Հարկավո՞ր է արդյոք վիզա` Հայաստան մուտք գործելու համար
Եվրոպայի քաղաքացիներինԵվրոպական Միության 27 անդամ պետությունների, ԵՏՄ 4 երկրների կառավարությունների և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև գործող համաձայնագրի համաձայն՝ հետևյալ երկրների քաղաքացիների համար նախատեսված է առանց վիզայի ռեժիմ՝
Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա, Շվեյցարիա
Նշյալ քաղաքացիներին թույլատրվում է մնալ Հայաստանում մինչև 180 օր՝ մեկ տարվա ընթացքում, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ։ Անձնագիրը պետք է վավեր մնա Հայաստանում գտնվելու ողջ ժամանակահատվածում։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ կանոնները վերաբերում են նշված երկրների բոլոր տեսակի անձնագրեր ունեցող քաղաքացիներին։Եթե անձը պլանավորում է երկրում մնալ ավելի քան 180 օր, ապա վերջինս պետք է հայտ ներկայացնի՝ ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար: ՀՀ Արտաքին գործերի նախարարության համաձայն՝ այն տրամադրվում է, եթե օտարերկրյա քաղաքացին՝
- ուսանում է; կամ
- ունի աշխատանքի թույլտվություն;
- ամուսնացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվող օտարերկրացու հետ; կամ
- Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու մերձավոր ազգականն է (ծնող, եղբայր, քույր, ամուսին/կին, երեխա, տատիկ, պապ, թոռ); կամ
- ազգությամբ հայ է:
Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մեկ տարով՝ երկարաձգման հնարավորությամբ։
Այն դեպքում, եթե անձը բնակվում է հյուրանոցում, առողջարանում կամ զբոսաշրջային բազայում, ապա վերջինիս գրանցումը կատարվում է տվյալ հաստատության կողմից՝ հիմք ընդունելով «Օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Այն անձիք, որոնք ինքնուրույն են հոգում իրենց կեցության հարցերը, պետք է անձամբ դիմեն Ներքին գործերի նախարարություն՝ բնակության, ինչպես նաև տվյալ հասցեում ապրելու իրավունքի հաստատմամբ (վարձակալության պայմանագիր):
Վիզայի ժամկետը լրանալու դեպքում, այն պետք է երկարաձգվի Անձնագրային և վիզաների վարչությունում (Դավթաշեն, 4-րդ թաղամաս, շենք 17/10): Վիզան ժամանակին չերկարաձգելու դեպքում, հնարավոր է ենթարկվել տուգանքի:
Վիզան կարելի է ստանալ նաև նախապես՝ մինչ Հայաստան ժամանելը՝ Արտաքին Գործերի Նախարարություն առցանց դիմում ներկայացնելու միջոցով։
Վիզաների պահանջների և ընթացակարգերի մասին լրացուցիչ տեղեկությունների համար հարկավոր է այցելել Հայաստանի Արտաքին Գործերի Նախարարության կայքը՝ https://www.mfa.am/hy/visa:

Դիվանագիտական համագործակցություն Հայաստանի, ԵՄ-ի և Միացյալ Նահանգների միջև
ԱՄՆ-ի քաղաքացիներինԱՄՆ կառավարության և ՀՀ կառավարության միջև գործող համաձայնագրի հիման վրա, ԱՄՆ քաղաքացիները կարող են մուտք գործել Հայաստան առանց վիզայի: Առանց վիզայի ռեժիմը թույլ է տալիս երկրում մնալ մինչև 180 օր՝ մեկ տարվա ընթացքում: Ճանապարհորդները պետք է ունենան վավեր անձնագիր, իսկ ժամանելուն պես նրանցից կարող են պահանջվել ներկայացնել հետագա ճանապարհորդության կամ հյուրանոցի/բնակարանի ամրագրման ապացույցը:
Այս համաձայնագիրը նպաստում է զբոսաշրջությանը և ամրապնդում է Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև կապը՝ ճանապարհորդությունը դարձնելով ավելի սահուն և հասանելի՝ ամերիկացի այցելուների համար:
ԱՄԷ քաղաքացիներին
2025թ.-ի հուլիսի 1-ից սկսած՝ Հայաստանը առանց վիզայի մուտքի իրավունք է տրամադրում.
- ԱՄԷ քաղաքացիներին և
- ԱՄԷ ռեզիդենտներին, որոնք ունեն կացության վավեր թույլտվություն, որը տրված է Արաբական ծոցի համագործակցության խորհուրդ (ԱԾՀԽ) որևէ երկրի կողմից։
Նշված անձիք կարող են մնալ Հայաստանում մինչև 90 օր՝ ցանկացած 180-օրյա ժամանակահատվածում՝ զբոսաշրջության, հանգստի կամ գործնական նպատակով՝ առանց վիզայի անհրաժեշտության։ Կացության թույլտվությունը պետք է վավեր լինի ճանապարհորդության օրվանից սկսած՝ առնվազն վեց ամիս։
Այս վիզային նոր քաղաքականությունը զգալիորեն հեշտացնում է ճանապարհորդության կազմակերպումը և խթանում է Հայաստանի և ԱՄԷ տարածաշրջանի միջև մշակութային և տնտեսական աճը։
Հնդկաստանի քաղաքացիներին
Հայաստան ճանապարհորդող Հնդկաստանի քաղաքացիները պետք է նախապես վիզա ստանան՝ վերջիններս իրավունք չունեն առանց վիզայի մուտքի, ինչպես նաև չեն կարող վիզա ստանալ ժամանելուն պես: Հնդկական անձնագիր ունեցող քաղաքացիները կարող են դիմել վիզայի համար գործող երկու եղանակներից մեկով՝
- Էլեկտրոնային վիզա. հարկավոր է դիմել առցանց՝ Հայաստանի պաշտոնական էլեկտրոնային վիզաների համակարգի միջոցով. գործընթացը սովորաբար տևում է 3-4 աշխատանքային օր:
- Դեսպանատան վիզա. փաստաթղթերը հարկավոր է ներկայացնել անձամբ (կամ լիազորված անձի միջոցով) Նյու Դելիի Հայաստանի դեսպանատուն. գործընթացը սովորաբար տևում է մինչև 10 աշխատանքային օր:
Դիվանագիտական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող Հնդկաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել Հայաստան կամ ժամանման պահին վիզա ստանալ՝ մինչև 90 օր ժամկետով:
Չինաստանի քաղաքացիներին
Համաձայն Չինաստանի և Հայաստանի միջև 2020թ.-ի հունվարի 19-ից ուժի մեջ մտած փոխադարձ վիզաների ազատման համաձայնագրի՝ Չինաստանի քաղաքացիները Հայաստան զբոսաշրջային նպատակով ճամփորդելու համար վիզայի անհրաժեշտություն չունեն: Այցը չպետք է գերազանցի 90 օր ժամկետը՝ 1 տարվա ընթացքում:

Հայաստանի Արտաքին գործերի նախարարություն
Որոշ երկրներից ժամանող զբոսաշրջիկները կարող են վիզա ստանալ Երևանի «Զվարթնոց միջազգային օդանավակայան»-ում կամ Հայաստանի ցամաքային սահմանային անցակետերում՝ ժամանելուն պես։
Գործընթացը սովորաբար տևում է մոտ 20-25 րոպե: Տրված վիզան թույլ է տալիս երկրում մնալ մինչև 120 օր։Միայն զբոսաշրջային նպատակով իրավասու երկրների ցանկը հետևյալն է.
Անտիգուա և Բարբուդա, Բահամյան կղզիներ, Բարբադոս, Բոսնիա և Հերցեգովինա, Կանադա, Չիլի, Դոմինիկա, Դոմինիկյան Հանրապետություն, Էլ Սալվադոր, Ֆիջի, Գվատեմալա, Հայիթի, Հոնդուրաս, Ինդոնեզիա, Իսրայել, Հորդանան, Լիբանան, Մեքսիկա, Օման, Պերու, Սենթ Քիթս և Նևիս, Սենթ Վինսենթ և Գրենադիններ, Հարավային Աֆրիկա, Թաիլանդ, Թուրքիա
Ինչպե՞ս ճամփորդել դեպի Հայաստան
Հայաստանի մայրաքաղաքը՝ Երևանը, ուղիղ չվերթերով կապված է աշխարհի ավելի քան 40 քաղաքների հետ, այդ թվում՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Նովոսիբիրսկ, Փարիզ, Վիեննա, Հռոմ, Միլան, Վարշավա, Աթենք, Բեյրութ, Թեհրան, Դուբայ, Շարժա, Դոհա, Շարմ էլ Շեյխ, Ֆրանկֆուրտ, Թել Ավիվ, Աբու Դաբի, Լառնակա, Բրյուսել, Լիոն, Վենետիկ, Ակտաու, Վիլնյուս, Եկատերինբուրգ, Մինսկ, Սամարա, Ուֆա, Սոչի, Միներալնիե Վոդի, Թբիլիսի, Քիշնև, Ստամբուլ, Նիժնի Նովգորոդ, Վոլգոգրադ, Կազան, Չելյաբինսկ, Տյումեն և այլն: Այսպիսով, կարող եք պլանավորել Ձեր թռիչքների ժամանակացույցը համապատասխանաբար:Հայաստանը կապված է Եվրոպային մի քանի խոշոր քաղաքներից ուղիղ չվերթներով: "Air France", "Lufthansa" և "Turkish Airlines" ավիաընկերություններն առաջարկում են կանոնավոր չվերթներ դեպի Երևան՝ Հայաստանի մայրաքաղաք: Կախված մեկնման քաղաքից՝ թռիչքները սովորաբար տևում են 3-ից 5 ժամ: Այն անձանց համար, որոնք ուղիղ թռիչքներ չունեցող քաղաքներից են ճամփորդում, հասանելի են համակցված թռիչքներ Ստամբուլով, Մոսկվայով կամ Փարիզով:

Դեպի տարբեր ուղղություններ․ ավիաընկերություններ Երևանի օդանավակայանում
Եթե ճանապարհորդում եք Շենգենյան գոտու երկրներից, հարկավոր է հաշվի առնել, որ մինչև Հայաստան հասնելը հնարավոր է հեշտությամբ տարանցել եվրոպական այլ երկրներով ևս: Օրինակ՝ Բեռլինից, Վիեննայից կամ Հռոմից իրականացվող չվերթերի ընթացքում մինչև Երևան հասնելը միջանկյալ դադար է լինում Ստամբուլում կամ Մոսկվայում:ԱՄՆ-ից Հայաստան ճանապարհորդողների համար ուղիղ չվերթեր չկան, սակայն կարող եք գտնել հարմար համակցված թռիչքներ։ Ամենատարածված միջանցիկ քաղաքները ներառում են Ստամբուլը, Մոսկվան կամ Փարիզը, "Turkish Airlines", "Aeroflot" և "Lufthansa" ավիաընկերություններով: ԱՄՆ-ից Երևան թռիչքները սովորաբար տևում են 14-ից 18 ժամ՝ կախված միջանցիկ երկրում դադարի տևողությունից:
Թռիչքները հասանելի են խոշոր միջազգային օդանավակայաններից, ներառյալ՝ Նյու Յորքը (JFK), Լոս Անջելեսը (LAX) և Չիկագո (ORD):
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Հայաստան մուտք գործելու համար
Կան մի քանի կարևոր փաստաթղթեր, որոնք զբոսաշրջիկները պետք է ձեռքի տակ ունենան.- Գործող անձնագիր. անձնագիրը պետք է վավեր լինի Հայաստանից՝ նախատեսված մեկնման օրվանից առնվազն 6 ամսվա ընթացքում։
- Բավարար ֆինանսական միջոցների ապացույց. միշտ չէ, որ այս փաստաթուղթը պահանջվում է, բայց ամեն դեպքում խորհուրդ է տրվում Ձեզ մոտ ունենալ բանկային հաշվի քաղվածք։
- Վերադարձի կամ հետագա ճամփորդության տոմս. Ձեզանից կարող են խնդրել ներկայացնել Ձեր վերադարձի տոմսը կամ հետագա՝ Հայաստանից դեպի այլ երկիր ճամփորդության ծրագրերի ապացույցը։
- Ճանապարհորդական ապահովագրություն. պարտադիր պայման չէ, սակայն խորհուրդ է տրվում ունենալ ճանապարհորդական ապահովագրություն, որը կներառի առողջական խնդիրների և արտակարգ իրավիճակների դեպքերը՝ Հայաստանում հանգստի ընթացքում։
- Վիզա (եթե անհրաժեշտ է). չնայած եվրոպական երկրների մեծ մասի, ինչպես նաև ԱՄՆ-ի քաղաքացիները ազատված են վիզայից, որոշ ազգությունների համար Հայաստան մուտք գործելու համար դեռևս անհրաժեշտ է վիզա։ Եթե Ձեզ անհրաժեշտ է վիզա, ապա կարող եք դիմում ներկայացնել առցանց՝ Հայաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական էջով կամ էլ վիզա ստանալ սահմանային կետում՝ ժամանելուն պես (կախված այս կամ այն երկրից)։
Խորհուրդ ենք տալիս միշտ ստուգել ճանապարհորդության և երկիր մուտքի թարմացված պահանջները՝ նախքան Ձեր ուղևորությունը պլանավորելը, քանի որ կանոնները կարող են փոխվել։

Վիզան հաստատված է, անձնագիրն էլ պատրաստ – եկեք ճանապարհվենք
Հայաստան մուտքի կանոնները՝ երեխաների հետ ճամփորդելիս
Երեխաների հետ Հայաստան ճանապարհորդելիս մուտքի կանոնները հիմնականում նույնն են, ինչ մեծահասակների համար, սակայն կան մի քանի լրացուցիչ նկատառումներ.1. Անձնագիր և փաստաթղթեր
Երեխայի անձնագիր. յուրաքանչյուր երեխա, անկախ տարիքից, պետք է ունենա իր սեփական անձնագիրը՝ Հայաստան մուտք գործելու համար։ Երեխաները չեն կարող կցվել ծնողների անձնագրում: Անձնագիրը պետք է վավեր լինի Հայաստանից մեկնելու նախատեսված ամսաթվից հետո առնվազն 6 ամիս։
2. Ծնողների համաձայնություն (անչափահասների համար, որոնք ճանապարհորդում են միայնակ կամ մեկ ծնողի ուղեկցությամբ)
- Ճանապարհորդություն ծնողներից մեկի հետ. եթե երեխան ճանապարհորդում է միայն մեկ ծնողի ուղեկցությամբ, խորհուրդ է տրվում (թեև ոչ միշտ է պահանջվում) ունենալ ստորագրված համաձայնության նամակ չճանապարհորդող ծնողի կողմից: Այս նամակում պետք է նշվի, որ բացակայող ծնողը համաձայն է, որ երեխան մեկնի Հայաստան։ Որոշ ավիաընկերություններ և սահմանապահ պաշտոնյաներ կարող են պահանջել տվյալ փաստաթուղթը;
- Ճանապարհորդություն այլ անձի ուղեկցությամբ, որը երեխայի ծնողը չի հանդիսանում. եթե երեխան ճանապարհորդում է մեկի հետ, ով նրա ծնողը կամ օրինական խնամակալը չէ, ուղեկցող չափահասը պետք է գրավոր համաձայնություն ունենա երկու ծնողների կամ օրինական խնամակալների կողմից:
3. Երեխայի հետ կապը հաստատող փաստաթուղթ (եթե կիրառելի է)
Ճանապարհորդություն երեխաների հետ (խոսքը գնում է ոչ կենսաբանական ծնողի մասին). որոշ դեպքերում կարող է պահանջվել ներկայացնել երեխայի հետ կապը հաստատող փաստաթղթեր, օրինակ՝ ծննդյան վկայական կամ որդեգրման փաստաթղթեր: Սա հատկապես կարևոր է, եթե երեխան ճանապարհորդում է ոչ թե իր կենսաբանական ծնողների, այլ ուրիշ անձի հետ:
4. Առողջություն և ապահովագրությունՃանապարհորդական ապահովագրություն. ճանապարհորդության ընթացքում խորհուրդ է տրվում ունենալ ճանապարհորդական ապահովագրություն, որը լուծում կտա առողջությանը, դժբախտ պատահարներին և արտակարգ իրավիճակներին վերաբերող խնդիրներին:
Խորհուրդ է տրվում ճամփորդելուց առաջ ստուգել մուտքի թարմացված պահանջները Հայաստանի դեսպանատնից կամ հյուպատոսությունից, քանի որ կանոնները կարող են փոխվել:

Ճամփորդություն Հայաստան երեխաների հետ
Ինչպե՞ս է ձևակերպվում Հայաստան մեկնելու թույլտվությունը
Համաձայնությունը ձևակերպվում է մեկ կամ երկու ծնողների կողմից՝ Հայաստանում այս հարցում սահմանափակումներ չկան: Օրինակ՝ Շենգենյան գոտու երկրների մուտքի արտոնագրի համար անհրաժեշտ է երկու ծնողների համաձայնությունն էլ։Պարտադիր տեղեկություն՝ ծնողների (խնամակալների), երեխայի և նոտարի տվյալներ։ Մեկ համաձայնագրի մեջ կարելի է նշել բոլոր երեխաներին: Եթե երեխան ճանապարհորդում է ուղեկցող անձի հետ, ապա նրա տվյալները նույնպես պետք է ներառված լինեն փաստաթղթում, և այդ մասին հարկավոր է տեղյակ պահել նոտարին:
Համաձայնության մեջ կարող եք ներառել լրացուցիչ տեղեկություններ ևս.
- Երկրների ցանկը. ուշադիր եղեք, այն դեպքում, եթե երեխան ցամաքային ճանապարհով է գալիս Հայաստան՝ հատելով Վրաստանի սահմանը, մեկնելու թույլտվության մեջ պետք է նշեք և՛ նպատակակետ երկիրը, և՛ տարանցիկ երկիրը: Կամ կարող եք չնշել կոնկրետ երկրները. այդ դեպքում համաձայնությունը համարվում է վավեր բոլոր երկրների համար:
- Վավերության ժամկետը. համաձայնությունը կարող է տրվել դպրոցական արձակուրդների ժամկետով, մեկ տարի ժամկետով կամ մինչև երեխայի 18 տարեկան դառնալը: Եթե ժամկետը նշված չի լինում (օրինակ՝ «Ես համաձայնություն եմ տալիս երեխային արտասահման մեկնելու համար»), փաստաթուղթը համարվում է վավեր մինչև երեխայի չափահաս դառնալը:
Կարևոր է. երեխայի մոտ պետք է լինի համաձայնության բնօրինակը, պատճենով երկրից մեկնել չի թույլատրվում: Նոտարական վավերացումը պարտադիր է, առանց դրա փաստաթուղթը համարվում է անվավեր: Եթե ընտանիքը մշտապես բնակվում է արտերկրում, համաձայնությունը կարելի է ձևակերպել հյուպատոսությունում կամ դիվանագիտական ներկայացուցչությունում։
Հայաստան ճամփորդելու համար այլ օգտակար տեղեկություններ
Կանխիկ գումար վերցրեք Ձեզ հետ: Ռուսական բանկերի, այդ թվում՝ «Միր» քարտերը պատժամիջոցների պատճառով չեն գործում։ «Միր» քարտերից միայն հնարավոր է գումար կանխիկացնել, այն էլ միայն «ՎՏԲ Հայաստան» բանկոմատների ցանցում։
Երկրում գործում են "GG" և "Yandex Taxi" հավելվածները, որոնցով հնարավոր է նաև առցանց վճարում կատարել արտասահմանյան Վիզա և Մաստեր տեսակի քարտերով:Արտարժույթը հնարավոր է փոխանակել անմիջապես «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գլխավոր սրահում, որտեղ կան հայկական բանկերի մասնաճյուղեր՝ ստանդարտ փոխարժեքով։
ԱՊՀ-ից ժամանողների համար

Զվարթնոց օդանավակայան. Հայաստանի գլխավոր օդային դարպասները
2025թ.-ի դրությամբ ԱՊՀ հետևյալ երկրների քաղաքացիները կարող են մուտք գործել Հայաստան առանց վիզայի.
- Ռուսաստան
- Բելառուս
- Ղազախստան
- Ղրղզստան
- Ուզբեկստան
- Տաջիկստան
- Մոլդովա
ԱՊՀ երկրների քաղաքացիներին, սովորաբար, թույլատրվում է գտնվել երկրում տարեկան առավելագույնը մինչև 180 օր՝ առանց լրացուցիչ փաստաթղթեր ձևակերպելու (խորհուրդ ենք տալիս նախապես ստուգել կոնկրետ Ձեր երկրի համար սահմանված պայմանները): Տաջիկստանի քաղաքացիների համար, օրինակ, սահմանվում է 90-օրյա ժամկետ: Ճանապարհորդական անձնագրերը պետք է վավեր լինեն առնվազն ուղևորության ամբողջ տևողության ընթացքում:
Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև գործող համաձայնագրով՝ Ռուսաստանի քաղաքացիների համար նախատեսված է առանց վիզայի ռեժիմ։ Առանց վիզայի երկրում կարելի է մնալ 180 օր՝ 1 տարվա ընթացքում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ նշված կանոնները վերաբերում են բոլոր տեսակի անձնագրեր ունեցող Ռուսաստանի քաղաքացիներին։ Այն անձանց համար, որոնք մուտք են գործում ՌԴ կառավարության կողմից տրված ճամփորդական փաստաթղթերով (քաղաքացիություն չունեցող, անձի ինքնությունը հաստատող կամ փախստականի), Հայաստան մուտք գործելու համար վիզան պարտադիր է։ Այն դեպքում, եթե անձը նախատեսում է երկրում մնալ ավելի քան 180 օր, հարկավոր է ժամանակավոր կացության կարգավիճակ ձևակերպել: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ վերջինս տրվում է, եթե օտարերկրյա քաղաքացին՝
- սովորում կամ աշխատում է Հայաստանում;
- այստեղ ունի ամուսին կամ մերձավոր ազգականներ;
- զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև երկրի օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մեկ տարով՝ երկարաձգելու հնարավորությամբ։
Քաղաքացիների կեցության փոխադարձ ընթացակարգի մասին ՌԴ և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև համաձայնագրով սահմանվում է, որ գրանցում պահանջվում է միայն մուտքի երկրում 30 օրից ավելի գտնվելու դեպքում: Այն դեպքում, եթե անձը բնակվում է հյուրանոցում, առողջարանում կամ զբոսաշրջային բազայում, ապա վերջինիս գրանցումը կատարվում է տվյալ հաստատության կողմից՝ հիմք ընդունելով «Օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Այն անձիք, որոնք ինքնուրույն են հոգում իրենց կեցության հարցերը, պետք է անձամբ դիմեն Ներքին գործերի նախարարություն՝ բնակության, ինչպես նաև տվյալ հասցեում ապրելու իրավունքի հաստատմամբ (վարձակալության պայմանագիր):
Ճամփորդությունը կարելի է կազմակերպել հետևյալ տարբերակներով՝
- Ամենաարագ տարբերակը ինքնաթիռով ճամփորդելն է։ Հայաստանում գլխավորը Երևանում գտնվող «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն է։ Մոսկվայից ուղիղ չվերթի միջին տևողությունը 3 ժամ 20 րոպե է։ Ուղիղ թռիչքներ իրականացվում են նաև Սանկտ Պետերբուրգից (տևողությունը՝ մոտ 4 ժամ), Սոչիից (չվերթը տևում է մեկ ժամից փոքր-ինչ ավել), ինչպես նաև ՌԴ այլ քաղաքներից։ Մոսկվայից ուղիղ չվերթներ իրականցվում են նաև դեպի Հայաստանի մեկ այլ օդանավակայան՝ Գյումրիում գտնվող «Շիրակ», ճանապարհին անցկացրած ժամանակը՝ մոտ 3.5 ժամ։
- Կա նաև մեքենայով ճամփորդելու տարբերակ: Ուղիղ երթուղի չկա, հարկավոր է անցնել Վրաստանով։ Մոսկվայից Երևան հեռավորությունը կազմում է մոտ 2250 կմ, ճանապարհորդության համար խորհուրդ ենք տալիս տրամադրել երկու օր՝ հաշվի առնելով երկու սահմաններ հատելը։ Դուք կանցնեք Վորոնեժով, Դոնի Ռոստովով, Վլադիկավկազով, Թբիլիսիով։ Ցանկության դեպքում կարելի է համատեղել ճանապարհորդությունը տեսարժան վայրեր այցերի հետ, սակայն այդ դեպքում ճանապարհին ծախսած ժամանակը կավելանա:
- Ամենամատչելի տարբերակը ավտոբուսով ճամփորդելն է: Մոսկվայից Երևան տոմսի արժեքը՝ կախված փոխադրողից, սկսվում է 7000 ռուբլուց։ Սակայն պետք է հաշվի առնել, որ ճանապարհը բավականին հոգնեցուցիչ է լինելու, ճանապարհորդությունը մոտ երկու օր է տևելու, նույնիսկ ժամանակակից հարմարավետ տրանսպորտային միջոցով դժվար է դիմանալ նման ճանապարհորդությանը։ Այսպիսով, ավելի նախընտրելի է ինքնաթիռով ճամփորդելը։ Ճամփորդության ժամանակի տարբերությունը նկատելի է՝ 3.5 ժամ երկու օրվա փոխարեն, բայց խնայողությունները չնչին են։ Ավիատոմսի նվազագույն արժեքը հոդվածը կազմելու պահին՝ 10.5 հազար ռուբլի (ներառյալ՝ ձեռքի ուղեբեռը):
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՌԴ քաղաքացիներին Հայաստան մուտք գործելու համար

Ճանապարհորդության սկիզբ
Փաստաթղթերի ցանկը կախված է ճանապարհորդության ընտրված եղանակից: Եթե ինքնաթիռով, ապա մուտքի համար բավարար է ՌԴ քաղաքացու անձնագիրը։ Կարևոր է՝ այն պետք է վավեր լինի ուղևորության ողջ ընթացքի համար: Մինչև 14 տարեկան երեխաները դեռ չունեն ներքին անձնագիր, հետևաբար նրանց անհրաժեշտ է արտասահմանյան անձնագիր՝ անկախ այն բանից, թե որ տրանսպորտային միջոցով է լինելու Հայաստան ժամանումը։Ցամաքով ճանապարհորդողների համար պահանջվում է արտասահմանյան անձնագիր։ Հայաստանը Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունի, հետևաբար ճանապարհորդությունն այլ երկիր հատելով է լինելու, մասնավորապես՝ Վրաստանով, իսկ այստեղ արտասահմանյան անձնագիր ունենալը պարտադիր պայման է Ռուսաստանի քաղաքացիների համար։
Բացի այդ, արտասահմանյան անձնագիրը հարկավոր է, եթե Հայաստանում մնալու օրերի թիվը ավելի քան 30 օր է։ Գտնվելու վայրում գրանցման կնիք դրվում է միայն օտարերկրյա անձնագրում, քանի որ եթե այն դրվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացու ներքին անձնագրում, համաձայն Ռուսաստանի Դաշնության Կառավարության 23.12.2023 N 22675 որոշման, դա համարվում է փաստաթղթի վնաս և վերջինս անվավեր է ճանաչվում:
Հայաստան մուտք գործելու համար ապահովագրություն չի պահանջվում։ Բայց, ինչպես ցանկացած ճանապարհորդության դեպքում, այս դեպքում ևս կարող են առաջանալ անկանխատեսելի հանգամանքներ: Ստանդարտ ճանապարհորդական ապահովագրություն ձևակերպելու դեպքում ապահովագրված կլինեք շտապ բժշկական օգնության, ատամի սուր ցավի բուժման, ինչպես նաև բժշկական հաստատություն տեղափոխվելու համար և այլն: Տարբերակների ցանկը կախված է ապահովագրության տեսակից և արժեքից:
Ռուսաստանից Հայաստան մուտքի կանոնները՝ երեխաների հետ ճամփորդելիս
Եթե երեխան ճամփորդում է ծնողների հետ, ապա բավական է, որ երեխան ունենա վավեր արտասահմանյան անձնագիր։ 14 տարեկանից բարձր երեխաները կարող են մուտք գործել Ռուսաստանի Դաշնության քաղաքացու ներքին անձնագրով (միայն օդանավով ճանապարհորդության համար): Հնարավոր է օգտագործել նաև ծնողների արտասահմանյան անձնագիրը, եթե վերջինիս մեջ ընդգրկված են երեխայի մասին տեղեկությունները և լուսանկարները։Այն դեպքում, եթե երեխան միայնակ է մեկնում Հայաստան, կամ էլ իր ծնողներ և/կամ օրինական խնամակալներ չհանդիսացող անձանց ուղեկցությամբ, օրինակ՝ տատիկի, մորաքրոջ կամ քրոջ հետ, անպայման անհրաժեշտ է երկրից դուրս գալու թույլտվություն: Այն վավերացվում է նոտարի կողմից և ուժի մեջ է լինում նշված ժամկետում:
Ցանկության դեպքում համաձայնագրում կարելի է նշել.- Երկրների ցանկը: Հարկավոր է ուշադիր լինել, եթե երեխան Հայաստան է մեկնում ցամաքային ճանապարհով՝ հատելով Վրաստանը, պետք է նշել ոչ միայն նպատակակետ երկիրը, այլև տարանցիկ երկիրը։ Կամ ընդհանրապես կոնկրետ երկրներ չնշել, այդ դեպքում համարվում է, որ թույլտվությունը տրված է բոլոր երկրների համար:
- Վավերականության ժամկետը: Համաձայնությունը կարելի է ձևակերպել արձակուրդների ժամանակահատվածի համար, մեկ տարի ժամկետով կամ մինչև երեխայի 18 տարին լրանալը։ Եթե ժամկետը չի նշվում՝ «Ես համաձայնություն եմ տալիս երեխայի արտասահման մեկնելուն», ապա համարվում է, որ փաստաթուղթը վավեր է մինչև երեխայի չափահաս դառնալը։