Տրանսպորտային Ծառայություններ
Տրանսպորտային Ծառայությունների շրջանակում Ընկերությունն իրականացնում է տրանսպորտային միջոցով որևէ նախանշված վայրից մեկ այլ նախանշված վայր տեղափոխում՝ հետադարձի ներառմամբ կամ առանց դրա (այսուհետ նաև՝ «Տրանսֆեր» ), ինչպես նաև նախանշված ժամանակահատվածով տրանսպորտային միջոցի տրամադրում՝ վարորդի ծառայությամբ (այսուհետ նաև՝ «Ժամով Վարձույթ» կամ «Տրանսպորտ՝ Վարորդով» ): Ընկերությունը չի համարվում կանոնավոր փոխադրումներ իրականացնող ընկերություն։ Տրանսֆերների ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ նշված վայրերից բացի, այլ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում։ Զգալի շեղումների դեպքում Ընկերությունն իրականացնում է վերահաշվարկ, որի արդյունքում հնարավոր է առաջանա լրացուցիչ վճարում կատարելու անհրաժեշտություն: Տրանսֆերների տևողությունները Կայքում ներկայացված են մոտավոր՝ երթևեկության նորմալ բեռնվածության հաշվարկով: Ժամով Վարձույթ Ծառայության պարագայում պատվիրված ժամանակահատվածից զգալի շեղման դեպքում Ընկերությունն իրականացնում է վերահաշվարկ, որի արդյունքում հնարավոր է առաջանա լրացուցիչ վճարում կատարելու անհրաժեշտություն: Բոլոր երկրների քաղաքացիները Վրաստանի Հանրապետություն մեկնելիս պարտավոր են ունենալ գործող ճանապարհորդական ապահովագրություն։ Բացի այդ, որոշ երկրների քաղաքացիների համար Վրաստան մուտք գործելու համար պահանջվում է վիզա, և որոշ դեպքերում կարող է անհրաժեշտ լինել նաև Հայաստան վերադառնալու վիզա, եթե նախկինում տրամադրված է եղել միանգամյա մուտքի վիզա։ Ընկերությունը չի տրամադրում վիզաներ ստանալու աջակցություն: Վիզաների տրամադրումը իրականացվում է Վրաստանի Հարապետության և (կամ) Հայաստանի Հանրապետության և Ձեր քաղաքացիության երկրի միջև առկա միջազգային պայմանավորվածությունների հիման վրա։ 7-ից ավելի անձանց դեպքում Վրաստանի Հանրապետություն Տրանսպորտային Ծառայություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մեկնողների ցուցակը՝ անձնագրային տվյալներով: Տրանսպորտային Ծառայությունների շրջանակներում ընտանի կենդանիներ կարող են բերվել միայն հատուկ վանդակներով՝ նախօրոք հայտնելով այդ մասին: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Տրանսպորտային Ծառայությունների մատուցման ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցում, այնպես էլ այցելած վայրերում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար: Տրանսպորտային Ծառայությունների ընթացքում ուղևորներն ունեն ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն, որը փոխհատուցում է ուղևորի առողջությանը հասցված փաստացի վնասը 3 998 USD սահմաններում՝ հիմնավորված ծախսերի փաստաթղթերով: