Արևոտ Հայաստանը պատրաստ է ընդունել ցանկացած տարիքի հյուրերի։ Այստեղ Դուք կվայելեք անկեղծ հյուրընկալություն, կունենաք վառ տպավորություններ, հետաքրքիր էքսկուրսիաներ և հագեցած հանգիստ։ Մենք կպատմենք Ձեզ, թե որ վայրերը կարելի է այցելել երեխաների հետ Երևանում և նրա սահմաններից դուրս, ինչպես նաև կհուշենք, թե ինչպես պատրաստվել ճամփորդությանը:
Պատրաստվում ենք ճանապարհորդությանը
1. Փաստաթղթեր
- Վավեր անձնագիր. անձնագիրը պետք է վավեր լինի Հայաստանից մեկնման նախատեսված ամսաթվից հետո առնվազն 6 ամիս;
- Բավարար միջոցների ապացույց. չնայած միշտ չէ, որ այս փաստաթուղթը պահանջվում է, խորհուրդ է տրվում ունենալ ապացույց առ այն, որ անձը տվյալ երկրում գտնվելու ընթացքում կարող է ֆինանսապես իր մասին հոգ տանել (օրինակ՝ բանկային քաղվածքներ, բանկային քարտեր);
- Հետադարձ տոմս. կարող է պահանջվել ներկայացնել հետադարձ տոմս կամ Հայաստանից մեկնելուց հետագա ճանապարհորդելու պլանների ապացույցը.
- Ճանապարհորդական ապահովագրություն (ցանկալի է). թեև սա Հայաստան մուտք գործելու համար պարտադիր պահանջ չէ, սակայն խորհուրդ է տրվում ունենալ Հայաստանում գտնվելու ընթացքում առողջությունը և արտակարգ իրավիճակները ապահովագրող ճանապարհորդական ապահովագրություն;
- Վիզա (անհրաժեշտության դեպքում). թեև եվրոպական շատ երկրների և ԱՄՆ-ի քաղաքացիներն ազատված են վիզայից, որոշ ազգի ներկայացուցիչներից կարող է պահանջվել վիզա: Վիզա ստանալու համար հարկավոր է առցանց դիմում ներկայացնել՝ Հայաստանի Արտաքին Գործերի Նախարարության կայքի միջոցով կամ ստանալ այն սահմանին՝ ժամանելիս:
- Երեխայի անձնագիր. յուրաքանչյուր երեխա, անկախ տարիքից, պետք է ունենա իր սեփական անձնագիրը՝ Հայաստան մուտք գործելու համար։ Երեխաները չեն կարող կցվել ծնողների անձնագրում: Անձնագիրը պետք է վավեր լինի Հայաստանից մեկնելու նախատեսված ամսաթվից հետո առնվազն 6 ամիս։
Ծնողների համաձայնություն (անչափահասների համար, որոնք ճանապարհորդում են միայնակ կամ մեկ ծնողի ուղեկցությամբ)
- Ճանապարհորդություն ծնողներից մեկի հետ. եթե երեխան ճանապարհորդում է միայն մեկ ծնողի ուղեկցությամբ, խորհուրդ է տրվում (թեև ոչ միշտ է պահանջվում) ունենալ ստորագրված համաձայնության նամակ չճանապարհորդող ծնողի կողմից: Այս նամակում պետք է նշվի, որ բացակայող ծնողը համաձայն է, որ երեխան մեկնի Հայաստան։ Որոշ ավիաընկերություններ և սահմանապահ պաշտոնյաներ կարող են պահանջել տվյալ փաստաթուղթը;
- Ճանապարհորդություն այլ անձի ուղեկցությամբ, որը երեխայի ծնողը չի հանդիսանում. եթե երեխան ճանապարհորդում է մեկի հետ, ով նրա ծնողը կամ օրինական խնամակալը չէ, ուղեկցող չափահասը պետք է գրավոր համաձայնություն ունենա երկու ծնողների կամ օրինական խնամակալների կողմից:
Երեխայի հետ կապը հաստատող փաստաթուղթ (եթե կիրառելի է)
- Ճանապարհորդություն երեխաների հետ (խոսքը գնում է ոչ կենսաբանական ծնողի մասին). որոշ դեպքերում կարող է պահանջվել ներկայացնել երեխայի հետ կապը հաստատող փաստաթղթեր, օրինակ՝ ծննդյան վկայական կամ որդեգրման փաստաթղթեր: Սա հատկապես կարևոր է, եթե երեխան ճանապարհորդում է ոչ թե իր կենսաբանական ծնողների, այլ ուրիշ անձի հետ:
Առողջություն և ապահովագրություն
- Ճանապարհորդական ապահովագրություն. ճանապարհորդության ընթացքում խորհուրդ է տրվում ունենալ ճանապարհորդական ապահովագրություն, որը լուծում կտա առողջությանը, դժբախտ պատահարներին և արտակարգ իրավիճակներին վերաբերող խնդիրներին:
- Խորհուրդ է տրվում ճամփորդելուց առաջ ստուգել մուտքի թարմացված պահանջները Հայաստանի դեսպանատնից կամ հյուպատոսությունից, քանի որ կանոնները կարող են փոխվել:
2. Դրամ
Ինչպես հայտնի է՝ Հայաստանն օգտագործում է իր սեփական դրամական միավորը՝ դրամը։
Երկրում լայն տարածում ունեն միջազգային բանկային քարտերը՝ Visa, MasterCard, American Express, որոնցով հնարավոր է վճարում կատարել սուպերմարկետներում, ռեստորաններում, հյուրանոցներում, խանութներում, ինչպես նաև բազմաթիվ սպասարկման կետերում:
Բացի այդ, Երևանում գործում են մեծ թվով արժույթի փոխանակման կետեր, ինչը հեշտացնում է անհրաժեշտության դեպքում տարադրամի փոխանակումը:

Հայկական դրամ․ Հայաստանի ազգային արժույթը
3. Տրանսպորտ2025թ.-ից Հայաստանում գործում է հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգ։ Սահմանված են միևնույն սակագները՝ մետրոյով, ավտոբուսով կամ տրոլեյբուսով երթևեկելու համար՝
- մեկանգամյա ուղետոմսի արժեքը 150 դրամ է;
- 180 րոպե գործող ուղետոմսն արժե 300 դրամ (մինչև 3 ուղևորություն);
- 1 օրյա ուղետոմսն արժե 900 դրամ;
- 1 շաբաթ գործող ուղետոմսն արժե 5000 դրամ;
- 1 ամիս գործող ուղետոմսն արժե 9000 դրամ (անսահմանափակ ուղևորություններ)։
7 տարեկանից փոքր երեխաներն իրավունք ունեն անվճար երթևեկելու բոլոր տեսակի հանրային տրանսպորտներով։
Բոլոր մանրամասները ներկայացված են https://transport.yerevan.am/ կայքում։
Հայաստանում տաքսիները հաճախ օգտագործվող տրանսպորտային միջոցներ են: Ամենատարածված ծառայություններն են «GG տաքսի», «Յանդեքս տաքսի»: Վճարումները կատարվում են կանխիկ կամ կցված միջազգային Visa և Master քարտերով: Ուղեվարձը կախված է ծառայության տեսակից, պատվերի ժամից, ինչպես նաև այլ գործոններից: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մինչև Երևան կարելի է հասնել մոտավորապես 3000-5000 դրամով:
4. Հուշանվերներ
Հայաստանից զբոսաշրջիկներն իրենց երկիր են տանում թարմ մրգեր, չրեր, ընկուզեղեն, քաղցրավենիք, պանրեղեն, համեմունքներ, խնամքի միջոցներ, կերամիկա, փայտե հուշանվերներ և շատ ավելին։ Տեղական արտադրության նվերներ գնելու լավագույն վայրը շուկան է։ Երևանում կարող եք այցելել բացօթյա «Վերնիսաժ»-ը, որտեղ կգտնեք անհրաժեշտ ամեն ինչ և կկարողանաք զգալ տեղական համն ու հոտը։
5. Օգտակար խորհուրդներ
- Եթե վաղ չվերթով եք ժամանում, մի շտապեք օդանավակայանից տաքսի պատվիրել։ Միկրոավտոբուսներն ու ավտոբուսներն այստեղից սկսում են երթևեկել առավոտյան ժամը 6-ին և շատ ավելի մատչելի արժեքով են։
- Երևանի ցայտաղբյուրներից հոսող ջուրը խմելու է։ Դուք կարող եք ոչ միայն հագեցնել ձեր ծարավը, այլև շշի մեջ հավաքել ջուրը
- Մատչելի կապից և ինտերնետից օգտվելու համար գնեք տեղական SIM քարտ, որի արժեքը սկսվում է 3500 դրամից։ «Վիվա»-ն և «Թիմ Տելեկոմ»-ն իրենց ծառայություններն են մատուցում ողջ Հայաստանում։
- Եթե ուզում եք վայելել թարմ, հյութալի մրգեր, մի՛ գնեք դրանք սուպերմարկետներում, փոխարենն ինքնուրույն ընտրեք դրանք շուկաներում և կրպակներում:
- Եթե մոռացել եք ինչ-որ դեղամիջոցներ բերել Ձեզ հետ, անհանգստանալու կարիք չկա։ Հայաստանի դեղատներում Դուք կգտնեք դրանք։
- Հայաստանը հարուստ պատմություն և մշակույթ ունեցող երկիր է։ Խորհուրդ ենք տալիս տեսարժան վայրերն այցելել էքսկուրսիաների շրջանակներում, որպեսզի առավել մանրամասն ծանոթանաք վերջիններիս: Էքսկուրսավարը ձեզ շատ հետաքրքիր տեղեկություններ կտրամադրի և նաև կառաջարկի Հայաստանում երեխաների հետ հանգստանալու լավագույն վայրերը։

Հայկական պուլպուլակ. մաքուր ջուր՝ հենց փողոցում
Ու՞ր գնալ երեխաների հետ Երևանում
Երևանի կենդանաբանական այգի
Հասցե՝ Մյասնիկյան 20
Աշխատանքային ժամեր՝ ամեն օր 10:00-ից մինչև 21:00-ն, տոմսարկղը՝ մինչև 20:00-ն, երկուշաբթի օրերին այգու ակվարիումը բաց է 15:00-ից։
Տոմսերի գները՝ 3-ից 69 տարեկան այցելուների համար՝ 1000 դրամ, 3 տարեկանից փոքր և 69 տարեկանից բարձր այցելուների համար՝ անվճար, դպրոցականների համար՝ 300 դրամ

Երևանի կենդանաբանական այգի
Երևանի կենդանաբանական այգին ներառում է աշխարհի տարբեր կետերից բերված կենդանիներ։ Այստեղ կարող եք տեսնել՝- գետաձիեր;
- առյուծներ;
- կապիկներ;
- լեմուրներ;
- սուրիկատների և կենդանական աշխարհի շատ այլ ներկայացուցիչներ:
Ամեն օր կենդանաբանական այգու այցելուները կարող են դիտել կենդանիների կերակրման շոուն։ Կերակրման ժամանակացույցը հրապարակված է կենդանաբանական այգու կայքում։
Որոշ կենդանիների թույլատրվում է ինքնուրույն կերակրել, բայց միայն կենդանաբանական այգու տոմսարկղից գնված կերով։
Այգու տարածքում գործում են սրճարաններ, որտեղ կարող եք նախուտեստ կամ պաղպաղակ վայելել։ Փոքրիկների համար կան տարբեր տեսակի կարուսելներ:
Էկզոտարիում «Զուլանդիա»
Հասցե՝ Վահրամ Փափազյան 8
Աշխատանքային ժամեր՝ ամեն օր, 10:00-ից մինչև 22:00-ն
Տոմսերի գները երկուշաբթիից ուրբաթ՝ 14 տարեկանից փոքր երեխաների համար՝ 10:00-ից մինչև 18:00-ն՝ 1100 դրամ, 18:00-ից մինչև 22:00-ն՝ 1500 դրամ, մեծահասակների համար՝ 10:00-ից մինչև 18:00-ն՝ 1400 դրամ, 18:00-ից մինչև 22:00-ն՝ 1900 դրամ
Տոմսերի գները շաբաթ և կիրակի օրերին՝ 14 տարեկանից փոքր երեխաների համար՝ 10:00-ից մինչև 18:00-ն՝ 1300 դրամ, 18:00-ից մինչև 22:00-ն՝ 1700 դրամ, մեծահասակների համար՝ 10:00-ից մինչև 18:00-ն՝ 1900 դրամ, 18:00-ից մինչև 22:00-ն՝ 2300 դրամ։

