Կազմակերպել միջոցառում Հայաստանում

Եթե որոշել եք կազմակերպել գործնական միջոցառում Հայաստանում, ապա համոզված ենք, որ մեր կողմից առաջարկվող ցանկում կգտնեք բազմաթիվ օգտակար ծառայություններ՝ գիտաժողովների, սեմինարների և համաժողովների դահլիճներ, ինչպես նաև մասնագիտական և տեխնիկական աջակցություն:
Ավելին Ծածկել
  • 🎉 Լայն տեսականի. Այս էջը եզակի է իր տեսակի մեջ: Այն ներկայացնում է Երևանում և Հայաստանի բազմաթիվ այլ քաղաքներում գտնվող դահլիճներ՝ նախատեսված տարբեր տեսակի կորպորատիվ միջոցառումների համար:

    📐 Լիարժեք նկարագրություն. Յուրաքանչյուր դահլիճի դեպքում մակերեսից բացի, նկարագրության մեջ կարող եք տեսնել նաև, թե ինչպիսի դասավորություններով է հնարավոր տրամադրել դահլիճը, և թե որ դեպքում քանի հոգի կարող է տեղավորել այն:

    🖼️ Ինֆորմացիոն լուսանկարներ. Բացի գլխավոր նկարից, կարող եք թերթել և տեսնել դահլիճի այլ նկարներ ևս, որոնք կօգնեն պատկերացնել տվյալ դահլիճը՝ «Շրջանաձև», «Լսարանային», «Ֆուրշետային» և «Թատերական» դասավորությունների դեպքում:

    🚩 Ամբողջական տվյալներ. Դահլիճներից յուրաքանչյուրի համար նշված է, թե ինչպիսի համալրվածություն և հնարավորություններ ունի այն, ինչպես նաև սուրճի ընդմիջման և հյուրասիրության արժեքները: Ցուցադրված են նաև դահլիճների տեղակայման վայրերը:

    🔎 Հեշտ ընտրութուն. Կայքում գործող ֆիլտրերը թույլ են տալիս արագ և հեշտ առանձնացնել ձեր պահանջներին համապատասխան տարբերակները, ինչպես նաև միաժամանակ դիտել դրանք քարտեզի վրա և դասավորել ըստ տարբեր առանձնահատկությունների:

    🙌 🙌 🙌 Այսպիսով, բավական է գտնել ձեր միջոցառմանը համապատասխանող տարբերակները «Կոնֆերանս դահլիճներ» էջից և սեղմելով «Ուղարկել հարցում» կոճակը՝ դիմել մեզ: Վստահ եղեք՝ մեր պատասխանը չի ուշանա:
  • 👉 Անհրաժեշտ լուծումներ. Էջի 4 բաժիններում առանձնացված են միջոցառումների կազմակերպման համար հաճախ անհրաժեշտ բազմաթիվ ծառայություններ և պարագաներ, որոնք ներկայացված են մանրամասն տվյալներով և գներով:

    💻 Գրասենյակային պարագաներ. Այս բաժնում կարող եք վարձակալել տարբեր տեսակի սարքեր՝ համակարգիչներ, տպիչներ, ինչպես նաև ինֆորմացիոն նյութերի ցուցադրման պարագաներ, որոնք ցանկացած կոնֆերանսի, սեմինարի կամ դասընթացի անբաժանելի մաս են կազմում:

    🔊 Աուդիո և վիդեո սարքավորումներ. Այստեղ ներկայացված են վարձով տրվող պրոյեկտորներ, էկրաններ, մոնիտորներ, բարձախոսեր ու միկրոֆոններ, ինչպես նաև տարբեր տեսակի կոնֆերանսային համակարգեր՝ համաժամանակյա թարգմանություններ ապահովելու համար:

    📝 Գրենական պիտույքներ և տպագրություն. Այս բաժնից կարող եք ընտրել և պատվիրել ձեր միջոցառման համար անհրաժեշտ անվանակներ, դրոշներ, թղթապանակներ, գրիչներ, ինչպես նաև նյութերի տպագրում: Մենք կապահովենք, որ այս ամենը լինի ձեր ապրանքային նշանով կամ միջոցառման տարբերանշանով ձևավորված:

    🎧 Օժանդակող անձնակազմ. Այստեղ կարող եք ծանոթանալ, թե ինչպիսի մասնագետների օժանդակություն ենք առաջարկում միջոցառումների ընթացքում: Մեր հյուրընկալները, թարգմանիչներն ու լուսանկարիչներն ունեն երկար տարիների փորձ և պրոֆեսիոնալ հմտություններ՝ անգամ ամենաբարդ ու պատասխանատու հանդիպումները բարձրակարգ անցկացնելու համար:

    🙌 🙌 🙌 Այսպիսով, եթե միջոցառում կազմակերպելիս թվարկված ծառայությունների կարիք կլինի, ապա մուտք գործեք «Տեխնիկա և օժանդակություն» էջը, սեղմեք «Ուղարկել հարցում» կոճակը և մենք սիրով կիրականացնենք ձեր պատվերը:
Տարածել՝

Հայաստան

map