Հաճախ տրվող հարցեր | Հյուր Սերվիս
Պլանավորում եք Ձեր ուղևորությունը Հյուր Սերվիսի հե՞տ։ Այստեղ Դուք կգտնեք Հայաստանում էքսկուրսիաների, հյուրանոցների, բնակարանների, տրանսֆերների, տուր փաթեթների ամրագրման և բիզնես միջոցառումների ծառայությունների վերաբերյալ ամենատարածված հարցերի մանրամասն պատասխանները։
Այս էջում ներկայացված է, թե ինչպես են իրականացվում մեր ծառայությունները, ինչ է սովորաբար ներառված արժեքի մեջ, ինչպես են կատարվում ամրագրումներն ու վճարումները, երբ է ուղարկվում հաստատումը և որտեղ կարելի է ծանոթանալ փոփոխությունների կամ չեղարկումների մանրամասն պայմաններին։
Վիզաների, օգտակար խորհուրդների, եղանակի, անվտանգության, խոհանոցի, մշակույթի և ուղղությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել մեր Հայաստանի զբոսաշրջային ուղեցույց բաժինը։
Այս էջում ներկայացված է, թե ինչպես են իրականացվում մեր ծառայությունները, ինչ է սովորաբար ներառված արժեքի մեջ, ինչպես են կատարվում ամրագրումներն ու վճարումները, երբ է ուղարկվում հաստատումը և որտեղ կարելի է ծանոթանալ փոփոխությունների կամ չեղարկումների մանրամասն պայմաններին։
Վիզաների, օգտակար խորհուրդների, եղանակի, անվտանգության, խոհանոցի, մշակույթի և ուղղությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել մեր Հայաստանի զբոսաշրջային ուղեցույց բաժինը։
-
Հյուր Սերվիսի մասին
Ի՞նչ է Հյուր Սերվիսը
Հյուր Սերվիսը Հայաստանի զբոսաշրջային շուկայում շուրջ 25 տարվա աշխատանքային փորձով առաջատար տուրօպերատոր է և Destination Management Company (DMC)։ Մենք մասնագիտացած ենք օտարերկրյա հյուրերին որակյալ և հուսալի զբոսաշրջային ծառայություններ մատուցելու գործում՝ օգնելով նրանց հարմարավետ պայմաններում և հայկական հյուրընկալությամբ բացահայտել Հայաստանի հարուստ պատմությունն ու գեղատեսիլ վայրերը։Ի՞նչ ծառայություններ կարելի է ամրագրել Հյուր Սերվիսի միջոցով
Հյուր Սերվիսը պարզեցնում է դեպի Հայաստան ուղևորության պլանավորումը՝ մեկ տեղում միավորելով հիմնական զբոսաշրջային ծառայությունները։ Դուք կարող եք ամրագրել.
- Բնակարաններ Երևանում
- Հյուրանոցներ Հայաստանում
- Խմբային էքսկուրսիաներ
- Անհատական էքսկուրսիաներ
- Տուր փաթեթներ
- Տրանսֆերներ
- Վարորդով տրանսպորտի վարձակալություն
- Միջոցառումների դահլիճներ
- Միջոցառումների սարքավորումներ և աջակցություն
Ակնթարթային ամրագրման համար հասանելի բոլոր ծառայությունները կարող եք ավելացնել նույն զամբյուղում և ձևակերպել մեկ պատվեր՝ հեշտությամբ կազմակերպելով Ձեր ամբողջական ուղևորությունը։Ինչո՞ւ են ճանապարհորդներն ընտրում Հյուր Սերվիսը
Ճանապարհորդներն ընտրում են Հյուր Սերվիսը, քանի որ այստեղ հնարավոր է դառնում մեկ տեղում ամրագրել ուղևորությանը վերաբերող միանգամից մի քանի ծառայություն։ Գիշերակացի ծառայությունը, էքսկուրսիաները, տրանսպորտի վարձակալությունը, ինչպես նաև միջոցառումների կազմակերպումը համակարգվում են մեկ թիմի կողմից, ինչը պարզեցնում է պլանավորումը ինչպես ուղևորությունից առաջ, այնպես էլ Հայաստանում գտնվելու ընթացքում։Որտե՞ղ են գտնվում Հյուր Սերվիսի գրասենյակները
Մենք ունենք երկու հարմար տեղակայվածությամբ գրասենյակ Երևանում։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Նալբանդյան 96 հասցեում՝ Հանրապետության հրապարակից ընդամենը 5 րոպե քայլելու հեռավորության վրա։ Ունենք նաև առանձին մասնաճյուղ Անի Գրանդ հյուրանոցի նախասրահում՝ Հանրապետության 65 հասցեում։ Քարտեզի վրա տեղակայվածությանը, տարբեր բաժինների հեռախոսահամարներին և գրասենյակների աշխատանքային ժամերին ծանոթանալու համար կարող եք այցելել Կապ էջը: -
Ամրագրում, վճարում և հաստատում
Ինչպե՞ս Հյուր Սերվիսի կայքում ամրագրել ծառայություն
Ընտրեք անհրաժեշտ ծառայությունը, նշեք ամսաթիվն ու համապատասխան մանրամասները, այնուհետև հետևեք էջում նշվող քայլերին։ Որոշ ծառայություններ կարելի է ամրագրել առցանց՝ զամբյուղի միջոցով, իսկ մյուսների դեպքում անհրաժեշտ է հարցում ուղարկել, որպեսզի մեր թիմը ստուգի հասանելիությունը և հաստատի մանրամասները։Ո՞րն է «Ավելացնել զամբյուղ» և «Ուղարկել հարցում» կոճակների տարբերությունը
«Ավելացնել զամբյուղ» տարբերակն օգտագործվում է այն ծառայությունների համար, որոնք սովորաբար կարելի է ամրագրել առցանց՝ կատարելով կանխավճար։ «Ուղարկել հարցում» տարբերակն օգտագործվում է անհատական ծառայությունների կամ այն դեպքերում, երբ պահանջվում է հասանելիության ստուգում, գրավոր հաստատում կամ առանձին համաձայնեցում։Ի՞նչ է նշանակում ակնթարթային հաստատում
Ակնթարթային հաստատում նշանակում է, որ ընտրված ծառայությունն առցանց հաստատվում է կանխավճարը հաջողությամբ վճարելուց անմիջապես հետո։ Վճարումն ավարտելուց հետո Դուք կստանաք պատվերը հաստատող էլեկտրոնային փաստաթուղթ։Ի՞նչ է նշանակում հարցումով ամրագրում
Հարցումով ամրագրում նշանակում է, որ մեր թիմը, առաջին հերթին, դիտարկում է Ձեր հայտը, ստուգում է մանրամասները և ճշտում հասանելիությունը։ Այս ձևաչափը հաճախ կիրառվում է անհատական ուղևորությունների, սրահների, սարքավորումների, օժանդակող անձնակազմի, կորպորատիվ միջոցառումների և հատուկ հարցումների դեպքում։Անհրաժե՞շտ է, արդյոք, ամրագրումը հաստատելու համար կանխավճար կատարել
