Աժդահակ լեռը, որը հանգած հրաբուխ է, ունի 3597 մետր բարձրություն ծովի մակարդակից և հանդիսանում է Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր կետը։ Նրա գագաթից բացվում են ապշեցուցիչ տեսարաններ դեպի Սևանա լիճ, Արարատ լեռ և Հայկական լեռնաշխարհի անծիր հորիզոններ։
Աժդահակ բարձրանալը ճամփորդություն է դարերի և գաղտնիքների միջով, որի ընթացքում այցելուները հանդիպում են հազարավոր տարիներ առաջ մարդկանց կողմից թողնված հին վիմագրերի: Կենդանիների, որսի տեսարանների և խորհրդանշանների այս պատկերները մինչ օրս պահպանում են առեղծվածներ, որոնք գիտնականները շարունակում են ուսումնասիրել։ Ասում են, որ լեռը պատված է լեգենդներով և պահպանում է մինչ օրս չբացահայտված գաղտնիքներ, ինչը լեռ բարձրանալուն հաղորդում է միստիկայի զգացողություն։
Գարնանը լեռան լանջերը ծածկվում են ալպյան ծաղիկների գորգով, իսկ ամռանը այստեղ կարելի է հանդիպել հովիվների իրենց հոտերով, ինչը երթուղուն ավելացնում է լրիվ այլ երանգներ։ Ճամփորդությունը պահանջում է նախապատրաստություն, քանի որ լեռան ստորոտ կարելի է հասնել միայն ամենագնացներով, ինչը հավելում է ճանապարհորդությանը արկածային տարր։ Սակայն գործադրած բոլոր ջանքերը արդարացված են, քանզի յուրաքանչյուր քայլ լցվում է ազատության շնչով ու բնության անզուսպ, անզարդ ուժին մոտ լինելու զգացումով։ Աժդահակը մնում է այն վայրերից մեկը, որտեղ բնությունը, պատմությունը և լեգենդները միաձուլվում են մեկ ամբողջության մեջ՝ յուրաքանչյուր ուղևորին ընծայելով եզակի փորձառություն։
👉 Լեռ հնարավոր է հասնել միայն 4x4 ամենագնացներով: