Անհատական էքսկուրսիա. Կարմրավոր, Շոկոլադի տուն Գուրմէ Դուրմէ, Օշական, Արմենիա Վայն գինու գործարան
Երթուղի
Կարմրավոր եկեղեցի, Շոկոլադի տուն Գուրմէ Դուրմէ, Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, Արմենիա Վայն գինու գործարան
1. Կարմրավոր եկեղեցի
2. Շոկոլադի տուն Գուրմէ Դուրմէ
3. Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի
4. Արմենիա Վայն գինու գործարան
Ներառված է
-
Փորձառու վարորդներ
-
Օդորակիչով մեքենաներ
-
Շշալցված ջուր
-
Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
-
Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
-
Լրացուցիչ կանգառներ երթուղում
Ներառված չէ
-
Զգալի շեղումներ երթուղուց
-
Աուդիոգիդեր
-
Wi-Fi տրանսպորտում
Առանձնահատկություններ
- Տուրի արժեքը հաշվարկված է գինու համտեսի «Տարբերակ 1» փաթեթի հիման վրա
- Այցելեք Կարմրավոր՝ յուրօրինակ ու խաղաղ հմայքով օժտված միջնադարյան փոքրիկ եկեղեցին
- Ընկղմվեք «Գուրմէ Դուրմէ» ձեռագործ շոկոլադի բուրավետ աշխարհում
- Օշականում հարգանքի տուրք մատուցեք հայոց գրերի ստեղծողին և ծանոթացեք այբուբենի պատմությանը
- Եզրափակեք օրը «Արմենիա Վայն» գինու գործարանում՝ բարձրակարգ գինիների ուղեկցվող համտեսով
Ամրագրման պայմաններ
Չեղարկում և փոփոխում
Ծանոթացեք մեր էքսկուրսավարների հետ
Մարիամ Դաբաղյան
Բարև Ձեզ։ Ես Մարիամն եմ, 2019թ.-ից աշխատում եմ որպես զբոսավար։ Եթե նախընտրում եք հագեցած, բայց միևնույն ժամանակ թեթև ու չձանձրացնող էքսկուրսիաներ, ուրեմն մենք, վստահաբար, կընկերանանք։
Արևիկ Մախսուդյան
Անունս Արև է։ Ես Հայաստանում անգլախոս զբոսավար եմ՝ 2018թ.-ից։ Եթե ինձ ընտրեք որպես էքսկուրսավար, Դուք կծանոթանաք Հայաստանի պատմությանը, բնությանը, մշակույթին և ավանդույթներին, իսկ որպես բոնուս՝ ես Ձեզ համար կկատարեմ հայկական ժողովրդական երգեր։
Մելանյա Հակոբյան
Ես՝ Մելանյա Հակոբյանս, Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի և Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի անդամ եմ։ 2017թ.-ից ուղեկցում եմ զբոսաշրջիկներին և պաշտոնական պատվիրակություններին՝ ներկայացնելով ոչ միայն Հայաստանի դարավոր պատմությունը, այլև իմ ժողովրդի ջերմությունն ու լեգենդար հյուրընկալությունը։ Զբոսավարությունն ուղղակի մասնագիտություն չէ ինձ համար, այն առաքելություն է՝ պատվով և սիրով ներկայացնելու հայրենիքս։ Եթե ցանկանում եք բացահայտել Հայաստանը ոչ զբոսաշրջիկի աչքերով, այլ զգալ այն հայի հոգով, ինձ համար մեծ պատիվ կլինի ուղեկցել Ձեզ:
Արևիկ Ավետիսյան
Ես Արևիկ Ավետիսյանն եմ՝ գերմանախոս զբոսավար։ Ինչու՞ ընտրել ինձ: Հայաստանի ժառանգության մասին իմ խորքային գիտելիքները, գերմաներենով ազատ հաղորդակցվելու հմտությունն ու հումորի զգացումը ապահովում են հետաքրքիր և հաճելի փորձառություն յուրաքանչյուր հյուրի համար։ Ինձ հետ հյուրերը բացահայտում են Հայաստանի տեսարժան վայրերը՝ իրական պատմությունների, տեղացիների հետ շփման միջոցով և վերջում անմոռանալի հուշեր են ունենում:
Կարծիքներ
Armine Ghonyan
13.05.2026
Որպես խումբ՝ Hyur-ի հետ մի քանի էքսկուրսիայի ենք մասնակցել և շատ գոհ ենք մնացել։ Ամեն ինչ հիանալի կազմակերպված էր, ժամանակին և հուսալի։ Գերմանախոս ուղեկցորդը բարեհամբույր էր, բանիմաց և էքսկուրսիաները շատ հաճելի էր դարձնում։
Շնորհակալություն գեղեցիկ ժամանակի համար․ սիրով խորհուրդ կտանք Hyur-ը։
Շնորհակալություն գեղեցիկ ժամանակի համար․ սիրով խորհուրդ կտանք Hyur-ը։ Wir haben als Gruppe mehrere Ausflüge mit Hyur gemacht und waren sehr zufrieden. Alles war hervorragend organisiert, pünktlich und zuverlässig. Die deutschsprachige Reiseleitung war freundlich, kompetent und hat die Ausflüge sehr angenehm gestaltet.
