Հյուր սերվիսը ավելի քան 20 տարվա փորձով
տուրօպերատոր է Հայաստանում: Մենք կազմակերպում ենք
անհատական էքսկուրսիաներ և պատվերով տուրեր Երևանից՝ անհատական երթուղով և ճկուն գրաֆիկով: Դուք ընտրում եք էքսկուրսիան, մեկնարկի օրն ու ժամը, իսկ մենք ապահովում ենք հարմարավետ տրանսպորտ, փորձառու վարորդ և
պրոֆեսիոնալ էքսկուրսավար՝ Ձեր նախընտրած լեզվով (կամ կազմակերպում ենք ուղևորությունն առանց էքսկուրսավարի):
Այս ձևաչափը իդեալական է նրանց համար, ովքեր գնահատում են անհատական մոտեցում ու ազատություն: Մեզ հետ դուք կտեսնեք Հայաստանի բոլոր սրբավայրերն ու բնական հրաշքները՝
Գառնին և
Գեղարդը,
Խոր Վիրապն ու
Նորավանքը,
Սևանա լիճը,
Դիլիջանը և լեգենդար
Տաթևը: Եթե ներկայացված երթուղիներում Ձեր նախընտրած ուղղությունը չկա, մենք կօգնենք
կազմել նորը՝ ըստ Ձեր հետաքրքրությունների:
Ձեր հարմարավետությունը՝ դետալներով.
- Անհատական երթուղի. ավելացրեք ցանկացած կանգառ ճանապարհին
- Հարմարավետ փոխադարումներ. մեկնարկը Ձեր հյուրանոցից՝ Ձեզ հարմար ժամին
- Ուղեկցության ընտրություն. որակավորված էքսկուրսավար կամ ուղևորություն միայն վարորդով
- Տրանսպորտ և անվտանգություն. բարձրակարգ տրանսպորտ ցանկացած խմբի համար և անվճար մանկական նստատեղեր (ըստ հարցման)
- Ճաշի կանգառ. ճաշը կարելի է ներառել արժեքի մեջ, կամ տեղում ընտրել ռեստորան
- Ճկուն գրաֆիկ. կանգառները երկարացնելու և ծրագիրը տեղում փոփոխելու հնարավորություն
Ինչպե՞ս ամրագրել Կայքում ընտրեք տուրը, նշեք օրը, մարդկանց քանակը և էքսկուրսավարի լեզուն: Ակնթարթային ամրագրման համար բավական է կատարել
15% կանխավճար. Դուք
անմիջապես կստանաք հաստատում, իսկ մնացած գումարը կվճարեք մեկնելիս: Մեր տուրերը սովորաբար
մեկնարկում են Երևանից, բայց ըստ ցանկության կարող ենք կազմակերպել մեկնարկ Հայաստանի ցանկացած քաղաքից.