Տուր փաթեթ. Հայկական սուրբծննդյան ավանդույթներն ու ձմռան բարիքները
Ծրագիր
Անհատական տրանսֆեր՝ Երևանի օդակայան – Երևան
Անհատական տրանսֆեր՝ Երևան – Երևանի օդակայան
Ամրագրման պայմաններ
Չեղարկում և փոփոխում
Ծանոթացեք մեր էքսկուրսավարների հետ
Մարիամ Մարգարյան
Ավելի քան 13 տարվա մասնագիտական փորձ ունենալով տարբեր միջազգային խմբերի հետ աշխատելու ոլորտում՝ ես պարզապես չեմ ներկայացնում երկիրը ճանապարհորդներին, այլ օգնում եմ նրանց լիարժեք զգալ այն։ Իմ շրջագայությունները միավորում են մշակութային և պատմական ժառանգությունը, հայկական իսկական խոհանոցային և գինեգործական ավանդույթները, ինչպես նաև գեղատեսիլ արահետներով ակտիվ արշավները։
Անահիտ Իսկոյան
Բարև, ես Անահիտն եմ։ Իմ աշխատանքը ոչ միայն ուղեկցելն է, այլև պատմելը Հայաստանի մասին այնպես, որ նույնիսկ ամենահինավուրց քարերը սկսեն «խոսել»։ Հավատում եմ, որ յուրաքանչյուր ճանապարհորդություն կարող է դառնալ լավ հուշ, եթե անցնի սրտով և սրտանց։ Եվ հենց այդ սրտով եմ ուզում Ձեզ ներկայացնել Հայաստանը՝ պատմությունը, լեգենդները և մարդկային ջերմությունը։ Եթե ուզում եք, որ էքսկուրսիան լինի ոչ թե պարզապես փաստերի շարք, այլ իրական հանդիպում երկրի հետ, ապա մեծ հաճույքով կդառնամ Ձեր ուղեկիցը։
Մանյա Գևորգյան
Աշխատում եմ որպես զբոսավար 2015թ.-ից։ Մինչ օրս յուրաքանչյուր էքսկուրսիա ինձ համար մեծ դրական լիցքերի աղբյուր է։ Տուրերի ընթացքում Դուք ոչ միայն կծանոթանաք տեսարժան վայրերին, երկրի պատմությանը և ճարտարապետական առանձնահատկություններին, այլև կզգաք հայկական էմոցիոնալ մտածելակերպի և ապրելակերպի ողջ հմայքը։
Անահիտ Ասլանյան
Կրթությունս՝ երաժշտական-մանկավարժական և մշակութաբանական։ Աշխատել եմ զբոսաշրջության, կրթության և մշակույթի ոլորտներում՝ Ռուսաստանում և Հայաստանում։ Ներկայումս աշխատում եմ որպես էքսկուրսավար Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և «Հյուր Սերվիս» ընկերությունում։ Որպես հումանիտար կրթությամբ և մշակութաբանական մտածողությամբ մարդ՝ ձգտում եմ ներկայացնել իմ հայրենիքը հնարավորինս լիարժեք, որպեսզի զբոսաշրջիկների մոտ ձևավորվի ընդհանուր պատկերացում հայ ժողովրդի պատմության և արվեստի մասին։ Հատուկ ուշադրություն եմ դարձնում մտածողական առանձնահատկություններին, որպեսզի Հայաստան այցելությունը լինի հիշարժան և դրական։ Շարունակում եմ սովորել և կիսվել նոր գիտելիքներով։