Ապրեք երկրի ռիթմով. էկոտուրիզմը ֆերմաներում, խաղողի այգիներում և Հայաստանի գյուղերում
Ամենաթարմ
Ազգի հոգին. ի՞նչ է նշանակում Հայաստանում «հողի ռիթմով ապրել»
Ավելին, քան պարզապես արձակուրդ. կապը հողի հետ- Էկոտուրիզմ. բնության հետ միաձուլում։ Քայլարշավներ՝ անաղարտ ազգային պարկերով, հազվագյուտ կենդանիների ուսումնասիրում՝ իրենց բնական միջավայրում, ինչպես նաև ներդրում Հայաստանի բնության պահպանման ավանդում:
- Ագրոտուրիզմ. պատրա՞ստ եք բառացիորեն ձեռքերը գործի դնելու։ Ուրեմն այս զբաղմունքը հենց Ձեզ համար է։ Ագրոտուրիզմի շրջանակներում հնարավորություն կունենաք ապրել ընտանեկան ֆերմաներում, մասնակցել բերքահավաքին, ծանոթանալ պանիր պատրաստելու գործընթացին և ուսումնասիրել պտղի/ծառի առաջին ծիլերից մինչև հասած միրգը/բանջարեղենը համտեսելու ուղին:
- Գյուղական տուրիզմ. Ձեր ճանապարհորդության մշակութային սիրտը: Կարող եք մի կողմ թողնել բոլոր մտածմունքները և զգալ գյուղական կյանքի ռիթմը. սեղան կիսել տեղացիների ընտանիքների հետ, լսել նրանց պատմությունները և ուսումնասիրել այս հողը հազարամյակներ շարունակ ձևավորող ավանդույթները:
Հայաստանում հստակ ընտրություն կատարելու կարիք չի լինում։ Ցանկացած օր կարող եք զբոսնել հատուկ պահպանվող անտառով (էկոտուրիզմ), ճաշել ֆերմայում, որտեղ աճեցվել է այն ամենը, ինչ Ձեր ափսեի մեջ է (ագրոտուրիզմ), և երեկոն անցկացնել հարևան գյուղում՝ սովորելով որևէ ավանդական պար (գյուղական տուրիզմ)։ Այս ամենը միահյուսվում է մեկ ամբողջության մեջ՝ ստեղծելով հողի հետ այնպիսի կապ, որն անհնար է գտնել այլ տեղ:
Տեսարժան վայրեր՝ բնության գրկում (էկոտուրիզմի համար գրավիչ կետեր)
Վայրի բնություն. Հայաստանի բնության գանձերըՀայաստանի հարթավայրերը հակադրությունների իսկական գլուխգործոց են՝ փարթամ անտառներից ու խաղաղ լճերից մինչև տպավորիչ կիրճեր և հնագույն բարձրավանդակներ։ Բնության յուրաքանչյուր այսպիսի ապաստարան առանձնահատուկ զրույց է բռնում բնության հետ։
Էկոտուրիզմ և քայլարշավ Հայաստանի բնության գրկում
Փարթամ անտառներ. Դիլիջանի ազգային պարկ
Հաղարծինը Դիլիջանի աշնանային անտառներում
Հնագույն անձեռնմխելի վայրեր. Խոսրովի անտառ և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանՔայլ արեք անցյալ՝ մուտք գործելով «Խոսրովի անտառ» պետական արգելոց, որը համարվում է աշխարհի ամենահին պահպանվող բնության տարածքներից մեկը։ Ավանդության համաձայն՝ այն հիմնադրվել է 4-րդ դարում՝ Խոսրով III թագավորի կողմից՝ որպես մասնավոր որսի անտառ: Այս արահետներով զբոսնելիս՝ թվում է՝ մտնում եք հին մի աշխարհ, ուր երբեք մարդու ոտք չի դիպել։
Տեսարանն այստեղ աննկարագրելի է՝ կարծես լեռներից ու անտառներից կազմված խճանկար լինի։ Սա մի վայր է, որտեղ իսկապես լսվում է լռությունը, որը խախտվում է միայն քամուց կամ գիշատիչ թռչնի կանչից։ Այստեղ կարող եք հանդիպել ժայռերի մեջ բնակվող բեզոարյան այծերի և սիրիական գորշ արջերի։
Եթե նախընտրում եք ավելի ժամանակակից փորձառություն ունենալ և անմիջականորեն մասնակցել բնության պահպանողական աշխատանքներին, ապա այցելեք Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ: Այս նորարարական նախագծի շնորհիվ Ձեր զբոսաշրջային ծախսերը ուղղակիորեն կաջակցեն տարածաշրջանի կենսաբազմազանության պաշտպանությանը, այդ թվում՝ անհետացման վտանգի տակ գտնվող կովկասյան ընձառյուծի պահպանմանը։ Գիշերեք արևային էներգիայով սնուցվող հատուկ էկո տնակներում, ուսումնասիրեք ֆոտոթակարդների տեսակները, և դարձեք Հայաստանի «վայրի» հոգու պահպանման ակտիվ մասնակիցը։
Արշավականները հիանում են Հայաստանի կանաչապատ կիրճերով և վեհաշուք ժայռերով
Յուրահատուկ լճերը. Սևան և ԱրփիՆրանց համար, ովքեր հետաքրքրվում են հեռու և մեկուսացած տարածքներով, առանձնահատուկ տարբերակ կլինի Արփի լիճը՝ երկրի հյուսիսում։ Վերջինս հատուկ պահպանվող ճահճուտային տարածք է և իրական դրախտ՝ թռչնադիտման սիրահարների համար. այստեղ կարելի է հանդիպել գանգրափետուր հավալուսների և ճայերի՝ անկոտրում լռության մեջ։ Դրամատիկ կիրճեր. Դեբեդի կիրճ և «Քարերի սիմֆոնիա»
Հայաստանի հրաբխային հոգին իր ողջ հմայքով արտահայտվում է կիրճերում։ Ամենավառ օրինակը հյուսիսում՝ Լոռու մարզի Դեբեդի կիրճն է: Ժայռերի վրա տեղակայված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված ամենահիասքանչ վանական համալիրներից երկուսը՝ Հաղպատն ու Սանահինը։ Դրանք պարզապես աղոթավայրեր չէին, այլ միջնադարյան գիտության, բժշկության և փիլիսոփայության բացառիկ կենտրոններ։
Հարավ ուղևորվելով՝ կհասնեք Խոսրովի արգելոցի սահմանին տեղակայված՝ Ազատ գետի կիրճում գտնվող տպավորիչ «Քարերի սիմֆոնիա»-ն՝ բնության հրաշքը, որի հսկայական, գրեթե կատարյալ վեցանկյուն բազալտե սյուները կախվում են ներքև՝ նմանվելով անվերջ քարե երգեհոնի։
Գեղարդը՝ թաքնված Ազատ գետի ժայռոտ և վեհաշուք կիրճում
Ջերմուկի բուժիչ ջրերըՋերմուկ առողջարանային քաղաքը տեղակայված է անտառապատ լեռներում: Սա մի ուղղություն է, որի հիմքում բուժումներն ու բնությունն են։ Դարերի ընթացքում մարդիկ եկել են այստեղ՝ զգալու բնական հանքային, տարբեր ջերմաստիճանների ջրերի երիտասարդացնող ուժը: Ըմպելասրահում հնարավորություն կա տաք ու գազավորված ջրեր համտեսելու:
Ձեզ սպասվում է նաև գեղեցիկ զբոսանք դեպի տպավորիչ 72-մետրանոց ջրվեժը, որի մասին պատմող լեգենդում խոսվում է արքայադստեր մասին, ով վերածվել է ջրվեժի հոսող ջրերի։
Ջերմուկի ժայռոտ կիրճը և քաղաքային բնապատկերը աշնանային վառ գույների ներքո
Ճանապարհորդություն դեպի Հայաստանի գինու սիրտը
Բացահայտեք գինու 6000-ամյա պատմությունը Արենի գինեգործական տարածաշրջանումԲորդոյից և Տոսկանայից շատ առաջ եղել է Հայաստանը։ Վայոց ձորի մարզը` հատկապես Արենիի շրջանը, պարզապես վայր չէ, որտեղ գինի են խմում. այն գինեգործության իրական օրրանն է։
Վայելելով տեղական գինին Հայաստանի արևաշող խաղողի այգիներում
Ձեր ճանապարհորդությունը կսկսվի Արենի-1-ից, որտեղ հնագետները հայտնաբերել են աշխարհում հայտնի ամենահին գինեգործարանը՝ շուրջ 6100 տարվա վաղեմությամբ։ Այդ քարանձավում կանգնելը նմանը չունեցող փորձառություն է։ Այսօր տարածաշրջանը ապրում է լիարժեք ու աշխույժ կյանքով՝ շնորհիվ ընտանեկան ավանդույթները շարունակող խաղողագործների և իրենց գործին նվիրված գինեգործների։Մոտակայքում տեղակայված գյուղերի, օրինակ՝ Եղեգիսի հյուրատներում, Ձեզ սպասվում է մեծ հյուրընկալություն ու ջերմ մթնոլորտ: Դուք հնարավորություն կունենաք շրջելու տեղական գինեգործարաններով ու վայելելու տարածաշրջանի տպավորիչ կարմրավուն ժայռերն ու բարձրավանդակները։
Հողի զարկերը. կեցություն ֆերմաներում և գյուղերում
Արթնացեք բնության ձայների ներքոՊատկերացրեք, որ արթնանում եք ոչ թե տրանսպորտի աղմուկից, այլ աքաղաղի կանչից։ Օդում թարմ թխված հացի ու լեռնային խոտաբույսերի բույրն է։ Ահա սա է ագրոտուրիզմի կախարդանքը, և հենց այստեղ Դուք կզգաք Հայաստանի իրական հոգին։
Ագրոտուրիզմ. հայկական ավանդական լավաշի թխման փորձառություն
Անմոռանալի փորձառությունՖերմայում կամ գյուղում ապրելու ամենալավ բաներից մեկն այն է, որ հնարավորություն կա իրական փորձառության մասնակցելու։ Այսինքն՝ Դուք պարզապես դիտորդի դերում չեք լինում. սեփական ձեռքերով մասնակից եք դառնում այս կամ այն ավանդական գործընթացին:
- Լավաշի թխման արարողություն. ուրույն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված արվեստ է։ Դուք կուսումնասիրեք, թե ինչպես են հմուտ կերպով բացում խմորը՝ դարձնելով այն թերթի պես բարակ և, ապա, մեկ ճշգրիտ շարժումով կպցնում թոնրի շիկացած պատին: Վայրկյանների ընթացքում այն փքվում ու թխվում է։ Դե իսկ վերջում կարող եք համտեսել թարմ թխված լավաշը և զգալ Հայաստանի տաք շունչը:
- Հայկական պանրագործություն. Դուք կարող եք թարմ կաթի եռացման, բնական մածուկի օգնությամբ կաթնահյութից պանրային զանգվածի առանձնացման և պանրին պարզ ձև տալու գործընթացի մասնակիցը լինել։ Հաջորդիվ կհամտեսեք պանիրը՝ ամենահամեղ թարմ խոտաբույսերով և լոլիկով։
- Մեղր, խոտաբույսեր և բերքահավաք. կարող եք զբոսնել մարգագետիններով, ուրց հավաքել, մեղվանոց այցելել կամ, կախված սեզոնից, մասնակցել Հայաստանի խորհրդանիշներ համարվող ծիրանի և խաղողի բերքահավաքների։
Գյուղական կյանքն իր ողջ հմայքով
Ամեն գյուղ իր հմայքն ունի և տարբեր մարզերում լիապես տարբեր է մշակութային համն ու հոտը: Գառնի գյուղի շրջակայքը, ինչպես նաև տպավորիչ հունա-հռոմեական տեսքով տաճարը, հետաքրքիր տարբերակ կարող են լինել նրանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ գյուղական առօրյային և միևնույն ժամանակ Երևանից ոչ շատ հեռու գտնվել։ Հարավ ուղևորվելով՝ Սյունիքի մարզում, ոտք կդնեք մեղրի ու հատապտուղների «աշխարհ»։ Եթե ուղևորությունը պլանավորեք հուլիսի սկզբին, կկարողանաք մասնակցել թթի ամենամյա փառատոնին՝ տարածաշրջանի առատությունը նշող քաղցր ու ուրախ տոնակատարությանը։
Հայկական այգիների բարիքները. հասունացած թութը պատրաստ է բերքահավաքի
Վարպետի ձեռագիր. ավանդույթների պահպանման արվեստըՇատ հետաքրքրական է հետևել, թե ինչպես է քանդակագործը հրաբխային տուֆից նուրբ և կոկիկ աշխատանք ստանում՝ քաչքարի տեսքով: Խաչքարագործության արհեստին ավելի մոտիկից ծանոթանալու համար կարող եք այցելել Գյումրի, որն իրավամբ համարվում է Հայաստանի կանգուն ոգով քաղաք: Գյումրին հայտնի է տաղանդաշատ մետաղագործներով, նկարիչներով ու կերամիկայով զբաղվող վարպետներով, որոնք աշխատում են 19-րդ դարից պահպանված արհեստանոցներում:
Էկոտուրիզմի վերաբերյալ հաճախ տրվող հարցեր
