Գյումրին Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է՝ ամենագունեղ քաղաքներից մեկը։ Այն կոչում են մշակութային մայրաքաղաք, ինչպես նաև սև քաղաք՝ հրաբխային տուֆից կառուցված շենքերի գույնի պատճառով։ Այստեղ հաճելի է զբոսնել հին փողոցներով, շնչել թարմ լեռնային օդ և ծանոթանալ հայկական պատմությանն ու մշակույթին։
Այս հոդվածում մենք կխոսենք այն մասին, թե ինչ վայրեր կարելի է այցելել Գյումրիում, որ տեսարժան վայրերը կարող եք ինքնուրույն ուսումնասիրել, և որտեղ արժե էքսկուրսիայի միջոցով գնալ:
Վարդանանց հրապարակ
Վարդանանցը քաղաքի կենտրոնական հրապարակն է, որտեղ գտնվում են մի քանի տեսարժան վայրեր։ Ահա, թե ինչու զբոսաշրջիկները հաճախ սկսում են իրենց երթուղին հենց այստեղից։
Հրապարակը բացվել է խորհրդային տարիներին՝ 1930-ականներին։ Սկզբում այն կոչվում էր Մայիսյան հաղթանակների հրապարակ։ 2008թ.-ին տարածքի կենտրոնում տեղադրվեց Ավարայրի ճակատամարտին նվիրված հուշարձան։

Վարդանանց հրապարակ
Քանդակագործական կոմպոզիցիայի կենտրոնում է 5-րդ դարի զորավար և Հայաստանի ազգային հերոս Վարդան Մամիկոնյանի կերպարը, որի պատվին էլ վերանվանվել է հրապարակը։ Նրա կողքին պատկերված են մարտին մասնակցած մյուս հերոսները։Ավարայրի ճակատամարտը տեղի է ունեցել 451թ.-ին։ Հայերը՝ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, ապստամբել են Սասանյանների կողմից զրադաշտականության պարտադրման դեմ։ Մարտի ժամանակ հայ հրամանատարը զոհվել է։
Քաղաքի կյանքում կարևոր իրադարձություն էր 2016թ.ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը: Գյումրիում ունեցած այցի ընթացքում վերջինս պատարագ մատուցեց գլխավոր հրապարակում: Միջոցառմանը ներկա էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
Գյումրիի պատմության, Վարդանանց հրապարակի և տեսարժան վայրերի մասին ավելին կարող եք իմանալ դեպի Գյումրի և Հառիճավանք էքսկուրսիայի ժամանակ։ Մեկնումը Երևանից՝ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ է։
Սուրբ Աստվածածին եկեղեցի

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Սուրբ Աստվածածին կամ «Յոթ վերք» եկեղեցին գտնվում է այստեղ՝ Վարդանանց հրապարակում։ Կառուցվել է 1882-1887թթ.-ին այն վայրում, որտեղ 17-րդ դարում գտնվել է մատուռ, որտեղ, ըստ ավանդության, պահվել է Քրիստոսի աշակերտներից մեկի կողմից նկարված «Աստվածածնի յոթ վերքը» պատկերագրությունը:
Տուֆից կառուցված տաճարը շատ տպավորիչ տեսք ունի։ Բարձրությունը 22 մ է, իսկ կառույցի առանձնահատկությունը տարբեր հավատքների ներկայացուցիչների համար նախատեսված մի քանի խորանների առկայությունն է.- Գլխավորը՝ Հայ Առաքելական եկեղեցու համար է։
- Յոթ վերքը՝ Ռուսական Ուղղափառ եկեղեցու համար։
- Սուրբ Երրորդությունը՝ կաթոլիկների համար;
- Սուրբ Սարգիսը՝ ասորիների համար։
Եկեղեցում պարբերաբար պատարագ է մատուցվում։ Սուրբ Աստվածածին եկեղեցու մուտքն անվճար է։ Աշխատանքային ժամերը՝ 8:00-ից մինչև 19:00-ն:
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Վարդանանց հրապարակի հակառակ կողմում է գտնվում մեկ այլ վեհաշուք եկեղեցի՝ Սուրբ Ամենափրկիչը։ Այն ուշագրավ է մի քանի պատճառներով.- Գյումրիի ամենամեծ եկեղեցին է և Հայաստանի ամենամեծ եկեղեցիներից մեկը։
- պատկերված է քաղաքի զինանշանի վրա;
- կառուցված է Գյումրիի հին ճարտարապետական դպրոցի ոճով։
Եկեղեցին կառուցված է սև և կարմիր տուֆից։ Գլխավոր մասը սև քարից է, իսկ կարմիր քարերն օգտագործվել են կարևոր նախշերն ընդգծելու համար։ Արդյունքում՝ կառույցը և գունեղ է և նրբաճաշակ:

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Նախկինում եկեղեցու տեղում կար երկու եկեղեցի՝ հայկական և հունական։ Սակայն քաղաքի բնակիչները ցանկություն էին հայտնել, որպեսզի կառուցվի մեծ տաճար։ Վերջինիս կառուցումը տևել է 1858-1872թթ.-ը։Իր գոյության ընթացքում եկեղեցին մի քանի անգամ ավերվել է։ Առաջին անգամը 1932թ.-ին էր, երբ քանդվեց զանգակատունը։ Երկրորդը՝ 1988թ.-ի երկրաշարժի ժամանակ էր: Բնական աղետից հետո վերականգնումը սկսվեց 2002թ.-ին: Այսօր եկեղեցին ամեն օր այցելուներ է ունենում ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:
2008թ.-ին եկեղեցու մոտ կանգնեցվել է 1988թ.-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, որը խլել է ավելի քան 25000 մարդու կյանք: Հուշարձանը պատկերում է մոր, որը գրկում է երեխային:
Քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարան

Քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարան
Քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարանը գտնվում է 1872թ.-ին կառուցված առանձնատանը։ Այն կառուցվել է վաճառական Պետրոս Ձիթողցյանի կողմից։ Սև և կարմիր տուֆից կառուցված և փորագրված զարդանախշերով շենքը շատ հանդիսավոր տեսք ունի։Թանգարանի հավաքածուն ոչ պակաս հետաքրքիր է, քան շենքի տեսքը։ Ցուցանմուշները ներառում են կենցաղային և արհեստագործական իրեր, որոնք արտացոլում են քաղաքի կյանքը 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի սկիզբը։ Այստեղ կարող եք ուսումնասիրել հագուստ, սպասք, զարդեր, ինչպես նաև հնաոճ տան հարդարանքը։
Թանգարանը բաց է երեքշաբթիից կիրակի՝ աշխատանքային օրերին՝ ժամը 11:00-ից մինչև 17:00-ն, իսկ ուրբաթից կիրակի՝ ժամը 11:00-ից մինչև 18:00-ն: Մուտքի տոմսն արժե 1500 դրամ։ Արտոնյալ տոմսի արժեքն է 750 դրամ։ Մինչև 12 տարեկան երեխաների համար մուտքն անվճար է։
Սև Բերդ

Սև Բերդ
Մենք խորհուրդ կտանք ընդգրկել Սև Բերդը Ձեր երթուղու մեջ, եթե ընտրության առաջ կլինեք, թե որ տեսարժան վայրերն այցելել Գյումրիում 1 օրվա ընթացքում։ Այն հիմնադրվել է 1834թ.-ին՝ Թուրքիայի հետ ռազմական հակամարտության սպառնալիքի արդյուքնում, երկու երկրների սահմանից ընդամենը 8 կմ հեռավորության վրա։
Կառույցի շրջանաձև տեսքը հնարավորություն էր տալիս պաշտպանություն իրականացնել բոլոր ուղղություններով։ Սակայն ամրոցը երբեք չի օգտագործվել իր նպատակային նշանակությամբ։ 19-րդ դարի վերջին այն կորցրել էր իր ամրաշինական նշանակությունը և սկզբում ծառայել որպես բանտ, ապա՝ որպես զինապահեստ։2000-ականներին այն գնվել է հայ գործարարի կողմից։ Այսօր շինությունը, որը դարձել է Գյումրու խորհրդանիշներից մեկը, վերականգնվել է և ընդունում է հյուրերի։ Ամրոցի ներսում կա բեմ. այստեղ պարբերաբար անցկացվում են համերգներ և այլ միջոցառումներ։
Ասլամազյան քույրերի պատկերասրահ

Մարիամ և Երանուհի Ասլամազյաններ
Մարիամ և Երանուհի Ասլամազյանները հայտնի նկարչուհիներ են և հայկական մոդեռնիզմի ներկայացուցիչներ, որոնց աշխատանքների կենտրոնում կանայք են։ Վերջիններիս օգնությամբ հեղինակները հանրության ուշադրությունը հրավիրեցին գենդերային հավասարության և հավասար իրավունքների վրա։
Այսօր պատկերասրահի այցելուները կարող են տեսնել Ասլամազյան քույրերի կողմից նկարված մոտ 620 նկարներ։ Ցուցահանդեսը զբաղեցնում է երկու հարկ. առաջին հարկում ներկայացված են Երանուհու, իսկ երկրորդում՝ Մարիամի նկարները։Պատկերասրահն այցելուներին ընդունում է երեքշաբթիից շաբաթ՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, իսկ կիրակի՝ 11:00-ից մինչև 16:00-ն: Թանգարանն ունի մուտքավճար: Արժեքի վերաբերյալ հարկավոր է հեռախոսով ճշտում կատարել: Մանրամասները ներկայացված են հետևյալ կայքում՝ https://www.aslamazyanmuseum.com/hy/:
«Մայր Հայաստան» հուշարձան

Մայր Հայաստան հուշարձան
«Մայր Հայաստան» հուշարձանը հանդիսավոր կերպով բացվել է 1975թ.-ի մայիսի 9-ին։ Բացումը հատուկ համընկավ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 30-ամյակի հետ։ Հուշարձանը հետիոտնային տարածքի վերջում է, որի երկայնքով տեղադրված են հերոս քաղաքների անուններով հուշաքարեր։
Քանդակը պատկերում է կնոջ, ում ձեռքերում են Զվարթնոցի տաճարի սյան խոյակը և արմավենու ճյուղ։ Այս առարկաները խորհրդանշում են հայ ժողովրդի ստեղծագործական ուժը և խաղաղությունը։Հուշարձանը, որը բաղկացած է պատվանդանից և արձանից, ունի 51 մ բարձրություն։ Ներսում գործում է Ռազմական թանգարանը, որտեղ ցուցադրվում են Հայրենական Մեծ պատերազմին և Արցախյան պատերազմին վերաբերող ցուցանմուշներ: Մուտքն անվճար է։ Թանգարանը բաց է երեքշաբթիից կիրակի՝ երեքշաբթի-ուրբաթ՝ 10:00-ից մինչև 17:00-ն, շաբաթ և կիրակի՝ 10:00-ից մինչև 15:00-ն։
Մհեր Մկրտչյանի թանգարան

Մհեր Մկրտչյանի թանգարան
Մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանը ծնվել է Լենինականում 1930թ.-ին (այդպես էր կոչվում Գյումրին 1924-1990թթ.-ին)։ Նա հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են՝ «Կովկասի գերուհին», «Միմինո», «Մեր մանկության տանգոն» և այլն։
Մկրտչյանների ընտանիքն ապրում էր փոքրիկ մեկ սենյականոց բնակարանում, որը անհնարին կլիներ վերածել թանգարանի։ Հետևաբար, 2004թ.-ին թանգարանի համար առանձին շենք հատկացվեց։ 2007թ.-ի թանգարանի հավաքածուն համալրվեց 1500 ցուցանմուշներով, որոնք նվիրաբերել է դերասանի թոռնուհին՝ Իռեն Տերտերյանը։ Այսօր թանգարանում պահվում են Մկրտչյանի անձնական իրերը, այցելուները կարող են ուսումնասիրել նաև սենյակ, որը ձևավորվել է դերասանի ապրած տան սենյակի տեսքով:Թանգարանն այցելուներին ընդունում է երեքշաբթիից շաբաթ՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն։ Մուտքավճարն օտարերկրացիների համար կազմում է 1000 դրամ, իսկ տեղացիների համար՝ 700 դրամ։ Արտոնյալ տոմսն արժե 300 դրամ։ 6 տարեկանից փոքր երեխաների համար մուտքն անվճար է:
Հովհաննես Շիրազի հուշահամալիր-թանգարան

Հովհաննես Շիրազի հուշահամալիր-թանգարան
Հովհաննես Շիրազի հուշահամալիր-թանգարանը Գյումրիի և ամբողջ Հայաստանի հայտնի տեսարժան վայրերից է։ Այստեղ գալիս են ծանոթանալու հայ մեծ բանաստեղծի կյանքին և ստեղծագործություններին։ Թանգարանը գտնվում է այն տանը, որտեղ բանաստեղծն ապրել է մեկ տարուց էլ պակաս։Ցուցահանդեսում ներկայացված են Շիրազի անձնական իրերը, ձեռագրերը, լուսանկարները և բանաստեղծի կյանքի ու գործունեության մասին պատմող փաստաթղթերը։ Ամենահետաքրքիր ցուցանմուշներից մեկը Շիրազի գրասենյակն է, որտեղ կարող եք տեսնել նրա սեղանը, աթոռը, ինչպես նաև վերջինիս աշխատանքին վերաբերող այլ իրեր։ Թանգարանում ցուցադրվում են նաև բանաստեղծի ստեղծագործությունների նկարազարդումները։
Թանգարանը բաց է այցելուների համար երեքշաբթիից կիրակի՝ երեքշաբթի և չորեքշաբթի օրերին՝ ժամը 10:30-ից մինչև 17:00-ն, հինգշաբթիից կիրակի՝ ժամը 10:00-ից մինչև 17:30: Մուտքի տոմսը օտարերկրացիների համար 1000 դրամ է, տեղացիների համար՝ 700 դրամ։ Արտոնյալների տոմսի արժեքը 300 դրամ է, իսկ 6 տարեկանից փոքր երեխաների համար մուտքն անվճար է։
Կենտրոնական այգի

