HyurService Logo
Լիլիթ Սմբատյան

Լիլիթ Սմբատյան

«Հյուր սերվիս»-ում՝ հյուրանոցային ամրագրումների համակարգող

Հայաստանի հանգստավայրերը և առողջարանային քաղաքները

Բնության սիրահարների համար

Calendar 28 Հնս, 2025 Calendar 17-20 րոպե Calendar 157 անգամ
Վարկանիշ. 5
Ընտանեկան և առողջարանային հանգիստ
Հայաստանի հանգստավայրերը և առողջարանային քաղաքները
Հայաստանը երկիր է, որտեղ կարելի է հանգստանալ ողջ տարին։ Նրա լեռնադահուկային լանջերը չեն զիջում եվրոպական մոդայիկ հանգստավայրերին, տաք հանքային աղբյուրները հետ չեն մնում աշխարհահռչակ չեխականներից, դե իսկ Սևանի առողջարանային հյուրանոցները հիշեցնում են Հունաստանի հանգստավայրերը։ Այստեղ Դուք կգտնեք կովկասյան հյուրընկալություն, հնագույն տեսարժան վայրեր և անհավանական լեռնային տեսարաններ: Մենք կպատմենք Ձեզ Հայաստանի լավագույն հանգստավայրերի և դրանց առանձնահատկությունների մասին։

Ծաղկաձոր

Ծաղկաձորը Հայաստանի ամենամեծ լեռնադահուկային հանգստավայրն է, որը գտնվում է համանուն քաղաքում՝ Երևանից 50 կմ հեռավորության վրա։ Ժամանակին այն փոքր բնակավայր է եղել, ապա խորհրդային տարիներին դարձել սպորտային կենտրոն։ Այստեղ կառուցվել է սպորտ բազա՝ Մեխիկոյում անցկացվելիք Օլիմպիական խաղերին մարզիկներին պատրաստելու նպատակով:

Ծաղկաձորի ընտրությունը պատահական չէր. այն գտնվում է ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա, իսկ Մեխիկոն՝ 2240 մ բարձրության վրա: Դա թույլ էր տալիս մարզիկներին պատրաստվել օլիմպիականներին մոտ պայմաններում։ Իսկ 1986թ.-ին սպորտային համալիրին կից հայտնվեց լեռնադահուկային հանգստավայր։

Այսօր Ծաղկաձորում հիանալի պայմաններ կան լեռնադահուկային սպորտի, դահուկավազքի, սնոուբորդի, ինչպես նաև էքստրեմալ հանգստի սիրահարների համար։ Իսկ լեռնադահուկային հանգստավայրի լանջերից բացվում է գեղատեսիլ տեսարան դեպի Արարատ լեռը և Սևանա լիճը:

Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրի առանձնահատկություններն են՝

  • Ծաղկաձորում լեռնադահուկային սեզոնը տևում է դեկտեմբերի կեսից մինչև ապրիլ ամիսը;
  • հանգստավայրն ունի երեք մակարդակի 15 ուղի, լանջի առավելագույն երկարությունը 8 կմ է, իսկ բարձրությունների տարբերությունը կազմում է 853 մ;
  • սահքի ամենաբարձր կետը 2819 մ է;
  • Ծաղկաձորում ձմռան միջին ջերմաստիճանն ընդամենը -5 ℃ է;
  • հանգստավայրում գերակշռում են արևոտ օրերը` ձմռանը դրանք 75% են կազմում:
Լեռնադահուկային հանգստավայրում գործում է իտալական "Leitner" ընկերության ժամանակակից, երեք մակարդակներով ճոպանուղի։ Անվտանգությունն ապահովում է տեղի անվտանգության ծառայությունը: Գործում են սպորտային պարագաների վարձակալության կետեր:
Դահուկներով սահելուց հետո զբոսաշրջիկները կարող են վայելել մի շարք զվարճանքներ՝ ռեստորաններ, բարեր, սաունաներ և, նույնիսկ, կազինո: Հատուկ ուշադրության է արժանի էքսկուրսիոն ծրագիրը։ Ծաղկաձորում զբոսաշրջիկները կարող են տեսնել 11-րդ դարի Կեչառիս վանքը, այցելել Օրբելի եղբայրների տուն-թանգարան, էքսկուրսիա գնալ Հրազդան քաղաք։

