Հայաստանն աստիճանաբար դառնում է պրեմիում տուրիզմի աշխարհի քարտեզի մի մասնիկը։ Դեռևս տասը տարի առաջ այստեղ կային ընդամենը մի քանի միջազգային մակարդակի հյուրանոցներ, իսկ այսօր երկիրը վստահորեն մրցում է եվրոպական առողջարանների հետ։ Եվ անում է դա իր ուրույն ձևով․ այստեղ շքեղությունը երբեք մշակույթից և բնությունից անջատ չէ։ Այս ուղեցույցում ներկայացված են Հայաստանի 2026թ.-ի լավագույն հյուրանոցները՝ Երևանի «պալատներից» մինչև լեռնային էկո ռեզորթներ։
Ինչո՞ւ է Հայաստանը պրեմիում տուրիզմի նոր ուղղություն դարձել
Վերջին տարիներին Հայաստանն անցել է այն երկրների շարքին, որտեղ պրեմիում հանգիստը դարձել է ոչ միայն հասանելի, այլև իսկապես յուրահատուկ։ Կառանձնացնեք մի քանի պատճառ.- Շքեղություն՝ յուրահատուկ ձեռագրով։ Այստեղի գրեթե բոլոր հանգստավայրերն ունեն իրենց ստեղծման պատմությունը և մշտապես պահպանում են կապը մշակույթի ու բնության հետ: Այսպես, օրինակ, Ալեքսանդր, Լաքշըրի Քըլեքշն Հոթել, Երևան հյուրանոցը տեղակայված է քաղաքի կենտրոնի պատմական նշանակություն ունեցող շենքում, Ռեդիսոն Բլու հյուրանոցը գտնվում է դեպի բիբլիական Արարատ լեռը բացվող տեսարանով բլրի վրա, իսկ Դիլիջանի և Ծաղկաձորի լեռնային հանգստավայրերը, իրավամբ, բնության մի մասնիկն են. բնության շունչը զգացվում է յուրաքանչյուր տեռասից:
- Միջազգային ճանաչում։ Հայաստանի հյուրանոցները պարբերաբար հայտնվում են «World Travel Awards» մրցանակաբաշխության և միջազգային վարկանիշային ցանկերում։ 2025թ.-ին Արմենիա Մարիոտ և Ալեքսանդր, Լաքշըրի Քըլեքշն Հոթել, Երևան հյուրանոցները կրկին ներառվել են երկրի առաջատար հյուրանոցների թվում, իսկ տուրիստական ամսագրերը հաճախ ընդգրկում են Երևանն այն քաղաքների ցանկում, որտեղ ակտիվորեն զարգանում է luxury-սեգմենտը։
- Ենթակառուցվածքային աճ։ Վերջին տարիներին երկրում հայտնվել են նոր միջազգային ապրանքանիշներ, վերանորոգվել և ժամանակակից ստանդարտներին են համապատասխանեցվել Ջերմուկ և Ծաղկաձոր հանգստավայրերը։ Այս ամենի շնորհիվ Հայաստանում ավելանում է այն հյուրերի թիվը, որոնք նախընտրում են հարմարավետություն և խաղաղ մթնոլորտ:
Ալեքսանդր, Լաքշըրի Քըլեքշն Հոթել, Երևան
Երևանի շքեղ հյուրանոցները
Հայաստանի մայրաքաղաքը վերջերս դարձել է քաղաք, որտեղ կարելի է հեշտությամբ գտնել համաշխարհային մակարդակի հյուրանոցներ։ Այստեղ պատմական շենքերի հարևանությամբ կանգնած են ժամանակակից կառույցները, դե իսկ պատուհաններից բացվում է Արարատ լեռան անկրկնելի տեսարանը։
Սեվըն Վիժնս հյուրանոց, Դվին (Երևան)Ժամանակակից շքեղ հյուրանոց Երևանում, որը գտնվում է լեգենդար «Դվին» հյուրանոցի բարեկարգված շենքում։ Հյուրերին սպասվում են ընդարձակ, բարձրաոճ սենյակներ, մի քանի ռեստորաններ և բարեր, տեռասներ՝ քաղաքի և Արարատի համայնապատկերային տեսարաններով, ինչպես նաև լողավազան և հանգստյան գոտի։ Բարձր մակարդակի սպասարկման շնորհիվ հյուրանոցը նույնքան հարմար է թե զբոսաշրջային հանգստի ու գործնական ուղևորությունների, և թե միջոցառումների կազմակերպման համար։
Սեվըն Վիժնս հյուրանոց, Դվին – Երևան
Ալեքսանդր, Լաքշըրի Քըլեքշն Հոթել, Երևան հյուրանոցLuxury Collection ցանցից առաջին հյուրանոցը Հայաստանում։ Ներսում՝ մարմարյա նախասրահ, դիզայներական լյուքս սենյակներ, Anne Semonin սպա կենտրոն և Italiano Ristorante ռեստորանը, որը համարվում է լավագույններից մեկը քաղաքում։ Տանիքից բացվում է Երևանի և Արարատի համայնապատկերը, որը հատկապես գեղեցիկ է մայրամուտին։
Գրանդ Հոթել Երևան հյուրանոց
Հինգաստղանի հյուրանոց (նախկին՝ «Երևան» հյուրանոց), որը սկզբնապես բացվել է 1926թ.-ին։ Նեոկլասիցիզմի ոճով այս շենքն ինքնին տեսարժան վայր է։ Ներսում կա ձմեռային այգի, համայնապատկերային տեսարաններով տեռաս, բաց լողավազան և սպա կենտրոն։ Հյուրանոցը սիրում են «հին Երևանի» յուրահատուկ մթնոլորտի համար. այստեղ զգում են պատմության շունչը՝ միևնույն ժամանակ վայելելով ժամանակակից հարմարությունները:
Գրանդ Հոթել Երևան հյուրանոց
Ռեդիսոն Բլու հյուրանոց (Երևան)Ժամանակակից հյուրանոց, որի որոշ սենյակներից բացվում է տպավորիչ տեսարան դեպի քաղաքի կենտրոնն ու Արարատ լեռը։ Այստեղ կան մեծ սպա և ֆիթնես կենտրոններ, ինչպես նաև ընդարձակ սրահներ՝ նախատեսված միջոցառումների անցկացման համար։ Ամռանը հատկապես առանձնահատուկ են դառնում ռեստորանի բաց տեռասները և բարը՝ մայրամուտի տեսարաններով։
Սպա հյուրանոցներ և առողջարաններ
Հայաստանը հանքային ջրերի և լեռնային առողջարանների երկիր է, որտեղ սպա-հանգիստը դարձել է մշակութային այցերի ու ակտիվ հանգստի տրամաբանական շարունակությունը։ Այստեղ հեշտ է համատեղել հանգիստը և բնության գրկում զբոսանքը, իսկ լռությունն ու մաքուր օդն ինքնին որպես թերապիա են գործում:
Ծաղկաձոր Մարիոտ հյուրանոցԾաղկաձոր Մարիոտ հյուրանոցը միջազգային «Մարիոտ» ցանցի խոշոր հյուրանոցային համալիր է՝ հայտնի լեռնադահուկային և լեռնային կլիմայական առողջարան Ծաղկաձորում։ Հյուրանոցը գտնվում է ճոպանուղուց ոչ հեռու, ինչը հարմար է թե դահուկասահքի սիրահարների համար՝ ձմռանը, և թե քայլարշավներ ու լեռնային հանգիստ նախընտրողների համար՝ ամռանը։ Հյուրանոցն ունի հարմարավետ սենյակներ և սյութ կարգի համարներ, ռեստորան և բար, փակ լողավազան, սպա-գոտի, ինչպես նաև ֆիթնես կենտրոն։ Բացի այդ, այստեղ կան կոնֆերանսների դահլիճներ և միջոցառումների սրահներ, ինչի շնորհիվ այս հյուրանոցը հաճախ ընտրում են նաև կորպորատիվ միջոցառումների անցկացման և գործնական այցերի նպատակով։
Էլեգանտ Հոթել ընդ Ռեզորթ հյուրանոց (Ծաղկաձոր)
Էլեգանտ Հոթել ընդ Ռեզորթ հյուրանոցը ժամանակակից հյուրանոցային համալիր է առողջարանի լեռնային հատվածում՝ հիմնական դահուկային սահուղիներից և ճոպանուղուց ոչ հեռու։ Հյուրանոցում կան տարբեր կատեգորիաների համարներ, որոնց մի մասն ունի պատշգամբ և լեռների տեսարաններ: Այստեղ կա նաև ռեստորան, որում մատուցվում են հայկական և եվրոպական խոհանոցի ճաշատեսակներ։ Հյուրերը կարող են օգտվել վելնես-գոտուց՝ փակ լողավազանով, սաունայով և մարզասրահով, ինչպես նաև խաղային և հանգստի գոտիներից՝ ակտիվ օրվանից հետո լիարժեք լիցքաթափվելու համար։ Հյուրանոցը հաճախ են ընտրում ընտանեկան հանգստի և փոքր կորպորատիվ միջոցառումների անցկացման համար։
Էլեգանտ Հոթել ընդ Ռեզորթ հյուրանոց – Ծաղկաձոր
Գրանդ Ռեզորթ Ջերմուկ հյուրանոցԳրանդ Ռեզորթ Ջերմուկ հյուրանոցը գտնվում է Ջերմուկ առողջարանային քաղաքում՝ հանքային աղբյուրների և քաղաքային զբոսայգու հարևանությամբ։ Հյուրանոցում կան տարբեր կատեգորիաների համարներ, որոնց մի մասը պատշգամբով և շրջակա լեռների տեսարանով է։ Հյուրերի տրամադրության տակ են ռեստորանը, բարը, փակ լողավազանը, ֆիթնես կենտրոնը, ինչպես նաև առողջարար, բուժական ծառայությունները, ինչի շնորհիվ հյուրանոցը հարմար տարբերակ է և պասիվ հանգստի, և առողջարար հանգիստ կազմակերպելու համար։
Լեռնային հանգստավայրեր և էկո-հյուրանոցներ
Հայաստանում լեռները պարզապես գեղեցիկ տեսարան չեն․ դրանք կազմում են կեցության մի մասը։ Օրինակ՝ Դիլիջանում, Ենոքավանում և Լոռու անտառների մոտ գտնվող հյուրանոցները կառուցված են այնպես, որ բնությունը կարծես «ներս մտնի» սենյակ՝ պանորամային պատուհանների և տեռասների միջոցով։
Հովեր Բուտիկ հյուրանոց (Դիլիջան)Ժամանակակից բուտիկ հյուրանոց, որի յուրաքանչյուր տարր մտածված է էկոդիզայնի տեսանկյունից։ Պանորամային պատուհաններով սենյակներից բացվում է տեսարան դեպի Դիլիջանի ազգային պարկը, իսկ հյուրանոցի ռեստորանում շեշտադրվում է տեղական մթերքների օգտագործումը։ Ընդհանուր մթնոլորտում գերակշռում են լռությունն ու դանդաղ, հանգիստ ռիթմը՝ փոքր լեռնային քաղաքի տրամադրությանը համապատասխան։
Դիլիջանի Տուն հյուրանոց
Դասական տարբերակ՝ բնության գրկում հանգստի համար։ Ընդարձակ տարածք՝ այգով և բաց լողավազանով, հարմարավետ սենյակներ, որոնք նախատեսված են ընտանեկան ճամփորդությունների համար։ Այստեղ հեշտ է համատեղել հին Դիլիջանով զբոսանքները և հանգիստը՝ հյուրանոցի առանձնացված գոտում։
Դիլիջանի Տուն հյուրանոց
Ապագա Ռեզորթ հյուրանոց (Ենոքավան)Երկրի ամենակոլորիտային էկո-համալիրներից մեկը։ Քարակերտ քոթեջներ՝ տեղակայված հենց լանջին. ձիավարություն, ձկնորսություն, զիփլայն, պարապլան, պարանային այգի (վճարովի ծառայություններ)՝ ակտիվ հանգիստ նախընտրողների համար։ Սա այն վայրն է, ուր գալիս են ժամանակ անցկացնելու բնության գրկում՝ համատեղելով ժամանակակից հարմարությունները։
Արարատի տեսարանով հյուրանոցներ
Արարատ լեռը Հայաստանի գլխավոր խորհրդանիշն է, և զբոսաշրջիկներից շատերը երազում են տեսնել այն անմիջապես իրենց հյուրանոցի սենյակի պատուհանից։ Պարզ եղանակին լեռը շատ մոտ է թվում, և առավոտյան սուրճը պատշգամբում դառնում է հաճելի սովորույթ։ Արարատի համայնապատկերային տեսարանով սենյակներ կարելի է ամրագրել Ռեդիսոն Բլու և Անի Պլազա հյուրանոցներում, ինչպես նաև վայելել տեսարանը Ալեքսանդր, Լաքշըրի Քըլեքշն Հոթել, Երևան հյուրանոցի տեռասից։
Ռեստորան հյուրանոցի տանիքում՝ Արարատի տեսարանով