Խմբային էքսկուրսիա. Սաղմոսավանք, Հովհաննավանք, քաղցրավենիքի վարպետաց դաս, Էջմիածին, Զվարթնոց
Հեղինակային էքսկուրսիա
Սաղմոսավանք, Հովհաննավանք, Հայկական տոնական քաղցրավենիքի վարպետաց դաս, Էջմիածնի Մայր Տաճար, Զվարթնոցի տաճար
1. Սաղմոսավանք
30-40 րոպե


















Հովհաննավանքից 5 կմ հեռավորության վրա, Քասաղի կիրճին նայող բարձունքին, 13-րդ դարում Վաչուտյան իշխանները կառուցել են Սաղմոսավանքը: Գլխավոր եկեղեցուն կից է վանական գրատունը, որտեղ տարիներ շարունակ գրվել ու նկարազարդվել են բազմաթիվ մագաղաթներ: Սաղմոսավանքը զգալիորեն տուժեց 1988թ.-ի ուժեղ երկրաշարժից: Սակայն 2000թ.-ին ավարտված վերականգնողական աշխատանքները համալիրին վերադարձրին նախկին փայլն ու շքեղությունը:
2. Հովհաննավանք
30-40 րոպե


















Հովհաննավանքը գտնվում է Աշտարակի համանուն գյուղում` կրելով Հովհաննես Մկրտչի անունը: Ամենահին կառույցն այստեղ միանավ բազիլիկն է, որը թվագրվում է 5-րդ դարով: Հետագա կառուցապատումը կատարվել է 13-րդ դարում` Վաչուտյան իշխանների հովհանավորությամբ: Հետաքրքրական է գլխավոր եկեղեցում բարավորի ավետարանական թեմայով զարդաքանդակը:
Հայկական տոնական քաղցրավենիքի վարպետաց դաս և ճաշ
60-90 րոպե

Ըստ նախընտրության՝ ճաշ տեղական ավանդական ռեստորանում՝ սեփական միջոցների հաշվին: Ընտրության 3 տարբերակ է առաջարկվում.
Տարբերակ 1 (բուսակերների համար)՝ անձը 3900 AMD
Տարբերակ 2՝ անձը 4500 AMD
Տարբերակ 3՝ անձը 4900 AMD
Տարբերակ 1 (բուսակերների համար)՝ անձը 3900 AMD
Տարբերակ 2՝ անձը 4500 AMD
Տարբերակ 3՝ անձը 4900 AMD
3. Էջմիածնի Մայր Տաճար
50-60 րոպե

























Երևանից 22 կմ հեռավորության վրա է գտնվում Հայ առաքելական եկեղեցու կենտրոնը` Էջմիածինը: Էջմիածնի Մայր տաճարը հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին, այն աշխարհի հնագույն եկեղեցիներից է: Ըստ ավանդության՝ եկեղեցին կառուցվել է այն տեղում, ուր մատնանշել է Գրիգոր Լուսավորչին երազում հայտնված Աստծո Որդին: Այստեղից էլ առաջացել է Էջմիածին անունը: Եկեղեցու պատերը ներսից ամբողջովին զարդարված են Հովնաթանյան ընտանիքի նկարիչների բարձրարվեստ որմնանկարներով: Մայր տաճարի հարակից տարածքում են գտնվում կաթողիկոսի նստավայրն ու հոգևոր ճեմարանը: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
4. Զվարթնոցի տաճար
30-40 րոպե




























Զվարթնոցի անձեռակերտ տաճարը Հայաստանի 7-րդ դարի ճարտարապետների հմտության և խիզախ մտահղացման արգասիքն է: Եռահարկ այս շինությունը, կառուցված լինելով ընդամենը մի քանի սյուների վրա, 3 դար շարունակ կանգուն է եղել: Երբ 20-րդ դարի սկզբին կատարած պեղումների արդյունքում հայտնի ճարտարապետ Թորոս Թորամանյանը ներկայացրեց Զվարթնոցի վերականգնման մոդելը, շատ քչերն այն ընդունեցին, քանի որ դժվար էր հավատալ, որ 7-րդ դարում հնարավոր էր կառուցել նման շինություն: Եվ հենց այդ ժամանակ էր, որ Փարիզի Սեն Շապել եկեղեցու բարձրաքանդակներից մեկն ապացուցեց ճարտարապետի կողմից առաջարկված տարբերակը` բարձրաքանդակը պատկերում է Զվարթնոցը` Նոյան տապանի հետ միասին, և այն ճիշտ Թորամանյանի մոդելի տեսքն ունի: Մշակութային վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Ներառված է
- Փորձառու էքսկուրսավար՝ ԱՆԳԼ + ՌՈՒՍ հաջորդաբար
- Շշալցված ջուր և թխվածքներ
- Մուտքի տոմսեր
- Wi-Fi տրանսպորտում
- Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
- Վարպետաց դաս և համտես
Ներառված չէ
- Ճաշի արժեքը (10.37 USD – 13.02 USD)
- Փոխադրում հյուրանոց (վերջնակետը՝ մեր գրասենյակ)
Առանձնահատկություններ
- Բացահայտեք գեղատեսիլ Քասաղի կիրճի տեսարաններով հնագույն վանքերը
- Բացահայտեք հայկական խոհանոցի գաղտնիքները
- Ծանոթացեք Հայաստանի հոգևոր կենտրոնի և աշխարհի հնագույն քրիստոնեական տաճարներից մեկի հետ
- Այցելեք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության 7-րդ դարի տաճարի ավերակներ
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ սպասել քաղցրավենիքի վարպետաց դասից:
Հյուրերին սպասվում է տոնական աղանդերի, մասնավորապես՝ գաթայի պատրաստման հետաքրքրաշարժ վարպետաց դաս: Նրանք կբացահայտեն այս ավանդական հայկական քաղցրավենիքի պատրաստման գաղտնիքները: Վերջինիս բաղադրիչներն են ալյուրի, կարագի և շաքարավազի խառնուրդը, ինչպես նաև խորիզով միջուկը: Մասնակիցները կփորձեն ինքնուրույն գաթա պատրաստել և վերջում կվայելեն թարմ թխված քաղցրավենիքի համը:
Արդյո՞ք կլինի Էջմիածնի եկեղեցում պատարագին մասնակցելու հնարավորություն:
Հաշվի առեք, որ պատարագը մատուցվում է միայն կիրակի օրերին։ Հետևաբար, եթե այս էքսկուրսիան ամրագրեք նշված օրվա համար, ապա հնարավորություն կունենաք ներկա գտնվել պատարագին:
Կարո՞ղ եմ այս էքսկուրսիայի ընթացքում այցելել «Էջմիածնի գանձեր» թանգարան:
Դուք, իհարկե, կարող եք այցելել «Էջմիածնի գանձեր» թանգարան Մայր Տաճար այցի ընթացքում, սակայն, խնդրում ենք, նկատի ունենալ, որ մուտքի տոմսը ներառված չէ էքսկուրսիայի արժեքի մեջ և դրա համար հարկավոր կլինի վճարում կատարել տեղում:
Քանի՞ հոգուց է բաղկացած լինում այս էքսկուրսիայի խումբը:
Խմբի մասնակիցների թիվը տարբեր է լինում՝ հիմնականում կազմելով մինչև 48 հոգի:
Արդյո՞ք այս էքսկուրսիայի համար կան հագուստի հետ կապված պահանջներ կամ խորհուրդներ։
Էքսկուրսիայի համար խորհուրդ ենք տալիս կրել հարմարավետ սպորտային կոշիկներ և հագնվել եղանակին համապատասխան: Ճիշտ կլինի նաև բաճկոն կամ վերարկու վերցնելը: Եղանակը մարզերում կարող է զգալիորեն տարբերվել Երևանից։ Եկեղեցիներ և վանքեր այցելությունների ժամանակ կանանց խորհուրդ է տրվում կրել համեստ հագուստ:
Ամրագրման պայմաններ
Չեղարկում և փոփոխում