Կենտրոնական այգի
Կենտրոնական այգին հանգստի և զբոսանքի վայր է, որտեղ այցելուները կարող են վայելել ժամանակը քայլելով լայն ճեմուղիներով, մարգագետիններով, այցելելով խաղահրապարակներ և մոտակայում տեղակայված տեսարժան վայրեր։ Այստեղ սիրում են հանգստանալ ինչպես տեղի բնակիչները, այնպես էլ քաղաքի հյուրերը։Հատուկ ուշադրության է արժանի այգու մուտքը։ Այն կառուցված է կարմիր տուֆից և ունի գեղեցիկ զարդանախշեր։ Տեղանքի տարածքում կան բազմաթիվ քանդակներ։ Այնտեղից բացվում են գեղեցիկ տեսարաններ դեպի Սև Բերդը և Մայր Հայաստան հուշարձանը:
Այգու մուտքն անվճար է։ Այն բաց է ամեն օր մինչև 22:00-ն։ Խաղահրապարակի կարուսելների համար վճարը կատարվում է տեղում:
Հառիճավանք
Հառիճավանքը հին վանք է, որը գտնվում է Արագած լեռան գեղատեսիլ լանջերին։ Վանքի անվանումը սերվում է «արի» (գեղեցիկ) և «ճավանք» (տեղանք) բառերից, արտացոլում է համալիրի վեհաշուք հմայքը և վերջինիս նշանակությունը հայ ժողովրդի համար։
Գիտնականները կարծում են, որ վանքը հիմնադրվել է 7-րդ դարում։ Համալիրի գլխավոր եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում։ 19-րդ դարի վերջին համալիրը դարձավ կաթողիկոսների ամառային նստավայր։ Այն զգալիորեն ընդլայնվեց. այստեղ կառուցվեց զանգակատուն և դպրոց։

Հառիճավանք
Այցելուների համար հատկապես հետաքրքրական է փոքրիկ մատուռը, որը գտնվում է ժայռոտ եզրի վրա՝ անկյան տակ։ Այսպիսի դիրքը զուտ երկրաշարժի արդյունք է՝ ժայռի մի մասը՝ իր վրա կանգնած կառույցի հետ, պոկվել է հիմնական զանգվածից։Վանքը գտնվում է Գյումրիից 34 կմ և Երևանից 95 կմ հեռավորության վրա։ Հետևաբար, լավագույն տարբերակն այն էքսկուրսիայի շրջանակներում այցելելն է: Դուք կարող եք ընտրել էքսկուրսիան Ձեր նախընտրելի օրը՝ մեր կայքում։
Մարմաշենի վանք
Գյումրիից 10 կմ հեռավորության վրա գտնվող Մարմաշենի վանքը տեսարժան վայր է, որի լուսանկարները հաճախ կարելի է տեսնել բացիկների և մագնիսների վրա։ Այն վեր է խոյանում գեղատեսիլ վայրում՝ Ախուրյան գետի ափին։Համալիրը կառուցվել է 988-ից 1029թթ.-ին։ Դրա կենտրոնական տարրը կարմիր տուֆից կառուցված հուշարձանային գլխավոր տաճարն է։ Եկեղեցու ճակատային մասը, որը խաչաձև է, զարդարված է նրբագեղ կամարակապ խորշերով և նեղ պատուհաններով, իսկ կառույցը պսակված է հովանոցաձև գմբեթով։
Վանքը դժվար պատմություն է ունեցել: Համալիրը ավերվել է սելջուկների և թաթար-մոնղոլների ներխուժումների ժամանակ։ 1883-1988թթ.-ի ընթացքում վերջինս լրջորեն վնասվել է երկրաշարժերից։ Վանքի վերականգնման աշխատանքները կատարվել են 2000-2001թթ.-ին։

Մարմաշեն