Այստեղ Դուք կգտնեք դեպի Հայաստան ուղևորություն պլանավորելու վերաբերյալ ամենահաճախ առաջացող հարցերի մանրամասն պատասխանները։1. Ո՞րն է էկոտուրիզմի և ագրոտուրիզմի միջև իրական տարբերությունը։
Էկոտուրիզմը կենտրոնանում է բնության ուսումնասիրության և դրա պահպանության վրա (քայլարշավներ, թռչնադիտում, ազգային պարկերի այցելություն)։ Իսկ ագրոտուրիզմը կենտրոնանում է գյուղական կյանքին մասնակից լինելու փորձառությունների վրա (կեցություն՝ ֆերմայում, պանրագործություն, խաղողի բերքահավաք)։ Հայաստանում այս երկու ոլորտները հիանալի կերպով լրացնում են իրար։
2. Առաջին ճանապարհորդության համար Հայաստանի ո՞ր մարզերն են համարվում պարտադիր այցելության:
Խաղողի ավանդական բերքահավաք Հայաստանում
- Խաղողի այգիները վայելելու համար. Վայոց ձորը (հատկապես Արենիի տարածաշրջանը)՝ գինու սիրահարների համար։
- Անտառների և քայլարշավների համար. Դիլիջանի ազգային պարկը։
- Հնագույն, վայրի բնաշխարհներ ուսումնասիրելու համար. «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Ձեզ են սպասվում ամենայուրահատուկ բնապատկերները։
- Բարձրադիր լճերի համար. Սևանա լիճ՝ որպես երկրի խորհրդանիշներից մեկը, իսկ Արփի լիճը՝ վայրի բնության գրկում առանձնանալու սիրահարների համար։
- Ամենը՝ մեկ վայրում տեսնելու համար. Երևանից ոչ հեռու տեղակայված Գառնի գյուղն ու մոտակա տարածքները, ուր կարող եք վայելել նաև համեղ ուտեստներ ու բնություն:
3. Որո՞նք են ամենահետաքրքիր գործնական զբաղմունքները։
Ամենալավ փորձառություններից են լավաշի թխումը, պանրի պատրաստումը, բերքահավաքին մասնակից լինելը (ամռանը՝ ծիրան, աշնանը՝ խաղող), ինչպես նաև տեղական խոհարարական վարպետաց դասերին (օրինակ, տոլմայի պատրաստման) մասնակցելը:
4. Ո՞րն է բացօթյա ակտիվ հանգստի համար ամենալավ շրջանը:
- Գարուն (ապրիլ-հունիս). ամենահարմար շրջանն է քայլարշավների համար. բլուրները կանաչածածկ են, իսկ շուրջբոլորը վայրի ծաղիկներ են աճում։
- Ամառ (հուլիս-օգոստոս). հիանալի շրջան է բերքահավաքի համար, ինչպես նաև բարձրադիր ուղղությունների՝ օրինակ, Արագած լեռան, այցի։
- Աշուն (սեպտեմբեր-հոկտեմբեր). լավագույն սեզոնն է գինու սիրահարների համար (խաղողի բերքահավաք, գինու փառատոններ): Այս ընթացքում կարելի է լիարժեք վայելել աշնանային գեղեցիկ գույները։
5. Ես քայլարշավների մեծ սիրահար եմ։ Ո՞ր երթուղիներն են ամենադժվարը՝ հասանելիության տեսանկյունից:
Իսկական մարտահրավերի համար դասական տարբերակ է Արագած լեռ բարձրանալը՝ Հայաստանի ամենաբարձր գագաթը (4090 մ)։ Ամենից հաճախ Արագածի երթուղին կազմում է մի քանի օր. այս երկարատև արշավից հետո ճիշտ է պասիվ հանգիստ նախատեսելը: Դե իսկ արկածախնդիրների համար հետաքրքիր տարբերակ կլինի ամենահայտնի արահետներից մեկը՝ 4x4 տիպի ամենագնացով անմոռանալի արշավը դեպի Ուխտասարի ժայռապատկերները՝ մեկուսացած լեռնային լճի հարևանությամբ։
Ուխտասարի հնագույն ժայռապատկերները Հայաստանում
6. Որտե՞ղ կարելի է տեսնել Հայաստանի հայտնի քարանձավային բնակավայրերը։Ամենատպավորիչ քարանձավները գտնվում են երկրի հարավում։ Այցելեք Գորիս՝ քաղաք, որը հայտնի է իր վեհ ժայռերով, և մոտակայքում գտնվող Հին Խնձորեսկ գյուղը, որտեղ կարող եք անցնել ճոճվող կախովի կամրջի վրայով՝ ուսումնասիրելու փորված հնագույն, ընդարձակ քարանձավային բնակավայրը։
Հին Խնձորեսկի քարանձավային գյուղը Հայաստանում
7. Ի՞նչ տեսակի են գյուղական ուտեստները։ Իսկ եթե ես բուսակեր եմ, կլինե՞ն, արդյոք, այլ տարբերակներ։Հայկական գյուղական խոհանոցը թարմ է, սեզոնային ու շատ համեղ։ Սովորաբար գերակշռում են խորոված մսի տեսակները, թարմ պանրեղենը, մածունը և հացը։ Բուսակերների համար էլ, վստահաբար, հարմար տարբերակներ կլինեն։ Հայկական խոհանոցը հարուստ է բանջարեղենային (աղցաններ, տապակած բանջարեղեն), լոբազգիներով, ոսպով, սմբուկով ու պղպեղով բազմաթիվ ուտեստներով։
8. Ընդունված ի՞նչ նորմեր են գործում տեղի ընտանիքներ այցելելիս։ Արժե՞ նվեր բերել։
Հայաստանում հյուրընկալությունն արտահայտվում է ամեն ինչում։ Դուք շատ ջերմ ընդունելություն կունենաք։ Ձեր կողմից քաղաքավարի կլինի հյուրասիրության առնվազն մի փոքր մասից օգտվելը, որպեսզի չնեղացնեք տան տիրուհուն։ Ձեր հայրենիքից փոքր, բայց մտածված նվերը (օրինակ՝ տեղական քաղցրավենիք, հուշանվեր կամ լուսանկարներ) կդիտվի որպես շատ գեղեցիկ վերաբերմունք։
9. Արդյո՞ք նման տեսակի ուղևորության մեկնելը ընտանիքի և երեխաների հետ լավ միտք է։
Իհարկե։ Ագրոտուրիզմը հետաքրքիր տարբերակ է երեխաների համար։ Նրանց դուր կգա ուսումնասիրել ընտանի կենդանիներին, քաղել թարմ մրգեր և սովորել լավաշ թխել։ Գյուղական հյուրատների մեծ մասը նախատեսված է հենց ընտանեկան հանգստի համար։ Միայն թե կարևոր է այնպես ծրագրել ուղևորությունը, որ մարզերի միջև ճանապարհին ծախսած ժամանակը փոքրիկների համար հոգնեցուցիչ չլինի։
10. Կա՞ն, արդյոք, կամավորության կամ բնապահպանական նախագծերին մասնակցելու հնարավորություններ։
Այո։ Օրինակ՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, որը ղեկավարում է Կովկասի վայրի բնության պահպանության կենտրոնը, ինչպես նաև Անդրկովկասյան արահետ ասոցիացիան ժամանակ առ ժամանակ առաջարկում են կամավորական ծրագրերի հնարավորություններ՝ կապված արահետների սպասարկման և բնապահպանական աշխատանքների հետ։ Խորհուրդ ենք տալիս իրենց հետ նախապես կապ հաստատել, որպեսզի կատարվեն համապատասխան ամրագրումներն ու պայմանավորվածությունները:
Զբոսաշրջիկները Հայաստանի գեղատեսիլ կիրճի եզրին
11. Ինչպե՞ս ընտրել վստահելի տուրօպերատորի։Նախապատվությունը տվեք այն տուրօպերատորներին, որոնք առաջնահերթություն են տալիս տեղական համայնքներին պատկանող հյուրատներին, ներգրավում են տեղացի զբոսավարների և աշխատում փոքր խմբերով։
12. Ինչպե՞ս է իմ այցն իրականում նպաստում տեղական համայնքների զարգացմանը։
Երբ, օրինակ, գիշերում եք ընտանեկան հյուրատանը, պանիր եք գնում գյուղացուց կամ էլ օգտվում եք տեղացի զբոսավարի ծառայություններից, Դուք անմիջականորեն նպաստում եք տեղացիների և փոքր համայնքների կայուն եկամտի աճին։ Այսպիսով, առաջանում է ֆինանսական մոտիվացիա՝ մշակելու և պահպանելու բնական հարթավայրերն ու մշակութային ավանդույթները։
Հայաստանի գյուղերը պատրաստ են Ձեզ ոգեշնչել
Խաղողի աշնանային այգիներ Արարատ լեռան ստորոտում