Տուր փաթեթ. Ձմեռային կախարդանքի 4 օրեր
Ծրագիր
Անհատական տրանսֆեր՝ Երևանի օդակայան – Երևան
Անհատական տրանսֆեր՝ Երևան – Երևանի օդակայան
Ամրագրման պայմաններ
Չեղարկում և փոփոխում
Ծանոթացեք մեր էքսկուրսավարների հետ
Հայկ Հարությունյան
Սիրելի՛ ընկերներ, մենք աշխատում ենք 11 ամիս և հանգստանում՝ ընդամենը 22 օր, իսկ Դուք ընտրել եք Հայաստանը՝ Ձեր արձակուրդը տոնի վերածելու համար։ Մեր թիմը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի ապահովի լավագույն սպասարկում։ Դե իսկ ինձ հետ Դուք ոչ միայն կբացահայտեք Հայաստանի գողտրիկ անկյունները, ճարտարապետական և բնական հուշարձանները, այլև շատ տեղեկություններ կստանաք մեր հայրենիքի պատմության, աշխարհագրության, տնտեսության և սոցիալական հարցերի, մշակույթի, ինչպես նաև բնության մասին։
Նինա Մանուկյան
Բարև ձեզ։ Իմ անունը Նինա է, ես «Հյուր Սերվիս» ընկերության գիդ եմ։ Մեծ սիրով ծանոթացնում եմ հյուրերին Հայաստանի պատմությանը, մշակույթին և հին ավանդույթներին։ Ինձ համար, որպես գիդ, շատ կարևոր է, որ յուրաքանչյուր էքսկուրսիա լինի հասկանալի, հետաքրքիր և հարմարավետ։ Միասին մենք կտեսնենք հայտնի տեսարժան վայրերը, կստեղծենք գեղեցիկ հիշողություններ և, իհարկե, կենդանի լուսանկարներ :) Ուրախ կլինեմ դառնալ Ձեր ուղեկիցը Հայաստանում։ Ճամփորդեք «Հյուր Սերվիս»-ի հետ և բացահայտեք Հայաստանը ոչ միայն աչքերով, այլ նաև սրտով։
Մանյա Գևորգյան
Աշխատում եմ որպես զբոսավար 2015թ.-ից։ Մինչ օրս յուրաքանչյուր էքսկուրսիա ինձ համար մեծ դրական լիցքերի աղբյուր է։ Տուրերի ընթացքում Դուք ոչ միայն կծանոթանաք տեսարժան վայրերին, երկրի պատմությանը և ճարտարապետական առանձնահատկություններին, այլև կզգաք հայկական էմոցիոնալ մտածելակերպի և ապրելակերպի ողջ հմայքը։
Անահիտ Ասլանյան
Կրթությունս՝ երաժշտական-մանկավարժական և մշակութաբանական։ Աշխատել եմ զբոսաշրջության, կրթության և մշակույթի ոլորտներում՝ Ռուսաստանում և Հայաստանում։ Ներկայումս աշխատում եմ որպես էքսկուրսավար Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և «Հյուր սերվիս» ընկերությունում։ Որպես հումանիտար կրթությամբ և մշակութաբանական մտածողությամբ մարդ՝ ձգտում եմ ներկայացնել իմ հայրենիքը հնարավորինս լիարժեք, որպեսզի զբոսաշրջիկների մոտ ձևավորվի ընդհանուր պատկերացում հայ ժողովրդի պատմության և արվեստի մասին։ Հատուկ ուշադրություն եմ դարձնում մտածողական առանձնահատկություններին, որպեսզի Հայաստան այցելությունը լինի հիշարժան և դրական։ Շարունակում եմ սովորել և կիսվել նոր գիտելիքներով։