Երևանի մանկական երկաթուղին ժամանցի հիանալի տարբերակ է երեխաների համար՝ վայր, ուր ժամանակը, տարիները և երանգներն իրենց ուրույն խառնուրդն են ստացել: Հեքիաթային գնացքն անցնում է Հրազդան գետի գեղատեսիլ կիրճով՝ երեխաներին պարգևելով ուրախ ճանապարհորդություն. այն սկսվում է գեղեցիկ մի այգուց, որի հարևանությամբ տեղակայված են սրճարաններ ու ծառուղիներ: Վերջիններս մանկության քաղցր հիշողություններ են արթնացնում մեծահասակների մոտ:
Մուտքն այգի ԱՆՎՃԱՐ է: Գնացքով ուղևորության արժեքն է 0.80 USD: