Անհատական էքսկուրսիա. Չարենցի կամար, Գառնի, Գեղարդ, Լույս վոկալ հնգյակ
Երթուղի
Չարենցի կամար, Գառնիի տաճար, Գեղարդի վանք, Լույս վոկալ հնգյակ
1. Չարենցի կամար
2. Գառնիի տաճար
3. Գեղարդի վանք
Լույս վոկալ հնգյակ
Ներառված է
-
Փորձառու վարորդներ
-
Օդորակիչով մեքենաներ
-
Լրացուցիչ կանգառներ երթուղում
-
Շշալցված ջուր
-
Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
-
Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
Ներառված չէ
-
Զգալի շեղումներ երթուղուց
-
Wi-Fi տրանսպորտում
-
Ալկոհոլային խմիչքներ՝ ճաշով տարբերակն ընտրելու դեպքում
-
Աուդիոգիդեր
Առանձնահատկություններ
- Օրը սկսեք Չարենցի կամարից բացվող Արարատ լեռան հիասքանչ տեսարանով
- Գառնիի տաճարում հաղորդակից դարձեք Հայաստանի հնագույն՝ նախաքրիստոնեական պատմությանը
- Հիացեք Գեղարդի ժայռափոր սրահներով և լսեք Սուրբ Գեղարդի խորհրդավոր ավանդությունը
- Ունկնդրեք հայկական միջնադարյան հոգևոր երգերը բացառիկ ակուստիկա ունեցող սրահում
Ամրագրման պայմաններ
Չեղարկում և փոփոխում
Ծանոթացեք մեր էքսկուրսավարների հետ
Արևիկ Ավետիսյան
Ես Արևիկ Ավետիսյանն եմ՝ գերմանախոս զբոսավար։ Ինչու՞ ընտրել ինձ: Հայաստանի ժառանգության մասին իմ խորքային գիտելիքները, գերմաներենով ազատ հաղորդակցվելու հմտությունն ու հումորի զգացումը ապահովում են հետաքրքիր և հաճելի փորձառություն յուրաքանչյուր հյուրի համար։ Ինձ հետ հյուրերը բացահայտում են Հայաստանի տեսարժան վայրերը՝ իրական պատմությունների, տեղացիների հետ շփման միջոցով և վերջում անմոռանալի հուշեր են ունենում:
Հասմիկ Մանուկյան
Ես Մանուկյան Հասմիկն եմ։ Ունեմ աշխատանքային մեծ փորձ և էքսկուրսավարի լիցենզիա։ Էքսկուրսիաներն անցկացնում եմ երկու լեզուներով՝ ռուսերեն և գերմաներեն։ Հաճախել եմ էքսկուրսավար-թարգմանիչների դասընթացներին՝ Երևանում, ինչպես նաև անցել վերապատրաստման դասընթացներ Մոսկվայում, մասնակցել եմ միջազգային թրեյնինգի և ունեմ համապատասխան վկայականներ։ Սիրում եմ իմ աշխատանքը և մարդկանց հետ նոր ծանոթությունները։ Ամեն անգամ հյուրերին մեծ հաճույքով ներկայացնում եմ իմ երկրի գեղեցիկ անկյունները և տեսարժան վայրերը՝ փորձելով անել այնպես, որ հյուրերը իրենց երկիր վերադառնան գոհ, սիրահարված Հայաստանին և կրկին վերադառնալու ցանկություն ունենան:
Գայանե Հարությունյան
Հայաստանը հարկավոր է այցելել բաց սրտով։ Որպես Ձեր էքսկուրսավար՝ ես պարզապես տուր չեմ անցկացնի, այլ կապահովեմ վառ և անմոռաց տպավորություններ՝ կապված Հայաստանի պատմության, մշակույթի և մարդկանց հետ։ Իմ երկրի ու նրա պատմության հանդեպ լցված անկեղծ սիրով, և ունենալով տեղական ավանդույթների մասին մեծ գիտելիք՝ ես յուրաքանչյուր ճանապարհորդություն կդարձնեմ հագեցած, հետաքրքիր և անմոռանալի՝ ամեն վայր վերածելով հուշի, որը և Դուք վերադարձին Ձեզ հետ կտանեք։
Նինա Մանուկյան
Բարև ձեզ։ Իմ անունը Նինա է, ես «Հյուր Սերվիս» ընկերության գիդ եմ։ Մեծ սիրով ծանոթացնում եմ հյուրերին Հայաստանի պատմությանը, մշակույթին և հին ավանդույթներին։ Ինձ համար, որպես գիդ, շատ կարևոր է, որ յուրաքանչյուր էքսկուրսիա լինի հասկանալի, հետաքրքիր և հարմարավետ։ Միասին մենք կտեսնենք հայտնի տեսարժան վայրերը, կստեղծենք գեղեցիկ հիշողություններ և, իհարկե, կենդանի լուսանկարներ :) Ուրախ կլինեմ դառնալ Ձեր ուղեկիցը Հայաստանում։ Ճամփորդեք «Հյուր Սերվիս»-ի հետ և բացահայտեք Հայաստանը ոչ միայն աչքերով, այլ նաև սրտով։
Կարծիքներ
Евгения Конюхова
07.10.2023
Была на экскурсии "Храм Гарни" с экскурсоводом Эдуардом и Давидом, с водителем Айком. Экскурсия очень познавательная. Был еще мастер-класс по выпечке лаваша и потом дегустация'-было очень вкусно. Спасибо за полученные положительные эмоции!
Яковлев Игорь
16.08.2022
Огромное спасибо экскурсоводу Инге за чудесную экскурсию в Гарни и Герард! Отдельная благодарность водителю Армену за комфортную поездку!