Հյուր Սերվիսի մասին
Մենք առաջարկում ենք զբոսաշրջային ծառայությունների լայն ընտրանի՝
- Բնակարանների և տների վարձակալություն Երևանում
- Հյուրանոցների ամրագրում Հայաստանի ողջ տարածքում
- Խմբային էքսկուրսիաներ Հայաստանում
- Անհատական էքսկուրսիաներ Հայաստանում և Վրաստանում
- Գիշերակացով տուր փաթեթներ Հայաստանում ("all-inclusive" ծրագրեր)
- Տրանսֆերներ և վարձով տրանսպորտ Հայաստանում և Վրաստանում
- Միջոցառումների դահլիճների ամրագրում
- Միջոցառումների տեխնիկական ապահովում և անձնակազմի աջակցություն
Բոլոր ծառայությունները կարելի է ամրագրել անմիջապես այս կայքում՝ ակնթարթային հաստատմամբ։ Իսկ եթե չեք գտնում ձեզ անհրաժեշտ տարբերակը, պարզապես գրեք մեզ. մենք սիրով կառաջարկենք ձեր ցանկություններին համապատասխան լավագույն լուծումները։
Մենք անկեղծորեն գնահատում ենք մեր հյուրերի վստահությունը և ամեն ինչ անում ենք, որպեսզի ձեր ճամփորդությունը լինի թեթև, կազմակերպված ու հաճելի՝ սկսած առաջին պահից մինչև այն ջերմ հիշողությունները, որոնք տուն եք տանելու ձեզ հետ։ Վայելեք ձեր հանգիստը՝ հոգատար, ջերմ և իսկական հայկական շնչով:
Ով ենք մենք, մեր առաքելությունն ու նպատակները
Սիրում ենք անվերապահորեն:
Սիրում՝ անսահման:
Սիրում ենք այնքան շատ, որ ցավ ենք զգում այն մտքից անգամ, որ որևէ մեկը երբևէ կարող է այցելել Հայաստան և չսիրահարվել այս երկրին այնպես, ինչպես մենք ենք սիրահարվել:
Մեր առաքելությունը հենց դա է՝ անել ամեն ինչ, որ դու էլ սիրահարվես Հայաստանին:
Սկսած քո առաջին քայլից մեր սուրբ հողի վրա,
մեր երկրում քո առաջին արևածագից,
առաջին անգամ իսկական ծիրան ու լավաշ համտեսելուց,
Արարատի կողմ ուղղված քո առաջին հայացքից,
քայլ առ քայլ,
մինչև հրաժեշտի վերջին պահերը
մենք անում ենք լավագույնը, որ դու վայելես քո այցը, կտրվես առօրյա հոգսերից և սուզվես Հայաստանի հրաշալիքների մեջ:
Եվ ուրեմն՝
մենք միայն զբոսաշրջային գործակալություն չենք,
մենք միայն ծառայություն մատուցող ընկերություն չենք,
մենք հյուրանոց չենք,
մենք միայն տուր օպերատոր չենք:
Մենք պարզապես քո ընկերն ենք, և ուզում ենք քեզ ծանոթացնել մի վայրի, որը կարող ես սիրել ամբողջ կյանքում:
Բայց իմացիր, եթե մեկ անգամ սիրահարվես Հայաստանին, այդ զգացումը քեզ հետ կմնա ընդմիշտ:
Եվ հենց այդ ժամանակ մենք մեր նպատակը կհամարենք իրականացած:
Ինչպես ամեն ինչ սկսվեց

Ամեն ինչ սկսվեց 2001թ.-ին, երբ Հայաստանը նշում էր քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակը: Այդ կարևոր իրադարձությանը մասնակցելու համար 2001թ.-ին Հայաստան այցելեցին մոտ 90 000 զբոսաշրջիկ: Այդ տարիների համար սա աննախադեպ թիվ էր և դարձավ մեր երկրում զբոսաշրջության զարգացման կարևոր խթան:
Միաժամանակ ակնհայտ դարձավ, թե որքան դժվար էր պատշաճ կերպով ընդունել այդքան մեծ թվով այցելուների: Հյուրանոցներն ու զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերությունները շատ քիչ էին, իսկ ինտերնետի հասանելիությունը գրեթե բացակայում էր: Այցելուների մի մասը Հայաստան էր ժամանել պետական միջոցառումների շրջանակում, մյուսները ապավինում էին ծանոթների ու բարեկամների օգնությանը, իսկ մնացածը՝ նախապես իրենց երկրներում գործող զբոսաշրջային ընկերություններից ձեռք էին բերել «ստանդարտ խմբային փաթեթներ»:
Տեսնելով այս դժվարությունները՝ մենք անընդհատ նույն հարցերն էինք մեզ տալիս. ի՞նչ պետք է անեն մարդիկ, եթե ցանկանում են Հայաստան գալ իրենց հարմար ժամանակահատվածում, գիշերել իրենց սպասումներին համապատասխան հյուրանոցում կամ բնակարանում, այցելել հենց այն վայրերը, որոնք իրենց իսկապես հետաքրքրում են, և նախապես կազմակերպել իրենց այցի ընթացքում անհրաժեշտ բոլոր ծառայությունները: Ինչպե՞ս կարող էին նրանք հեշտությամբ գտնել, ընտրել և պատվիրել այդ ամենը:
Հենց այդ պահին էլ ծնվեց մեր ընկերության գաղափարը: Մենք ցանկանում էինք ստեղծել մի ընկերություն, որը հնարավորություն կտար Հայաստան այցելել ծրագրող մարդկանց դեռ մինչև ճանապարհորդությունը ստանալ օգտակար խորհուրդներ, ինչպես նաև նախապես ընտրել և պատվիրել այն ամենը, ինչ նրանց պետք էր գալու երկրում գտնվելու ընթացքում: Այդպես էլ ծնվեց մեր ընկերության անվանումը՝ «Հյուր Սերվիս» – ծառայություններ Հայաստան այցելող հյուրերին:
Ընկերությունը գրանցվեց 2002թ.-ի հունիսի 25-ին, իսկ առաջին գրասենյակը բացվեց նույն տարվա հուլիսին: Մենք ընդամենը երեք հոգի էինք և աշխատում էինք Երևանի Չարենցի փողոցում գտնվող 20 ք. մ. մակերեսով մի համեստ սենյակում: Գնեցինք օգտագործված Pentium II համակարգիչ, մի քանի գրասենյակային գույք ու անհրաժեշտ պարագաներ, ապա սկսեցինք ստեղծել ինտերնետային էջ, որը զբոսաշրջային ծառայություններ էր առաջարկում երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ֆրանսերեն: Մի քանի ամիս անց կայքն արդեն գործում էր, իսկ 2002թ.-ի հոկտեմբերին մենք ունեցանք մեր առաջին հաճախորդին:
Մեր արժեքները
-
Նպատակասլացություն և նվիրվածություն
-
Ջերմություն և սիրալիրություն
-
Հոգատարություն և սրտացավություն
-
Թիմային աշխատանք և անհատական մոտեցում
-
Աճ և շարունակական կրթություն
-
Աշխատասիրություն և նախաձեռնողականություն
-
Արդյունավետություն և գերազանցություն
-
Ստեղծագործականություն և նորարարություն
Մեր երազանքը
Մեր նվաճումները
-
Հյուրերի ավելի քան 18 000 կարծիքների շնորհիվ՝ «Հյուր Սերվիս»-ը TripAdvisor-ում զբաղեցնում է № 1 հորիզոնականը՝ Հայաստանի բոլոր օբյեկտների շարքում։
-
2021 թվականից World Travel Awards մրցանակաբաշխությանը Հյուր Սերվիս ընկերությունը 5 անգամ ճանաչել է Հայաստանի առաջատար զբոսաշրջային գործակալություն։
-
Վերջին տարիներին մեր ծառայություններից տարեկան միջին հաշվով օգտվում են ավելի քան 100 000 զբոսաշրջիկ։
-
Ավելի քան 100 նվիրված մասնագետներից կազմված մեր թիմն ամեն օր ընդունում է գրեթե 120 երկրներից ժամանող հյուրերի և նրանց հետ կիսում հայկական հյուրընկալությունը։
-
Մեր տրանսպորտային կազմը ներառում է ավելի քան 40 բարձրակարգ ավտոբուս, միկրոավտոբուս և ավտոմեքենա։
-
2006թ.-ից մեր ամենամյա դասընթացները օգնել են տարբեր լեզուների տիրապետող ավելի քան 250 մասնագետի դառնալ բարձրակարգ էքսկուրսավար։
-
Մենք երկու անգամ արժանացել ենք «Армения Туристическая» ամսագրի «Ներգնա զբոսաշրջության տարվա լավագույն տուրօպերատոր» մրցանակին, իսկ International Explorer Awards-ի կողմից «Տարվա տուրօպերատոր և DMC – Երևան 2026» մրցանակին։
-
Մեր պաշտոնական կայքը դարձել է Հայաստանի մասին զբոսաշրջային հանրագիտարան՝ 7 լեզուներով, և տարեկան ունենում է մոտ 1 միլիոն այցելու։
-
2025թ.-ին «Luxury Travel Magazine»-ի կողմից «Հյուր Սերվիս»-ը ընդգրվել է աշխարհի ԹՈՓ 100 տուրիստական գործակալությունների և տուր օպերատորների ցանկում։
-
«Armenia Digital Awards 2024» մրցանակաբաշխության ժամանակ www.hyurservice.com-ը ճանաչվել է ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՅՔԸ՝ 25 թեկնածուների շարքում։
Մրցանակների պատկերասրահ
Մեզ վստահում են
-
Emna
Թունիս
12-11-2026
Ավտոմատ թարգմանվածՀրաշալի ճանապարհորդություն էր՝ շատ տեղեկատվական, տեսնելու շատ բան կար։ Էքսկուրսավարը շատ ընկերասեր էր, ժամանակ էր հատկացնում ամեն ինչ բացատրելու և մեր բոլոր հարցերին պատասխանելու համար։ Ծաղկաձորն ու Սևանա լիճը շունչ կտրող էին։ Ճաշը համեղ էր՝ աղցանների և հացի մի քանի տեսակներով։ Ձուկն իսկապես շատ համեղ էր։ Սպասարկումը կատարյալ էր (նրանք սիրալիրորեն առաջարկեցին ևս մեկ սուրճ և թեյ)։ Այս էքսկուրսիան շատ ենք խորհուրդ տալիս։ Էմնա
Հրաշալի ճանապարհորդություն էր՝ շատ տեղեկատվական, տեսնելու շատ բան կար։ Էքսկուրսավարը շատ ընկերասեր էր, ժամանակ էր հատկացնում ամեն ինչ բացատրելու և մեր բոլոր հարցերին պատասխանելու համար։ Ծաղկաձորն ու Սևանա լիճը շունչ կտրող էին։ Ճաշը համեղ էր՝ աղցանների և հացի մի քանի տեսակներով։ Ձուկն իսկապես շատ համեղ էր։ Սպասարկումը կատարյալ էր (նրանք սիրալիրորեն առաջարկեցին ևս մեկ սուրճ և թեյ)։ Այս էքսկուրսիան շատ ենք խորհուրդ տալիս։ Էմնա It was a lovely journey, very informative with a lot to see. The guide was very friendly and took time to explain and answer all the questions we had. Tsakhadzor and Sevan lake were breathtaking. Lunch was tasty with several varieties of salad and bread. The fish was really good.The service was perfect ( they kindly offered extra coffee and tea). We highly recommend this tour.Emna -
Pierrick Briant
Ֆրանսիա
12-11-2026
Ավտոմատ թարգմանվածՀիանալի փորձառություն է, խորհուրդ եմ տալիս, շատ պրոֆեսիոնալ։ Վարորդը եկավ ինձ հյուրանոցից վերցնելու։ 17/11/2026-ին մեկ այլ էքսկուրսիայի եմ մասնակցելու։
Հիանալի փորձառություն է, խորհուրդ եմ տալիս, շատ պրոֆեսիոնալ։ Վարորդը եկավ ինձ հյուրանոցից վերցնելու։ 17/11/2026-ին մեկ այլ էքսկուրսիայի եմ մասնակցելու։ Super expérience, je recommande, très professionnel. Le chauffeur est passé me récupérer a l hotel. Je suis sur une autre excursion le 17/11/2026. -
Кристина Альбекова
Հայաստան
06-11-2026
Ավտոմատ թարգմանվածԲարև ձեզ։ Էքսկուրսիան շատ հավանեցի։ Երևանում ընտանիքիս հետ եմ ապրում։ Արդեն առաջին անգամը չէ, որ ընտանիքիս ու հյուրերիս հետ ձեր տուրիստական ընկերության միջոցով ուղևորության եմ մեկնում։ Միշտ շատ ճանաչողական ու հետաքրքիր է։ Երեկ գնացինք Խոր Վիրապ, գինու գործարան, Նորավանք, Թռչունների քարանձավ երթուղով։ Նորավանքի տեսարաններն ինձ շատ տպավորեցին.. Մանյան հմայեց., նրա հետ ամեն ինչ դինամիկ էր, ձանձրալի չէր ու շատ հետաքրքիր էր։
Բարև ձեզ։ Էքսկուրսիան շատ հավանեցի։ Երևանում ընտանիքիս հետ եմ ապրում։ Արդեն առաջին անգամը չէ, որ ընտանիքիս ու հյուրերիս հետ ձեր տուրիստական ընկերության միջոցով ուղևորության եմ մեկնում։ Միշտ շատ ճանաչողական ու հետաքրքիր է։ Երեկ գնացինք Խոր Վիրապ, գինու գործարան, Նորավանք, Թռչունների քարանձավ երթուղով։ Նորավանքի տեսարաններն ինձ շատ տպավորեցին.. Մանյան հմայեց., նրա հետ ամեն ինչ դինամիկ էր, ձանձրալի չէր ու շատ հետաքրքիր էր։
Ամեն էքսկուրսիայից հետո մտածում եմ՝ երանի հաջորդ մեր ուղևորության ժամանակ էլ այս գիդը լիներ, բայց ամեն անգամ նորն է լինում, ու միշտ ամեն ինչ հրաշալի է։ Շնորհակալություն ձեր տուրիստական ընկերությանն ու ձեր մասնագետներին!
Ամեն էքսկուրսիայից հետո մտածում եմ՝ երանի հաջորդ մեր ուղևորության ժամանակ էլ այս գիդը լիներ, բայց ամեն անգամ նորն է լինում, ու միշտ ամեն ինչ հրաշալի է։ Շնորհակալություն ձեր տուրիստական ընկերությանն ու ձեր մասնագետներին! Здравствуйте.Экскурсия очень понравилась.Живу с семьёй в Ереване.Уже не первый раз еду с семьёй и гостями через вашу турфирму Всегда очень познавательно и интересно.Вчера ездили по маршруту Хорвирап,винный завод,Нораванк,пещера птиц.Виды Нораванк очень впечатлили..Наш гид Маня очаровала.,динамично ,не скучно и очень интересно с ней было.
После каждой экскурсии,думаю,вот бы этот гид был в следующем нашем путешествии,но каждый раз новый,и всегда все классно.Спасибо вашей турфирме и вашим специалистам!