Այո, բոլոր ծառայությունների պատվերները հաստատելու համար պահանջվում է կանխավճար, որի չափը կախված է ծառայության տեսակից: Բնակարանների համար սովորաբար պահանջվում է ընտրված բնակարանի 2 օրվա վարձակալության արժեքի չափով կանխավճար, հյուրանոցների անհատական ամրագրման համար՝ յուրաքանչյուր սենյակի առաջին գիշերվա արժեքը, խմբային էքսկուրսիաների համար՝ ամբողջական վճարում, Երևանից մեկնարկող անհատական էքսկուրսիաների և տրանսֆերների համար՝ 15% կանխավճար, իսկ կայքում ներկայացված տուր փաթեթների համար՝ ընդհանուր գնի 20%-ի չափով: Ամբողջական մանրամասները ներկայացված են Պայմաններ բաժնում։Վճարման ի՞նչ եղանակներ են գործում
Ակնթարթային առցանց ամրագրման դեպքում վճարումը կատարվում է կայքում՝ բանկային քարտի միջոցով։ Մենք ընդունում ենք բոլոր հիմնական բանկային քարտերը, այդ թվում՝ միջազգային Visa, Mastercard և American Express, ինչպես նաև ռուսական MIR քարտերը։ Մեր գրասենյակում հնարավոր է վճարել բանկային քարտով կամ բջջային հեռախոսով կատարել անհպում վճարում։ Կանխիկ վճարումն ընդունվում է միայն հայկական դրամով և միայն այն դեպքում, երբ պատվերի ընդհանուր արժեքը չի գերազանցում 833 USD։ Հնարավոր է վճարել նաև բանկային փոխանցմամբ։Ո՞ր արժույթով են կատարվում բանկային քարտով վճարումները
Բանկային քարտով բոլոր վճարումները կատարվում են հայկական դրամով (AMD)։
Կայքի վերևում գտնվող արժույթի փոխարկիչի միջոցով կարող եք գները տեսնել նաև այլ արժույթներով։ AMD-ից տարբեր արժույթներով ցուցադրվող գները կրում են զուտ տեղեկատվական բնույթ և հաշվարկվում են հայաստանյան բանկերի առաջարկած միջին փոխարժեքներով։ Ձեր քարտից փաստացի գանձվող գումարը կարող է տարբերվել՝ կախված Ձեր բանկի կամ վճարահաշվարկային համակարգի կիրառած փոխարժեքից և արտարժույթի փոխարկման հնարավոր միջնորդավճարներից։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ ո՛չ մեր ընկերությունը, ո՛չ մեր սպասարկող բանկը քարտով վճարման համար միջնորդավճար կամ սպասարկման վճար չեն գանձում։ Այնուամենայնիվ, որոշ բանկեր և/կամ վճարային համակարգեր փոխարկման համար կարող են կիրառել սեփական միջնորդավճարներ կամ գանձումներ։ Փոխարժեքների կամ հաշվարկվող միջնորդավճարների վերաբերյալ տեղեկությունները ճշտելու համար խնդրում ենք ուղիղ կապ հաստատել Ձեր բանկի հետ։Ե՞րբ և ինչպե՞ս կստանամ ամրագրման հաստատումը
Ակնթարթային առցանց ամրագրման դեպքում Ձեր հաստատման փաստաթուղթը և վճարման անդորրագիրը հասանելի են դառնում հաջող վճարումից անմիջապես հետո։ Դուք կարող եք դիտել կամ տպել դրանք, իսկ դրանց պատճեններն ավտոմատ ուղարկվում են նաև ամրագրման ժամանակ Ձեր նշած էլեկտրոնային փոստի հասցեին։
Բանկային փոխանցմամբ վճարելու դեպքում երկու փաստաթղթերն էլ ուղարկվում են Ձեր նշած էլեկտրոնային փոստի հասցեին՝ վճարումը ստանալուց անմիջապես հետո։
Հարցումով ամրագրվող ծառայությունների դեպքում ամրագրումը հաստատվում է բոլոր մանրամասները համաձայնեցնելուց և անհրաժեշտ կանխավճարը կատարելուց հետո։ Այնուհետև հաստատման փաստաթուղթը և վճարման անդորրագիրն ուղարկվում են Ձեր նշած էլեկտրոնային փոստի հասցեին։Ե՞րբ և ինչպե՞ս պետք է կատարեմ վերջնավճարը
Վերջնավճարը պետք է կատարել մինչև ծառայության մեկնարկը։ Այն կարող եք առցանց վճարել Ձեր ամրագրման հաստատման միջոցով կամ, եթե մեր կայքում հաշիվ ունեք, Ձեր անձնական էջից՝ սեղմելով վճարման համապատասխան կոճակը։
Հյուր Սերվիսի գրասենյակում կարող եք վճարել կանխիկ կամ քարտով։ Գրասենյակից դուրս վերջնավճարը կարող եք կատարել մեր աշխատակցին՝ միայն կանխիկ։
Վերջնավճարը կարելի է կատարել նաև բանկային փոխանցմամբ՝ պայմանով, որ գումարը մինչև ծառայության մեկնարկը մուտքագրվի մեր հաշվին։Արդյո՞ք անհրաժեշտ է հավելյալ հաստատել ամրագրումը՝ ծառայության մատուցման օրվանից առաջ
Ոչ։ Հյուր Սերվիսից պաշտոնական հաստատում ստանալուց հետո Ձեր ամրագրումը համարվում է վերջնական։ Ծառայության մատուցման նախորդ օրը անհրաժեշտություն չկա մեզ հետ կապ հաստատել՝ պատվերի վերաբերյալ ճշտում կատարելու նպատակով։
Համապատասխան չափի կանխավճարը կատարելուց և հաստատումը ուղարկելուց հետո պատվերն ավտոմատ կերպով ներառվում է մեր աշխատանքային գրաֆիկում, և, հետևաբար, ծառայությունը ենթակա է պատշաճ կերպով իրականացման։
Վարորդի կամ էքսկուրսավարի կոնտակտային տվյալները ավտոմատ կերպով չեն ուղարկվում։ Եթե ցանկանում եք այդ տվյալներն ունենալ նախապես, կարող եք կապ հաստատել մեզ հետ։ Այնուամենայնիվ, դա պարտադիր պայման չի հանդիսանում, քանի որ մեր վարորդը, էքսկուրսավարը կամ հերթապահ աշխատակիցը Ձեզ կդիմավորեն հաստատված հասցեում կամ հանդիպման վայրում։Անհրաժե՞շտ է, արդյոք, ձեռքի տակ ունենալ ամրագրված ծառայության տպած հաստատումը
Էլեկտրոնային հաստատումը լիովին բավարար է, սակայն ուղևորության ընթացքում ցանկալի է այն հասանելի պահել հեռախոսում: Հաստատման մեջ ներկայացված են կարևոր տվյալներ հանդիպման վայրի, ժամի, վերջնավճարի, ինչպես նաև ծառայության մատուցման պայմանների վերաբերյալ:Հնարավո՞ր է, արդյոք, ամրագրել Ձեր ծառայությունները վերջին պահին
Հնարավոր է՝ որոշ ծառայություններ հասանելի լինեն նույնիսկ մեկնարկի օրվան մոտ ժամկետներում, հատկապես եթե կայքում դրանք նշված են որպես ամրագրման համար հասանելի։ Նույն կամ հաջորդ օրվա հրատապ հարցումների դեպքում, եթե չի հաջողվում ծառայությունն ամրագրել առցանց, խորհուրդ ենք տալիս ուղիղ կապ հաստատել Հյուր Սերվիսի հետ։ -
Բնակարաններ և հյուրանոցներ
Հնարավո՞ր է Հյուր Սերվիսի միջոցով ամրագրել գիշերակացի ծառայություն
