Գյումրիի հին թաղամասերում, նեղլիկ փողոցների ու քարե տների միջից քարացած մայրամուտի նման վեր է խոյանում հրակարմիր տուֆից կառուցված առանձնատունը։ Կառուցված 1872 թվականին հաջողակ վաճառական Պետրոս Ձիթողցյանի կողմից՝ այն երբեմնի հպարտությունն էր քաղաքի, որը ականատես է եղել հնչեղ ընդունելությունների, ընտանեկան տոների ու լամպերի մեղմ լույսի տակ անցկացված խաղաղ երեկոների։ Այս տան պատերը տեսել են դարերի փոփոխությունները, բայց պահել են այն ժամանակների ջերմությունն ու փայլը, երբ Գյումրին բարգավաճում էր որպես առևտրական հարստության և մշակութային ծաղկման կենտրոն։
1984 թվականին առանձնատունը նոր շունչ ստացավ՝ վերածվելով Ազգային ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի, որտեղ յուրաքանչյուր սենյակ դարձել է քաղաքի կենդանի տարեգրքի մի էջ։ Այստեղ կենդնանանում են լուսանկարները, հիշողության մեջ հնչում են տան տերերի քայլերը, իսկ փայտի ու հնացած գործվածքների բույրը տեղափոխում է այցելուներին դեպի IX դար։ Դարակներում շարունակում է փայլել երբեմնի տոնական սեղանների սպասքը, ցուցափեղկերում պահպանված են նրբագեղ հանդերձներ, որոնցով գլխարկավոր տիկինները քայլում էին քաղաքի գլխավոր փողոցներով։ Կարծես միայն աչքերդ փակես, և կլսես սրահից հնչող ջութակի մեղմ մեղեդին, իսկ այգուց կզգաս թարմ թխվածքի բույրը։
|
|
Էքսկուրսավարի վճար.
|
1-25
|
անձը՝
|
8.10 USD
|
|
|
26-50
|
անձը՝
|
16.20 USD
|
|