Հայաստանի ճամփորդական բլոգ
Արդյունքներ՝ 30
-
Ամենաթարմ
02 Օգս, 2026
7-8 րոպե
77 անգամ
Հայկական խոհանոց․ 10 ավանդական ուտեստ, որոնք պետք է փորձել Հայաստանում
Հայկական խոհանոցը մեկ սեղանի շուրջ միավորում է հյուրընկալությունը, ժառանգությունն ու տոնը։ Դարերի ընթացքում ձևավորված այն հիմնված է հնագույն ավանդույթների վրա՝ համադրելով թարմ բաղադրիչներ, հարուստ համեր և սերնդեսերունդ փոխանցված պատրաստման եղանակներ։ Ճանապարհորդների համար տեղական ուտեստները համտեսելը Հայաստանի մշակույթն ու ոգին ճանաչելու լավագույն ձևերից մեկն է։ Գաստրոնոմիա և գինեգործություն Գնահատական. 5.0 -
15 Հլս, 2026
4-5 րոպե
148 անգամ
Արարատ լեռ՝ Հայաստանի խորհրդանիշը. լեռան տեսարանով հիանալու համար լավագույն վայրերը
Հայաստան այցելողներին առաջին հերթին հմայում է հորիզոնում վեր խոյացող Արարատ լեռը: Արարատի ձյունածածկ գագաթները տեսանելի են Երևանի և շրջակա հովիտների երկնակամարին՝ Հայաստանի գրեթե ամեն անկյունից: Տարվա եղանակից և օրվա ժամից կախված՝ լեռը փոխում է իր կերպարը՝ առավոտյան լուսաբացին երևալով վարդագույն, մայրամուտին՝ ոսկեգույն, իսկ ձմեռային երկնքի տակ՝ շողշողուն սպիտակ։ Բնություն և ակտիվ հանգիստ Ու՞ր այցելել Հայաստանում Գնահատական. 5.0 -
23 Հնս, 2026
4-5 րոպե
137 անգամ
Սևանա լիճ. լողալուց բացի ժամանցի այլ տարբերակներ
Հաճախ «Հայաստանի կապույտ մարգարիտ» կոչվող Սևանը երկրի ամենաթանկարժեք գանձերից մեկն է։ Մոտ 2000 մ բարձրության վրա գտնվող և շուրջ 1200 ք. կմ մակերես ունեցող այս լիճը համարվում է աշխարհի ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկը։ Ընտանեկան և առողջարանային հանգիստ Բնություն և ակտիվ հանգիստ Ու՞ր այցելել Հայաստանում Գնահատական. 5.0 -
26 Մայ, 2026
15-17 րոպե
222 անգամ
Թողե՛ք Ալպերն անցյալում: Ինչու՞ ընտրել Հայաստանը՝ որպես Ձեր հաջորդ երթուղի
Հոգնե՞լ եք նույնատիպ արահետներից: Այն նույն մարդաշատ արահետներից, որոնք հիշեցնում են քաղաքի աղմկալի փողոցները: Իսկ տեսարանները, չնայած որ հիացնող են, բայց կարծես կրկնվող ու կանխատեսելի են թվում: Ու՞ր այցելել Հայաստանում Բնություն և ակտիվ հանգիստ Գնահատական. 5.0 -
28 Ապր, 2026
10-12 րոպե
256 անգամ
Ապրեք երկրի ռիթմով. էկոտուրիզմը ֆերմաներում, խաղողի այգիներում և Հայաստանի գյուղերում
Կարծում եք՝ լա՞վ եք ճանաչում Հայաստանը։ Հնարավոր է՝ Ձեր մտքում Երևանի աշխույժ սրճարանների պատկերն է կամ հնագույն տաճարները, որոնք երկնքի տեսարանին, կարծես, քարե պահապանների պես հսկում են երկիրը։ Ի՞նչ կլինի, եթե Ձեզ ասենք, որ այս երկրի իրական հոգին քաղաքի աղմուկի մեջ չի թաքնված։ Այն՝ արևի տակ հասունացած ու ծառից քաղված ծիրանի համի մեջ է։ Այն՝ թարմ թխվող հացի բույրից արթնացող գյուղի խաղաղ շշուկի մեջ է: Մեր երկրի հոգին սպասում է Ձեզ անմիջապես քաղաքի սահմաններից այն կողմ։ Բնություն և ակտիվ հանգիստ Գաստրոնոմիա և գինեգործություն Ու՞ր այցելել Հայաստանում Գնահատական. 5.0 -
10 Ապր, 2026
13-15 րոպե
616 անգամ
Հայաստանի բուժիչ ջրերը. ուղեցույց նրանց համար, ովքեր առաջին անգամ են այցելելու Ջերմուկ
Առօրյա կյանքի անվերջ աղմուկը հոգնեցնու՞մ է Ձեզ: Դուք պարզապես ուժասպառ եք եղել և երազում եք հանգստի մասի՞ն: Պատկերացրեք, եթե Դուք կարողանաք մեկնել մի վայր, որտեղ օդը թարմ ու մաքուր է, ամենուրեք հսկա լեռներ են, դե իսկ ընդերքից ելնող ջուրն օժտված է բուժիչ հատկություններով: Բնություն և ակտիվ հանգիստ Ու՞ր այցելել Հայաստանում Գնահատական. 5.0 -
13 Մար, 2026
5-6 րոպե
435 անգամ
Հայաստանի լավագույն հյուրանոցները – ԹՈՓ վայրեր՝ 2026թ.-ի անթերի հանգստի համար
Հայաստանն աստիճանաբար դառնում է պրեմիում տուրիզմի աշխարհի քարտեզի մի մասնիկը։ Դեռևս տասը տարի առաջ այստեղ կային ընդամենը մի քանի միջազգային մակարդակի հյուրանոցներ, իսկ այսօր երկիրը վստահորեն մրցում է եվրոպական առողջարանների հետ։ Եվ անում է դա իր ուրույն ձևով․ այստեղ շքեղությունը երբեք մշակույթից և բնությունից անջատ չէ։ Այս ուղեցույցում ներկայացված են Հայաստանի 2026թ.-ի լավագույն հյուրանոցները՝ Երևանի «պալատներից» մինչև լեռնային էկո ռեզորթներ։ Ընտանեկան և առողջարանային հանգիստ Գնահատական. 5.0 -
26 Փտր, 2026
11-13 րոպե
1011 անգամ
Հայաստանի մարգարիտը՝ Սևանա լիճը. հանգստի ամբողջական ուղեցույց
Սևանը հաճախ անվանում են «հայկական ծով», և դա պարզապես գեղեցիկ փոխաբերություն չէ։ Այս բարձրլեռնային լիճը զբաղեցնում է երկրի տարածքի գրեթե մեկ հինգերորդը և այնքան մեծ է, որ նրա ափերին կանգնած՝ հեշտ է մոռանալ այն մասին, որ դու ծովի մոտ չես գտնվում։ Սևանի օդն առանձնահատուկ է, լճի գույնը մշտապես փոխվում է, և, կարծես, կա լեռներին ոչ բնորոշ որոշակի ազատության զգացում։ Ամռանը մարդիկ գալիս են այստեղ լողալու և արևայրուք ստանալու, աշնանը՝ ափի երկայնքով զբոսնելու և դիտելու, թե ինչպես է երկինքն արտացոլվում ջրի մեջ, իսկ ձմռանը լիճը վերածվում է սառույցով և քամով նկարված պատկերի։ Այս ուղեցույցում ներառել ենք բոլոր հաճախ տրվող հարցերի պատասխանները. ինչպե՞ս հասնել, որտե՞ղ գիշերել, ի՞նչ համտեսել և ո՞ր երթուղիներն ընտրել, որպեսզի Սևանում հանգիստն անմոռանալի դառնա: Բնություն և ակտիվ հանգիստ Ընտանեկան և առողջարանային հանգիստ Գնահատական. 5.0 -
02 Փտր, 2026
7-9 րոպե
808 անգամ
Հայկական գորգեր․ պատմությունը և զարդանախշերի խորհուրդները
Գորգագործությունը Հայաստանում ունի հազարամյակների պատմություն։ Յուրաքանչյուր գորգ գույների ու նրբաճաշակ նախշերի կտավ է, որն իր մեջ կրում է ընտանիքների, տարածաշրջանների և հավատալիքների հիշողությունը։ Նախշերը, որոնք առաջին հայացքից կարող են թվալ զուտ զարդարանք, հաճախ ունեն խորը իմաստ՝ բարեկեցության մաղթանքներից մինչև պաշտպանական խորհրդանիշներ։ Մշակույթ և տոներ Գնումներ և հուշանվերներ Գնահատական. 4.8 -
07 Հնվ, 2026
9-11 րոպե
659 անգամ
Հայաստանի լեգենդները և առասպելները
Հայաստանը հաճախ անվանում են «թանգարան բաց երկնքի տակ», «վանքերի և լեռների երկիր», սակայն այս հայտնի պատկերի խորքում գոյություն ունի մի այլ Հայաստան՝ կերտված առասպելներով, լեգենդներով ու սերունդների հիշողության մեջ պահպանված պատմություններով։ Օգտակար տեղեկություններ Մշակույթ և տոներ Գնահատական. 5.0 -
20 Դեկ, 2025
12-14 րոպե
1211 անգամ
Յուրահատուկ հյուրանոցներ Հայաստանում
Սովորաբար, երբ խոսքը վերաբերում է Հայաստանով ճանապարհորդությանը, առաջինը հիշվում են վանքերը, Սևանա լիճը կամ Երևանի փողոցները։ Բայց կա մի մանրուք, որը կարող է ճանապարհորդությունը բոլորովին այլ դարձնել՝ գիշերակացի վայրը։ Այս երկրում հյուրանոցները չեն սահմանափակվում զուտ «սենյակ + նախաճաշ» ընդունված ձևաչափով։ Այստեղ կարելի է գիշերել կիրճի եզրին տեղակայված փայտե տակառի մեջ, հոբիթների ոճով կառուցված տանը՝ Դիլիջանում, ապակյա հատակով քարայրային համարում կամ նույնիսկ արթնանալ խաղողի այգիներում, վայելել մեկ բաժակ տեղական գինին և աննկարագրելի տեսարանները։ Այս հոդվածում Ձեզ կներկայացնենք գիշերակացի ամենահետաքրքիր տարբերակները։ Ընտանեկան և առողջարանային հանգիստ Ու՞ր այցելել Հայաստանում Գնահատական. 5.0 -
09 Դեկ, 2025
8-9 րոպե
1853 անգամ
Երևանը՝ սիրահարների աչքերով. ամենառոմանտիկ վայրերը և ժամանցի տարբերակները
«Հյուր Սերվիս»-ի հետ ճանապարհորդելը հիանալի հնարավորություն է թե սիրո խոստովանություն անելու, առաջարկություն անելու, և թե պարզապես երկուսով ժամանակ անցկացնելու Հայաստանի ամենառոմանտիկ անկյուններում։ Այսօր մենք Ձեզ հրավիրում ենք Երևանով զբոսանքի. կազմել ենք մեկ օրվա երթուղի և ներկայացրել, ժամադրության համար նախատեսված լավագույն վայրերը: Երևան․ մայրաքաղաքի ուղեցույց Գնահատական. 5.0