Այո։ Հյուր Սերվիսի կայքում կարող եք ամրագրել բնակարաններ Երևանում և հյուրանոցներ ամբողջ Հայաստանում։ Կարող եք ընտրել կացության մեկ տարբերակ կամ զամբյուղում ավելացնել մի քանի հյուրանոց և/կամ բնակարան ու ձևակերպել դրանք մեկ պատվերով։ Սա հատկապես հարմար է համակցված ուղևորությունների, ընտանեկան հանգստի, խմբային ճամփորդությունների կամ Հայաստանի տարբեր մարզերում գիշերակաց ներառող երթուղիների դեպքում։Որո՞նք են բնակարանում մնալու առավելությունները հյուրանոցի համեմատ
Հյուրանոցների համեմատ մեր բնակարաններն առաջարկում են ավելի մեծ տարածք և ճկունություն, ուստի հատկապես հարմար են ընտանիքների, ընկերախմբերի և երկարատև կացության համար։ Կախված ընտրված բնակարանից՝ Ձեր տրամադրության տակ կարող են լինել առանձին ննջասենյակներ, հյուրասենյակ, ճաշ պատրաստելու համար նախատեսված խոհանոց, ինչպես նաև լվացքի մեքենա և արդուկելու պարագաներ։
Երկարատև կացության դեպքում կարող են տրամադրվել հատուկ զեղչեր, իսկ մուտքի և ելքի ժամերը սովորաբար հնարավոր է հարմարեցնել Ձեր ժամանման և մեկնելու ժամանակացույցին։Արդյո՞ք Ձեր բոլոր բնակարանները գտնվում են Երևանի կենտրոնում
Այո, Հյուր Սերվիսի կողմից առաջարկվող բոլոր բնակարանները գտնվում են Երևանի կենտրոնում։ Կախված ընտրված բնակարանից՝ կարող եք բնակվել Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի, Օպերայի, Կասկադի, Մաշտոցի պողոտայի, Աբովյան կամ Թումանյան փողոցների մոտակայքում։ Սրճարանները, ռեստորանները, խանութներն ու հիմնական տեսարժան վայրերը հեշտ հասանելի են։Կարո՞ղ եմ բնակարանի մուտքի և ելքի ժամերն ընտրել՝ իմ ժամանման և մեկնելու ժամանակին համապատասխան
Այո։ Բնակարան ամրագրելիս կարող եք նշել Ձեր ժամանման և մեկնելու ժամանակին համապատասխան մուտքի և ելքի ճշգրիտ ժամերը։ Օրավարձը հաշվարկելիս հիմք են ընդունվում մուտքի ստանդարտ ժամը՝ 14:00-ն, և ելքի ստանդարտ ժամը՝ 12:00-ն։
Ճշգրիտ ժամերը նշելու դեպքում կարող եք բնակարանը ստանալ ժամանելուն պես՝ առանց ավելորդ սպասման, և խուսափել հավելյալ ժամերի կամ ևս մեկ ամբողջ օրվա համար վճարելուց։Ի՞նչ է ներառված բնակարանի վարձակալության արժեքի մեջ
Բնակարանի վարձակալության արժեքի մեջ ներառված են բոլոր կոմունալ ծախսերը, այդ թվում՝ էլեկտրաէներգիան, ջուրը, գազը և ինտերնետը։ Թաքնված վճարներ չկան։ Կացության ընթացքում տրամադրվում են նաև հիգիենայի հիմնական պարագաներ, իսկ մաքրումը և սպիտակեղենի ու սրբիչների փոխարինումը կատարվում են 4 օրը մեկ անգամ։Ինչպե՞ս կստանամ բնակարանի բանալիները
Եթե Հյուր Սերվիսի միջոցով ամրագրել եք տրանսֆեր օդակայանից, մեր աշխատակիցը կդիմավորի Ձեզ ժամանելուն պես, կուղեկցի վարձակալած բնակարան և կհանձնի բանալիները։
Եթե տրանսֆերի կարիք չունեք, մենք նախապես կհամաձայնեցնենք հանդիպման ճշգրիտ ժամը, և բանալիները կստանաք բնակարանի շենքի մուտքի մոտ։ Մեր ներկայացուցիչը նաև ցույց կտա բնակարանը և տեղում կներկայացնի հիմնական մանրամասները։Ինչպե՞ս կարող եմ ստուգել բնակարանների հասանելիությունն իմ ուղևորության օրերի համար
Հասանելիությունը ստուգելու համար կայքում նշեք մուտքի և ելքի նախընտրելի ամսաթվերն ու ժամերը։ Համակարգը կցուցադրի տվյալ ժամանակահատվածում հասանելի բնակարանները՝ դրանց գներով, լուսանկարներով, տեղակայմամբ և հիմնական տեղեկություններով։
Եթե բնակարանի համար գործում է ակնթարթային հաստատում, և այն հնարավոր է ավելացնել զամբյուղ, կարող եք անմիջապես ամրագրել՝ առանց մեզ հետ կապ հաստատելու։ Եթե բնակարանը տրամադրվում է հարցումով, լրացրեք համապատասխան ձևը, և մենք կտեղեկացնենք դրա հասանելիության մասին կամ կառաջարկենք հարմար այլընտրանք։Ի՞նչ հարմարություններ են տրամադրվում բնակարաններում։ Արդյո՞ք առկա են վարսահարդարիչ և սրբիչներ
Այո, բնակարաններում տրամադրվում են վարսահարդարիչ և սրբիչներ։ Յուրաքանչյուր հյուրի համար նախատեսված են մաքուր լոգանքի և ձեռքի սրբիչներ, անկողնային սպիտակեղեն և հիգիենայի հիմնական պարագաներ։ Բնակարաններն ապահովված են նաև անհրաժեշտ կենցաղային իրերով, այդ թվում՝ խոհանոցային պարագաներով, սառնարանով, լվացքի մեքենայով, արդուկով և հարմարավետ կացության համար անհրաժեշտ այլ հարմարություններով։Գիշերակացի հետ կապված հատուկ նախընտրություններ ունեմ։ Կարո՞ղ եք դրանք ապահովել
Այո։ Բնակարան կամ հյուրանոց փնտրելիս կարող եք օգտվել մեր կայքի ֆիլտրերից՝ Ձեր հիմնական նախընտրություններին համապատասխան տարբերակ ընտրելու համար։ Եթե անհրաժեշտ պայմանը ֆիլտրերում ներկայացված չէ, կարող եք այն նշել զամբյուղի «Նշումներ» դաշտում։ Օրինակ՝ կարող եք նշել մահճակալի նախընտրելի տեսակը, տեսարանը, հարկը, հատուկ հարմարեցված պայմանների անհրաժեշտությունը կամ այլ հարմարություններ։
Հնարավորության դեպքում կանենք ամեն ինչ՝ Ձեր նախընտրություններն ապահովելու համար։ Եթե որևէ պահանջ հնարավոր չլինի կատարել, մենք նախապես կտեղեկացնենք Ձեզ։Ձեր առաջարկած բնակարաններն ու հյուրանոցներն ավելի մատչելի՞ են, քան ամրագրման այլ հարթակներում
Այո, Հյուր Սերվիսի միջոցով ամրագրելիս կարող եք ստանալ ավելի շահավետ գներ և պայմաններ, քան ամրագրման բազմաթիվ ստանդարտ հարթակներում։ Հայաստանի հյուրանոցների հետ շուրջ 25 տարվա ուղիղ համագործակցության և մեր հաճախորդների համար գործող հատուկ սակագների շնորհիվ մենք առաջարկում ենք հասանելի ամենացածր սակագները։
