Անհատական էքսկուրսիա. Սբ. Հռիփսիմե և Սբ. Գայանե եկեղեցիներ, Էջմիածնի Մայր Տաճար, Զվարթնոց, Գառնի, Գեղարդ

Առաջին այցի համար

Երթուղի

Սբ. Հռիփսիմե եկեղեցի, Սբ. Գայանե եկեղեցի, Էջմիածնի Մայր Տաճար, Զվարթնոցի տաճար, Չարենցի կամար, Գառնիի տաճար, Գեղարդի վանք

1. Սբ. Հռիփսիմե եկեղեցի

Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի
Հին Էջմիածնի դարպասների դիմաց՝ արևոտ բլրի վրա, բարձրանում է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին՝ Աստծո հանդեպ սիրո քարե վկայություն, որ ուժով գերազանցում է թե՛ վախը, թե՛ մահը: Լեգենդները պատմում են հիասքանչ Հռիփսիմեի մասին, որի սիրտը պատկանում էր ոչ թե երկրային կիրքերին, այլ հավատքին։ Թագավոր Տրդատ Գ-ն, հմայված Հռիփսիմեի գեղեցկությամբ, նրան առաջարկեց իր ձեռքն ու գահը, սակայն Հռիփսիմեն մերժեց նրան՝ ընտրելով Քրիստոսին ծառայելու ուղին։ Սաստիկ զայրացած թագավորը հրամայեց նրան խոշտանգել և մահապատժի ենթարկել, և Հռիփսիմեի արյամբ սրբացած հողը դարձավ սրբավայր։

2. Սբ. Գայանե եկեղեցի

Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի
Էջմիածնի հնագույն սրբավայրերից առանձնանում է Սուրբ Գայանե եկեղեցին, որը կարծես լինի առաջին քրիստոնյա նահատակների հիշատակի լուռ պահապանը։ Եկեղեցին կանգնած է մայր տաճարից հարավ՝ այն վայրում, որտեղ, ըստ ավանդության, իր հավատքի համար նահատակվել է Սուրբ Հռիփսիմեի դաստիարակ Գայանեն, և որտեղ նրա թափված արյունը սրբացրեց հողը:

3. Էջմիածնի Մայր Տաճար

Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար
Հնագույն հարթավայրի լռության մեջ՝ լեռների անշարժ հայացքի տակ, վեր է խոյանում Էջմիածնի Մայր Տաճարը՝ սրբավայր, որտեղ, ըստ ավանդության, երկինքն անգամ դիպել է երկրին։ Ասվում է, որ տեսիլքում Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսավ Քրիստոսին՝ ձեռքին ոսկե մուրճ, որով Նա խփեց հողին՝ ցույց տալով այն վայրը, որտեղ պիտի կանգնի տաճարը։ Այսպես ծնվեց Էջմիածինը՝ «Միածինն իջավ», որը դարձավ Հայաստանի հոգևոր սիրտը։

4. Զվարթնոցի տաճար

Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար
Արմավիրի հարթավայրում՝ հեռվում փառահեղ Մասիսի գագաթի ներքո, երբեմնի փառքով էր կանգնած Զվարթնոցը՝ 7-րդ դարի ճարտարապետական գլուխգործոց, որը վկայում էր հայ վարպետների հանճարեղ միտքն ու համարձակությունը։ Բարձրացված վիթխարի սյուների վրա այն զարմացնում էր իր բարդ կառուցվածքով ու շքեղությամբ: Թվում էր թե այն անհասանելի իր ժամանակի համար։ Զվարթնոցը կանգուն մնաց մինչև X դարը, երբ ուժգին երկրաշարժը ավերեց այն՝ թողնելով կորուսյալ հրաշքի առեղծված և լուռ ավերակներ։

5. Չարենցի կամար

Չարենցի կամար Չարենցի կամար Չարենցի կամար Չարենցի կամար Չարենցի կամար Չարենցի կամար
Չարենցի կամարը ոչ միայն ճարտարապետական կառույց է, այլև Հայաստանի ու նրա սրբության՝ Արարատի հանդեպ սիրո՝ պոետիկ խորհրդանիշ: Կամարի հեղինակը ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է, ով մի անգամ Գառնիի ճանապարհին կանգ առավ այս վայրում և ապշեց ձյունածածկ Մասիսի շշմեցնող տեսարանից։ Հենց այս ակնթարթը նրան ոգեշնչեց ստեղծելու մի յուրօրինակ «տաճար»` նվիրված Արարատին. մի կամար, որն, ինչպես կտավում, իր մեջ է առնում վեհաշուք այս լեռը: Ասում են՝ բանաստեղծը սիրում էր այցելել այստեղ և հենց այդ պատճառով այս վայրը դարձավ նրա հիշատակի յուրահատուկ խորհրդանիշ։ 

6. Գառնիի տաճար

Գառնիի տաճար Գառնիի տաճար Գառնիի տաճար Գառնիի տաճար Գառնիի տաճար Գառնիի տաճար Գառնիի տաճար Գառնիի տաճար Գառնիի տաճար Գառնիի տաճար Գառնիի տաճար Գառնիի տաճար Գառնիի տաճար Գառնիի տաճար Գառնիի տաճար Գառնիի տաճար Գառնիի տաճար Գառնիի տաճար Գառնիի տաճար Գառնիի տաճար Գառնիի տաճար Գառնիի տաճար Գառնիի տաճար Գառնիի տաճար Գառնիի տաճար Գառնիի տաճար
Եռանկյունաձև ժայռի եզրին՝ Ազատի գետի գորշ ալիքների վերևում, բարձրանում է Հայաստանի հնագույն ժառանգության միակ կենդանի պահապան Գառնիի հեթանոսական տաճարը։ Նրա արևին ուղղված նրբագեղ սյուները կարծես մինչ օրս շարունակում են իրենց լուռ պաշտամունքը Միհր աստծուն, որին հենց նվիրված էր այս սրբարանը։

7. Գեղարդի վանք

Գեղարդի վանք Գեղարդի վանք Գեղարդի վանք Գեղարդի վանք Գեղարդի վանք Գեղարդի վանք Գեղարդի վանք Գեղարդի վանք Գեղարդի վանք Գեղարդի վանք Գեղարդի վանք Գեղարդի վանք Գեղարդի վանք Գեղարդի վանք Գեղարդի վանք Գեղարդի վանք Գեղարդի վանք Գեղարդի վանք Գեղարդի վանք Գեղարդի վանք Գեղարդի վանք Գեղարդի վանք Գեղարդի վանք Գեղարդի վանք Գեղարդի վանք Գեղարդի վանք Գեղարդի վանք Գեղարդի վանք Գեղարդի վանք Գեղարդի վանք Գեղարդի վանք Գեղարդի վանք Գեղարդի վանք
Կոտայքի կիրճի վայրի ժայռերի մեջ, որտեղ քամին բերում է քարի ու սոճու բույրը, Գեղարդի վանքը կեցած է այնպես, կարծես լեռը ինքն է կերտել այս սրբավայրը։ Նրա պարիսպները՝ կիսով չափ ամրոց, կիսով չափ քարանձավ, խոյանում են ժայռից՝ ինչպես քարացած աղոթք։ Այստեղ լռությունը կենդանի է՝ լեցուն դարավոր շարականների մեղմ արձագանքով։

Ներառված է

  • Փորձառու վարորդներ

  • Օդորակիչով մեքենաներ

  • Շշալցված ջուր

  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից

  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն

  • Լրացուցիչ կանգառներ երթուղում

Ներառված չէ

  • Զգալի շեղումներ երթուղուց

  • Ալկոհոլային խմիչքներ՝ ճաշով տարբերակն ընտրելու դեպքում

  • Աուդիոգիդեր

  • Wi-Fi տրանսպորտում

Ամրագրման պայմաններ

Չեղարկում և փոփոխում

Ծանոթացեք մեր էքսկուրսավարների հետ

Դավիթ Հասրաթյան

Դավիթ Հասրաթյան

RU HY

Ես Դավիթն եմ՝ պատմության ուսուցիչ, սկսնակ դերասան և 2010թ.-ից՝ էքսկուրսավար «Հյուր սերվիս» ընկերությունում։ Սիրում եմ իմ երկիրը և փորձում եմ, որ իմ կողմից անցկացվող յուրաքանչյուր էքսկուրսիա, զբոսաշրջիկների մոտ թողնի անմոռանալի տպավորություններ և ցանկություն՝ կրկին ու կրկին վերադառնալու Հայասատան։

Կարեն Խաչատրյան

Կարեն Խաչատրյան

RU HY EN

Սիրելի ընկերներ, անունս Կարեն է, և ես Ձեր էքսկուրսավարն եմ մեր հրաշք Հայաստանում։ Տարիների փորձը թույլ է տալիս ինձ կազմակերպել հագեցած էքսկուրսիաներ երկրի ամենահայտնի և հետաքրքիր վայրերով։ Ես կյանքի եմ կոչում պատմությունը, սաղմոսներ եմ երգում հնագույն եկեղեցիներում և պատմում տպավորիչ լեգենդներ՝ Ձեր ճանապարհորդությունը դարձնելով անմոռանալի։ Ինձ հետ Ձեզ սպասվում է ապահով, ճանաչողական և վառ ուղևորություն։

Խաչատուր Միրզոյան

Խաչատուր Միրզոյան

HY EN

Անունս Խաչատուր է: 2012թ.-ից աշխատում եմ որպես զբոսավար։ Սիրում եմ մարդկանց հետ շփումը և միշտ փորձում, որ էքսկուրսիան արդարացնի մեր հյուրերի սպասելիքները։

Մարինա Միրումյան

Մարինա Միրումյան

RU HY EN

Բարև Ձեզ։ Ես Մարինա Միրումյանն եմ՝ «Հյուր սերվիս» ընկերության զբոսավարներից։ Դեռ չե՞ք այցելել Հայաստանը։ Այդ դեպքում անպայման նախատեսե՛ք մոտակա այց և դարձե՛ք մեր հյուրը։ Միացե՛ք «Հյուր սերվիս»-ի իմ կողմից անցկացվող էքսկուրսիաներին՝ բացահայտելու մեր ժողովրդի անսահման հյուրընկալությունը, մեր լեռնային երկրի ապշեցուցիչ տեսարանները, հին մշակույթն ու ավանդույթները, համեղ խոհանոցը և շատ ավելին։ «Հյուր սերվիս»-ի հետ Դուք կունենաք անմոռանալի հիշողություններ։

map