Ծաղկաձորը գրավիչ է զբոսաշրջիկների համար նաև ամռանը։ Այստեղ կարելի է հիանալ բնության տեսարաններով, բարձրանալ Թեղենիս լեռան գագաթը և զիփլայն նստել: Ի դեպ, Ծաղկաձոր բառացի նշանակում է «ծաղիկների ձոր»: Ամռանը պարզ է դառնում, թե ինչու. ձյունածածկ գագաթների տեսարանին ծաղկած հովիտը, իսկապես, շատ տպավորիչ է:

Հուլիսին և օգոստոսին, երբ Երևանում արդեն չափազանց շոգ է, Ծաղկաձորում կարելի է հանգստանալ ամռան տապից. այստեղ ջերմաստիճանը տատանվում է +23-ից +25 ℃: Այդ պատճառով այստեղ են գալիս և տեղացիները, և Հայաստանի հյուրերը։ Հայաստանի լավագույն հանգստավայրերը՝ Ծաղկաձոր, Սևան, Դիլիջան և այլն: Ծաղկաձոր

Ծաղկաձոր

Հայաստանի լավագույն հանգստավայրերը՝ Ծաղկաձոր, Սևան, Դիլիջան և այլն: Ծաղկաձորի ճոպանուղու երկրորդ կայանը

Ծաղկաձորի ճոպանուղու երկրորդ կայանը

Սևան

Սևանը Կովկասի ամենամեծ լճի անունը կրող քաղաք և հանգստավայր է, որը գտնվում է ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա։ Լճի ջրերն այնքան մաքուր են, որ, ըստ լեգենդի, հին ժամանակներում աստվածները ջուր են վերցրել միջից։

Սևանը զբոսաշրջիկների համար հետաքրքիր է ողջ տարի։ Ամռանը լճի ափը վերածվում է Հայաստանի ամենամեծ լողափնյա հանգստավայրի։ Իսկ ձմռանը մոտակա լեռան լանջին գործում է լեռնադահուկային համալիր։

Ամռանը Սևանում կայուն արևոտ և տաք եղանակ է՝ +20/+24 ℃ օդի միջին ջերմաստիճանով։ Լճում ջուրը տաքանում է մինչև +22/+24 ℃, դա հարմար ջերմաստիճան է լողալու համար:
Ինչն է Սևանը գրավիչ դարձնում ամռանը՝
  1. Մաքուր լողափերով: Սևանն ունի ավազոտ և մանր խճաքարային լողափեր։ Բազմաթիվ հյուրանոցային համալիրներում կան հատուկ լողափնյա տարածքներ՝ հովանոցներով և շեզլոնգներով:
  2. Ջրային սպորտով: Սևանում կարելի է նստել զբոսանավ, կատամարան, սկուտեր, ինչպես նաև զբաղվել սապբորդինգով և ջրային դահուկների սպորտով: Ափին կա առագաստանավային ակումբ, որտեղից հնարավոր է վարձել համապատասխան պարագաները և, նույնսիսկ, վինդսերֆինգի դասեր պատվիրել։
  3. Ժամանցով: Լճի ափին կա ջրաշխարհ, գործում են սրճարաններ և բարեր։ Իսկ «Սպիտակ Շորժա» լողափում անցկացվում են ամառային մասշտաբային միջոցառումներ։

Սևանում ձմեռը չափավոր ցուրտ է: Օդի միջին ջերմաստիճանը՝ -10 ℃։ Դեկտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում լեռները պատված են լինում ձնածածկով: Այս ամենը հարմար պայմաններ է ստեղծում լեռնադահուկային սպորտով զբաղվելու համար։

Սևան լեռնադահուկային հանգստավայրն իր չափերով զիջում է Ծաղկաձորին.

  • այն համալրված է սկսնակ դահուկորդների համար նախատեսված լանջով, 2 կմ երկարությամբ գալարապտույտ ճանապարհով, ինչպես նաև 1.2 կմ երկարությամբ տարածքով, որը միայն հմուտ սահողների համար է;
  • բարձրությունների տարբերությունը կազմում է 400 մ;
  • լանջերը գտնվում են ծովի մակարդակից 2000-ից 2600 մ բարձրության վրա։

Սևան հանգստավայրն ունի զբոսաշրջային զարգացած ենթակառուցվածք։ Այստեղ կան բազմաթիվ հյուրանոցներ, գեղեցկության սրահներ, սաունաներ, լողավազաններ, ձիասպորտի ակումբ, ինչպես նաև թենիսի կորտ:

Սևանա լճի ափին և թերակղզում կան մի քանի հետաքրքիր տեսարժան վայրեր: Այստեղ է գտնվում 9-րդ դարի Սևանավանքը, Վազգենյան հոգևոր ճեմարանը և Հայրավանքը: Այստեղ հանգստանալիս կարող եք այցելել նաև Դիլիջանը և բարձրանալ Արտանիշ լեռան գագաթը։ Հայաստանի լավագույն հանգստավայրերը՝ Ծաղկաձոր, Սևան, Դիլիջան և այլն: Սևանա լճի տեսարանը՝ թռչնի թռիչքի բարձրությունից

Սևանա լճի տեսարանը՝ թռչնի թռիչքի բարձրությունից

Դիլիջան

«Միմինո» ֆիլմի շնորհիվ Դիլիջանը ռուս զբոսաշրջիկների շրջանում Հայաստանի ամենահայտնի հանգստավայրն է։ Այն գտնվում է լեռնային հովտում՝ ծովի մակարդակից 1200-1500 մ բարձրության վրա և շրջապատված է Դիլիջանի արգելոցով։
Դիլիջանը երկրի լավագույն լեռնակլիմայական և բալնեոլոգիական հանգստավայրերից է։ Մարդիկ գալիս են այստեղ մաքուր լեռնային օդ շնչելու և հանքային ջուր խմելու համար: Ի դեպ, այն իր բնութագրերով նման է Բորժոմիին։ Տեղացիները Դիլիջանն անվանում են հայկական Շվեյցարիա՝ բնության նմանության պատճառով։
Դիլիջանը գրավում է նաև էքսկուրսային հանգստի սիրահարներին: Այստեղ կարելի է ուսումնասիրել՝

  1. «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձանը: Գտնվում է քաղաքի կենտրոնում և հանդիսանում տարբեր ազգերի միջև բարեկամության խորհրդանիշը։ Ի դեպ, ֆիլմի հերոսները՝ Միզանդարին, Խաչիկյանն ու Վոլոխովը, կանգնած են ծորակի մոտ, որտեղից հոսում է այն նույն ջուրը, որն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում (ֆիլմից հայտնի արտահայտություն)։ Յուրաքանչյուր ոք կարող է խմել այն:
  2. Դիլիջանի պատմական թաղամասը: Այն կենտրոնական թաղամաս է՝ հին ժամանակների ոճով ձևավորված փողոց։ Քայլելով քարապատ մայթի երկայնքով՝ կարելի է տեսնել փորագրված պատշգամբներ, սալիկապատ տանիքներ, ինչպես նաև ձեռագործ զարդարված պատուհանների շրջանակներ: Շենքերի առաջին հարկերում գործում են արհեստանոցներ։
  3. 12-13-րդ դդ.-ի Ջուխտակ վանքը: Այն գտնվում է Դիլիջանից 3 կմ հեռավորության վրա։ Բաղկացած է 2 եկեղեցուց, որոնք վեր են խոյանում անտառապատ լանջին։

Դիլիջանն առաջարկում է հիանալի պայմաններ արշավների, քայլարշավների և հեծանվավազքի համար: Զբոսաշրջիկները հնարավորություն ունեն արշավի գնալ դեպի Հաղարծին վանք, արահետով քայլել դեպի Խանջյան վիլլայի ավերակները, ինչպես նաև լեռնային ճանապարհներով հեծանիվ վարել։ Ակտիվ հանգստի սիրահարները կարող են պարապլան նստել, կամ զբաղվել ձիավարությամբ: Հայաստանի լավագույն հանգստավայրերը՝ Ծաղկաձոր, Սևան, Դիլիջան և այլն: Դիլիջանի պատմական թաղամասը

Դիլիջանի պատմական թաղամասը

Հայաստանի լավագույն հանգստավայրերը՝ Ծաղկաձոր, Սևան, Դիլիջան և այլն: «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձանը Դիլիջանում

«Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձանը Դիլիջանում

Ջերմուկ

Ջերմուկը բալնեոլոգիական, կլիմայական և լեռնադահուկային հանգստավայր է Հայաստանում։ Այն գտնվում է ծովի մակարդակից 2100 մ բարձրության վրա, երեք կողմից շրջապատված է լեռներով և Արփա գետի կիրճով բաժանված է երկու մասի։ Ավանդաբար դրանցից մեկը համարվում է բնակելի մաս, իսկ մյուսը՝ հանգստավայր։
Ջերմուկը գրավիչ է՝
  1. Բնությամբ: Այստեղ է գտնվում Հայաստանի երկրորդ ամենաբարձր ջրվեժը։ Նրա ջրերը թափվում են 68 մ բարձրությունից: Առողջարանի շրջակայքում կան ավելի քան 500 գեյզերներ և աղբյուրներ։ Զբոսաշրջիկները կարող են հիանալ լեռնային տեսարաններով և Արփա գետի կիրճով։
  2. Հանքային ջրերով: Քաղաքում կառուցվել է հանքային ջրերի պատկերասրահ: Այստեղ ջուրը մատակարարվում է թվով հինգ աղբյուրներից։ Ջերմաստիճանը 33-ից 56 ℃ է։ Ջուրն ունի բուժիչ հատկություններ և օգնում է մարսողական օրգանների, լյարդի, նյութափոխանակության, նյարդային համակարգի խանգարումների դեպքում։
  3. Ջերմային աղբյուրներով: Ջերմուկը հայտնի է սպա կենտրոններով և բնական աղբյուրներով, որոնցում կարելի է լողալ ամբողջ տարին։
  4. Տեսարժան վայրերով: Ջերմուկում և նրա շրջակայքում կարելի է այցելել 10-րդ դարի քարանձավային-վանական համալիր Գնդեվանքը, 2010թ.-ին կառուցված Սբ. Գայանե եկեղեցին և Կեչուտի տպավորիչ ջրամբարը, որը գտնվում է քաղաքից ընդամենը 10 կմ հեռավորության վրա։
  5. Ակտիվ հանգստով: Հանգստավայրն ունի լայն հնարավորություններ հեծանվավազքի, թրեքինգների և արշավների համար: Այստեղ կան մի քանի արահետներ, որոնք զբոսաշրջիկներին տանում են դեպի դիտահարթակներ։
  6. Փառատոններով: Ջերմուկում անցկացվում են բազմաթիվ փառատոններ՝ երաժշտական, գինու, հանքային ջրերի, լեռնային։ Դրանք թույլ են տալիս ծանոթանալ Հայաստանի ավանդույթներին ու մշակույթին։
  7. Ճոպանուղով: Հանգստավայրի ճոպանուղին զբոսաշրջիկներին հասցնում է 2450 մ բարձրության վրա, որտեղից բացվում են անհավանական լեռնային տեսարաններ:

2007թ.-ին Ջերմուկում լեռնադահուկային սահուղիներ կահավորելու որոշում կայացվեց: Այսպիսով, ներկայումս՝ ձմռան շրջանում, ի թիվս այլ զբաղմունքների, այստեղ հնարավոր է նաև զբաղվել լեռնադահուկային սպորտով: Գործում է 2 արահետ՝ սկսնակների և փորձառու մարզիկների համար: Դրանց երկարությունը 3 կմ է։ Բարձրությունների տարբերությունը կազմում է 338 մ:

Ջերմուկն ունի հանգստի համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները։ Այստեղ կան մի քանի առողջարաններ, տարբեր մակարդակի հյուրանոցներ, սրճարաններ, ռեստորաններ։ Հանգստավայրի հյուրերը կարող են այցելել սպա կենտրոններ և սաունաներ: Հայաստանի լավագույն հանգստավայրերը՝ Ծաղկաձոր, Սևան, Դիլիջան և այլն: Ջերմուկ

Ջերմուկ

Հայաստանի լավագույն հանգստավայրերը՝ Ծաղկաձոր, Սևան, Դիլիջան և այլն: Ջերմուկի ջրվեժ

Ջերմուկի ջրվեժ

Աղվերան

Աղվերանը հայկական կլիմայական հանգստավայր է, որն ընդունում է զբոսաշրջիկներին ողջ տարին: Այն հարմար է խաղաղ հանգիստ անցկացնելու համար, այստեղ հնարավորություն կա վայելել մաքուր օդը և հիանալ լեռնային տեսարաններով։

Աղվերանը գտնվում է Երևանից ընդամենը 55 կմ հեռավորության վրա՝ ծովի մակարդակից 1550 մ բարձրության վրա՝ Դալար գետի վրա։ Նման դիրքի շնորհիվ եղանակն Աղվերանում մշտապես կայուն է. ամռանն այստեղ ծայրահեղ շոգ չի լինում, իսկ ձմռանը ջերմաստիճանը չի իջնում -7 ℃-ից:
Աղվերանի լեռնային օդը բուժիչ է համարվում։ Օգտակար է շնչառական խնդիրներ, նյարդային խանգարումներ ունեցող և սթրես ապրող մարդկանց համար։ Հանգստավայրը հայտնի է նաև իր ջերմային աղբյուրներով։ Դրանց միջոցով բուժում են մարսողական համակարգի հիվանդությունները և վերականգնում նյութափոխանակման համակարգը:
Քանի որ Աղվերանը համարվում է բուժիչ հանգստավայր, այստեղ կան բազմաթիվ առողջարաններ։ Նրանք առաջարկում են կեցություն, երեքանգամյա սնունդ, բժշկական խորհրդատվություն, ինչպես նաև առողջարարական պրոցեդուրաներ:

Այն զբոսաշրջիկները, որոնք բուժման կարիք չունեն, կարող են օգտվել հանգստավայրի տարբեր կարգի հյուրանոցներից։ Դրանցից մի քանիսը հագեցած են լողավազաններով, սպա կենտրոններով, մարզադահլիճներով, թենիսի կորտերով, ռեստորաններով և առաջարկում են տարբեր զվարճանքներ։

«Պարկ Ռեզորթ Աղվերան հյուրանոց»-ում կարող եք ամրագրում կատարել և օգտվել ռուսական բաղնիքից: Հյուրանոցում գործում է նաև պարանային «Պանդ պարկ»-ը՝ մեծերի և երեխաների համար նախատեսված ուղիներով:

Հանգստավայրի շրջակայքում կան բնական տեսարժան վայրեր։ Դրանցից մեկը Ծաղկունյաց լեռներն են, որոնց լանջին գտնվում է անձրևաջրերով լցվող լեռնային գեղատեսիլ լիճ: Հայաստանի լավագույն հանգստավայրերը՝ Ծաղկաձոր, Սևան, Դիլիջան և այլն: Աղվերան

Աղվերան

Վանաձոր

Վանաձորը հայկական մեկ այլ բալնեոլոգիական հանգստավայր է, որը մասնագիտացած է ջրային բուժության և ցեխաբուժության մեջ: Առանձնահատկություններն են՝

  • Բնությունը: Քաղաք-հանգստավայրը գտնվում է Փամբակի և Բազումի լեռնաշղթաներով շրջապատված Վանաձորի բարձրավանդակում՝ Փամբակ, Տանձուտ և Վանաձոր գետերի միախառնման տեղում:
  • Բուժումը: Վանաձորում գործում են մի քանի առողջարաններ, որոնք առաջարկում են ջրային բուժություն և ցեխաբուժություն: Այստեղ բուժում են հենաշարժական, մարսողական, շնչառական, սրտանոթային, նյարդային և էնդոկրին համակարգերի հիվանդություններ։
  • Ժամանցը: Վանաձորը Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքն է։ Քաղաքի հյուրերը կարող են այցելել Ազգային պատկերասրահ և Պետական ​​դրամատիկական թատրոն: Հանգստավայրում կան բազմաթիվ սրճարաններ և ռեստորաններ:

Բացի այդ, այստեղ հանգստացող մարդիկ կարող են կազմել հետաքրքիր էքսկուրսիոն ծրագիր: Նրանք հնարավորություն ունեն այցելելու Քոբայրի վանքի ավերակները, որի պատերը զարդարված են հնագույն որմնանկարներով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահինի և Հաղպատի վանքերը, ինչպես նաև Սանահինի կամուրջը։ Հայաստանի լավագույն հանգստավայրերը՝ Ծաղկաձոր, Սևան, Դիլիջան և այլն: Հաղպատի վանքը՝ Վանաձորից ոչ հեռու

Հաղպատի վանքը՝ Վանաձորից ոչ հեռու

Հայաստանի լավագույն հանգստավայրերը՝ Ծաղկաձոր, Սևան, Դիլիջան և այլն: Քոբայրի վանքը

Քոբայրի վանքը

Տարածել՝

Հայաստան

map