Բնակարանների դեպքում գործում է պարզ սկզբունք՝ վճարում եք կայքում նշված գինը։ Թաքնված սպասարկման վճարներ չկան, իսկ բոլոր կոմունալ ծախսերն արդեն ներառված են արժեքի մեջ։ Մուտքի և ելքի ճկուն ժամերը, ինչպես նաև երկարատև կացության զեղչերը նույնպես օգնում են խուսափել ավելորդ ծախսերից և ևս մեկ ամբողջ օրվա համար վճարելուց։Որո՞նք են Հյուր Սերվիսի միջոցով բնակարան կամ հյուրանոց ամրագրելու առավելությունները
Հյուր Սերվիսի միջոցով բնակարան ամրագրելիս ստանում եք Հյուր Սերվիսի անմիջական կառավարման ներքո գտնվող բնակարան Երևանի կենտրոնում՝ իրական լուսանկարներով, հասանելիության հստակ տվյալներով, արժեքի մեջ ներառված կոմունալ ծախսերով, ինչպես նաև 4 օրը մեկ կատարվող մաքրմամբ և սպիտակեղենի ու սրբիչների փոխարինմամբ։ Ամրագրումը հաստատելու համար պահանջվում է երկու օրվա վարձակալության արժեքի չափով կանխավճար, իսկ մուտքի և ելքի հարմար ժամեր ընտրելու հնարավորությունն օգնում է չվճարել ևս մեկ ամբողջ օրվա համար։ Մեր աշխատակիցն անձամբ դիմավորում և ուղեկցում է հյուրերին բնակարան, իսկ անհրաժեշտության դեպքում հասանելի է շուրջօրյա աջակցություն։
Հյուրանոցների դեպքում Հյուր Սերվիսն առաջարկում է Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում գործող ընտրված հյուրանոցներ, հանգստյան համալիրներ, հյուրատներ և հանգստյան տներ՝ սենյակների հստակ նկարագրություններով, օգտակար ֆիլտրերով և համեմատման հարմար գործիքներով։ Ամրագրումը հաստատելու համար բավարար է յուրաքանչյուր սենյակի առաջին գիշերվա արժեքի չափով կանխավճարը, իսկ հյուրանոցների հետ մեր երկարաժամկետ համագործակցությունը հնարավորություն է տալիս առաջարկել ամենացածր սակագները և չեղարկման ճկուն պայմաններ։ Կարող եք նաև մեկ զամբյուղում ավելացնել մի քանի հյուրանոց կամ սենյակ և ամրագրման ամբողջ ընթացքում ստանալ արագ աջակցություն։Որո՞նք են բնակարանի կամ հյուրանոցի ամրագրման չեղարկման և փոփոխման պայմանները։
Բնակարանի ամրագրումը սովորաբար հաստատվում է երկու օրվա վարձակալության արժեքի չափով կանխավճար կատարելուց հետո։ Չեղարկման կամ չներկայանալու դեպքում կանխավճարը չի վերադարձվում։ Վարձակալության ժամկետի փոփոխումը հնարավոր է բնակարանի հասանելիության դեպքում, իսկ կանխավճարը կարող է հաշվանցվել փոփոխված ամրագրման դիմաց միայն այն դեպքում, երբ մեզ տեղեկացնեք վարձակալության մեկնարկից առնվազն 10 օր առաջ։
Մինչև 3 սենյակի անհատական հյուրանոցային ամրագրման դեպքում պահանջվում է յուրաքանչյուր սենյակի առաջին գիշերվա արժեքի չափով կանխավճար։ Ամրագրումը հնարավոր է անվճար չեղարկել մուտքից առնվազն 72 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկման, ամրագրման փոփոխման կամ չներկայանալու դեպքում առաջին գիշերվա արժեքը չի վերադարձվում։ Խմբային ամրագրումների և հատուկ դեպքերի պայմանները համաձայնեցվում են նախապես։ -
Էքսկուրսիաներ և տուր փաթեթներ
Ո՞րն է տարբերությունը խմբային էքսկուրսիաների, անհատական էքսկուրսիաների և տուր փաթեթների միջև, և ո՞րն ընտրել
Խմբային էքսկուրսիաները մեկօրյա ուղևորություններ են ընդհանուր խմբի կազմում՝ ֆիքսված երթուղիներով, գրաֆիկով և մեկնման վայրերով։ Ընտրեք այս տարբերակը, եթե նախընտրում եք կազմակերպված և մատչելի ուղևորություն, որի մեկնումը երաշխավորված է։
Անհատական էքսկուրսիաները կազմակերպվում են բացառապես Ձեզ և Ձեր խմբի համար և հնարավորություն են տալիս ավելի ճկուն ընտրել մեկնարկի ժամը, երթուղին, ուղևորության տեմպը, տրանսպորտային միջոցի տեսակը և էքսկուրսավարի լեզուն։ Ընտրեք այս տարբերակը, եթե նախընտրում եք Ձեր ցանկություններին ավելի հարմարեցված ուղևորություն։
Տուր փաթեթները պատրաստի բազմօրյա ծրագրեր են, որոնք սովորաբար ներառում են գիշերակաց, էքսկուրսիաներ, օդանավակայանային տրանսֆերներ և նախաճաշ։ Ընտրեք այս տարբերակը, եթե ցանկանում եք, որ Ձեր ուղևորության հիմնական մասերը նախապես կազմակերպված լինեն։Երաշխավորվա՞ծ է Հյուր Սերվիսի խմբային էքսկուրսիաների իրականացումը
Այո։ Հյուր Սերվիսի խմբային էքսկուրսիաների իրականացումը երաշխավորված է, և դրանք չեն չեղարկվում մասնակիցների քիչ թվի պատճառով։ Ամրագրումը հաստատվելուց հետո էքսկուրսիայից առաջ հավելյալ հաստատում չի պահանջվում։Արդյո՞ք ավտոբուսում տեղերը նախապես ամրագրվում են
Ոչ։ Խմբային էքսկուրսիաների ժամանակ տեղերը նախապես չեն ամրագրվում։ Մասնակիցները զբաղեցնում են ազատ տեղերը՝ ըստ ժամանման հերթականության։ Եթե նախընտրում եք որոշակի տեղ, խորհուրդ ենք տալիս ժամանել ավելի վաղ։Ի՞նչ է սովորաբար ներառված խմբային էքսկուրսիաների արժեքի մեջ
Խմբային էքսկուրսիաները սովորաբար ներառում են տրանսպորտային սպասարկում, պրոֆեսիոնալ էքսկուրսավարի ծառայություն՝ անգլերեն և ռուսերեն հաջորդական բացատրություններով, անվճար տեղափոխում դեպի մեկնարկի վայր՝ Երևանի կենտրոնում գտնվող ընտրված հյուրանոցներից, մուտքի տոմսեր, համտեսներ, ուղևորների և տրանսպորտային միջոցի ապահովագրություն, ինչպես նաև տվյալ էքսկուրսիայի էջում նշված այլ ծառայություններ։
Ճաշը ներառված չէ էքսկուրսիայի արժեքի մեջ։ Ավելի քան 6 ժամ տևողությամբ բոլոր էքսկուրսիաների ընթացքում նախատեսված է ճաշի կանգառ։ Հյուրերը կարող են ուտեստներ ընտրել առաջարկվող ճաշացանկից և վճարել անմիջապես ռեստորանում։Որտեղի՞ց են մեկնարկում խմբային էքսկուրսիաները, և հնարավո՞ր է հյուրանոցից տեղափոխում կազմակերպել
Խմբային էքսկուրսիաները մեկնարկում են Հյուր Սերվիսի գլխավոր գրասենյակից՝ Նալբանդյան փողոց, 96 հասցեից։ Մասնակիցները պետք է ներկայանան մեկնումից 30 րոպե առաջ, եթե հյուրանոցից տեղափոխում նախապես չի կազմակերպվել։
Անվճար տեղափոխումը հասանելի է Երևանի կենտրոնում գտնվող ընտրված հյուրանոցներից։ Եթե Ձեր հյուրանոցը ցանկում ներառված չէ, կարող եք ընտրել մեկ այլ հասանելի վերցման վայր կամ ներկայանալ ամրագրման հաստատման մեջ նշված հանդիպման վայր։
Խմբային էքսկուրսիաներն ավարտվում են Հյուր Սերվիսի գլխավոր գրասենյակում։ Էքսկուրսիայից հետո տեղափոխում դեպի հյուրանոց չի տրամադրվում։Արդյո՞ք խմբային էքսկուրսիաների համար երեխաներին տրամադրվում են զեղչեր
Այո։ 3-8 տարեկան երեխաներին տրամադրվում է 50% զեղչ, իսկ 0-2 տարեկան երեխաները մասնակցում են անվճար, եթե նրանց համար առանձին նստատեղ կամ մանկական ավտոնստատեղ չի պահանջվում։
Եթե անհրաժեշտ է առանձին նստատեղ կամ մանկական ավտոնստատեղ, խնդրում ենք նշել այդ մասին ամրագրման ընթացքում, որպեսզի կարողանանք հաստատել հասանելիությունը և տեղեկացնել հնարավոր հավելավճարի մասին։ Կարող է պահանջվել երեխայի տարիքը հաստատող փաստաթուղթ։Ի՞նչ է ներառված անհատական էքսկուրսիայի արժեքի մեջ
Անհատական էքսկուրսիաները սովորաբար ներառում են հարմարավետ, օդորակվող տրանսպորտային միջոց, պրոֆեսիոնալ վարորդ, շշալցված ջուր, Երևանի սահմաններում անվճար վերցում և հասցնում, ինչպես նաև ուղևորների և տրանսպորտային միջոցի ապահովագրություն։
Էքսկուրսավարի ծառայությունը, մուտքի տոմսերը, սնունդը և այլ լրացուցիչ ծառայություններ ներառվում են միայն այն դեպքում, երբ դրանք ընտրված են ամրագրման ընթացքում կամ տվյալ էքսկուրսիայի էջում նշված են որպես ներառված։ Լրացուցիչ ծառայությունները, էքսկուրսիայի երկարաձգումը կամ երթուղու էական փոփոխությունները կարող են ազդել արժեքի վրա։Հնարավո՞ր է անհատական էքսկուրսիան ամրագրել էքսկուրսավարի և վարորդի կամ միայն վարորդի ուղեկցությամբ
Այո։ Անհատական էքսկուրսիան կարելի է ամրագրել ինչպես պրոֆեսիոնալ էքսկուրսավարի և վարորդի, այնպես էլ միայն վարորդի ուղեկցությամբ։
Պրոֆեսիոնալ էքսկուրսավարը բացատրություններ և ուղեկցում է տրամադրում Ձեր ընտրած լեզվով։ Միայն վարորդով տարբերակը հարմար է նրանց, ովքեր նախընտրում են ավելի ինքնուրույն ուղևորություն՝ առանց էքսկուրսիոն մեկնաբանությունների։
Վարորդները սովորաբար խոսում են ռուսերեն և տիրապետում են անգլերենի տարրական մակարդակին։ Եթե Ձեզ համար կարևոր է անգլերենով հաղորդակցվելը, խնդրում ենք նշել այդ մասին ամրագրման ընթացքում, որպեսզի կարողանանք ստուգել համապատասխան վարորդի առկայությունը։ Անգլերենով մանրամասն բացատրությունների համար խորհուրդ ենք տալիս ընտրել պրոֆեսիոնալ էքսկուրսավարի ծառայությունը։Կարո՞ղ է անհատական էքսկուրսիան սկսվել կամ ավարտվել Երևանից դուրս կամ օդանավակայանում
Այո։ Կայքում նշված գները հաշվարկված են Երևանից մեկնարկող տուրերի համար, սակայն անհատական էքսկուրսիան կարող է նաև սկսվել կամ ավարտվել Հայաստանի կամ Վրաստանի այլ վայրում, ներառյալ օդանավակայանը։
Օդանավակայանից վերցումը, օդանավակայան հասցնելը կամ կոնկրետ չվերթի ժամանակացույցին համապատասխանող այլ ծառայությունները պետք է պատվիրել նախապես։ Մինչ ծառայությունը հաստատելը մեր թիմը կստուգի երթուղին, ժամանակացույցը, ուղեբեռի քանակն ու չափերը և հնարավոր հավելավճարը։Հնարավո՞ր է անհատական էքսկուրսիան հարմարեցնել սեփական նախընտրություններին
Այո։ Կայքում ամրագրման ժամանակ հասանելի բոլոր տարբերակները կարող եք ընտրել անմիջապես, և դրանք հաստատվում են ավտոմատ։
Այլ փոփոխությունների դեպքում, օրինակ՝ տեսարժան վայրեր ավելացնելու կամ հանելու, երթուղին փոխելու կամ նախընտրելի ճաշի վայր ընտրելու համար, խնդրում ենք նախապես կապվել մեզ հետ։ Մենք կստուգենք՝ արդյոք փոփոխությունները հնարավոր են, և կտեղեկացնենք արժեքի հնարավոր տարբերության մասին։ Ցանկության դեպքում կարող ենք նաև ամբողջովին նոր երթուղի կազմել։Արդյո՞ք անհատական էքսկուրսիաների դեպքում երեխաներին տրամադրվում են զեղչեր, և հասանելի՞ են մանկական նստատեղեր
Անհատական էքսկուրսիաների համար մանկական զեղչեր չեն կիրառվում, քանի որ արժեքը հաշվարկվում է ըստ ընտրված տրանսպորտային միջոցի և մասնակիցների քանակի, այլ ոչ թե նրանց տարիքի։
Մանկական նստատեղերը տրամադրվում են անվճար՝ նախնական հարցման դեպքում, եթե ընտրված տրանսպորտային միջոցում բավարար տեղ կա դրանց տեղադրման համար։ Խնդրում ենք ամրագրման ընթացքում նշել երեխաների տարիքը, որպեսզի կարողանանք տրամադրել համապատասխան նստատեղեր։Ի՞նչ է ներառված տուր փաթեթում, և արդյո՞ք սնունդը ներառված է արժեքի մեջ
Տուր փաթեթները սովորաբար ներառում են գիշերակաց 3 կամ 4 աստղանի հյուրանոցներում՝ նախաճաշով, էքսկուրսավարի ուղեկցությամբ խմբային էքսկուրսիաներ և երկկողմանի օդանավակայանային տրանսֆերներ։ Կախված ընտրված փաթեթից՝ ծրագիրը կարող է ներառել նաև մշակութային և բնական տեսարժան վայրերի այցելություններ, գաստրոնոմիական փորձառություններ, գինու համտեսներ և տվյալ տուր փաթեթի էջում նշված այլ միջոցառումներ։
Նախաճաշը մատուցվում է հյուրանոցում և ներառված է փաթեթի արժեքի մեջ։ Ճաշն ու ընթրիքը ներառված չեն։ Այն օրերին, երբ ծրագիրը տևում է ավելի քան 6 ժամ, նախատեսվում է ճաշի կանգառ, որի ընթացքում հյուրերը կարող են ուտեստներ ընտրել առաջարկվող ճաշացանկից և վճարել անմիջապես ռեստորանում։Հնարավո՞ր է ընտրել ուղևորության ամսաթվերը, տևողությունը և հյուրանոցի կատեգորիան կամ փոփոխել տուր փաթեթը
