Դուդուկ
Դուդուկն ազգային փողային երաժշտական գործիք է, որը կարելի է նվիրել ինչպես երաժշտասերին, այնպես էլ ցանկացած մարդու՝ որպես հուշանվեր։ Այն համարվում է հայկական մշակույթի գլխավոր խորհրդանիշներից մեկը։Դուդուկի երաժշտությունն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Ըստ ավանդության՝ դուդուկը ստեղծվել է մի հովիվի շնորհիվ, ով լսել է, թե ինչպես է քամին, անցնելով ծիրանենու անցքերով, մեղեդային հնչյուններ արձակում։ Հենց այդ պատճառով է, որ մինչ այսօր իսկական դուդուկը պատրաստվում է ծիրանենու փայտից։
Երաժշտական գործիքը 28-ից 40 սմ երկարությամբ խողովակ է, որն ունի 8-9 անցք՝ առջևի մասում և 1 կամ 2 անցք՝ հետևի հատվածում: Դուդուկի փողածայրողը (մունդշտուկ) պատրաստվում է եղեգից:Դուդուկ կարելի է ձեռք բերել հայկական շուկաներից, հուշանվերների խանութներից, ինչպես նաև երաժշտական խանութներից, օրինակ՝ «Sonatina»-յից:

Դուդուկ
Կոսմետիկա
Հայկական բնական կոսմետիկան պատրաստվում է բուսական էքստրակների, բուսական և եթերային յուղերի հիման վրա։ Մաշկի վրա բարենպաստ ազդեցություն են գործում հետևյալ բաղադրիչները՝- Ալոեի հյութ և պատրինջի եթերայուղ: Դրանք ունեն հակաբորբոքային և հակաբակտերիալ ազդեցություն;
- Տերեփուկի էքստրակտ, վարդի և ճանդանի յուղեր: Դրանք օգնում են սնուցել մաշկը և վերացնում են մանր կնճիռները;
- Ծիրանի կորիզի յուղ: Այն պաշտպանում և խոնավեցնում է մաշկը;
- Չիչխանի և մասուրի յուղեր: Դրանք մաշկին հաղորդում են առողջ գույն և փայլ;
- Նռան և նուշի յուղեր: Դրանք օժտված են լիֆթինգ էֆեկտով։
Հայաստանից կարող եք տանել դեմքի և ձեռքերի համար նախատեսված քսուքներ, տոնիկներ, դիմահարդարում մաքրող միջոցներ, բնական օճառ, շամպուններ, ինչպես նաև բալզամներ։ Դրանք նվերի լավ տարբերակ կլինեն թե բարեկամների, թե ընկերների, և թե գործընկերների համար:
Ապրանքանիշներից ամենահայտնին համարվում է "Nairian"-ը։ Ընկերությունն ինքն է աճեցնում այն բուսական բաղադրիչները, որոնցից պատրաստվում է կոսմետիկան: Ուշադրություն դարձրեք նաև "Mayreni cosmetics"-ի բնական կոսմետիկ միջոցներին:
Հայկական կոսմետիկան կարելի է ձեռք բերել ֆիրմային խանութներից, մասնագիտացված խանութներից, ինչպես նաև տեղական շուկայում։ Այն վաճառվում է նաև սուպերմարկետներում, օրինակ՝ «Պարմա սուպերմարկետ»-ում։

