Նույնիսկ եթե Դուք դահուկասահքով չեք զբաղվում և չեք հետաքրքրվում լեռնագնացությամբ, միևնույն է, կարող եք «գագաթներ նվաճել»: «Հյուր սերվիս»-ը հրավիրում է Ձեզ այցելել Ծաղկաձորի ճոպանուղի. Դուք կբարձրանաք ծովի մակարդակից 2819 մ բարձրության վրա, եղանակային բարենպաստ պայմանների դեպքում էլ կտեսնեք Արարատ լեռն ու Սևանա լիճը՝ հեռվից:
Կխոսենք ճոպանուղու մասին, կներկայացնենք Ձեզ հանգստավայրը և կնշենք Երևանից այստեղ հասնելու տարբերակները:
Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր
Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրը Հայաստանի ամենահայտնի ձմեռային հանգստավայրերից մեկն է, որը գտնվում է Երևանից ընդամենը 60 կմ հեռավորության վրա՝ Թեղենիս լեռան մոտ:
Այն բացվել է 1986թ.-ին՝ Ծաղկաձորի օլիմպիական սպորտային համալիրի կողքին, որը կառուցվել է 1967թ.-ին՝ խորհրդային մարզիկներին Մեխիկոյում 1968թ.-ին կայանալիք Օլիմպիական խաղերին նախապատրաստելու համար:Քաղաքի անվանումը՝ «ծաղիկների ձոր», լիովին համապատասխանում է հանգստավայրին: Տեղացիները Ձեզ կպատմեն լեգենդ մի արքայադստեր մասին, ով ցանկանում էր գեղեցիկ այգի աճեցնել իր ամրոցի մոտ, սակայն քամին ծաղկի սերմերը ամբողջ քաղաքով մեկ տարածեց: Կատարվածը դուր չեկավ արքայադստերը, նա վանք կառուցեց և պահանջեց վանականներից աղոթել, որ այգուց դուրս աճող բոլոր ծաղիկները չորանան: Բայց բնությունը հաղթող ճանաչվեց այս դիմակայության արդյունքում: Այն պահին, երբ ձմեռը նահանջում է, Ծաղկաձորը բռնկվում է երփներանգ հարյուրավոր բողբոջներով:
Դահուկասահքի սեզոնը Հայաստանում սկսվում է դեկտեմբերի կեսերին և ավարտվում մարտին, սակայն գործնականում մարդիկ այստեղ սկսում են այդ սպորտաձևով զբաղվել նոյեմբերին և շարունակում մինչև ապրիլ ամիսը:
Ծաղկաձորի համայնապատկերը՝ ճոպանուղուց
Դահուկային ուղիներ և բարդության մակարդակներ
Հանգստավայրում կան ընդհանուր առմամբ մոտ 30 կմ ձգվող արահետներ, որոնցից՝- 1.5 կմ-ը՝ կապույտ արահետներ՝ հարաբերականորեն հարթ լանջերով, որոնք հիանալի տարբերակ են սկսնակների համար;
- 9.2 կմ-ը՝ կարմիր արահետներ՝ կտրուկ շրջադարձերով և զառիթափ լանջերով;
- 16 կմ-ից ավելին՝ սև արահետներ՝ չափազանց բարդ երթուղիներով, որոնք գտնվում են լեռան գագաթի մոտ։
Դահուկային գոտին ձգվում է ծովի մակարդակից 1966-ից մինչև 2819 մ բարձրության վրա, իսկ բարձրության անկումը կազմում է 853 մ:
"Presidential" տիպի արահետները հարմար կլինեն սկսնակների համար, "Spring", "Asma", "Tsaghkadzor-1" արահետները նախատեսված են միջին մակարդակի սահորդների համար, դե իսկ "Adrenalin"-ից օգտվում են միայն փորձառուները։
Ծաղկաձորի ճոպանուղին ձմռանը
Ծաղկաձորի ճոպանուղի
Դահուկասահքով հնարավոր է զբաղվել միայն սեզոնի ընթացքում, մինչդեռ ճոպանուղին հասանելի է ողջ տարին:
Այն բացվել է 1967թ.-ին, 2004-2008թթ.-ին խորհրդային ճոպանուղին փոխարինվեց ժամանակակից LEITNER ճոպանուղով:Տեխնիկական բնութագիր
- Արահետների ընդհանուր երկարությունը՝ մոտ 30 կմ:
- Կայանների քանակը՝ 5:
- Բարձրության անկումը՝ մոտ 850 մ (1966-2819 մ):
- Նստարանների տեսակը՝ LEITNER աթոռակային վերելակներ՝ անջատվող սեղմակների համակարգով:
Աշխատանքային ժամերը ամբողջ տարվա ընթացքում՝ 09:30-18:30:
Երբեմն ճոպանուղի հնարավոր է նստել նաև գիշերը:
Հետևեք սոց. ցանցերում հրապարակվող հայտարարություններին՝ մթության մեջ հանգստավայրի լույսերով հիանալու և լապտերների լույսի ներքո լանջով իջնելու համար:
Դահուկասահք Ծաղկաձորում
Ճոպանուղին ունի աթոռակային վերելակների հինգ կայան՝Առաջին կայան՝
- երկարություն՝ 1137 մ;
- տարողունակություն՝ 1214 մարդ/ժամ;
- տեսակ՝ 4 տեղանոց աթոռակային վերելակ։
Երկրորդ կայան՝
- երկարություն՝ 1458 մ;
- տարողունակություն՝ 1002 մարդ/ժամ;
- տեսակ՝ 2 տեղանոց աթոռակային վերելակ։
Երրորդ կայան՝
- երկարություն՝ 1624 մ;
- տարողունակություն՝ 594 մարդ/ժամ;
- տեսակ՝ 2 տեղանոց աթոռակային վերելակ։
Չորրորդ կայան՝
- երկարություն՝ 926 մ;
- տարողունակություն՝ 620 մարդ/ժամ;
- տեսակ՝ 2 տեղանոց աթոռակային վերելակ։
Հինգերորդ կայան՝
- երկարություն՝ 1030 մ;
- տարողունակություն՝ 964 մարդ/ժամ;
- տեսակ՝ 2 տեղանոց աթոռակային վերելակ։
Կայանները փոխելիս դահուկները կամ սնոուբորդները հանելու անհրաժեշտություն չի լինում, ինչը հատկապես հարմար է մարզիկների և զբոսաշրջիկների համար: Թեղենիսի գագաթ հնարավոր է հասնել մոտ 40 րոպեում: Միջանկյալ կայաններում կան սրճարաններ, որտեղ կարող եք հանգստանալ և հիանալ տեսարաններով։
Դիտեք ուղիղ հեռարձակումը անմիջապես սահուղիներից. երկու տեսախցիկներից հեռարձակման հղումները տեղադրված են ճոպանուղու պաշտոնական կայքում՝ https://ropeway.am
Մեկ կայանի երկկողմանի տոմսի արժեքը 3000 դրամ է:
Սրճարան՝ Ծաղկաձորի ճոպանուղու կայանում
Նրանց համար, ովքեր Ծաղկաձոր են գնում ոչ թե դահուկասահքի համար, այլ պարզապես Երևանից մեկօրյա այցով՝ մենք մշակված երթուղի ենք առաջարկում.- Ուսումնասիրեք քաղաքը՝ զբոսնելով փողոցներով, այցելելով հուշանվերների խանութներ և լեռնային տեսարաններին սուրճ խմելով։
- Այցելեք Կեչառիս վանքը՝ 11-րդ դարի հնագույն ճարտարապետական համալիր, որը գտնվում է Ծաղկաձորի անմիջապես կենտրոնում։
- Նստեք ճոպանուղի և հիանալի լուսանկարներ ստացեք վերևի դիտակետից։
- Վերադարձեք քաղաք և ճաշեք տեղի ռեստորաններից մեկում, օրինակ՝ «Յասաման»-ում կամ «Թումանյանի խինկալի»-ում, որտեղ մատուցում են ավանդական հայկական խոհանոցի համեղ ուտեստներ։
Ձմեռային բնապատկեր՝ Կեչառիս վանքի մոտ
Երևանից Ծաղկաձոր կարող եք հասնել տաքսիով կամ պատվիրելով Երևան-Ծաղկաձոր տրանսֆեր, սակայն հանգստավայր այցելելու ամենահարմար և հետաքրքիր տարբերակը «Հյուր սերվիս»-ի էքսկուրսիաներն են։ Մեր էքսկուրսավարները Ձեզ կպատմեն քաղաքի, նրա պատմության մասին և ճանապարհորդությունը լի կլինի վառ ու հիշարժան պահերով։