Անհատական էքսկուրսիա.Սևանա լիճ, Հայրավանք, Նորատուսի Խաչքարեր, Սելիմ, գինու գործարան, Ջերմուկ, ջրվեժ
Սևանա լիճ, Հայրավանք, Նորատուսի Խաչքարեր, Օրբելյանների քարավանատուն (Սելիմ), Արփի գինու գործարան, Ջերմուկ, Ջերմուկի ջրվեժ
1. Սևանա լիճ

Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սևանը Կովկասի ամենախոշոր և աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից ~1900 մ բարձրության վրա, ունի հրաբխային ծագում, շրջապատված է մինչև 3000 մ և ավելի բարձրության հասնող լեռնաշղթաներով: Գեղեցիկ բնությունը և բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում:
2. Հայրավանք
20-30 րոպե

Հայրավանքի եկեղեցին (Այրիվան) կառուցված է Սևանա լճի ափին` մի բարձրադիր ժայռաբեկորի վրա: Եկեղեցու վերաբերյալ ճշգրիտ թվագրություն չի պահպանվել, սակայն, ըստ իր կառուցողական լուծումների, այն դասվում է 9-րդ դարի ճարտարապետական կոթողների շարքին: Այս գողտրիկ եկեղեցին կառուցված է կոպտատաշ քարերով և արտաքինից ունի պարզ տեսք:
3. Նորատուսի Խաչքարեր
30-40 րոպե

Խաչքարի արվեստը միջնադարյան հայ մշակույթի ամենայուրօրինակ դրսևորումն է: Նորատուսը, որ ճշմարտացիորեն համարվում է խաչքարերի անտառ ու բացօթյա թանգարան, իր հովանու ներքո է առել հարյուրավոր խաչքարեր, որոնցից հատկապես ուշագրավ են 13-14-րդ դդ.-ի հատուկ ասեղնագործ տեսակները: Սա այն եզակի տեղն է, ուր կարելի է բացահայտել խաչքարագործության զարգացումը` իր պատմական ընթացքի մեջ: Հայկական խաչքարի արվեստն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
4. Օրբելյանների քարավանատուն (Սելիմ)
10-20 րոպե

Գեղարքունիքի մարզը Վայոց Ձորի հետ կապող Սելիմի լեռնանցքը դարեր շարունակ ծառայել է որպես կարևոր առևտրային ճանապարհ. այստեղով էին անցնում մեծաքանակ բեռներ տեղափոխող ուղտերի քարավանները: Երկար ճանապարհ կտրած առևտրականներին ու ուղտերին իհարկե նաև հանգստի ժամեր էին անհրաժեշտ, և այդ էր պատճառը, որ 1332թ.-ին իշխան Չեսար Օրբելյանը այստեղ՝ Սելիմի լեռնանցքի երկարուձիգ, ոլոր-մոլոր ճանապարհի վրա, կառուցում է քարավանատուն: Սա մի եռանավ կառույց է, որը լուսավորվում է միայն երդիկներից, քանի որ, ելնելով ապահովության նկատառումներից, սրահը չունի ոչ մի պատուհան: Այդ խորհրդավոր մթության մեջ թվում է, թե դեռ լսվում են առևտրականների աղմկոտ խոսակցության արձագանքները...
5. Արփի գինու գործարան
30-40 րոպե

«Արփի» գինու գործարանը կառուցվել է 1998 թվականին, սակայն որպես տուրիստական վայր սկսել է գործել 2022 թվականից: Գտնվում է Վայոց Ձորի մարզի Արփի գյուղում: Գործարանում ցուցադրված են գինու տարբեր տեսակներ, և իհարկե կա համտեսի սրահ, թորման համար նախատեսված սարք: Այստեղ կարելի է կազմակերպել լավաշի թխման վարպետաց դասեր:
Մուտքի արժեքը ներառում է՝ շրջայց արտադրամասով և հնեցման մառաններով, 3 տեսակի գինու համտես, մրգային օղու համտես, մսի և պանրի տեսականի:
Մուտքի արժեքը ներառում է՝ շրջայց արտադրամասով և հնեցման մառաններով, 3 տեսակի գինու համտես, մրգային օղու համտես, մսի և պանրի տեսականի:
6. Ջերմուկ
50-60 րոպե

Վայոց Ձորի հյուսիս-արևելյան մասում է գտնվում հայտնի առողջարանային քաղաք Ջերմուկը: Այստեղի հանքային ջրերի բուժիչ հատկությունների մասին հայտնի է եղել դեռևս վաղ միջնադարից: Այցելուների համար կառուցված է հատուկ ըմպելասրահ, որտեղ հանքային ջրերի մատակարարումն իրականացվում է տարբեր ծորակներով` ըստ ջրի ջերմաստիճանի, որը տատանվում է 30°-ից մինչև 50°: Ջերմուկի կլիմայական առանձնահատկությունները, հիանալի բնությունը, բացարձակ մաքուր օդը գերազանց հնարավորություն են ստեղծում հարմարավետ հանգիստ կազմակերպելու համար:
7. Ջերմուկի ջրվեժ
20-30 րոպե

68 մ բարձրությամբ Ջերմուկի ջրվեժը գտնվում է Վայոց Ձորի մարզի նույնանուն առողջարանային քաղաքում: Ջրվեժի հետ կապված բավականին հետաքրքիր լեգենդ կա, ըստ որի՝ դրա զառիթափ ժայռերի վրա ժամանակին ապրում էր հայ ազնվական, ով ուներ նկարի պես գեղեցիկ դուստր: Աշխարհի չորս կողմերից տղամարդիկ գեղեցկուհու ձեռքն էին խնդրում, սակայն աղջկա սիրտը պատկանում էր մի հովվի որդու: Ամեն օր, երբ նրանք հանդիպում էին ուշ գիշերով, նա երկար պարան էր նետում կիրճը, որպեսզի տղան կարողանա բարձրանա իր տուն: Մի օր աղջկա հայրն իմանում է նրանց գաղտնիքի մասին և անիծում դստերը՝ ասելով. «Եթե մեկ անգամ էլ հանդիպես այդ տղային, ապա դու կդառնաս ջրահարս և երբեք չես կարողանա դուրս գալ ջրից»: Նրանց հաջորդ հանդիպման օրը, պարանի փոխարեն՝ աղջիկը իր երկար մազերն է նետում տղայի կողմը, և անեծքը կատարվում է. նա ջրահարս է դառնում, իսկ մազերը վերածվում են ջրվեժի:
Այդ պատճառով Ջերմուկի ջրվեժը երբեմն կոչում են «Ջրահարսի վարսեր»:
Ջրվեժներ այցելելու առավել բարենպաստ սեզոնը մարտ ամսվա վերջից մինչև հունիս ամիսն է, քանի որ հենց այդ ժամանակահատվածում է, երբ ջրի հոսքի ուժը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա:
Այդ պատճառով Ջերմուկի ջրվեժը երբեմն կոչում են «Ջրահարսի վարսեր»:
Ջրվեժներ այցելելու առավել բարենպաստ սեզոնը մարտ ամսվա վերջից մինչև հունիս ամիսն է, քանի որ հենց այդ ժամանակահատվածում է, երբ ջրի հոսքի ուժը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա:
Ներառված է
- Փորձառու վարորդներ
- Օդորակիչով մեքենաներ
- Շշալցված ջուր
- Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
- Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
- Լրացուցիչ կանգառներ երթուղում
Ներառված չէ
- Զգալի շեղումներ երթուղուց
- Ալկոհոլային խմիչքներ՝ ճաշով տարբերակն ընտրելու դեպքում
- Աուդիոգիդեր
- Wi-Fi տրանսպորտում
Առանձնահատկություններ
- Հիացեք Եվրասիայի ամենախոշոր բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկով
- Բացահայտեք խաչքարային արվեստի գաղտնիքները
- Բացահայտեք հայկական գինու անկրկնելի համը
- Վայելեք ջրվեժի նուրբ և պարզ մեղեդին
Ամրագրման պայմաններ
Չեղարկում և փոփոխում