Տուր փաթեթ. Ձմեռային հրաշքները Հայաստանում
Ծրագիր
Անհատական տրանսֆեր՝ Երևանի օդակայան – Երևան
Անհատական տրանսֆեր՝ Երևան – Երևանի օդակայան
Ամրագրման պայմաններ
Չեղարկում և փոփոխում
Ծանոթացեք մեր էքսկուրսավարների հետ
Գայանե Մովսիսյան
Բարև Ձեզ։ Ես Գայանե Մովսիսյանն եմ, աշխատում եմ որպես զբոսավար 2017թ.-ից։ Աշխատում եմ մեծ խանդավառությամբ՝ նպատակ ունենալով լավագույն ձևով ներկայացնել իմ երկիրը և մեր հյուրերի համար ստեղծել անմոռանալի պահեր։
Պողոս Վարժապետյան
Անունս Պողոս Վարժապետյան է։ Զբոսաշրջության ոլորտում եմ 2016թ.-ից։ Սիրում եմ ճամփորդել։ Որպես զբոսավար՝ իմ նպատակն է, որ հյուրերը սիրահարվեն Հայաստանին այնքան, որ շրջագայության ավարտին պարզապես հրաժեշտ չտան, այլ ասեն՝ «Մինչև նոր հանդիպում, Հայաստա՛ն»։
Ալիսա Գրիգորյան
Բարի գալու՛ստ։ Ես Ալիսան եմ՝ Հայաստանի և Վրաստանի մշակույթների հանդեպ խորը սիրով լցված փորձառու զբոսավար։ Անհամբեր սպասում եմ Ձեզ՝ կիսվելու մեր տարածաշրջանի հնագույն պատմությունով, շքեղ բնությամբ և ջերմ հյուրընկալությամբ։
Արևիկ Մախսուդյան
Անունս Արև է։ Ես Հայաստանում անգլախոս զբոսավար եմ՝ 2018թ.-ից։ Եթե ինձ ընտրեք որպես էքսկուրսավար, Դուք կծանոթանաք Հայաստանի պատմությանը, բնությանը, մշակույթին և ավանդույթներին, իսկ որպես բոնուս՝ ես Ձեզ համար կկատարեմ հայկական ժողովրդական երգեր։