Յուրաքանչյուր տուր փաթեթի համար կարող եք ընտրել հասանելի տարբերակներից՝ ժամանման ամսաթիվը, ծրագրի տևողությունը, հյուրանոցի կատեգորիան և սենյակի տեսակը։
Ծրագրում ներառված խմբային էքսկուրսիան սովորաբար կարելի է փոխարինել հասանելի մեկ այլ խմբային էքսկուրսիայով, եթե ժամանակացույցը թույլ է տալիս։ Մյուս փոփոխությունները, այդ թվում՝ ժամանման և մեկնման կազմակերպումը, կացությունը կամ երթուղին, պետք է նախապես համաձայնեցնել մեզ հետ։ Հաստատված փոփոխությունները կարող են ազդել փաթեթի արժեքի վրա։
Ամբողջովին նոր երթուղի կարող է կազմվել որպես անհատականացված տուր փաթեթ։Երաշխավորվա՞ծ է տուր փաթեթների իրականացումը
Այո։ Հյուր Սերվիսի տուր փաթեթների իրականացումը երաշխավորված է նույնիսկ մեկ մասնակցի դեպքում։ Բացառություն են միայն ֆորսմաժորային դեպքերը կամ ընկերության վերահսկողությունից դուրս գտնվող այլ արտակարգ հանգամանքները։Որո՞նք են էքսկուրսիաների և տուր փաթեթների չեղարկման ու փոփոխման պայմանները
Խմբային էքսկուրսիաներ. Մեկնարկից առնվազն 24 ժամ առաջ ամրագրումը չեղարկելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ վերադարձվում է։ Ավելի ուշ չեղարկման կամ չներկայանալու դեպքում գումարը չի վերադարձվում, սակայն որոշ դեպքերում ամրագրումը հնարավոր է փոխարինել մեկ այլ հասանելի էքսկուրսիայով կամ ծառայությամբ։
Անհատական տուրեր. Երևանից մեկնարկող տուրերի դեպքում 15% դեպոզիտը չեղարկման կամ չներկայանալու դեպքում չի վերադարձվում։ Երևանից դուրս մեկնարկող տուրերի համար գործում են այլ պայմաններ։ Ամսաթվի տեղափոխումը և այլ փոփոխությունները հնարավոր են առանձին դեպքերում և կարող են ազդել հավելավճարի կամ վերադարձվող գումարի չափի վրա։
Տուր փաթեթներ. Կայքում ներկայացված տուր փաթեթը ծրագրի մեկնարկից առնվազն 48 ժամ առաջ չեղարկելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ վերադարձվում է։ Ավելի ուշ չեղարկման կամ չներկայանալու դեպքում փաթեթի արժեքի 20%-ը չի վերադարձվում։ Փոփոխման հարցումները դիտարկվում են անհատապես և կարող են ազդել արժեքի վրա։ Անհատականացված տուր փաթեթների համար կարող են գործել առանձին պայմաններ։
Մանրամասն պայմանները ներկայացված են համապատասխան էքսկուրսիայի կամ տուր փաթեթի էջում, ինչպես նաև «Պայմաններ և կանոններ» բաժնում։ -
Տրանսֆերներ և վարորդով տրանսպորտային միջոցի վարձույթ
Ո՞րն է տրանսֆերի և վարորդով տրանսպորտային միջոցի վարձույթի տարբերությունը
Տրանսֆերը ուղևորափոխադրում է մի կետից մյուսը, օրինակ՝ օդանավակայանից հյուրանոց կամ Երևանից Թբիլիսի։ Արժեքը կախված է ընտրված երթուղուց և տրանսպորտային միջոցի տեսակից։
Վարորդով տրանսպորտային միջոցի վարձույթի դեպքում մեքենան և վարորդը ամրագրված ամբողջ ժամանակահատվածում մնում են Ձեր տրամադրության տակ։ Այս տարբերակը հարմար է անհատական երթուղիների, գործնական հանդիպումների, տեսարժան վայրեր այցելելու և մի քանի կանգառով ուղևորությունների համար։ Արժեքը կախված է տրանսպորտային միջոցի տեսակից, վարձույթի տևողությունից և սպասարկման տարածքից։Ո՞րն է Հյուր Սերվիսի տրանսֆերի և տաքսի ծառայության տարբերությունը
Հյուր Սերվիսի տրանսֆերներն ամրագրվում են նախապես. երթուղին, տրանսպորտային միջոցի տեսակը և արժեքը հաստատվում են մինչև ուղևորության սկիզբը։ Համապատասխան մեքենան ընտրվում է՝ հաշվի առնելով ուղևորների քանակն ու ուղեբեռի ծավալը, իսկ ծառայությունն իրականացնում են զբոսաշրջային փոխադրումների փորձ ունեցող պրոֆեսիոնալ վարորդներ։
Մինչև ամրագրումը կայքում կարող եք տեսնել տրանսպորտային միջոցների լուսանկարները, ուղևորատարողությունը և ուղեբեռի համար նախատեսված տարածքը։ Մեքենաներն օդորակիչով են և ապահովագրված։ Մանկական նստատեղերը տրամադրվում են ըստ հարցման՝ առանց հավելյալ վճարի, եթե ընտրված տրանսպորտային միջոցում բավարար տեղ կա։Արդյո՞ք Հյուր Սերվիսն իրականացնում է տրանսֆերներ օդանավակայանից և դեպի օդանավակայան
Այո։ Հյուր Սերվիսն իրականացնում է անհատական տրանսֆերներ դեպի Զվարթնոց միջազգային օդանավակայան և այնտեղից, ինչպես նաև համապատասխան երթուղիներով՝ Գյումրիի և Թբիլիսիի օդանավակայաններից ու դեպի այդ օդանավակայաններ։ Օդանավակայանից դիմավորման դեպքում մեր թիմը հետևում է չվերթի կարգավիճակին, իսկ վարորդը հյուրերին դիմավորում է ժամանման սրահում։Հնարավո՞ր է տրանսֆեր ամրագրել Հայաստանի և Վրաստանի միջև
Այո։ Հյուր Սերվիսն առաջարկում է տրանսֆերներ Հայաստանի և Վրաստանի միջև, ներառյալ՝ ամենապահանջված Երևան-Թբիլիսի երթուղին։ Կայքում կարող եք ընտրել մեկնման և ժամանման վայրերը, համեմատել հասանելի տրանսպորտային միջոցները և նախապես տեսնել արժեքը։Հնարավո՞ր է ամրագրելիս ավելացնել հետադարձ տրանսֆեր
Այո։ Հետադարձ տրանսֆերը կարող եք ավելացնել ամրագրման ընթացքում։ Սա հարմար է, եթե վերադարձի ամսաթիվն ու երթուղին արդեն հայտնի են, իսկ որոշ դեպքերում կարող է ավելի շահավետ լինել, քան երկու առանձին միակողմանի տրանսֆեր ամրագրելը։Ի՞նչ է ներառված տրանսֆերների և վարորդով տրանսպորտային միջոցի վարձույթի արժեքի մեջ
Երկու ծառայությունների արժեքն էլ ներառում է օդորակիչով անհատական տրանսպորտային միջոց, պրոֆեսիոնալ վարորդի ծառայություն, շշալցված ջուր, անձրևանոցներ, ինչպես նաև մեքենայի և ուղևորների ամբողջական ապահովագրություն։ Մանկական նստատեղերը նույնպես տրամադրվում են ըստ հարցման՝ առանց հավելյալ վճարի, եթե ընտրված տրանսպորտային միջոցում բավարար տեղ կա։
Տրանսֆերը ներառում է «դռնից դուռ» սպասարկում՝ հաստատված երթուղով։ Վարորդով տրանսպորտային միջոցի վարձույթի դեպքում մեքենան և վարորդը ամրագրված ամբողջ ժամանակահատվածում մնում են Ձեր տրամադրության տակ։ Վառելիքի և կայանման վճարները ներառված են արժեքի մեջ։ Երկար կամ բազմօրյա ուղևորությունների դեպքում վարորդի սնունդն ու կացությունը նույնպես ներառված են, եթե դրանք անհրաժեշտ են ծրագրով։Հնարավո՞ր է տրանսպորտ ամրագրել անհատական երթուղու համար
Այո։ Տրանսֆերը հարմար է, եթե մեկնման և ժամանման վայրերն արդեն հայտնի են։ Եթե ուղևորությունը ներառում է մի քանի կանգառ կամ հստակ երթուղին դեռ որոշված չէ, սովորաբար ավելի հարմար է ընտրել վարորդով տրանսպորտային միջոցի վարձույթ։Հնարավո՞ր է վերջին պահին տրանսֆեր կամ վարորդով տրանսպորտային միջոց ամրագրել
Այո՝ հասանելիության դեպքում։ Եթե կայքում Ձեր նախընտրած ամսաթվի և ժամի համար հասանելի է համապատասխան տրանսպորտային միջոց, կարող եք անմիջապես ամրագրել և ստանալ ակնթարթային հաստատում։
Շատ կարճ ժամկետով հարցումների կամ առցանց ամրագրման համար անհասանելի տարբերակների դեպքում կապվեք Հյուր Սերվիսի հետ։ Տրանսպորտային միջոցի հասանելիությունն ու ծառայությունը կազմակերպելու համար անհրաժեշտ ժամանակը կհաստատվեն անհատապես։ Ծառայությունը երաշխավորված է միայն ամրագրումը հաստատելուց հետո։Ինչպե՞ս կապվել Հյուր Սերվիսի հետ, եթե տրանսպորտի ամրագրման հարցում շտապ օգնության կարիք ունեմ
Շտապ օգնության համար անմիջապես զանգահարեք Հյուր Սերվիս՝ օգտվելով կայքի «Կապ» բաժնում նշված հեռախոսահամարներից։ Զանգն ամենաարագ տարբերակն է շտապ փոփոխություններ կատարելու, դիմավորման մանրամասները համաձայնեցնելու կամ շուտով մեկնարկող կամ արդեն ընթացքի մեջ գտնվող ծառայության հետ կապված խնդիր լուծելու համար։Որո՞նք են տրանսֆերների և վարորդով տրանսպորտային միջոցի վարձույթի չեղարկման ու փոփոխման պայմանները
Չեղարկման պայմանները կախված են ծառայության մեկնարկի վայրից։ Երևանից մեկնարկող ծառայությունների դեպքում չեղարկման կամ չներկայանալու պարագայում 15% կանխավճարը չի վերադարձվում։ Երևանից դուրս մեկնարկող ծառայությունների դեպքում, եթե ամրագրումը չեղարկվում է առնվազն 24 ժամ առաջ, ընդհանուր արժեքի 15%-ը չի վերադարձվում։ Ավելի ուշ չեղարկման կամ չներկայանալու դեպքում գումարը չի վերադարձվում։
Հաստատված ամրագրումը կարելի է անվճար տեղափոխել այլ ամսաթվի կամ ժամի, եթե այդ մասին առնվազն 24 ժամ առաջ տեղեկացնեք Հյուր Սերվիսին։ Ավելի ուշ տեղափոխման դեպքում կիրառվում է ամրագրման ընդհանուր արժեքի 10%-ի չափով վճար։ Այլ փոփոխությունների համար խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ կապվել Հյուր Սերվիսի հետ։ -
Բիզնես միջոցառումներ և կորպորատիվ ծառայություններ
Արդյո՞ք Հյուր Սերվիսը կազմակերպում է բիզնես միջոցառումներ Հայաստանում
Այո։ Հյուր Սերվիսը տրամադրում է ծառայությունների ամբողջական փաթեթ Հայաստանում բիզնես միջոցառումների կազմակերպման համար՝ ներառյալ միջոցառման վայրի ամրագրումը և հանդիպումների, կոնֆերանսների, սեմինարների, թրեյնինգների ու կորպորատիվ միջոցառումների կազմակերպչական աջակցությունը։Ի՞նչ ծառայություններ են հասանելի բիզնես միջոցառումների համար
Հյուր Սերվիսն առաջարկում է միջոցառումների անցկացման վայրեր, կոնֆերանս դահլիճներ, հանդիպումների սենյակներ, աուդիո և տեսասարքավորումներ, կոնֆերանս համակարգեր, համաժամանակյա թարգմանության սարքավորումներ, գրասենյակային տեխնիկա, տպագիր նյութեր, թարգմանիչներ, հանդիսավարներ և հյուրընկալող անձնակազմ, լուսանկարիչներ, լոգիստիկ ու տրանսպորտային ծառայություններ, ինչպես նաև այլ մասնագիտական աջակցություն։Ես նախատեսում եմ բիզնես միջոցառում կազմակերպել Հայաստանում։ Ինչպե՞ս ընտրել համապատասխան վայր
Համապատասխան վայրերը կարող եք դիտել անմիջապես Հյուր Սերվիսի կայքում։ Յուրաքանչյուր տարբերակի համար ներկայացված են մանրամասն տեղեկություններ՝ գտնվելու վայրը քարտեզի վրա, դահլիճի տարողությունն ու մակերեսը, դասավորության հնարավոր տարբերակները, առկա հարմարություններն ու տեխնիկական սարքավորումները, լուսանկարները, սուրճի ընդմիջումների կազմակերպման հնարավորությունները և վարձակալության արժեքը։
Ընտրությունը նեղացնելու համար կարող եք կիրառել ֆիլտրեր՝ ըստ քաղաքի կամ տարածաշրջանի, հյուրերի քանակի, դասավորության ձևի, անհրաժեշտ հարմարությունների և սարքավորումների։ Այսպես կարող եք հեշտությամբ համեմատել կոնֆերանս դահլիճներն ու միջոցառումների համար նախատեսված տարածքները և ընտրել Ձեր հանդիպմանը, սեմինարին, թրեյնինգին, կոնֆերանսին կամ կորպորատիվ միջոցառմանն առավել համապատասխան տարբերակը։Ինչպե՞ս ստանալ գնային առաջարկ բիզնես միջոցառման համար
Ընտրեք համապատասխան վայրը, սարքավորումը կամ աջակցության ծառայությունը և սեղմեք «Ուղարկել հարցում»։ Հյուր Սերվիսի թիմը կուսումնասիրի հարցման մանրամասները, կստուգի հասանելիությունը և կպատրաստի համապատասխան առաջարկ։
Կարող եք նաև ազատ ձևաչափով մեզ ուղարկել Ձեր նախատեսվող միջոցառման մանրամասն նկարագրությունը՝ նշելով Ձեզ անհրաժեշտ ծառայությունները, միջոցառման ձևաչափն ու ամսաթվերը, մասնակիցների քանակը և այլ կարևոր մանրամասներ։ -
Փոփոխություններ, չեղարկումներ և աջակցություն
Կարո՞ղ եմ չեղարկել կամ փոփոխել ամրագրումը, և ի՞նչ պայմաններ են գործում
Այո։ Դուք կարող եք ամրագրումը չեղարկելու կամ փոփոխելու հարցում ուղարկել, սակայն կիրառվող պայմանները կախված են ծառայության տեսակից, հարցումը ներկայացնելու ժամկետից և Ձեր ամրագրման պայմաններից։ Փոփոխությունները կախված են հասանելիությունից և կարող են հավելյալ վճար պահանջել։
Հակիրճ՝
Բնակարաններ. կանխավճարը սովորաբար կազմում է 2 օրվա վարձակալության արժեքը և չի վերադարձվում չեղարկման կամ չներկայանալու դեպքում։ Ամսաթվերը կամ կացության տևողությունը փոփոխելու հնարավորությունը կախված է հասանելիությունից և այն բանից, թե որքան վաղ է ներկայացվել հարցումը։
Հյուրանոցներ. մինչև 3 համարի անհատական ամրագրման դեպքում վճարված գումարը սովորաբար վերադարձվում է, եթե ամրագրումը չեղարկվում է ժամանումից առնվազն 72 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկման կամ փոփոխության, ինչպես նաև չներկայանալու դեպքում յուրաքանչյուր համարի առաջին գիշերվա արժեքը սովորաբար չի վերադարձվում։ Խմբային ամրագրումների համար կարող են գործել առանձին պայմաններ։
Խմբային էքսկուրսիաներ. վճարված ամբողջ գումարը վերադարձվում է, եթե ամրագրումը չեղարկվում է մեկնարկից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկման կամ չներկայանալու դեպքում գումարը չի վերադարձվում։ Որոշ դեպքերում վճարված գումարի 80%-ը կարող է օգտագործվել մեկ այլ հասանելի էքսկուրսիայի կամ ծառայության համար՝ համապատասխան պայմանների համաձայն։
Անհատական էքսկուրսիաներ և տրանսպորտ. Երևանից մեկնարկող ծառայությունների համար չվերադարձվող կանխավճարը կազմում է ընդհանուր արժեքի 15%-ը։ Երևանից դուրս մեկնարկող ծառայությունների դեպքում պահանջվում է ամբողջական վճարում։ Եթե ամրագրումը չեղարկվում է առնվազն 24 ժամ առաջ, ընդհանուր արժեքի 15%-ը չի վերադարձվում։ Ավելի ուշ չեղարկման կամ չներկայանալու դեպքում գումարի վերադարձ չի կատարվում։ Հաստատված ամրագրումը սովորաբար կարելի է տեղափոխել առանց հավելյալ վճարի, եթե Հյուր Սերվիսին տեղեկացնեք առնվազն 24 ժամ առաջ։
Տուր փաթեթներ. կայքում ներկայացված տուր փաթեթների համար սովորաբար պահանջվում է 20% կանխավճար։ Եթե ամրագրումը չեղարկվում է ծառայության մեկնարկից առնվազն 48 ժամ առաջ, վճարված գումարը վերադարձվում է ամբողջությամբ։ Ավելի ուշ չեղարկման կամ չներկայանալու դեպքում տուր փաթեթի արժեքի 20%-ը չի վերադարձվում։ Անհատական մշակված տուր փաթեթների համար կարող են գործել առանձին պայմաններ՝ կախված ներառված ծառայություններից։
Բիզնես միջոցառումներ և անհատական ծառայություններ. միջոցառման վայրերի, սարքավորումների, օժանդակ անձնակազմի և հատուկ պատվերով տրամադրվող այլ ծառայությունների համար կարող են գործել տվյալ պատվերի շրջանակում համաձայնեցված առանձին պայմաններ։
Մանրամասն տեղեկությունը ներկայացված է «Պայմաններ և կանոններ» բաժնում, հատկապես կանխավճարին, մնացորդի վճարմանը, չեղարկումներին և փոփոխություններին վերաբերող կետերում։Կարո՞ղ է Հյուր Սերվիսը չեղարկել հաստատված ծառայությունը
Հազվադեպ դեպքերում՝ այո։ Հյուր Սերվիսը կարող է փոփոխել, կրճատել, փոխարինել կամ չեղարկել հաստատված ծառայությունը եղանակային պայմանների, ֆորսմաժորի, անվտանգության նկատառումների, տեխնիկական խնդիրների կամ այլ հանգամանքների պատճառով, որոնց հետևանքով հնարավոր չէ ծառայությունը մատուցել ի սկզբանե նախատեսված ձևով։
Հնարավորության դեպքում Հյուր Սերվիսը կառաջարկի համարժեք կամ ավելի բարձր կարգի այլընտրանք։ Եթե ծառայությունը չեղարկվում է ընկերության կողմից, իսկ համապատասխան այլընտրանք հասանելի չէ կամ առաջարկված տարբերակը չի ընդունվում, վճարված գումարը վերադարձվում է տվյալ ծառայության համար գործող պայմանների համաձայն։Ինչպե՞ս կապվել Հյուր Սերվիսի հետ, եթե օգնության կարիք ունեմ կամ ցանկանում եմ փոփոխել ամրագրումը
Դուք կարող եք կապվել Հյուր Սերվիսի հետ հեռախոսով, էլեկտրոնային փոստով, WhatsApp-ով, Viber-ով կամ կայքի «Կապ» էջում առկա հաղորդագրության ձևի միջոցով։
Գործող ամրագրումը կառավարելու համար օգտվեք Ձեզ ուղարկված հաստատման մեջ առկա «Չեղարկել» կամ «Փոփոխել» կոճակից։ Եթե գրանցված եք կայքում, այս տարբերակները հասանելի են նաև Ձեր անձնական էջում։
Մեր թիմը կուսումնասիրի Ձեր հարցումը և կտեղեկացնի հասանելի տարբերակների, կիրառվող պայմանների և արժեքի հնարավոր տարբերության մասին։Ի՞նչ կլինի, եթե ուշանամ կամ չներկայանամ ամրագրված ծառայությանը
Եթե կարծում եք, որ ուշանալու եք, խնդրում ենք հնարավորինս շուտ կապվել Հյուր Սերվիսի հետ։ Կախված ծառայությունից և հանգամանքներից՝ հնարավոր է կարճ ժամանակ սպասել, ծառայությունը սկսել ավելի ուշ կամ տեղափոխել ամրագրումը, որոշ դեպքերում՝ հավելյալ վճարով։
Խմբային էքսկուրսիաները մեկնարկում են սահմանված ժամին և չեն կարող սպասել ուշացող մասնակիցներին, քանի որ դա կուշացնի մյուս հյուրերին և կազդի էքսկուրսիայի ծրագրի վրա։
Եթե չներկայանաք և նախապես չտեղեկացնեք Հյուր Սերվիսին, դա կհամարվի չներկայացում, և կկիրառվեն չեղարկման համապատասխան պայմանները։Ինչպե՞ս և ե՞րբ կստանամ գումարի վերադարձը
Եթե Հյուր Սերվիսի գրասենյակում կատարված վճարումը ենթակա է վերադարձման, գումարը պետք է ստանալ նույն գրասենյակից, որտեղ կատարվել է վճարումը։
Առցանց վճարումների վերադարձն իրականացվում է հնարավորինս արագ։ Կախված Ձեր բանկից և քարտի տեսակից՝ գումարը հաշվին արտացոլվելու համար կարող է պահանջվել մոտ 2 շաբաթ։