Ի՞նչն է Հայաստանի հյուրանոցներում գիշերակացը դարձնում ուրույն փորձառություն
Հայկական հյուրանոցների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դրանք բոլորն էլ իրենց ստեղծման պատմությունն ունեն։ Նույնիսկ եթե խոսքը ոչ թե բուտիկ հյուրանոցի մասին է, այլ պարզ ընտանեկան հյուրատան, ներսում կան իր պատմությանը վերաբերող հին կենցաղային իրեր, ընտանեկան բաղադրատոմսեր, նույնիսկ՝ պապիկների ու տատիկների լուսանկարներ պատերին և այլն։Այստեղ շատ հեշտ է զգալ մշակույթի հետ կապը․ որոշ մարդիկ վերականգնում են հին քարե տները՝ վերածելով դրանք փոքր հյուրանոցների, մյուսները տնակներ են կառուցում անմիջապես ազգային պարկերի տարածքում՝ շրջակա բնությունը թողնելով իր բնական, անաղարտ վիճակում։ Շատ նախագծեր ծնվում են տեղացիների կամ սփյուռքից վերադարձածների նախաձեռնությամբ, ովքեր իրենց գաղափարներն ու էներգիան ներդնում են այս գործի մեջ։
Այս ամենի շնորհիվ գիշերակացը դառնում է Հայաստանի հետ ծանոթանալու հերթական միջոցը։ Եվ խոսքը միայն հարմարավետության մասին չէ, այլ նաև հույզի՝ հնարավորություն ապրել այնպես, ինչպես ապրել ու այսօր էլ շարունակում են ապրել տեղացիները՝ լեռների տեսարանով, հարևան գյուղից բերվող հացով ու գինով, յուրաքանչյուր սյան մեջ հյուսված պատմությունով։
Գիշերակացի տարբերվող տեսակներ
Այստեղ կարելի է գտնել շքեղ, պալատներ հիշեցնող հյուրանոցներ, որտեղ պատմությունը միահյուսվում է բարձրակարգ սպասարկման հետ։ Կան բուտիկ-հյուրանոցներ, որոնց ներքին հարդարանքը մշակվում է փորձառու դիզայներների կողմից՝ ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր մանրուքի։ Բնության սիրահարներին սպասվում են էկո-հյուրանոցներ և գլեմփինգ, որոնցում գիշերակացից հետո կարթնանաք լեռներում կամ անտառներում։ Իսկ նրանք, ովքեր նախընտրում են նմանը չունեցող փորձառություն, կհավանեն քարայրներում տեղակայված հյուրանոցները, անսովոր ձևաչափով տնակները կամ կիրճի եզրին կառուցված գինու տակառ հիշեցնող տները։ Բացի այդ, երկրում կան նաև տաք աղբյուրներով և սպա-գոտիներով հյուրանոցներ՝ նրանց համար, ովքեր ուզում են համադրել հանգիստն ու բուժումները։Հաջորդ բաժիններում մենք կանդրադառնանք յուրաքանչյուր տիպին և կներկայացնենք ամենահետաքրքիր տարբերակները։
Պրեմիում դասի հյուրանոցներ
Երբեմն կեցության վայրն ինքնին տեսարժան վայր է դառնում։ Հայաստանում կան մի քանի հյուրանոցներ, որոնք իսկապես կարելի է «պալատ» կոչել․ դրանցում պահպանվում է պատմությունը, տիրում է առանձնահատուկ մթնոլորտ և առկա են այն բոլոր հարմարությունները, որոնց սովոր է ժամանակակից զբոսաշրջիկը։
Ալեքսանդր, Լաքշըրի Քըլեքշն Հոթել
Ալեքսանդր, Լաքշըրի Քըլեքշն Հոթել, Երևան հյուրանոց, ԵրևանԳտնվում է Աբովյան փողոցում, որը Երևանի կենտրոնի ամենահին պատմական և խորհրդանշական փողոցներից մեկն է՝ Հանրապետության հրապարակից ոչ հեռու։ Ներսում Ձեզ սպասվում է զուսպ ժամանակակից շքեղություն․ ընդարձակ սենյակներ, հոգատար սպասարկում, սպա-կենտրոն՝ լողավազանով, ինչպես նաև ռեստորան և բար։ Տեռասից և բարձր հարկերից բացվում է քաղաքի կենտրոնի տեսարան, ինչի շնորհիվ Երևանով զբոսանքից հետո հաճելի է վերադառնալ այստեղ՝ վայելելու հանգիստն ու մայրաքաղաքի մթնոլորտը։
ԴիլիՋազ հյուրանոց, Դիլիջան
Այս հյուրանոցը միավորում է ժամանակակից հարմարավետությունը և կանաչախիտ անտառներում թաքնված առողջարանային քաղաքի մթնոլորտը։ Այգու կամ լեռների տեսարաններով ընդարձակ համարները, լողավազանով հագեցած սպա-գոտին, ֆիթնես-կենտրոնը և տեռասով հարմարավետ ռեստորանը դարձնում են այս հյուրանոցը հիանալի վայր՝ Դիլիջանի ազգային պարկում զբոսանքներից հետո հանգստանալու համար։ Ամեն շաբաթ երեկոյան այստեղ կարելի է վայելել համեղ ուտեստներ և կենդանի ջազ կատարումներ, ինչն էլ ավելի է ընդգծում հյուրանոցի անվանումը և ոճը։
ԴիլիՋազ հյուրանոց
Ռեդիսոն Հոթել ընդ ՍՊԱ հյուրանոց, ԳյումրիԺամանակակից միջազգային ցանցին պատկանող հյուրանոց՝ քաղաքի հենց սրտում՝ հիմնական տեսարժան վայրերից ընդամենը մի քանի րոպե քայլելու հեռավորության վրա։ Լուսավոր, բարձրաոճ համարները, մանրուքների նկատմամբ ուշադիր մոտեցումը ստեղծում են լիարժեք հանգստի համար անհրաժեշտ մթնոլորտ և թույլ տալիս լիցքաթափվել։ Հյուրերի համար գործում են ռեստորան, բար և սպա-գոտի՝ փակ լողավազանով, սաունաներով ու սպա-պրոցեդուրաներով, ինչի շնորհիվ հյուրանոցը հարմար է թե՛ հանգստի, թե՛ գործնական ուղևորությունների համար։
Բուտիկ հյուրանոցներ և նրբաոճ դիզայն
Նրանց համար, ովքեր գնահատում են մանրուքների հանդեպ ուշադրությունը և բարձրակարգ հարմարավետությունը, Հայաստանն առաջարկում է իսկական լուծումներ։ Հնարավոր է՝ առաջարկվող տարբերակներում հարյուրավոր համարներ չլինեն, սակայն ինտերիերի յուրաքանչյուր տարր մտածված է այնպես, որ հյուրը վայելի տեղի մթնոլորտն ու ջերմությունը:
Փրայմ հյուրանոց, ԳյումրիԺամանակակից բուտիկ-հյուրանոց՝ Գյումրիի հենց սրտում, որտեղ մինիմալիստական դիզայնը միահյուսվում է հին քաղաքի մթնոլորտին։ Լուսառատ, գեղեցիկ նախագծով համարները՝ հագեցած ժամանակակից հարմարություններով, երկար զբոսանքներից հետո հանգստի գերազանց տարբերակ են։ Հյուրանոցում գործում են ռեստորան և բար, այնպես որ առավոտը կարելի է սկսել սննդարար նախաճաշով, իսկ օրն ավարտել՝ մեկ բաժակ սուրճով կամ գինով։
Ռեպուբլիկա հյուրանոց, Երևան
Բուտիկ-հյուրանոց Ամիրյան փողոցում՝ քաղաքի կենտրոնի ամենահին փողոցներից մեկում՝ Հանրապետության հրապարակի երգող-պարող շատրվաններից ընդամենը մի քանի րոպե քայլելու ճանապարհին։ Այս հյուրանոցի բոլոր սենյակները նախատեսված են չծխողների համար, նուրբ հայկական շեշտադրումներով պարզ դիզայնը և ջերմ մթնոլորտը ստեղծում են քաղաքի սրտում ոճային տան զգացում. այստեղ հաճելի է վերադառնալ երկար զբոսանքներից հետո։ Հարմարավետ տեռասը և քաղաքի կենտրոնի տեսարանները հատկապես գրավիչ են այն մարդկանց համար, ովքեր սիրում են զգալ Երևանի մթնոլորտը՝ անմիջապես դռան շեմից:
Ռեպուբլիկա հյուրանոց
Էկո-հյուրանոցներ, հանգիստ՝ բնության գրկում
Հայաստանում բնությունն ինքնին կանչում է ավելի երկար մնալու, վայելելու, իսկ որոշ հյուրանոցներ դարձել են բնության մի մասնիկը։ Այս հյուրանոցներում գիշերելիս կարելի է արթնանալ անտառի ձայներից, զգալ լեռնային խոտաբույսերի բույրը, ինչպես նաև հետևել, թե ինչպես է արևը դանդաղ բարձրանում լեռնագագաթների վրայով։Կոնցեպտ բայ ՔՈԱՖ հյուրանոց, Դեբետ
Ժամանակակից դիզայնով հյուրանոց՝ Դեբեդի կանաչապատ կիրճի մոտ, որտեղ պարզ լուծումներով ճարտարապետությունը կարծես ձուլվում է շրջապատող բնությանը։ Լեռների և հովտի համայնապատկերային տեսարաններով ընդարձակ համարները, տեռասները և հանգստի գոտիները հիանալի պայմաններ են ստեղծում աշխատելու, ոգեշնչվելու և լիցքաթափվելու համար՝ հեռու քաղաքի աղմուկից։
Գիշերակացն այստեղ միաժամանակ և՛ արձակուրդ է, և՛ ներդրում տարածաշրջանի ապագայի մեջ․ հյուրանոցը ՔՈԱՖ սոցիալական նախագիծ է, որն աջակցում է գյուղի երեխաների ու երիտասարդների կրթական ծրագրերին։
Կոնցեպտ բայ ՔՈԱՖ հյուրանոց
Գրինսթոուն հյուրատուն, ԵղեգնաձորՔարակերտ հյուրատուն՝ խաղաղ բակով ու այգով, որտեղ երեկոյան լսվում է միայն ծղրիդների ձայնը։ Ներքին հարդարանքը պարզ է, տիրում է ջերմ մթնոլորտ, հյուրերին մատուցվում են տնական ուտեստներ, իսկ պատուհաններից բացվում է տեսարան դեպի խաղողի այգիներ և լեռներ։ Այստեղ գնահատվում է լռությունը և քաղաքի աղմուկից ամբողջապես կտրվելու զգացումը։
Կաղնի հյուրանոց, ԴսեղՀյուրանոցի շրջակայքում ամբողջը կանաչ բլուրներ են և գյուղի տեսարաններ, լռությունը խախտում են միայն բնության ձայները։ Լուսավոր համարները՝ պատշգամբներով և լեռների տեսարաններով, այգին և հարմարավետ հանգստի գոտիները ստեղծում են հանդարտ ու խաղաղ մթնոլորտ։ Այստեղ հեշտ է լիցքաթափվել, վայելել տնական նախաճաշը և զգալ, թե ինչպես է տրամադրությունը փոխվում՝ քաղաքից հեռու։
Կաղնի հյուրանոց
Ոչ ստանդարտ գիշերակաց
Հայաստանում կան հյուրանոցներ, որոնցում գիշերակացը վերածվում է անմոռանալի փորձառության։ Կարող եք հեքիաթի հերոսի դեր տանել՝ գիշերելով փոքրիկ տանը, որին այլևս ոչ մի տեղ չեք հանդիպի։
Քոզի հաուզ հյուրանոց, ԴիլիջանՓոքր հյուրանոց՝ Դիլիջանի ազգային պարկում: Սենյակները ձևավորված են «հոբիթներ»-ի տնակների ոճով։ Կլոր դռները, պատուհանները և խոտածածկ տանիքները վերջիններիս բնապատկերի մի մասն են դարձնում։ Ներսում ննջարաններն են՝ սանհանգույցներով, իսկ ընդհանուր առմամբ, տպավորություն կստեղծվի, թե Թոլքինի աշխարհում եք հայտնվել:
Քոզի հաուզ հյուրանոց
Ամբերդ հյուրանոց, ԲյուրականԳտնվում է Արագած լեռան ստորոտում՝ ծովի մակարդակից մոտ 1750 մ բարձրության վրա, տեռասներից և պատշգամբներից հիանալի տեսարաններ են բացվում դեպի լեռներ և հովիտներ։ Հյուրերը կարող են օգտվել բաց և փակ լողավազաններից, սաունայից, սպա-գոտուց, վայելել հանգիստը կանաչապատ բակում, ինչպես նաև այցելել ռեստորաններ: Հանգիստն այստեղ ձմռանը նույնքան հաճելի է, ինչ ամռանը։ Երևանից ընդամենը մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա գտնվող այս հանգստավայրը հարմար է թե պասիվ ժամանցի, և թե դեպի Ամբերդի ամրոց ու Քարի լիճ ուղևորությունների համար։
Ամբերդ հյուրանոց
Հարսնաձոր Էկո Ռեզորթ, ՀալիձորԳտնվում է «Տաթևեր» ճոպանուղու հարևանությամբ: Այստեղ կարելի է գիշերել փայտե տակառներին նմանվող տնակներում։ Պատուհաններից բացվում է տեսարան դեպի կիրճն ու լեռները, իսկ նախաճաշները պատրաստվում են տեղական մթերքներից։ Օրվա ընթացքում հեշտ է այցելել Տաթևի վանք կամ պարզապես զբոսնել շրջակայքում։
Հարսնաձոր Էկո Ռեզորթ
Տաք աղբյուրներով և սպա-գոտիներով հյուրանոցներ
Հայաստանը հրաբուխների և հանքային ջրերի երկիր է։ Այստեղ կարելի է գտնել հյուրանոցներ, որտեղ տաք աղբյուրներն ու սպա-գոտիները դառնում են ճանապարհորդության անբաժան մասը։
Ջերմուկ Աշխարհ Ռեզորթ հյուրանոց, ՋերմուկՋերմուկ առողջարանային քաղաքը հայտնի է իր հանքային ջրերով, և այս հյուրանոցը կառուցված է անմիջապես տաք աղբյուրների մոտ։ Ջուրն այստեղ օգտագործվում է թե բուժական նպատակներով, և թե խմելու կուրսերի համար, իսկ համարները ձևավորված են ժամանակակից ոճով։ Կարծիքներում հաճախ նշվում են հարմար տեղակայումը և ընտանեկան հանգստի համար գործող հարմար պայմանները։
Ջերմուկ Հոթել ընդ ՍՊԱ հյուրանոց, Ջերմուկ
Ժամանակակից հինգաստղանի առողջարանային համալիր։ Հյուրերին սպասվում են ընդարձակ համարներ, լողավազանով հագեցած սպա ու ջրային գոտի, սաունաներ, բժշկական կենտրոն, ֆիթնես կոնտրոն, ինչպես նաև պասիվ հանգստի գոտիներ։ Լեռնային օդի և բուժիչ հանքային ջրերի հետ համադրությամբ այս վայրը ճիշտ տարբերակ է թե առողջարական այց պլանավորող մարդկանց, և թե խաղաղ հանգիստ նախընտրողների համար։
Ջերմուկ Հոթել ընդ ՍՊԱ հյուրանոց
Պարկ Ռեզորթ Աղվերան հյուրանոց, ԱղվերանՀյուրանոց Աղվերանում՝ շրջապատված փշատերև անտառներով։ Այստեղ գործում է սեղանի թենիս, բիլիարդ և սաունա։ Այցելուները գնահատում են այս շրջանի մաքուր օդն ու լռությունը, իսկ տարվա սառը ամիսներին հատկապես հաճելի է լողավազանից օգտվելը՝ ուսումնասիրելով ձյունածածկ լանջերը։
Խորհուրդներ՝ ընտրության և ամրագրման հարցում
Հայաստանում ոչ ստանդարտ հյուրանոցները հաճախ փոքր են և ընտանեկան – ընդամենը մի քանի տնակ կամ սենյակ։ Այդ իսկ պատճառով ազատ տեղերը շատ արագ են սպառվում՝ հատկապես սեզոնին։ Նախընտրելի է ամրագրում կատարել նախապես և նրանց միջոցով, ովքեր վստահելի են և կտրամադրեն ճշտված տեղեկություն:
Ինքնուրույն որոնումը կարող է երկար ձգվել․ մի հյուրանոցը ներկայացված է միայն Booking.com-ում, մյուսը՝ միայն սոցիալական ցանցերում, երրորդը՝ ընդամենը տեղական համայնքի կայքում։ Եվ ոչ միշտ է, որ լուսանկարներից և կարճ նկարագրությունից հնարավոր է հասկանալ՝ արդյոք հյուրանոցն իրականում գոյություն ունի և համապատասխանում է սպասումներին՝ հատկապես նեյրոցանցերի այս դարում։ Այստեղ արդեն օգնության է գալիս փորձառու ընկերությունը․ մասնագետները քաջատեղյակ են մանրամասներից և կարող են առաջարկել ոչ միայն պարզապես հյուրանոցային համար, այլ պատրաստի փաթեթ՝ օդանավակայան/ից տեղափոխումներով ու էքսկուրսիաներով: Ձեզ նաև կհուշեն, թե որ ամսաթվերին է ավելի նախընտրելի ճանապարհորդելը։ Դիմեք «Հյուր սերվիս» ընկերությանը․ մենք Ձեզ ցույց կտանք Հայաստանն այնպիսին, ինչպիսին մենք ենք ճանաչում և սիրում այն։