Ընտրել տուր Հայաստանում

Էլ ի՞նչ ճամփորդություն Հայաստան՝ առանց ճիշտ ընտրված էքսկուրսիաների: Որո՞նք են խմբային և անհատական էքսկուրսիաների տարբերությունները: Ո՞ր դեպքում ընտրել էքսկուրսիաներ և որ դեպքում ամրագրել ամբողջական տուր փաթեթ: Ինչպիսի՞ առավելությունների շնորհիվ մեր էքսկուրսիաներն ունեն ամենաբարձր վարկանիշը:
Ավելին Ծածկել
  • 👨‍👩‍👦‍👦 Միացեք խմբին. Ձեռք բերելով խմբային էքսկուրսիա՝ դուք միանում եք խմբի և ձեր հետ մեկտեղ էքսկուրսիային կարող են մասնակցել այլ հյուրեր: Սա նոր ծանոթությունների և ակտիվ շփումների սիրահարների համար է, իսկ խմբային լուսանկարներն էլ հետագայում հաճելի հիշողություններ կպարգևեն:

    🕙 Ֆիքսված գրաֆիկներ. Այս էքսկուրսիաներն իրականացվում են հրապարակված գրաֆիկի համաձայն: Խմբային էքսկուրսիաների երթուղին, մեկնարկի վայրն ու ժամը, կանգառներն ու տևողությունը ֆիքսված են և մանրամասն նկարագրված են յուրաքանչյուր էքսկուրսիայի էջում: Կայքում կտեսնեք բոլոր վայրերի մասին պատմող նյութեր, բազմաթիվ լուսանկարներ, ինչպես նաև երթուղին՝ քարտեզի վրա:

    🎤 Փորձառու էքսկուրսավարներ. Էքսկուրսիաներն իրականացվում են պրոֆեսիոնալ էքսկուրսավարների ուղեկցությամբ՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով: Նրանք անչափ շատ են սիրում Հայաստանը և ձեզ կպատմեն մեր երկրի պատմամշակութային և տեսարժան վայրերի մասին ամենազարմանահրաշ պատմությունները:

    💯 Երաշխավորված մեկնում. Խմբային էքսկուրսիաներն իրականացվում են անկախ մասնակիցների թվից: Մենք երբեք չենք չեղարկում էքսկուրսիան՝ ասելով. «խումբ չի հավաքվել»: Ամրագրեք ցանկացած էքսկուրսիա և հաստատումը կստանաք ակնթարթորեն: Դե իսկ եթե ապրում եք Երևանի կենտրոնական հյուրանոցներում, որոնք ներկայացված են մեր կայքում՝ ապա մենք անվճար ձեզ կհասցնենք մեկնարկի վայր՝ մեր գլխավոր գրասենյակ:

    😋 Հյուրասիրություն և ճաշ. Տրանսպորտային միջոցներում ձեզ կտրվի անվճար ինտերնետ, ինչպես նաև հայկական թխվածքներ և շշալցված ջուր: 6 ժամից երկար տևող էքսկուրսիաների դեպքում կլինեն նաև ճաշի կանգառներ: Ճաշի ընտրությունը կարող եք կատարել էքսկուրսավարի օգնությամբ՝ նախօրոք տրամադրված ճաշացանկից, իսկ վճարումը՝ տեղում, ռեստորանում: Եթե ձեր հետ վերցրել եք սնունդ, ապա կարող եք վայելել այն՝ առանց ճաշացանկից պատվիրելու:

    🎫 Ամեն ինչ ներառող գներ. Էքսկուրսիաների ընթացքում մուտքի տոմսերի կամ համտեսի համար որևէ հավելյալ վճար չեք կատարելու: Դրանք բոլորը ներառված են գներում: Երեխաների համար էլ ունենք հատուկ զեղչեր. մինչև 3 տարեկան երեխաների մասնակցությունն անվճար է, իսկ մինչև 8 տարեկան երեխաներինը՝ կես գին:

    🛑 Անվճար չեղարկում. Գնել եք խմբային էքսկուրսիա, բայց պլաններում փոփոխություննե՞ր են եղել: Խնդիր չէ: 24 ժամ առաջ կարող եք չեղարկել ու ամբողջ գումարը հետ ստանալ, իսկ եթե ավելի ուշ չեղարկեք կամ չկարողանաք մասնակցել, ապա կարող եք ընդամենը 20% հավելավճարով փոխել էքսկուրսիան:

    🙌 🙌 🙌 Այսպիսով, եթե փնտրում եք մատչելի էքսկուրսիաներ, սիրում եք նոր ծանոթություններ և շփումներ, ապա «Խմբային էքսկուրսիաներ» էջը ձեր համար է:
  • 🤩 Անհատական մոտեցում. Եթե սիրում եք առավելագույն հարմարավետություն, ցանկանում եք էքսկուրսիան լինի ձեր պահանջներով և իրականացվի միայն ձեր ու ձեր մտերիների համար, ապա հրավիրում ենք ձեզ անհատական էքսկուրսիաների էջ: Այստեղ կգտնեք շուրջ 100 պատրաստի երթուղիներ և եթե անգամ չգտնեք հենց այն էքսկուրսիան, որը ցանկանում եք, ապա խնդիր չէ՝ մենք պատրաստ ենք սիրով ձևափոխել ցանկացած էքսկուրսիա՝ ձեր նախասիրությունների համաձայն:

    🗓️ Ազատ ժամանակացույց. Անհատական էքսկուրսիաները կարող եք պատվիրել օրացույցում հասանելի ցանկացած օրվա և ժամի համար, իսկ մեկնարկի վայրը՝ կարող եք նշել Երևանում ցանկացած հասցե: Եթե Երևանից դուրս եք գտնվում և որոշել եք այնտեղից մեկնարկել, ապա դա էլ հոգ չէ: Տեղեկացրեք մեզ և մենք կհաշվարկենք, թե ինչպիսի հավելավճար է պետք՝ ձեր ուզած վայրից էքսկուրսիան սկսելու համար:

    👨🏼‍✈️ Էքսկուրսավարի ընտրություն. Այս էքսկուրսիաները կարող եք պատվիրել ինչպես էքսկուրսավարի ուղեկցությամբ, այնպես էլ՝ առանց էքսկուրսավարի: Էքսկուրսավարով տարբերակի դեպքում դուք հնարավորություն ունեք ընտրել, թե ինչ լեզվով եք ցանկանում լսել. անգլերեն, ռուսերեն, հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, արաբերեն, պարսկերեն, թե չինարեն:

    🚗 Տարատեսակ տրանսպորտ. Տրանսպորտային միջոցների ընտրության հարցում էլ ունեք լայն հնարավորություն՝ փոքր մատչելի սեդանից՝ մինչև բարձրակարգ մեծ ավտոբուս: Դրանք բոլորն էլ նոր, հարմարավետ ու անվտանգ տրանսպորտային միջոցներ են, իսկ մեր վարորդները՝ զբոսաշրջության ոլորտում երկարամյա հարուստ փորձ ունեցող պրոֆեսիոնալներ:

    🎟️ Երթուղիների ճկունություն. Անհատական էքսկուրսիաների դեպքում, ի տարբերություն խմբային էքսկուրսիաների, դուք եք որոշում, թե որ վայրում որքան ժամանակ անցկացնեք, կանգառներն էլ կարող եք ավելացնել՝ ըստ ձեր ցանկության: Ամրագրում կատարելիս կարող եք նաև գնի մեջ ներառել բոլոր մուտքի վճարները, իսկ եթե որոշել եք տեղում ինքնուրույն վճարել, ապա անհոգ եղեք՝ մենք բոլոր ամրագրումները կապահովենք:

    🍽️ Ճաշի նախասիրություններ. Եթե ամրագրելիս ընտրել եք «ներառել ճաշ» տարբերակը, ապա մենք կկազմակերպեք նաև ճաշը՝ ձեր նախասիրություններին համապատասխան: Որոշել եք չօգտվե՞լ մեր առաջարկած ճաշելու տարբերակից և ցանկանում եք ձեր ճաշակով պատվիրե՞լ ռեստորանում: Դա էլ է հնարավոր: Էքսկուրսայի ընթացքում ցանկացած պահի կարող եք ճաշել մոտակայքում գտնվող որևէ ռեստորանում:

    🚶‍♂️ Մանրակրկիտ ինֆորմացիա. Անհատական էքսկուրսիաներից յուրաքանչյուրի էջում կարող եք ծանոթանալ երթուղու բոլոր տեսարժան վայրերին, առանձնահատկություններին, ինչպես նաև, թե ինչ է ներառված էքսկուրսիայի գնի մեջ: Ամրագրելիս պարտադիր չէ կատարել ամբողջ վճարումը, ի տարբերություն խմբային էքսկուրսիաների: Բավական է վճարել գնի 15%-ը, ընդ որում, չեղարկելիս էլ՝ կպահվի միայն այդ գումարը:

    🙌 🙌 🙌 Այսպիսով, եթե սիրում եք առանց խմբերի շրջագայել և նախընտրում եք պատվերով, ձեր համար անհատականացված այցելություններ, ապա մուտք գործեք «Անհատական էքսկուրսիաներ» էջը:
  • 📦 Պատրաստի ծրագիր. Եթե չեք կողմնորոշվում ինչ էքսկուրսիաներ ընտրել, կամ ժամանակ չունեք ուսումնասիրելու և ճամփորդության ծրագիր կազմելու, ապա տուր փաթեթները հենց ձեր համար են: Փաթեթներում մենք ընգրկել ենք թե′ էքսկուրսիաներ, թե′ հյուրանոց, թե′ տրանսֆերներ և թե′ նախաճաշեր:

    📆 Ճկուն օրացույց. Անկախ նրանից, թե շաբաթվա որ օրն եք ժամանում Հայաստան՝ մեր ցանկում կարող եք գտնել այդ օրվանից մեկնարկող տարբեր տևողությամբ փաթեթներ՝ 4 օրյա, 5 օրյա, 6 օրյա և 7 օրյա:

    🛎️ Գիշերակացի ընտրություն. Հյուրանոց ընտրելիս կարող եք նշել 3-աստղ կամ 4-աստղ տարբերակը և մենք կտրամադրենք ձեզ լավագույն հյուրանոցներից մեկը՝ Երևանի կենտրոնում, իսկ հարմարավետ գիշերակացն ապահովելու համար սենյակների ցանկում կա մեծ ընտրություն. մեկտեղանոց, երկտեղանոց, երեքտեղանոց և չորստեղանոց:

    📷 Բազմազան տուրեր. Փաթեթներում էքսկուրսիոն ծրագրերն այնպես են կազմված, որ լավագույն ներկայացնեն Հայաստանի պատմամշակության հարուստ ժառանգությունը, չքնաղ բնությունն ու ազգային ավանդույթները, իսկ 7-օրյա տուր փաթեթներից մի մասում՝ նախատեսված է նաև երկօրյա այցելություն դեպի Վրաստան:

    % Երաշխավորված իրականացում. Փաթեթների իրականացումը երաշխավորված է՝ անկախ մասնակիցների քանակից, իսկ ամրագրման համար բավական է վճարել արժեքի 20%-ը, ընդ որում, մեկնարկից 2 օր առաջ չեղարկելիս այն ձեզ հետ է վերադարձվում:

    🙌 🙌 🙌 Այպիսով, եթե չեք ցանկանում առանձին-առանձին տարբեր ծառայություններ ուսումնասիրել և ամրագրել, ապա առաջարկում ենք այցելել «Տուր փաթեթներ» էջը, որտեղ շատ հեշտ կարող եք ձեռք բերել ամեն ինչ ներառող շրջագայության պատրաստի փաթեթ:
Տարածել՝

Հայաստան

map