Հայաստանի պատմության թանգարանը, որը գտնվում է Երևանի հենց սրտում՝ Հանրապետության հրապարակում, ազգային հիշողության ամենակարևոր պահապաններից է։ Հիմնադրվել է այն 1919 թվականին և սկզբում կրել է «Էթնոգրաֆիկ-Անտրոպոլոգիական Թանգարան-Գրադարան» անվանումը։ Տարիների ընթացքում հավաքածուն անընդհատ հարստացել է՝ թանգարանը դարձնելով եզակի վայր, որտեղ Հայաստանի պատմությունն ու մշակույթը ներկայացված են պալեոլիթի ժամանակաշրջանից մինչև մեր օրերը։
Ցուցադրությունները ընդգրկում են ժողովրդի հազարամյա ուղին՝ ներկայացնելով հնագիտական գտածոներ, հազվագյուտ ազգագրական առարկաներ, հին ձեռագրեր ու արվեստի գործեր։ Ազգային հավաքածուն ընդգրկում է մոտ 400000 ցուցանմուշ, որոնց մեջ կան անգին նմուշներ՝ աշխարհում համարժեքը չունեցող: Այստեղ կարելի է տեսնել նախնադարյան մարդու գործիքներ, Ուրարտուի ոսկերչական արվեստի գլուխգործոցներ, կենցաղային իրեր, տարազներ, զենքեր ու փաստաթղթեր, որոնք արտացոլում են երկրի զարգացման տարբեր փուլերը։
Թանգարանը ոչ միայն ցուցասրահ է, այլև գիտահետազոտական կենտրոն, որտեղ մասնագետները ուսումնասիրում են Հայաստանի մշակութային հարուստ ժառանգությունը։ Նրա դահլիճներով շրջելը իսկական ճամփորդություն է ժամանակի միջով, որտեղ յուրաքանչյուր ցուցանմուշ կենդանանում է ու պատմում իր պատմությունը։ Հայաստանի պատմության թանգարանը ոչ միայն հնությունների հավաքածու է, այլև հայ ժողովրդի բազմադարյա ճակատագրի հայելին՝ պահող ազգային ինքնությունն ու մշակույթը։
Բաց է՝
Երք - Շաբ: 11:00 - 18:00
Կիր: 11:00 - 17:00
|
|
Էքսկուրսավարի վճար.
|
1-25
|
անձը՝
|
13.50 USD
|
|
|
26-50
|
անձը՝
|
27.01 USD
|
|