Էկզոտարիում Զուլանդիա
Եթե մտածում եք՝ ուր գնալ երեխաների հետ ոչ բարենպաստ եղանակին Հայաստանում, այցելեք Էկզոտարիում «Զուլանդիա»։ Այն գտնվում է ՌԻՈ Մոլում, այնպես որ կարող եք համատեղել կենդանիների հետ շփումն և գնումները։Էկզոտարիումում Դուք կտեսնեք ավելի քան 30 տեսակի հազվագյուտ կենդանիներ, այդ թվում՝ կոկորդիլոսներ, կենգուրուներ, օձեր, կարիճներ, թութակներ։ Որոշ կենդանիների կարելի է կերակրել և շոյել։
Երևան Պարկ
Հասցե՝ Մոնթե Մելքոնյան 31
Աշխատանքային ժամերը՝ աշխատանքային օրերին՝ 14:00-ից մինչև 21:00-ն, հանգստյան օրերին՝ 12:00-ից մինչև 21:00-ն
Տոմսերի գները՝ 91 սմ-ից բարձր հասակ ունեցող այցելուների համար՝ 12000-14000 դրամ, մինչև 90 սմ հասակ ունեցող երեխաների համար՝ անվճար

Երևան Պարկ
Զվարճանքի ժամանակակից այգի, որն առաջարկում է հետաքրքիր ատրակցիոններ թե երեխաների, թե մեծահասակների համար։ Տարածքում կան մի քանի զոնաներ՝ դրանցից որոշները բացօթյա են, իսկ մյուսները՝ փակ։
Այգու այցելուները հայտնվում են Էմորիա կախարդական երկրում, որտեղ ապրում են հեքիաթային հերոսներ՝ Աննան, Յանը, Զորը, Պինչուն, Նունջը, Լուիսը։ Հյուրերը կարող են հանդիպել նրանց բոլոր սրահներում, և, նույնիսկ, գնել հուշանվերներ ու խաղալիքներ վերջիններիս պատկերներով։Այգում կա տարածք՝ նախատեսված 130 սմ և ավելի բարձր հասակ ունեցող այցելուների համար։ Այստեղ գործում են մինչև 65 կմ/ժ արագություն զարգացող «ամերիկյան բլրակներ»-ը, «Բուստեր» պտտվող էքստրեմալ ատրակցիոնը և այլն։
Փակ հատվածում կան կարուսելներ երեխաների համար, մի քանի էքստրեմալ ատրակցիոններ, ինչպես նաև հսկայական մանկական լաբիրինթոս։ Տարածքում գործում է ֆուդ-կորտ:
Էրեբունի ամրոց
Հասցե՝ Էրեբունու 38
Աշխատանքային ժամեր՝ երեքշաբթիից կիրակի՝ ժամը 10:30-ից մինչև 16:40
Տոմսերի գները՝ մեծահասակների համար՝ 1500 դրամ, ուսանողների համար՝ 1000 դրամ, երեխաների համար՝ 500 դրամ

Էրեբունի ամրոց
Էրեբունին այն վայրն է, որտեղից սկսվում է Երևանի պատմությունը։ Ամրոցը հիմնադրվել է մ.թ.ա. 782թ.-ին՝ Արին Բերդ բլրի վրա, որտեղից բացվում է Արարատ լեռան գեղատեսիլ տեսարան։ Սա պարզապես պատմական հուշարձան չէ, այլ կենդանի վկան քաղաքակրթությունների, որոնց ավերակները դեռևս բազմաթիվ գաղտնիքներ և առեղծվածներ են պարունակում։
Այսօր զբոսաշրջիկները կարող են տեսնել միջնաբերդի և տաճարային համալիրի ավերակները, այցելել թանգարան, որտեղ պահվում են հնագիտական գտածոներ՝ զարդեր, զենքեր, մետաղադրամներ, կենցաղային իրեր, արձանիկներ և շատ ավելին։Ամրոցը գտնվում է Երևանից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա։ Կարող եք այստեղ հասնել տաքսիով, 58 ավտոբուսով կամ էլ ամրագրելով էքսկուրսիա։
Հանրապետության հրապարակ
Հասցե՝ Հանրապետության հրապարակ
Աշխատանքային ժամեր՝ 24 ժամ, շատրվանների շոու՝ երեքշաբթիից կիրակի՝ ժամը 21:00-ին

Հանրապետության հրապարակ
Հանրապետության հրապարակը քաղաքի կենտրոնական հրապարակն է, որտեղ տեղակայված են մի քանի տեսարժան վայրեր՝ Հայաստանի պատմության թանգարանը, Հայաստանի ազգային պատկերասրահը և այլն։ Երեխաների հետ ճանապարհորդող զբոսաշրջիկներին, ովքեր իրենց արձակուրդն անցկացնում են Հայաստանում, ամենաշատը գրավում են երգող շատրվանները։
Դրանք հայտնվեցին 1953թ.-ին և դարձան ԽՍՀՄ-ում առաջին երգող շատրվանները: 2011թ.-ի վերակառուցումից հետո ջրային-լուսային շոուն դարձավ էլ ավելի տպավորիչ ու հետաքրքրաշարժ։Ջրի շիթերն օդ են բարձրանում դասական, ժողովրդական և ազգային հայկական երաժշտության ակորդների ուղեկցությամբ։ Շոուի ծրագիրը փոխվում է ամեն օր՝ կրկնվելով միայն մի քանի օր անց։ Հետևաբար, կարող եք տարբեր օրերին վայելել շատրվանների շոուն:
Կասկադ համալիր
Մուտքը՝ Թամանյան փողոցից
Աշխատանքային ժամեր՝ 24 ժամ
Մուտքը՝ անվճար

Կասկադ համալիր
Կասկադ համալիրը Երևանի ամենահայտնի տեսարժան վայրերից է։ Ճարտարապետական համալիրը ներառում է հինգ տեռաս, որոնք իրար են միացնում քաղաքի վերին և ստորին մասերը։
Կասկադը զարդարված է խոտածածկերով, ծաղկանոցներով, շատրվաններով, կան հանգստի զոնաներ, իսկ վերևում՝ դիտակետ, որտեղից բացվում է քաղաքի գեղեցիկ տեսարան։Կասկադի բացօթյա տարածքում գործում են սրճարաններ, ռեստորաններ և ցուցասրահ։ Փակ հատվածի ցուցասրահում ներկայացված են համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչների՝ Ֆեռնանդո Բոտերոյի, Ստանիսլավ Լիբենսկիի և այլոց աշխատանքներ։
Ի՞նչ վայրեր այցելել երեխաների հետ Հայաստանում՝ Երևանից դուրս
Յելլ Էքստրիմ Պարկ
Հասցե՝ Տավուշի մարզ, գյուղ Ենոքավան
Աշխատանքային ժամեր՝ ամեն օր, 10:45-ից մինչև 17:30
Տոմսերի գներ՝ ձիավարություն՝ սկսած 4000 դրամից, ամենագնացով էքսկուրսիա՝ 8000 դրամ, զիփլայն՝ 13000 դրամ, ծառայությունների փաթեթ՝ սկսած 18000 դրամից

Յելլ Էքստրիմ Պարկ
Յելլ Էքստրիմ Պարկը գտնվում է Երևանից մեքենայով երկու ժամ հեռավորության վրա՝ Ենոքավանի սարերի ստորոտում գտնվող գեղատեսիլ անտառում։ Գործում են զիփլայնի 5 ուղիներ՝ 135-ից 750 մ երկարությամբ, պարանային այգի, լեռնային արշավային արահետ և այլն։ Յելլ Էքստրիմ Պարկն առաջարկում է էքստրեմալ հանգստի հետաքրքիր տարբերակներ Հայաստանում՝ մեծահասակների և երեխաների համար:Տաթևեր ճոպանուղի և Տաթևի վանք
Հասցե՝ «Տաթևի դարպասներ», Սյունիքի մարզ
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթի՝ հանգստյան օր, ձմռանը՝ 10:30-ից մինչև 17:30, մայիսից մինչև սեպտեմբեր ներառյալ՝ 10:00-ից մինչև 19:00-ն, մյուս սեզոններին՝ 10:00-ից մինչև 18:00-ն
Տոմսերի գները ձմռանը՝ միակողմանի՝ 4000 դրամ, երկկողմանի՝ 5500 դրամ, երեխաների համար՝ 1000 դրամ
Տոմսերի գները մյուս եղանակներին՝ միակողմանի՝ 6500 դրամ, երկկողմանի՝ 9000 դրամ, երեխաների համար՝ 1000 դրամ

Տաթևի ճոպանուղի
Սյունիքի մարզում՝ Երևանից 170 կմ հեռավորության վրա, կա մի յուրօրինակ տեսարժան վայր՝ «Տաթևի թևեր» ճոպանուղին, որը տանում է դեպի հինավուրց Տաթևի վանք։ Այն աշխարհի ամենաերկար առանց կանգառների ճոպանուղին է։
Ճոպանուղու տեխնիկական բնութագիրը՝- երկարությունը՝ 5752 մ;
- թռիչքի տևողությունը՝ 11-15 րոպե;
- կիրճից առավելագույն բարձրությունը՝ 320 մ;
- շարժման արագությունը՝ մինչև 10 մ վայրկյանում։
Ճոպանուղով թռիչքը հետաքրքրաշարժ ընթացք է, որի ժամանակ 30 ուղևորների համար նախատեսված խցիկները «սավառնում են» Որոտան գետի խորը կիրճի վրայով։ Հատկապես տպավորիչ է երթուղու վերջին 2.7 կմ հատվածը, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի վեհաշուք Տաթևի վանք։
Տաթևի վանքը 9-րդ դարում հիմնադրված հոգևոր կենտրոն է: Այսօր վանքի տարածքում զբոսաշրջիկները կարող են ուսումնասիրել գլխավոր տաճարը, որտեղ պահվում են հոգևոր մասունքներ, Սուրբ Գրիգոր եկեղեցին և այլ կառույցներ:
Դուք կարող եք այցելել այս տեսարժան վայրը մեքենայով կամ էքսկուրսիայի շրջանակներում։ Ժամանակացույցը հրապարակված է մեր կայքում։
Սևանա լիճ և Սևանավանք
Հասցե՝ Գեղարքունիքի մարզ, Սևան
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-ից մինչև 18:00-ն, շաբաթ և կիրակի՝ 09:00-ից մինչև 19:00-ն
Մուտքը՝ անվճար։

Սևանավանք
Սևանա լիճը Հայաստանի իրական մարգարիտն է, որը գրավում է զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից։ 1240 քառ. կմ տարածքի շնորհիվ այն հաճախ անվանում են Հայկական ծով։
Սևանավանքը, որը հիմնադրվել է 874թ.-ին, գտնվում է լճի հյուսիսարևմտյան ափին։ Դարերի ընթացքում այն ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների՝ դառնալով Հայաստանի կարևորագույն հոգևոր կենտրոններից մեկը։Ընտանիքները, որոնք երեխաների հետ են ճամփորդում, կարող են վանքի այցը համատեղել լճի ափին հանգստի հետ։ Ամռանն ափին գործում են ատրակցիոններ և ակտիվ հանգստի շատ տարբերակներ։ Երեխաները կվայելեն բնության տեսարանները և շատ հետաքրքիր տեղեկություններ կստանան Հայաստանի պատմության մասին։
Սևանա լիճ և Սևանավանք այցելությունը հնարավոր է տարբեր էքսկուրսիաների շրջանակներում, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։

Ատրակցիոններ Սևանա լճի ափին