Նաիրիան օրգանական կոսմետիկայի հավաքածու
Զարդեր
Հայաստանն իր ոսկերչական արվեստով հայտնի էր դեռ միջնադարում։ Մինչ օրս էլ տեղի արհեստավորները համարվում են աշխարհում լավագույններից: Հատկապես տարածված են ոսկուց և արծաթից պատրաստված հայկական զարդերը։ Դրանք զարդարված են լինում հեմատիտով, նռնաքարով, զմրուխտով և այլ հանքանյութերով։
Կարող եք ընտրել Ձեր ճաշակին և գնին համապատասխան զարդեր «Ոսկու աշխարհ» մասնագիտացված շուկայում: Բացի այդ, կարող եք այցելել "Anna Avakian Jewellery", "Artyom's", "De Laur", "SARKISSIAN" և այլ բրենդային բուտիկներ։Եթե որևէ յուրահատուկ բան եք փնտրում, ուշադրություն դարձրեք «Պրեգոմեշ» բրենդին, որն ազգային նախշերով բացառիկ զարդեր է թողարկում։ Այն մասնագիտացած է էթնիկ ոճով, կիսաթանկարժեք քարերով արծաթյա զարդերի արտադրության մեջ։ Արտադրանքը թողարկվում է հայկական ազգային նախշերով՝ ժամանակակից ոճի համադրությամբ։

Պռեգոմեշի զարդեր. ավանդույթներ և ժամանակակից ոճ
Փայտե արտադրանք
Հայ արհեստավորները հայտնի են փայտամշակման իրենց հմտություններով։ Նրանք պատրաստում են զարդատուփեր, ժամացույցներ, խաղալիքներ, խոհանոցային պարագաներ, զարդեր և այլ իրեր։ Փայտե իրերից շատերը զարդարված են լինում ազգային նախշերով փորագրություններով։Կնոջը կարելի է նվիրել փայտե ուլունքների շարան, սանրեր և ապարանջաններ: Տղամարդկանց կհետաքրքրեն խմիչքի տակդիրները, գինու տակառները, ձեռքով փորագրված նարդիները և շախմատի հավաքածուները:
Փայտե արտադրանքը ներկայացված է Հայաստանի բոլոր տեղական շուկաներում, երկրի բոլոր հուշանվերների խանութներում։ Փայտե իրերի մեծ տեսականի կարելի է գտնել Երևանի ամենամեծ շուկայում՝ «Վերնիսաժ»-ում։

Փայտե հուշանվերներ՝ յուրօրինակ հայկական արտադրանք
Ընկուզեղեն և չրեր
Հայաստանը բարեբեր երկիր է՝ բնությունը թույլ է տալիս մշակել մրգերի և ընկուզեղենի բազմաթիվ տեսակներ։ Տարվա տարբեր շրջաններում այստեղ հավաքում են ծիրան, դեղձ, խաղող, թուզ, նուռ, արքայանարինջ։ Ընկուզեղենի ամենատարածված տեսակներն են ընկույզը, պնդուկը, նուշը և պիստակը։Թարմ մրգերը հասանելի են ամբողջ տարվա ընթացքում, դրանք աճեցվում են ինչպես բնական պայմաններում, այնպես էլ ջերմոցներում։ Սակայն թարմ միրգը դժվար է երկրից դուրս տանել, հատկապես, եթե ճանապարհորդում եք ինքնաթիռով։ Չրերի հարցն այլ է: Դրանք հասանելի են ամբողջ տարին, շատ տեղ չեն զբաղեցնում և այդ ամենի հետ մեկտեղ պահպանում են վիտամինների մեծ մասը:
Հայկական ցանկացած շուկայում կգտնեք սալորաչրի, ծիրանաչրի, չամիչի, թզի, տանձի և խուրմայի մեծ տեսականի: Քաղցրավենիքի սիրահարների համար մենք առաջարկվում են շոկոլադապատ, սուջուխի և կոզինախի մեջ թաթախված չրեր և ընկույզներ:

Ընկուզեղեն և չրեր
Արիշտա
Արիշտան հայկական տնական մակարոնեղեն է, որն օգտագործվում է հիմնական ուտեստներ, ապուրներ և փլավ պատրաստելու համար։ Կա նաև արիշտայի քաղցր տեսակ, որը նախատեսված է աղանդերի համար, օրինակ՝ դրանից հալվա են պատրաստում։
Ավանդական արիշտան վաճառվում է 400 գ և 1 կգ կշիռով՝ թափանցիկ փաթեթներով։ Նման փաթեթ կարող եք գնել Ձեզ համար՝ տանը հայկական ուտեստ պատրաստելու համար, կամ էլ Հայաստանից որպես նվեր տանել։

Արիշտա՝ ավանդական հայկական լապշա, մատուցված մածունով
Շոկոլադ, մուրաբա, մեղր
Հայաստանում կան հրուշակեղենի մի քանի ընկերություններ, որոնք արտադրում են շոկոլադ։ Նրանք աշխատում են արտասահմանյան հումքով, իսկ լցոնման համար օգտագործում են հայկական ընկույզ, չրեր և այլ բաղադրիչներ։Առավել հայտնի են հետևյալ ապրանքանիշները.
- "Grand Candy": Որպես նվեր կարող եք գնել «Երևան» կոնֆետների հավաքածուն, որը ներառում է քաղցրավենիքի տեսականի՝ մրգային, կաթնային, շոկոլադե, մարմելադե և ռոմով միջուկներով։ Կոնֆետները փաթեթավորված են տուփի մեջ, որի վրա պատկերված են Հայաստանի մայրաքաղաքի նկարները։
- "Arcolad": Արտադրում է շոկոլադ, տարբեր միջուկներով շոկոլադ և շոկոլադապատ չրեր։
- "Gourme Dourme": Առաջարկում է շոկոլադե կոնֆետների լայն տեսականի։ Առանձնանում է փաթեթավորման դիզայնի կրեատիվ մոտեցմամբ։ Երկրի հյուրերը կարող են ձեռք բերել փազլի տեսքով շոկոլադի հավաքածու՝ Արարատ լեռան պատկերով և տեսարժան վայրերի լուսանկարներով սալիկներ:
Հայկական արտադրության շոկոլադ կարելի է գնել ցանկացած սուպերմարկետում, ինչպես նաև ֆիրմային խանութներում։ "Gourme Dourme"-ն ներկայացված է ընկերության ֆիրմային բուտիկներում, որոնք գտնվում են Երևանում և Աշտարակում։
Մեկ այլ քաղցրավենիք, որը զբոսաշրջիկները սովորաբար տանում են Հայաստանից, մուրաբան է։ Հատկապես տարածված է ընկույզից, հոնից, սերկևիլից, սպիտակ թթից, ինչպես նաև վարդի թերթիկներից պատրաստված մուրաբան։
Չմոռանանք նաև հայկական մեղրի մասին։ Այն արտադրվում է ինչպես մաքուր ձևով, այնպես էլ ծիրանի, ընկույզի, պնդուկի, անանուխի, դարչնի և այլ բաղադրիչների հավելումով:

Grand Candy շոկոլադե կոնֆետների ասորտի
Թթի դոշաբ
Հայաստանում շատ են թթի ծառերը։ Դրանց պտուղներից պատրաստում են ջեմ, մուրաբա, սուջուխ և այլ քաղցրավենիք։ Բայց ամենաանսովորն ու յուրահատուկը դոշաբն է, որը բուժիչ ըմպելիք է: Այն թթի թանձր օշարակ է, որը պատրաստվում է առանց շաքարի փոխարինիչ ավելացնելու՝ գոլորշիացնելով հյութը։Թթի դոշաբը լիովին բնական, մուգ գույնի մթերք է, որը տեսքից թարմ մեղր է հիշեցնում: Այն ունի քաղցր համ, ուստի հաճախ օգտագործվում է քաղցրավենիք թխելու և խմիչքի պատրաստման մեջ:
Բացի այդ, նրա օգնությամբ՝- պատրաստում են անսովոր սոուսներ և աղցանների համար նախատեսված խառնուրդներ;
- բարձրացնում են իմունիտետը;
- բուժում են հազն ու կոկորդի ցավը:
Դոշաբը պարունակում է օգտակար միկրոտարրեր և վիտամիններ։ Այդ պատճառով այն խմում են ջրային լուծույթի տեսքով, տաքացրած կաթով: Դոշաբն օգտագործում են նաև բերանի խոռոչը ողողելու համար։

Թթի դոշաբ
Խոտաբույսեր և համեմունքներ
Երկրի յուրաքանչյուր շուկայի մոտ հայկական խոտաբույսերի և համեմունքների բուրմունքն է տիրում։ Այստեղ ներկայացված են ըստ քաշի վաճառվող համեմունքների տասնյակ տեսակներ, միս, ձուկ, աղցաններ համեմելու խառնուրդներ, ինչպես նաև նվեր-հավաքածուներ՝ գեղեցիկ փաթեթավորմամբ։Զբոսաշրջիկների շրջանում ամենապահանջված համեմունքներն են հազրեվարդը, քրքումը, հիլը, գինձը (չինական համեմ), ռեհանը, բադյանը, ինչպես նաև դարչինը: Հայաստանում դրանք կարելի է գնել ավելի մատչելի՝ համեմատած այլ երկրների հետ։

Հայկական համեմունքներ
Պանիր
Հայաստանում անասնաբուծությունը լավ է զարգացած։ Ուստի այստեղ կա կաթնամթերքի, այդ թվում նաև՝ պանրի մեծ տեսականի: Ազգային համն ու հոտն են ապահովում պանրի հետևյալ տեսակները՝- Լոռի: Կովի կաթից պատրաստվող պինդ պանիր: Այն ունի թթվայնության երանգ հաղորդող փոքր ինչ կծու համ:
- Չանախ: Կովի կամ ոչխարի կաթից պատրաստվող աղի պանիր: Այն ուտում են մեղրով, ընկույզով, ինչպես նաև օգտագործում են խաչապուրի թխելու համար։
- Չեչիլ: Ձիգ, աղի, թելավոր պանիր: Պատրաստվում է կովի, այծի կամ ոչխարի կաթից։
- Մոթալ: Ոչխարի կամ այծի կաթից պատրաստվող աղի պանիր, որն ունի արտադրության բարդ տեխնոլոգիա։ Այն հնարավոր է ձեռք բերել միայն շուկայում:
- Կանաչ: Կապույտ բորբոսով հայկական պանիր: Այն փափուկ է, ունի սուր համ։
Հայկական արտադրության պանրի շատ տեսակներ չեն արտահանվում: Հետևաբար, դրանք հնարավոր է գնել միայն իրենց «հայրենիք»-ում:

Հայկական պանիրների տեսականի
Խաղողի պահածոյացված տերևներ
Խաղողի տերևները հայկական տոլմայի անբաժանելի բաղադրիչն են։ Այս ուտեստը կարելի է պատրաստել տարվա ցանկացած եղանակի։ Դրա համար պարզապես անհրաժեշտ է գնել խաղողի պահածոյացված տերևներ:Պահածոյացման համար տերևները խիտ դասավորությամբ լցնում են տարայի մեջ և ավելացնում արհեստական հավելումներ չպարունակող մարինադ: Մեկ բանկան բավական է միջինը 1 կգ միս եփելու համար։

Խաղողի պահածոյացված տերևներ
Կոնյակ
Հայկական կոնյակը գնահատվում է ամբողջ աշխարհում։ Այն պատրաստվում է ֆրանսիական տեխնոլոգիայով՝ տեղական խաղողի տեսակներից։ Այս խմիչքի ամենահայտնի ապրանքանիշերն են՝ «ԱՐԱՐԱՏ»-ը և «Նոյ»-ը:Խմիչքի գիտակները կարող են ընտրել տարբեր տարիների հնեցման կոնյակ՝ 3-ից 20 տարեկան և ավելի: Այն կարելի է ձեռք բերել գործարանների ֆիրմային խանութներից կամ սուպերմարկետներից:

Հայկական կոնյակ ԱՐԱՐԱՏ
Սրճեփ
Թեև Հայաստանում սուրճ չի աճում, այստեղ այն բովում են ու շատ սիրում։ Այս անուշաբույր ըմպելիքի պատրաստման ամենատարածված եղանակը ջազվեով (հայերեն՝ սրճեփ) եփելն է:
Սովորաբար հայկական սրճեփները ձեռքով էին պատրաստվում՝ փոքրիկ ընտանեկան արհեստանոցներում։ Այսօր սրճեփների արտադրության մեթոդները բարելավվել են, այդուհանդերձ, ձեռքով պատրաստված արտադրանքը դեռևս համարվում է ամենաարժեքավորը։Հայկական արտադրության սրճեփների առանձնահատկություններն են՝
- Անվտանգություն: Հայկական սրճեփները պատրաստվում են պղնձից և ներսից պատվում սննդային անագով: Որոշ արհեստավորներ արտադրության համար օգտագործում են կապար չպարունակող արույր:
- Արտադրության տեխնոլոգիա: Սրճեփները պատրաստվում են 1-2 մմ հաստությամբ պղնձի բարակ թերթից, որի վրա դրվում է դեկորով թերթ։ Արդյունքում ստացվում է կրկնակի պատով գեղեցիկ արտադրանք:
- Ձևավորում: Հայկական սրճեփները զարդարում են ծավալային դրոշմով, կոփած տարրերով և փորագրությամբ։ Շուկայում ներկայացված են ազգային և ծաղկային զարդանախշերով, ինչպես նաև հայերեն կցագրերով սրճեփներ։
Հայկական արտադրության սրճեփները հիմնականում ամբողջական մետաղական են։ Կարերի բացակայությունը կանխում է օքսիդացումը և նպաստում սպասքի օգտագործման երկարաժամկետ ծառայելուն: Սրճեփ կարելի է գնել հուշանվերների խանութներից, շուկաներից, ինչպես նաև սովորական տնտեսական ապրանքների խանութներից։

Հայկական սրճեփ
Նռան գինի
Հայկական խմիչքի մեկ այլ տեսակ է նռան գինին։ Այն ունի նռան հյութի վառ համ՝ ընկույզի հետհամով։ Ըմպելիքի բույրը հաղորդում է բալի և նուշի նոտաներ։Նռան գինին հիանալի համադրվում է հայկական կիսապինդ պանիրների, հավով ուտեստների և հորթի անյուղ մսի հետ։ Մինչ մատուցելը խորհուրդ է տրվում խմիչքը սառեցնել մինչև 12-14 աստիճան։

Նռան գինի
Այլ հուշանվերներ
Բացի թվարկված նվերներից, Հայաստանից կարելի է տանել բազմաթիվ այլ հետաքրքիր հուշանվերներ՝- Կաշվե իրեր: Հատկապես՝ պայուսակներ, գոտիներ, դրամապանակներ, ուսապարկեր և աքսեսուարներ:
- Տնային տեքստիլ: Հայկական ազգային զարդանախշերով սփռոցներ, անձեռոցիկներ և սրբիչներ:
- Ազգային տարազով տիկնիկներ: Դրանք տան ներքին հարդարանքի հետաքրքիր հավելում կլինեն, կարելի է նաև որպես նվերի տարբերակ դիտարկել երեխայի համար:
- Նկարներ: Զբոսաշրջիկները հաճախ գնում են հայ ժամանակակից նկարիչների գործեր: Հատկապես պահանջարկ ունեն Արարատ լեռը պատկերող կտավները։
- Բաստուրմա և սուջուխ: Դրանք մսային դելիկատեսներ են, որոնք պատրաստվում են մշակման և չորացման հատուկ եղանակով:
- Ազգային սպասք: Հայաստանից կարելի է տանել հայկական ավանդական կուժեր, ափսեներ և թեյի բաժակների հավաքածուներ։

Ազգային տարազով տիկնիկներ

Բաստուրմա և սուջուխ
Հայաստանից բերված հուշանվերները դեռ երկար ժամանակ կհիշեցնեն Ձեզ Ձեր ճանապարհորդության, հայոց հողի լայնարձակ տարածքների, ինչպես նաև երկրի բնակիչների հյուրընկալության մասին: