logo logo  Ծառայություններ Հայաստան այցելող հյուրերին

arm  eng  fr  de  rus  it  esp  
logo logo Գլխավոր   |   Պայմաններ   |   Հարցեր   |   Կարծիքներ   |   Անձնակազմ   |   Կապ   |      
logo

logo ԿԱԶՄԵԼ ՏՈՒՐ ՓԱԹԵԹ
Մեր ընկերությունն ամեն օր տարբեր ուղղություններով իրականացնում է էքսկուրսիաներ պատմամշակութային, տեսարժան վայրերով: Յուրաքանչյուր էքսկուրսիան կարող եք պատվիրել առանձին՝ ընտրելով տարբեր աղյուսակներից:

Էքսկուրսիաները վարում են փորձառու էքսկուրսավարներ՝ հաջորդաբար անգլերեն, հայերեն եւ ռուսերեն լեզուներով: Տրանսպորտային միջոցներն ապահովված են օդափոխիչներով եւ անվճար Wi-Fi ինտերնետով Հայաստանի տարածքում: Ուղեւորները եւ տրանսպորտային միջոցները ապահովագրված են:

Գները ներառում են բոլոր մուտքերի տոմսերի արժեքները: Էքսկուրսիաների ընթացքում Ձեզ կհյուրասիրեն քաղցրավենիք եւ զովացուցիչ ըմպելիքներ, իսկ 6 ժամից երկար տեւող էքսկուրսիաների մասնակիցները հնարավորություն կունենան ճաշել ճանապարհներին գտնվող ռեստորաններում՝ լրացուցիչ վճարով (3000-5500 դրամ):

Դեպի Արցախ եռօրյա (երեքշաբթի-հինգշաբթի) էքսկուրսիայի գները ներառում են հյուրանոցային սենյակների, 3-անգամյա սննդի եւ Արցախի վիզայի արժեքները, իսկ դեպի Վրաստան երկօրյա (շաբաթ-կիրակի) էքսկուրսիայի գները` հյուրանոցային սենյակների եւ 2-անգամյա սննդի (նախաճաշի եւ ճաշերի) արժեքները։
Դեպի Վրաստան էքսկուրսիայի դեպքում որոշ երկրների քաղաքացիներ պետք է ձեռք բերեն Վրաստանի վիզա, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ Հայաստանի հետադարձ վիզա։

Էքսկուրսիաները սկսվում են "Հյուր Սերվիս" ընկերության գլխավոր գրասենյակի դիմացից` Նալբանդյան 96: Անհրաժեշտության դեպքում տրանսպորտային միջոցները կարող են մոտենալ Երեւանի կենտրոնում գտնվող հյուրանոցներին: Էքսկուրսիաները կարող են տեւել նշված տևողությունից +/- 10%: Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ հնարավոր են այն դեպքերում, երբ խմբի բոլոր մասնակիցները համաձայնեն միմյանց հետ:

Տոմսերը կարող եք ձեռք բերել "Հյուր սերվիս"-ի գրասենյակներում: Մինչեւ 12 տարեկան երեխաներին` 50% զեղչ:

Ընտրեք Ձեր ժամանելու եւ մեկնելու օրերը



0 AMD
0 AMD
0 AMD
0 AMD

Կարիք ունեք օդանավակայանում դիմավորելու կամ ճանապարհելու?

Ընտրեք այն էքսկուրսիաները, որոնց ցանկանում եք մասնակցել եւ նշեք մասնակիցների թիվը`
ԱմսաթիվԺամ, ուղղություններ, տեւողությունԳինը ըստ անձիԱնձանց թիվըԳինը (դրամ)
Փտր 17|10:00| Էջմիածին (Հռիփսիմե, Գայանե, Մայր Տաճար), Զվարթնոց, 4-5 ժամ7000
0
Փտր 22|10:00| Ծաղկաձոր (Կեչառիս, Ճոպանուղի - մեկ կայան), Սեւանա լիճ (Սեւանավանք), 7-8 ժամ9000
0
Փտր 23|10:00| Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն, 4-5 ժամ8000
0
Փտր 24|10:00| Էջմիածին (Հռիփսիմե, Գայանե, Մայր Տաճար), Զվարթնոց, 4-5 ժամ7000
0


* Մեկտեղանոց սենյակի համար պետք է լրացուցիչ վճարել 12000 դրամ:

** Արցախի "Արմենիա" կամ "Վալլեքս Գարդեն" հյուրանոցն ընտրելու դեպքում պետք է լրացուցիչ վճարել 10000 դրամ:.

*** Ըստ ցանկության. այլ ժամանցային ծառայությունների (զիպլայն, ճոպանային պուրակ, փեյնթբոլ, ...) համար վճարումները՝ տեղում, ըստ գնացուցակի:

Ընտրեք Ձեր հյուրանոցային սենյակները եւ նշեք դրանց թիվը`
ՀյուրանոցՍենյակի տեսակը1 գիշերվա արժեքըՍենյակների թիվըԳինը (դրամ)
Անի ՊլազաՄեկտեղանոց28000
0
Երկտեղանոց32000
0
ԴայմոնդՄեկտեղանոց27000
0
Երկտեղանոց34000
0
Գրանդ հոթել ԵրեւանՄեկտեղանոց45000
0
Երկտեղանոց56000
0
Լրացրեք Ձեր անձնական տվյալները


Խորհուրդներ

Անկախ ուղղությունից՝ ցանկալի է վերցնել տաք հագուստ. տեսարժան վայրերում կլիման կարող է տարբերվել Երեւանյան կլիմայից. երեկոյան հնարավոր է ցուրտ, անձրեւոտ եղանակ: Էքսկուրսիայի ընթացքում ցանկալի է կրել հարմարավետ կոշիկներ, գերադասելի է՝ փակ: Եկեղեցիներ եւ վանքեր այցելելիս խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Ցանկալի է՝ կանայք իրենց հետ ունենան գլխաշոր:
10 պատճառ "Հյուր սերվիսի" էքսկուրսիաներն ընտրելու

  • Մեր վարորդներն ամեն օր առավոտյան էքսկուրսիայի մեկնելուց առաջ ստանում են բժշկական թույլտվություն եւ տարեկան 2 անգամ անցնում են բժշկական հատուկ զննություն:
  • Մեր էքսկուրսիաների ընթացքում էքսկուրսավարները Ձեզ կհյուրասիրեն քաղցրավենիք եւ զովացուցիչ ըմպելիքներ:
  • Մեր տրանսպորտային միջոցները եւ ուղևորները ապահովագրված են:
  • Մեր էքսկուրսավարներն ունեն մեծ փորձ՝ ամսական շուրջ 300 ժամ էքսկուրսիաներ են իրականացնում:
  • Մենք ունենք շուրջ 30 բարձրակարգ տրանսպորտային միջոցներ, որոնց միջին տարիքը 4-5 է:
  • Մեր էքսկուրսիաների ընթացքում բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը տրամադրում ենք անվճար, որպեսզի դուք հերթ չկանգնեք եւ լրացուցիչ գումար չծախսեք:
  • Մեր տրանսպորտային միջոցները համալրված են կոնդիցիոներներով, WiFi ինտերնետով, GPS համակարգերով:
  • Մեր էքսկուրսիաների ընթացքում համտեսների եւ ցուցադրությունների համար որեւէ լրացուցիչ գումարներ չեք վճարում:
  • Մեր տրանսպորտային միջոցներն ամեն օր անցնում են տեխնիկական ստուգում, լվացվում եւ մաքրվում են հատուկ պայմաններում:
  • Անհրաժեշտության դեպքում էքսկուրսիայից առաջ մենք մոտենում ենք Երեւանի կենտրոնում գտնվող հյուրանոցներին, որպեսզի Ձեզ ավելի հարմարավետ լինի էքսկուրսիային միանալու:

  • Մասնակցության պայմաններ

  • Էքսկուրսիաներին մասնակցելու համար նախնական ամրագրում կատարած անձիք տոմսերը պետք է ձեռք բերեն ոչ ուշ, քան էքսկուրսիան սկսվելուց 24 ժամ առաջ, հակառակ դեպքում Կատարողը կարող է առանց նախազգուշացման ամրագրումը չեղյալ համարել:

  • Եթե էքսկուրսիայի տոմս ունեցողը հրաժարվում է էքսկուրսիայի մասնակցությունից այդ մասին առնվազն 24 ժամ առաջ տեղյակ պահելով Կատարողին, ապա նրան վերադարձվում է տոմսի արժեքն ամբողջությամբ: Եթե տոմս ունեցողը հրաժարվում է էքսկուրսիայի մասնակցությունից մինչ էքսկուրսիայի սկսվելը 24 ժամվա ընթացքում, ապա նրան վերադարձվում է տոմսի արժեքի 50%-ը, իսկ էքսկուրսիան սկսվելուց հետո հրաժարվելու դեպքում՝ տոմսի արժեքից որեւէ գումար չի վերադարձվում:

  • Էքսկուրսիայի ձեռք բերված տոմսը առանց տուգանքի կարելի է փոխարինել մեկ այլ տոմսով՝ (վերջինիս առկայության դեպքում) այդ մասին առնվազն 24 ժամ առաջ տեղյակ պահելով Կատարողին: Հակառակ դեպքում տոմսերի փոխարինումն իրականացվում է (առկայության դեպքում) վերադարձված տոմսի համար 20% տուգանք կիրառելով:

  • Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անկանխատեսելի իրավիճակների դեպքում, անվտանգության նկատառումներից ելնելով, Կատարողն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղյալ համարել էքսկուրսիան:
  • 2002 - 2019, © "Հյուր Սերվիս" ՍՊԸ;    Էջը թարմացվել է 13.02.2019