակառակ կողմում՝ Հրազդան գետից այն կողմ, գտնվում է Երևանի մանկական երկաթուղին։ Այն բացվել է 1937թ.-ին: Այստեղ աշխատում էին և գնացքը վարում էին երեխաներ, որոնք նախապես անցել էին երկաթուղային շարժակազմի երիտասարդ վարորդների, երկաթուղային նշանների և ռելսերի փոփոխության համար պատասխանատու անձանց, գնացքներում տոմսերի ստուգման, ուղևորների վարքի վերահսկման և միջավայրի ապահովման համար պատասխանատու անձանց, ինչպես նաև երկաթուղային անձնակազմի այլ հաստիքների պատրաստման դասընթացներ: Միակ չափահասը լոկոմոտիվավարն էր։ Շուտով մոտակայքում բացվեց մանկական երկաթուղային այգին։Այժմ երկաթուղին նույնպես աշխատում է։ Ճիշտ է, այն գործում է միայն որպես ատրակցիոն և չի կրում կրթական որևէ գործառույթ։ Մնացել է գործող միայն մեկ գնացք, կայարանները վաղուց վերանորոգման կարիք ունեն, այդ իսկ պատճառով գնացքը կանգառներ չի կատարում՝ պարզապես մի կետից մյուսն է գնում՝ ապա վերադառնում։ Ամեն դեպքում երկաթուղին դեռ պահանջարկ ունի որպես պատմական արտեֆակտ և ժամանցի հետաքրքիր տարբերակ:

Երևանի մանկական երկաթուղի
Ուրիշ ի՞նչ տեսնել Երևանում
Կոնդ թաղամաս
Կոնդը գտնվում է Հանրապետության հրապարակից քայլելով 15 րոպե հեռավորության վրա։ Սա հին թաղամաս է՝ «երևանյան աղքատիկ թաղամաս»-ը։ Այստեղ XVII-XVIII դդ.-ում ապրում էին բոշա գնչուները, բնակչության աղքատ խավերը, ինչպես նաև տեղական համայնքների ղեկավարները։ Պահպանվել են գրեթե չմշակված քարերից կառուցված տներ, նեղանցիկ փողոցներ, մի խոսքով՝ Կոնդը Երևանի պատմության լավ պահպանված էջերից է:
Կոնդ թաղամաս
«ԱՐԱՐԱՏ» թանգարան և կոնյակի գործարան
Կոնյակի գործարան ևս հնարավոր է Հանրապետության հրապարակից ոտքով հասնել՝ միայն թե հակառակ կողմից՝ Երևանի 2800-ամյակի այգու մոտով։ Կարող եք էքսկուրսիա գնալ «ԱՐԱՐԱՏ» թանգարան՝ համտեսով, տեսնել, թե ինչպես է պատրաստվում և պահվում պատմական կոնյակը, ինչպես նաև ընկերության խանութից մեկ շիշ կոնյակ գնել և տանել տուն՝ որպես հուշանվեր։
«ԱՐԱՐԱՏ» թանգարան և կոնյակի գործարան