Տուր փաթեթ. 4-օրյա ձմեռային հանգիստ Հայաստանում
Ծրագիր
Անհատական տրանսֆեր՝ Երևանի օդակայան – Երևան
Անհատական տրանսֆեր՝ Երևան – Երևանի օդակայան
Տեսադարան
Ամրագրման պայմաններ
Չեղարկում և փոփոխում
Ծանոթացեք մեր էքսկուրսավարների հետ
Պողոս Վարժապետյան
Անունս Պողոս Վարժապետյան է։ Զբոսաշրջության ոլորտում եմ 2016թ.-ից։ Սիրում եմ ճամփորդել։ Որպես զբոսավար՝ իմ նպատակն է, որ հյուրերը սիրահարվեն Հայաստանին այնքան, որ շրջագայության ավարտին պարզապես հրաժեշտ չտան, այլ ասեն՝ «Մինչև նոր հանդիպում, Հայաստա՛ն»։
Ալիսա Գրիգորյան
Բարի գալու՛ստ։ Ես Ալիսան եմ՝ Հայաստանի և Վրաստանի մշակույթների հանդեպ խորը սիրով լցված փորձառու զբոսավար։ Անհամբեր սպասում եմ Ձեզ՝ կիսվելու մեր տարածաշրջանի հնագույն պատմությունով, շքեղ բնությամբ և ջերմ հյուրընկալությամբ։
Արևիկ Մախսուդյան
Անունս Արև է։ Ես Հայաստանում անգլախոս զբոսավար եմ՝ 2018թ.-ից։ Եթե ինձ ընտրեք որպես էքսկուրսավար, Դուք կծանոթանաք Հայաստանի պատմությանը, բնությանը, մշակույթին և ավանդույթներին, իսկ որպես բոնուս՝ ես Ձեզ համար կկատարեմ հայկական ժողովրդական երգեր։
Նինա Մանուկյան
Բարև ձեզ։ Իմ անունը Նինա է, ես «Հյուր Սերվիս» ընկերության գիդ եմ։ Մեծ սիրով ծանոթացնում եմ հյուրերին Հայաստանի պատմությանը, մշակույթին և հին ավանդույթներին։ Ինձ համար, որպես գիդ, շատ կարևոր է, որ յուրաքանչյուր էքսկուրսիա լինի հասկանալի, հետաքրքիր և հարմարավետ։ Միասին մենք կտեսնենք հայտնի տեսարժան վայրերը, կստեղծենք գեղեցիկ հիշողություններ և, իհարկե, կենդանի լուսանկարներ :) Ուրախ կլինեմ դառնալ Ձեր ուղեկիցը Հայաստանում։ Ճամփորդեք «Հյուր Սերվիս»-ի հետ և բացահայտեք Հայաստանը ոչ միայն աչքերով, այլ նաև սրտով։