«Արմենիըն Հելիքոփթերս» ընկերությունը առաջարկում է եզակի հնարավորություն տեսնելու Հայաստանը թռչնի թռիչքի բարձրությունից իր ամբողջ վեհությամբ։ Ուղղաթիռով թռիչքները բացահայտում են նոր հորիզոններ անգամ նրանց համար, ովքեր արդեն այցելել են Հայաստան: Հնագույն տաճարները, գեղատեսիլ կիրճերը, լճերն ու քաղաքները բացվում են անսպասելի անկյունից։ Երթուղիները մանրակրկիտ մշակված են և ընդգրկում են Հայաստանի ամենանշանակալի տեսարժան վայրերը, իսկ նրանց համար, ովքեր ցանկանում են յուրահատուկ փորձառություն, հնարավոր է կազմակերպել անհատական թռիչք՝ նախապես համաձայնեցված ծրագրով։
Ուղղաթիռով շրջագայությունը պարզապես զվարճանք չէ, այլ իսկական արկած՝ լի հիացմունքով, ազատության զգացումով և տեսարաններով, որոնք անհնար է վերապրել որևէ այլ կերպ։
– Գինը նշված է մեկ անձի համար՝ Երևան քազաքի վրայով խմբային թռիչքի դեպքում, որը իրականացվում է միայն յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրերին: Տևողությունը 25-30 րոպե է;
– Թռիչքներ կազմակերպելու հնարավորությունը կախված է եղանակային պայմաններից:
– Այլ ուղղություններով թռիչքների գները հարկավոր է ճշտել նախապես:
👉 Ամրագրումները կատարվում են նախօրոք: