HyurService Logo
Արմինե Հարությունյան

Արմինե Հարությունյան

«Հյուր սերվիս»-ում՝ ռեստորանների հետ աշխատանքի համակարգող

Երևանի գաստրոնոմիկ ուղեցույց

Calendar 03 Հլս, 2025 Calendar 7-8 րոպե Calendar 17 անգամ
Վարկանիշ. 2.5
Երևան․ մայրաքաղաքի ուղեցույց Գաստրոնոմիա և գինեգործություն
Երևանի գաստրոնոմիկ ուղեցույց

Համեղ ուտեստները Հայաստանի մայրաքաղաքի այցեքարտն են։ Անուշաբույր համեմին, ռեհանին, թարմ բանջարեղենին, հյութալի խորովածին, խաշլամային, ինչպես նաև խրթխրթան լավաշին պարզապես անհնար է դիմադրելը։ Մենք կազմել ենք Երևանի լավագույն սրճարանների և ռեստորանների, ինչպես նաև այն վայրերի ընտրանին, որտեղ կարող եք համեղ և մատչելի սնվել։

Յասաման

Որտե՞ղ կարելի է համեղ և մատչելի սնվել Երևանում: Յասաման ռեստորան – Հասցե՝ Եկմալյան 1/1:

Յասաման ռեստորան – Հասցե՝ Եկմալյան 1/1:

Հակիրճ. յուրահատուկ մթնոլորտով ռեստորան՝ ազգային ուտեստների հարուստ ընտրությամբ:

Ռեստորանի անվանումը լիովին արտացոլում է ներքին հարդարանքի առանձնահատկությունները. սրահները լի են ծաղիկներով և ծաղկային զարդարանքով։ Այցելուներն այստեղ են գալիս ոչ միայն ինտերիերը վայելելու համար, նրանց առաջին հերթին գրավում է համեղ ճաշացանկը։

«Յասաման»-ում Դուք կարող եք փորձել.

  • մի քանի տեսակի խորոված, այդ թվում՝ ֆիրմային թառափի խորոված;
  • հորթի, գառան կամ սագի մսից պատրաստված տոլմա;
  • հումուս՝ տապակած տավարի մսով և բանջարեղենով;
  • Փիդե և լահմաջո՝ թխված թոնրի մեջ։

Քաղցրավենիքից այստեղ առաջարկվում է տաք հալվա՝ պաղպաղակով, փախլավա և պանիր՝ սև հաղարջի սոուսով։

«Յասաման»-ի խոհանոցը ներառում է ինչպես ավանդական հայկական ուտեստներ, այնպես էլ եվրոպական ճաշատեսակեր, որոնք հմուտ խոհարարի շնորհիվ երևանյան նրբերանգներ են ստանում։

Երևան Պանդոկ

Որտե՞ղ կարելի է համեղ և մատչելի սնվել Երևանում: Երևան Պանդոկ – Հասցեներ՝ Տերյան 91; Ամիրյան 5; Պարոնյան 7; Խորենացի, 29/2։

Երևան Պանդոկ – Հասցեներ՝ Տերյան 91; Ամիրյան 5; Պարոնյան 7; Խորենացի, 29/2։

Հակիրճ. հայկական համ ու հոտ, մատչելի գներ։
«Երևան»-ը պանդոկների ցանց է, որտեղ կարող եք համտեսել հայկական ազգային ուտեստներ։ Ռեստորանն ունի լայն ճաշացանկ և մատչելի գներ։ «Երևան Պանդոկ»-ի առանձնահատկությունն այն է, որ այստեղ մատուցողները բացառապես տղամարդիկ են, որոնք գերազանց տիրապետում են խոհանոցին, մասնավորապես՝ մսային ուտեստներին:
Մենյուի մեջ կգտնեք մի քանի հետաքրքիր ուտեստներ՝

  • Էրզրումի ղափամա։ Տավարի մսով, բանջարեղենով և լոբով լցոնած դդում։
  • Խուրջին։ Մսով և բանջարեղենով լցոնած լավաշ՝ թխված թոնրի մեջ։
  • Թավա քյուֆթա։ Տավարի մսից պատրաստված մսային ուտեստ, որը մատուցվում է թավայի մեջ։

Ճաշացանկում այցելուները կգտնեն ձկնային ուտեստների, խորովածի, ապուրների, խավարտների, ինչպես նաև քաղցրեղենի լայն տեսականի։

Տուն Լահմաջո

Որտե՞ղ կարելի է համեղ և մատչելի սնվել Երևանում: Տուն Լահմաջո – Հասցե՝ Տերյան 23:

Տուն Լահմաջո – Հասցե՝ Տերյան 23:

Հակիրճ. Այստեղ մատուցվում է Երևանի համեղագույն լահմաջոն:

Եթե ​​չգիտեք, թե Երևանի կենտրոնում որտեղ կարելի է մատչելի սնվել և նաև փորձել ազգային խոհանոցի ուտեստներ, ապա այցելեք «Տուն Լահմաջո»։ Այստեղի այցեքարտը հայտնի լահմաջոն է՝ մսային միջուկով պիցցայի հայկական տարբերակը, որը թխվում է ջեռոցում։

«Տուն Լահմաջո»-ն շատ սիրված վայր է թե քաղաքի հյուրերի, և թե տեղացիների շրջանում։ Ահա թե ինչու այստեղ սովորաբար բավականին մարդաշատ է լինում։ Սակայն այս ամենը բացարձակ չեն խանգարի Ձեզ վայելել համեղ ուտեստները հարմարավետ մթնոլորտում։

Տաք օրերին ռեստորանի հյուրերը կարող են վայելել իրենց ժամանցը խաղողի որթատունկերով ծածկված ամառային պատշգամբում, որը դարձել է մշտական ​​​​հաճախորդների սիրելի վայրը։

«Կարաս» սրճարանների ցանց

Որտե՞ղ կարելի է համեղ և մատչելի սնվել Երևանում: Կարաս – Հասցեներ՝ Վարդանանց 15/6; Թումանյան 19; Հրաչյա Քոչար 20/1 և այլն։

Կարաս – Հասցեներ՝ Վարդանանց 15/6; Թումանյան 19; Հրաչյա Քոչար 20/1 և այլն։

Հակիրճ. արագ սննդի հայկական սրճարան։
«Կարաս»-ի առանձնահատկությունը տնական խոհանոցի և արագ սննդի հաջող համադրությունն է։ Այստեղ կգտնեք ավանդական հայկական ուտեստներ, որոնք մատուցվում են արագ սննդի ռեստորաններին բնորոշ ոճով։ Սրճարանը հարմար է նրանց համար, ովքեր ցանկանում են սնվել արագ, մատչելի և համեղ:
9:00-ից մինչև 18:00-ն այս սրճարանների ցանցում ճաշ է մատուցվում։ 1800 դրամի դիմաց Ձեզ կառաջարկվի կոմպլեքս ճաշ, որը ներառում է.

  • տաք ուտեստ;
  • խավարտ;
  • աղցան;
  • խմիչք:

Յուրաքանչյուր տարբերակի համար կլինի 5-10 տեսականի՝ ընտրություն կատարելու համար։

Ճաշացանկում առկա է տաք ուտեստների, խորովածի, ապուրների, նախուտեստների, աղցանների լայն տեսականի, այդ թվում՝ տոլմա, խինկալի, տապակած սուլուգունի և շատ ավելին։

Սրճարանում մթնոլորտը բավականին հանգիստ է, ինչի շնորհիվ այստեղ կզգաք Ձեզ ինչպես տանը։ Այցելուները հատկապես առանձնացնում են մսի և բանջարեղենի պատրաստման որակը, ինչպես նաև բաղադրամասերի թարմությունը։

Թումանյան խինկալի

Որտե՞ղ կարելի է համեղ և մատչելի սնվել Երևանում: Թումանյան խինկալի – Հասցեներ՝ Թումանյան 21; Գրիբոյեդով 60/6։

Թումանյան խինկալի – Հասցեներ՝ Թումանյան 21; Գրիբոյեդով 60/6։

Հակիրճ. Երևանի ամենահայտնի խինկալիի տունը։

Երևանում համեղ սնվելու ևս մեկ վայր։ Ռեստորանի այցեքարտը եփած և տապակած խինկալիներն են՝ բազմազան միջուկներով.

  • մսով;
  • պանրով;
  • հավով;
  • սնկով;
  • էստրագոնով և ձվով։

Խինկալիից բացի, այստեղ կարող եք ճաշակել նաև խաշլամա, տոլմա, մուսակա, ֆարրո փլավ և այլ ուտեստներ։

Լավաշ

Որտե՞ղ կարելի է համեղ և մատչելի սնվել Երևանում: Լավաշ ռեստորան – Հասցե՝ Թումանյան 21։

Լավաշ ռեստորան – Հասցե՝ Թումանյան 21։

Հակիրճ. նրբաճաշակ ռեստորան։

«Լավաշ»-ը Երևանի ամենահայտնի ռեստորաններից մեկն է։ Հավանաբար սա է պատճառը, որ քաղաքում գործող միջին գների համեմատ այստեղ գներն ավելի բարձր են։ Ռեստորանը հյուրերին գրավում է յուրահատուկ մատուցմամբ հայկական ազգային խոհանոցով:
«Լավաշ»-ն առանձնանում է նրանով, որ շեֆ խոհարարի պատվերով այստեղ է առաքվում հատուկ տեսակի գյուղատնտեսական արտադրանք, որն էլ վերջինիս հմուտ ձեռքերում դառնում է հերթական ուտեստ-գլուխգործոց։ Ռեստորանի առաջին հարկում հյուրերը կարող են հետևել հայկական թոնրում այս կամ այն ճաշատեսակի պատրաստման ընթացքին:
«Լավաշ»-ն ունի բարձրաճաշակ ներքին հարդարանք, ուտեստների յուրահատուկ մատուցում, բարձրակարգ խոհանոց, բարյացակամ անձնակազմ, ինչպես նաև գինիների մեծ ընտրանի։ Մի խոսքով, այն ամենն, ինչ Ձեզ հարկավոր է հաճելի ընթրիք ունենալու համար։

Արտաշի մոտ

Որտե՞ղ կարելի է համեղ և մատչելի սնվել Երևանում: Արտաշի մոտ ռեստորան – Հասցե՝ Մոսկովյան 31։

Արտաշի մոտ ռեստորան – Հասցե՝ Մոսկովյան 31։

Հակիրճ. արագ սնունդ և ռեստորան։

Այս ռեստորանի առաջին հարկում գործում է հայկական արագ սննդի կետ։ Այստեղ կարող եք փորձել շաուրմա, խորոված՝ փաթաթած լավաշի մեջ, քաբաբ, ինչպես նաև հայկական վոկ՝ ավանդական հայկական արիշտա՝ տարբեր լցոնումներով։

0 հարկում փոքրիկ, հանգիստ մթնոլորտով ռեստորան է, որի ճաշացանկը ներառում է ազգային և եվրոպական ուտեստներ, որոնք մատուցվում են մեծ չափաբաժիններով։

Դոլմամա

Որտե՞ղ կարելի է համեղ և մատչելի սնվել Երևանում: Դոլմամա ռեստորան – Հասցե՝ Պուշկինի 10։

Դոլմամա ռեստորան – Հասցե՝ Պուշկինի 10։

Հակիրճ. ռեստորան՝ ազգային խոհանոցով և ջերմ մթնոլորտով:

Այս ռեստորանի ներքին հարդարանքը հիշեցնում է հարմարավետ, ճաշակով կահավորված հին հայկական տուն։ Ռեստորանում կան գորգեր, հնաոճ կահույք, դեկորի յուրատեսակ տարրեր՝ ծաղկամաններ, մոմակալներ, ինչպես նաև ալյումինից պատրաստված իրեր:

Ռեստորանի ֆիրմային ուտեստը տոլման է։ «Դոլմամա»-յի մշտական այցելուները խորհուրդ են տալիս նաև փորձել խաշլամա, քյուֆթա և գառան տժվժիկ։ Մսային ուտեստների հետ մատուցվում է գինի: Ճաշացանկում կգտնեք ավելի քան 50 անուն գինի։

«Դոլմամա»-ն պատմություն ունեցող ռեստորան է։ Այն այցելել են բազմաթիվ համաշխարհային հայտնի դեմքեր, որոնց մասին կարող եք իմանալ մուտքի մոտ փակցված լուսանկարներից։ Եվ, զարմանալի չէ, որ ռեստորանում սահմանված գները շատերին փոքր-ինչ բարձր են թվում:

Ին Վինո

Որտե՞ղ կարելի է համեղ և մատչելի սնվել Երևանում: Ին Վինո գինու ակումբ, բար – Հասցե՝ Սարյան 6։

Ին Վինո գինու ակումբ, բար – Հասցե՝ Սարյան 6։

Հակիրճ. գինու բար, որտեղ անցկացվում են համտեսներ և գործում է խանութ:

«Ին Վինո»-ն գինու ակումբ է, բար և խանութ։ Այստեղ առաջարկվում է գինիների լայն տեսականի՝ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան։ Վայր, որտեղ սիրում են ժամանակ անցկացնել և զբոսաշրջիկները, և տեղացիները։ Այսպիսով, եթե ցանկանում եք երեկոն անցկացնել այս սրճարանում, անպայման նախապես սեղան ամրագրեք։

Ռեստորանում գինին վաճառվում է թե շշով, թե բաժակով։ Խմիչքի հետ կառաջարկվեն թեթև նախուտեստներ՝ պանրի ափսե, մսի տեսականի, ձիթապտուղ։ Այն դեպքում եթե գինի չեք նախընտրում, կարող եք անուշաբույր սուրճ խմել, կամ սենդվիչ փորձել։

Պոնչիկանոց

Որտե՞ղ կարելի է համեղ և մատչելի սնվել Երևանում: Պոնչիկանոց – Հասցեներ՝ Մեսրոպ Մաշտոցի 54 և շատ այլ մասնաճյուղեր։

Պոնչիկանոց – Հասցեներ՝ Մեսրոպ Մաշտոցի 54 և շատ այլ մասնաճյուղեր։

Հակիրճ. լավագույն վայրը քաղցրակերների համար։
«Պոնչիկանոց»-ը Երևանի ամենահայտնի ընտանեկան սրճարանն է, որտեղ կարող եք փորձել համեղ փքաբլիթներ, խմորեղեն, տորթեր, կոնֆետներ և քաղցրավենիքի բազմազան տեսականի՝ մատչելի գներով։ Փքաբլիթը մատուցվում է տարբեր տեսակի կրեմներով՝ դասական, շոկոլադով, ելակով, խնձորով։ Մատուցվում է թեյ, սուրճ և կակաո։
Սրճարանը պատկանում է Հայաստանի ամենամեծ քաղցրավենիքի արտադրողներից մեկին՝ «Գրանդ Քենդի» ընկերությանը։ Կա նաև խանութ, որտեղից կարող եք գնել ընկերության արտադրանքը։ Երևանում գործում են մի քանի «Գրանդ Քենդի» սրճարաններ, սակայն մինչ օրս ամենահայտնին Մաշտոցի պողոտայի մասնաճյուղն է:
Տարածել՝

Հայաստան

map