Տուր փաթեթ. Զգացեք սուրբծննդյան շունչը Հայաստանի սրտում
Ծրագիր
Անհատական տրանսֆեր՝ Երևանի օդակայան – Երևան
Անհատական տրանսֆեր՝ Երևան – Երևանի օդակայան
Ամրագրման պայմաններ
Չեղարկում և փոփոխում
Ծանոթացեք մեր էքսկուրսավարների հետ
Գայանե Մկրտչյան
Ես Գայանեն եմ՝ մի մասնիկը Հայաստանի։ Ուզո՞ւմ ես առնել բույրը այս երկրի, զգալ դարերով եկած մեր ուտեստների համը, լսել անհուն գետերի շառաչը և բարձրաբերձ լեռների շշունջը, իսկ ինչո՞ւ ոչ՝ ականջ դնել քարակոփ կոթողների պատմությանը։ Ե՛կ միասին բացահայտենք այս հնամենի երկիրը։
Արևիկ Մախսուդյան
Անունս Արև է։ Ես Հայաստանում անգլախոս զբոսավար եմ՝ 2018թ.-ից։ Եթե ինձ ընտրեք որպես էքսկուրսավար, Դուք կծանոթանաք Հայաստանի պատմությանը, բնությանը, մշակույթին և ավանդույթներին, իսկ որպես բոնուս՝ ես Ձեզ համար կկատարեմ հայկական ժողովրդական երգեր։
Հայկ Հարությունյան
Սիրելի՛ ընկերներ, մենք աշխատում ենք 11 ամիս և հանգստանում՝ ընդամենը 22 օր, իսկ Դուք ընտրել եք Հայաստանը՝ Ձեր արձակուրդը տոնի վերածելու համար։ Մեր թիմը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի ապահովի լավագույն սպասարկում։ Դե իսկ ինձ հետ Դուք ոչ միայն կբացահայտեք Հայաստանի գողտրիկ անկյունները, ճարտարապետական և բնական հուշարձանները, այլև շատ տեղեկություններ կստանաք մեր հայրենիքի պատմության, աշխարհագրության, տնտեսության և սոցիալական հարցերի, մշակույթի, ինչպես նաև բնության մասին։
Մանյա Գևորգյան
Աշխատում եմ որպես զբոսավար 2015թ.-ից։ Մինչ օրս յուրաքանչյուր էքսկուրսիա ինձ համար մեծ դրական լիցքերի աղբյուր է։ Տուրերի ընթացքում Դուք ոչ միայն կծանոթանաք տեսարժան վայրերին, երկրի պատմությանը և ճարտարապետական առանձնահատկություններին, այլև կզգաք հայկական էմոցիոնալ մտածելակերպի և ապրելակերպի ողջ հմայքը։