Արարատ լեռ՝ Հայաստանի խորհրդանիշը. լեռան տեսարանով հիանալու համար լավագույն վայրերը
Խոր Վիրապի վանք
Խոր Վիրապի վանքը և վեհաշուք Արարատ լեռը
Երևանի տանիքներ
Երևանից Արարատը երևում է, ասես, լուռ պահապան, որը մշտապես հսկում է մայրաքաղաքի կյանքը հեռվից՝ տարածելով իր վեհ ու հավերժական ներկայությունը։ Երևանի կենտրոնում՝ հատկապես Հյուսիսային պողոտայում և Հանրապետության հրապարակի մոտ, ռուֆթոփ սրճարաններն ու ռեստորանները հրաշալի հնարավորություն են տալիս Արարատի հմայիչ տեսարանի ուղեկցությամբ վայելելու մեկ բաժակ սուրճ կամ գինի: Գարնան ու աշնան պարզ օրերին Արարատը երևում է իր ամբողջ շքեղությամբ, երբ գագաթները պարզ են ու մաքուր՝ առանց մառախուղի շղարշի:
Երևանի տանիքներից բացվող Վարդագույն քաղաքի և Արարատի համայնապատկերը
Հաղթանակի զբոսայգի
Երևանի Հաղթանակի զբոսայքին լավագույն վայրերից մեկն է՝ Արարատով հիանալու համար: Զբոսայգին միաժամանակ և՛ կրում է պատմության շունչը, և՛ հրաշալի հանգստի վայր է, որտեղ տեղադրված է Մայր Հայաստանի վեհաշուք արձանը: Դե իսկ մենամեծ գրավչությունն այն համայնապատկերն է, որը բացվում է այստեղից. Արարատը վեր է խոյանում քաղաքի գծապատկերի հետևում՝ ընդգծված Երևանի ժամանակակից շենքերով ու լայն պողոտաներով: Արձանի խորհրդանշական ներկայությունն ու հեռվում փայլող գագաթները ստեղծում են հզոր տեսարան, որտեղ Հայաստանի պատմական պայքարը միաձուլվում է նրա հարատևող ու չխամրող ոգու հետ:Խորհուրդ զբոսաշրջիկներին. անպայման նստեք Հաղթանակի զբոսայգու Սատանու անիվ կոչվող կառուսելը: Դանդաղ վերելքը Ձեզ տալիս է հնարավորություն հիանալ Արարատի փոփոխվող տեսարաններով, որոնք չեք գտնի գրեթե ոչ մի այլ վայրում։
«Մայր Հայաստան» հուշարձանը և հավերժական Արարատը
Ծիծեռնակաբերդ
Քաղաքին մոտ գտնվող համայնապատկերային տեսարան վայելելու համար այցելեք Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բարձունքը։ Այստեղից բացվում է տեսարան ամբողջ հովտով դեպի Արարատ լեռը՝ դարձնելով այս վայրը ամենահուզիչ կետերից մեկը, որտեղից կարելի է հիանալ լեռով: Հուշահամալիրի խոնարհ ճարտարապետության և հեռավոր ձյունածածկ գագաթների համադրությունը ստեղծում է հատկապես տպավորիչ տեսարան:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը և Արարատ լեռը
Չարենցի կամար
Գառնու տաճար տանող ճանապարհին այցելուներին դիմավորում է Հայաստանի ամենահայտնի դիտահարթակներից մեկը՝ Չարենցի կամարը։ Արարատ լեռը փառաբանած բանաստեղծ Եղիշե Չարենցի անունը կրող այս կիսաշրջանաձև կառույցը կարծես քարե շրջանակ լինի, որն ընդգծում է լեռան վեհությունը։
Պատուհան դեպի հավերժություն․ Արարատը՝ Չարենցի կամարի միջով
Էջմիածին
Երևանից ընդամենը 20 կմ հեռավորության վրա գտնվող Էջմիածնի Մայր տաճարը Հայաստանի հոգևոր սիրտն է և ևս մեկ հիշարժան վայր։ Կանգնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր համարվող այս տաճարի բակում՝ կարող եք տեսնել, թե ինչպես են նրա գմբեթներն ու խաչերը միանում հորիզոնում բարձրացող Արարատին՝ միաձուլելով հավատն ու բնաշխարհը մեկ ամբողջական պատկերի մեջ։
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը և Արարատ լեռը
Տեսարան՝ երկնքից
Պարզ օրերին Զվարթնոց միջազգային օդանավակայանում վայրէջքի պահին բացվում է Արարատի շշմեցնող տեսարան, և գրեթե բոլոր զբոսաշրջիկները, չդիմանալով գայթակղությանը, դեռ օդանավում հանում են տեսախցիկները անմահացնելու երկնքից բացվող տեսարանը։ Այնպես որ, Երևան ժամանողներին խորհուրդ է տրվում օդանավում տեղ զբաղեցնել պատուհանի մոտ։
Արարատի հիասքանչ տեսարանը երկնքից
Օդապարիկով կամ ուղղաթիռով ճամփորդություն
Օդապարիկով թռիչք Հայաստանի վրայով՝ Արարատ լեռան տեսարանով
Արարատը տեսնելու լավագույն եղանակները
Երևանի և Արարատ լեռան տեսարանը Կասկադից՝ մայրամուտին