Տուր փաթեթ. Ձյունապատ Հայաստանը 4 օրում
Ծրագիր
Անհատական տրանսֆեր՝ Երևանի օդակայան – Երևան
Անհատական տրանսֆեր՝ Երևան – Երևանի օդակայան
Ամրագրման պայմաններ
Չեղարկում և փոփոխում
Ծանոթացեք մեր էքսկուրսավարների հետ
Գայանե Մկրտչյան
Ես Գայանեն եմ՝ մի մասնիկը Հայաստանի։ Ուզո՞ւմ ես առնել բույրը այս երկրի, զգալ դարերով եկած մեր ուտեստների համը, լսել անհուն գետերի շառաչը և բարձրաբերձ լեռների շշունջը, իսկ ինչո՞ւ ոչ՝ ականջ դնել քարակոփ կոթողների պատմությանը։ Ե՛կ միասին բացահայտենք այս հնամենի երկիրը։
Գառնիկ Միրզոյան
Ես Գառնիկն եմ։ 2016թ.-ից աշխատում եմ որպես զբոսավար Հայաստանում։ Եթե հոգնել եք ստանդարտ պատմություններից և լավ հումորի զգացում ունեք, ապա մենք վստահաբար կընկերանանք։ Բացահայտե՛ք Հայաստանի ամենագողտրիկ անկյունները՝ հյուրընկալ մթնոլորտում։
Գայանե Մովսիսյան
Բարև Ձեզ։ Ես Գայանե Մովսիսյանն եմ, աշխատում եմ որպես զբոսավար 2017թ.-ից։ Աշխատում եմ մեծ խանդավառությամբ՝ նպատակ ունենալով լավագույն ձևով ներկայացնել իմ երկիրը և մեր հյուրերի համար ստեղծել անմոռանալի պահեր։
Պողոս Վարժապետյան
Անունս Պողոս Վարժապետյան է։ Զբոսաշրջության ոլորտում եմ 2016թ.-ից։ Սիրում եմ ճամփորդել։ Որպես զբոսավար՝ իմ նպատակն է, որ հյուրերը սիրահարվեն Հայաստանին այնքան, որ շրջագայության ավարտին պարզապես հրաժեշտ չտան, այլ ասեն՝ «Մինչև նոր հանդիպում, Հայաստա՛ն»։