Vielen Dank für die schöne Zeit – wir können Hyur gerne weiterempfehlen!
Martin Philip
02.06.2023
Hyur Service-ի և էքսկուրսավար Ռոուզի հետ հրաշալի փորձառություն ունեցա։ Էքսկուրսավարը շատ եռանդուն էր, տեղեկացված, հիանալի և հոգատար։ Բոլորին խորհուրդ եմ տալիս, ովքեր ցանկանում են լավագույն շրջագայությունն ու անմոռանալի փորձառություն ունենալ՝ սկզբից մինչև վերջ։
Hyur Service-ի և էքսկուրսավար Ռոուզի հետ հրաշալի փորձառություն ունեցա։ Էքսկուրսավարը շատ եռանդուն էր, տեղեկացված, հիանալի և հոգատար։ Բոլորին խորհուրդ եմ տալիս, ովքեր ցանկանում են լավագույն շրջագայությունն ու անմոռանալի փորձառություն ունենալ՝ սկզբից մինչև վերջ։ It was a lovely experience with Hyur Service & the tour guide Rose. The guide was very energetic, informative, excellent & accommodative. Highly recommended to anyone looking forward to the best tour & meaningful experience. Right from the start to the end.Larisa Mkrtchyan
31.07.2022
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Գառնիկին հիանալի էքսկուրսիայի համար։ Ճանապարհին նա շատ հետաքրքիր բաներ էր պատմում Երևանի մասին, որոնք չես իմանա նույնիսկ այստեղ ապրելով։ Իսկ այցելության վայրերում՝ դրանց պատմությունը։ Հետաքրքիր էր։ Գառնիկը ուշադիր գիդ է, միշտ սպասում էր, որ ոչ ոք հետ չմնա, և միաժամանակ չէր նախատում ուշացումների համար, կարծես իր անձնական հյուրերը լինեինք։ Իսկ վարպետության դասի ժամանակ նրա հումորը գրավեց նաև մյուս խմբերին )) Մեզ մոտ միալեզու խումբ էր (ընդհանուր առմամբ 3 միկրոավտոբուս կար՝ ըստ լեզուների բաժանված), այնպես որ մեր բախտը բերեց․ պետք չէր սպասել ու համեմատել ստացած տեղեկությունների քանակը (կարդացել էի կարծիքները)։
Ճաշն առանձին թեմա է։ Այն մատուցվեց կանաչով ու ծաղիկներով շրջապատված հարմարավետ ու գեղեցիկ բակում։ Իսկ ուտելիքը շատ համեղ էր, տնային, այնքան կշտացանք, որ այլևս չէինք կարողանում։
Վարորդին էլ շնորհակալություն հարմարավետ ուղևորության համար!
Ճաշն առանձին թեմա է։ Այն մատուցվեց կանաչով ու ծաղիկներով շրջապատված հարմարավետ ու գեղեցիկ բակում։ Իսկ ուտելիքը շատ համեղ էր, տնային, այնքան կշտացանք, որ այլևս չէինք կարողանում։
Վարորդին էլ շնորհակալություն հարմարավետ ուղևորության համար! Хочу поблагодарить Гарника за отличную экскурсию. Во время пути он много рассказывал о Ереване интересного, чего не узнаешь, даже живя здесь. А в местах посещений - их историю. Было интересно. Гарник - внимательный гид, всегда ждал, чтобы никто не отстал, при этом не ругал за задержки, будто мы его личные гости. А юмор на мастер-классе покорил и другие группы )) У нас была моно-языковая группа (всего было 3 микроавтобуса с разделением по языкам), так что нам повезло, не приходилось ждать и сравнивать количество информации (читала отзывы).
Обед - отдельная тема. Он проходил в уютном и красивом дворе, окруженном зеленью и цветами. А еда - очень вкусная, домашняя, наелись до отвала.
Водителю тоже спасибо за комфортную поездку!