Ընտրել տրանսպորտ Հայաստանում

Ո՞ր դեպքում՝ որ տեսակի տրանսպորտային ծառայությունն է պետք ընտրել: Ինչո՞վ են աչքի ընկնում «Հյուր սերվիս» ընկերության առաջարկները և որո՞նք են առավելությունները տաքսի ծառայությունների համեմատ: Ինչպե՞ս հեշտ ու արագ կատարել ամրագրում՝ ուղևորությունների մեկնելիս:
Ավելին Ծածկել
  • 💲 Պարզ ամրագրում. Տրանսֆեր պատվիրելիս բավական է ընտրել թե որ կետից, որ կետն եք ցանկանում մեկնել Հայաստանում կամ Վրաստանում և ձեր առաջ կհայտնվի գնացուցակ՝ կախված տրանսպորտային միջոցներից, ընդ որում յուրաքանչյուր տրանսֆեր կարելի է պատվիրել մեկնարկի վայրի ցանկացած հասցեից՝ դեպի ժամանման վայրի ցանկացած հասցե:

    🚗 Հարուստ ավտոպարկ. Մեր շարժակազմը բաղկացած է ժամանակակից և բարձրակարգ տրանսպորտային միջոցներից. տարբեր տեսակի սեդաններ, մինիվեներ, միկրոավտոբուսներ և զբոսաշրջային ավտոբուսներ: Տրանսպորտային միջոցները միջինում 3-4 տարեկան են և աշխատում են միայն բենզինային կամ դիզելային վառելիքով:

    ☂️ Հագեցված տրանսպորտ. Մեր տրանսպորտային միջոցները մշտապես գտնվում են անթերի վիճակում, ապահովագրված են, համալրված են օդորակիչովներով, GPS համակարգերով, անձրևանոցներով, շշալցված ջրերով, կրակմարիչներով և առաջին օգնության դեղորայքով, իսկ վարորդները` երկարամյա փորձ ունեցող պրոֆեսիոնալներ են:

    ↔️ Հետադարձ տրանսֆեր. Ցանկացած տրանսֆեր պատվիրելիս` միաժամանակ կարող եք ընտրել նաև հետադարձ տրանսֆերը: Այս ֆունկցիան շատ հարմար է նախ նրանով, որ կարիք չկա ևս մեկ ամրագրում կատարելու, բացի այդ` հաճախ հետադարձը պատվիրելիս երկկրողմանի տրանսֆերի գինն ավելի շահավետ է ստացվում, քան առանձին պատվիրելիս:

    💺 Լիարժեք ինֆորմացիա. Կայքում կարող եք տեսնել տրանսպորտային միջոցների լուսանկարները և տեխնիկական տվյալները՝ մասնավորապես, թե քանի ուղևորի համար է նախատեսված այն, կամ քանի ճամպրուկ կարող է տեղափոխել բեռնախցիկը: Բացի այդ, կարող եք ընտրել նաև մանկական նստատեղեր, որոնք տրամադրվում են անվճար:

    🛬 Բարի գալուստ. Եթե ձեր տրանսֆերը Երևանի, Թբիլիսիի կամ Գյումրիի օդանավակայանից է, ապա վստահ եղեք, որ մեր վարորդները մշտապես հետևելով թռիչքի տվյալներին՝ ճիշտ ժամանակին կլինեն օդանավակայանում ու կսպասեն այնքան, որ ժպիտով ձեզ «բարի գալուստ» ասեն և բարեհամբույր օգնեն ճամպրուկները տեղափոխել:

    🙌 🙌 🙌 Վստահ ենք, որ թվարկված բոլոր կետերում նկատեցիք մեր առավելությունները տաքսի ծառայությունների համեմատ, հետևաբար, եթե գիտեք՝ թե որտեղից՝ ուր եք գնալու, ապա այցելեք «Տրանսֆերներ» էջը և պատվիրեք ձեր ուղևորությունը:
  • ♾️ Անսահմանափակություն. Այս ծառայությունն ընտրելիս դուք վարձում եք վարորդով տրանսպորտային միջոց և վարձակալության ամբողջ ընթացքում այն ձեր տրամադրության տակ է: Ճամփորդեք ուր կուզեք և որքան կուզեք՝ վազքն էլ է անսահմանափակ, կանգառներն էլ, այցելության վայրերն էլ:

    Ամեն ինչ ներառող գներ. Տրանսպորտային միջոցները վարձով տրվում են միայն վարորդի ծառայությամբ՝ Հայաստանում և Վրաստանում ուղևորությունների նպատակով: Գների մեջ ներառված են թե′ վառելիքի, թե′ ավտոկանգառների և թե′ վարորդի սննդի ու գիշերակացի ծախսերը:

    Արագ ամրագրում. Այս ծառայությունն ամրագրելիս բավական է նշել, թե որ ժամկետի համար է անհրաժեշտ տրանսպորտային միջոցը և կայքում կցուցադրվեն վարձակալության բոլոր տարբերակները՝ գներով, ընդ որում մեկնարկի վայրը և հասցեն կարող եք ընտրել ձեր ցանկությամբ, իսկ ավարտի վայրը՝ կարող է լինել բոլորովին այլ տեղում:

    🔁 Հատուկ զեղչեր. Եթե տրանսպորտային միջոցը շահագործելու եք միայն ընտրված վայրի սահմաններում, ապա կատարեք այդ նշումը և գինն էականորեն կարող է զեղչվել: Օրինակ, եթե տրանսպորտային միջոցը ձեզ պետք է լինելու միայն Երևանում, ապա գինը զգալի ցածր կլինի, եթե ընտրեք այդ տարբերակը:

    🙌 🙌 🙌 Այսպիսով, եթե նախօրոք հստակ չգիտեք, թե որտեղից՝ ուր եք գնալու, ապա այս ծառայությունը ձեր համար է: Այցելեք «Ժամով վարձույթ» էջը, ընտրեք ժամկետն ու տրանսպորտը և մեր վարորդները կլինեն ձեր տրամադրության տակ ողջ ժամանակահատվածում:
Տարածել՝
map