Որտե՞ղ գիշերել Հայաստանում

Որտե՞ղ գիշերել և ինչո՞ւ ընտրել «Հյուր սերվիս»-ի գիշերակացի ծառայությունները: Ի՞նչ առավելություններ կան մեր միջոցով բնակարաններ կամ հյուրանոցներ ամրագրելիս: Որո՞նք են մեր ծառայությունների տարբերությունները այլ ամրագրման համակարգերի համեմատ: Ինչպե՞ս ճիշտ և արագ ընտրություն կատարել:
Ավելին Ծածկել
  • 🏙️ Լավագույն տեղակայում. Մեր բոլոր բնակարանները գտնվում են Երևանի ամենափոքր կենտրոնում, ինչը թույլ կտա ձեզ քայլել դեպի Երևանի սրտում գտնվող տեսարժան վայրեր, ռեստորաններ ու խանութներ:

    🕑 Ճկուն գներ. Վարձակալության գները հաշվարկվում են ընտրված ժամկետների հիման վրա: Մեր կայքը միակն է, որ թույլ է տալիս բնակարաններն ամրագրելիս ընտրել մուտքի և ելքի հստակ ժամերը, որի շնորհիվ հաճախ դուք չեք վճարում ավելորդ ամբողջական օրվա արժեք:

    😊 Հատուկ զեղչեր. Բնակարանների վարձակալության գները հաշվարկվում են հատուկ բանաձևերով և կախված ամրագրման ժամկետից ձեզ սպասվում են հատուկ զեղչեր: Որքան երկար է ժամկետը՝ այնքան ցածր է վարձի օրական արժեքը:

    💳 Մեղմ պայմաններ. Մեզ մոտ վարձով բնակարան ամրագրելիս կարիք չկա վճարել ամբողջ գումարը: Բավական է վճարել 2 օրվա արժեքը և ամրագրումն ակնթարթորեն կհաստատվի, իսկ չեղարկման պայմանը՝ ամենամեղմն է այլ համակարգերի համեմատ:

    🧳 Ուղեկցում բնակարան. Ձեր ժամանումը կամ մեկնումը հեշտ ու հարթ դարձնելու համար մեր աշխատակիցները կուղեկցեն դեպի ամրագրված բնակարան, կծանոթացնեն բոլոր մանրամասներին և կօգնեն ցանկացած հարցում՝ լինի ցերեկ, թե՝ գիշեր:

    🗺️ Հարմար ֆիլտրեր. Կայքում ստեղծել ենք հեշտ կողմնորոշվելու և ընտրություն կատարելու բոլոր հնարավորությունները: Քարտեզի վրա կարող եք տեսնել բնակարանների գտնվելու վայրերը, իսկ ֆիլտրերը թույլ կտան առանձնացնել անհրաժեշտ պայմաններին բավարարող տարբերակները:

    🙋 Ճշգրիտ տվյալներ. Կայքում հստակ ցուցադրում ենք, թե որ բնակարանը՝ որ օրերին է ազատ կամ զբաղված: Բոլոր բնակարանների մասին ամեն ինչ մանրակրկիտ նկարագրված է, իսկ նկարներն իրական են: Ամեն ինչ արել ենք, որ ընտրություն կատարելիս հարցեր չառաջանան:

    💰 Ամեն ինչ ներառող գներ. Մենք հոգում ենք բնակարանների կոմունալ բոլոր ծախսերը, մեզ մոտ չկան թաքնված վճարներ: Ցուցադրված գնից բացի, դուք այլ վճարումներ չեք կատարում, քանի որ ներկայացված գները ներառում են էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, հեռախոսի և ինտերնետի արժեքները:

    🧹 Անվճար մաքրում. Բնակարանները մեր աշխատակիցների կողմից պարբերաբար անվճար մաքրվում են՝ համաձայնեցնելով ձեր հետ: Իսկ տրամադրվող սպիտակեղենը, սրբիչներն ու հիգիենայի պարագաները ձեր առօրյան կդարձնեն թեթև ու անհոգ:

    🔧 Շուրջօրյա աջակցություն. Բնակարանում ինչ-որ բա՞ն է փչացել, կամ որևէ տեխնիկական խնդի՞ր կա: Մեր մասնագետները 24 ժամյա ռեժիմով պատրաստ են վերացնել ցանկացած խնդիր:

    🙌 🙌 🙌 Վստահ ենք, համոզեցինք ձեզ մուտք գործել «Բնակարաններ Երևանում» էջը և գտնել գիշերակացի լավագույն տարբերակը Երևանում:
  • 🏨 Լայն ընտրություն. Մենք առաջարկում ենք հյուրանոցներ Երևանում և Հայաստանի բազմաթիվ այլ վայրերում՝ Դիլիջան, Ծաղկաձոր, Ջերմուկ, Աղվերան, Գյումրի և այլն: Մեր առաջարկները կբավարարեն թե′ ամենախստապահանջ հյուրին, և թե′ ամենամատչելի տարբերակ որոնողին:

    📅 Հեշտ ամրագրում. Կայքում բավական է ընտրել, թե որտեղ եք փնտրում հյուրանոց, նշել ժամկետներն ու հյուրերի թիվը և կհայտնվեն լավագույն առաջարկները: Յուրաքանչյուր հյուրանոցի համար մենք առանձնացնում ենք ամենացածր գնով նախընտրելի տարբերակը, բայց ցուցադրում ենք նաև բոլոր մնացած սենյակների գները:

    🌎 Օգտակար գործիքներ. Հյուրանոցներ ընտրելու և արագ կողմնորոշվելու համար կան մի շարք գործիքներ: Քարտեզի վրա կարող եք տեսնել դրանց գտնվելու վայրերը, իսկ ֆիլտրերով առանձնացնել անհրաժեշտ պայմաններով հյուրանոցները:

    🛏️ Լիարժեք տվյալներ. Յուրաքանչյուր հյուրանոցի ամեն սենյակի համար մենք ներկայացնում ենք մանրամասն ինֆորմացիա և ամրագրման մի քանի տարբերակ՝ մահճակալների տեսակներից կախված, նախաճաշի կամ լրացուցիչ մահճակալի ընտրությամբ պայմանավորված:

    📊 Ամենացածր գներ. Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր գները լինեն ամենացածրը: Ավելի քան 20 տարվա համագործակցությունը Հայաստանի հյուրանոցների հետ և մեծ ծավալի ամրագրումները թույլ են տալիս ձեզ առաջարկել լավագույն գները:

    ✖️ Ճկուն չեղարկում. Ի տարբերություն շատ այլ կայքերի, մեզ մոտ ամրագրում կատարելիս, կարիք չկա վճարել ամբողջ գումարը: Բավական է վճարել 1 օրվա արժեքը և ամրագրումն անմիջապես կհաստատվի, իսկ ժամանումից 3 օր առաջ չեղարկելու դեպքում որևէ գումար չեք կորցնի: Ավելի ուշ չեղարկելիս էլ՝ կպահվի ընդամենը 1 օրվա արժեքը:

    🛒 Մեկ զամբյուղ. Մեր կայքի կարևոր առավելություններից մեկն էլ այն է, որ կարելի է մի քանի տարբեր հյուրանոցներ և տարբեր սենյակներ միանգամից ամրագրել: Բավական է դրանցից յուրաքանչյուրն ավելացնել զամբյուղում և վերջում մեկ վճարումով ավարտել ամրագրումը:

    🔟 Իրական վարկանիշեր. Մենք ինքներս ենք ընտրում, թե որ հյուրանոցները, հանգստյան տները, առողջարաններն ու հյուրատները ցուցադրենք կայքում, իսկ որոնք՝ ոչ: Իսկ դրանց վարկանիշերը որոշվում են ելնելով ամրագրումների քանակից: Որքան շատ է ամրագրվում հյուրանոցը՝ այնքան պահանջված է ու բարձր վարկանիշ ունի:

    💬 Արագ աջակցություն. Ցանկացած հարց, որ կառաջանա ամրագրում կատարելիս՝ կարող եք տալ կայքում գործող տարբեր տեսակի կապի միջոցներով և մեր աշխատակիցներն արագ կպատասխանեն ձեզ: Դուք ժամերով կամ օրերով չեք սպասելու աջակցության, ինչպես հաճախ հանդիպում է այլ ամրագրման համակարգերում:

    🙌 🙌 🙌 Դե ինչ, ամրագրե՞նք հյուրանոց: Այցելեք «Հյուրանոցներ Հայաստանում» էջը և «որտեղ գիշերել» հարցի պատասխանը կգտնեք:
Տարածել՝
map