Խմբային էքսկուրսիա. Գյումրի (Ձիթողցոնց թանգարան, Սև բերդ, զբոսանք հին քաղաքի փողոցներով), Հառիճավանք

Գյումրի, Գյումրիի քաղաքային կենցաղի թանգարան (Ձիթողցոնց տուն), Սև Բերդ, Ճաշի համար կանգառ, Հառիճավանք

1. Գյումրի
90-110 րոպե
Դիտել էջը
Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի Գյումրի
Հայաստանի հյուսիս-արևմուտքում՝ Շիրակի դաշտավայրի կենտրոնում, Երևանից 126 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի ամենակոլորիտային քաղաքը` Գյումրին: Այստեղ շատ խորն են ազգային ավանդույթները, իսկ ոգին յուրահատուկ կերպով արտահայտվում է գրեթե ամեն ինչում: Գյումրվա հին փողոցներով քայլելիս դեռևս թվում է, թե լսվում է դարբինների մուրճերի ձայնը, և փողոցի անկյունից ուր որ է կհայտնվի ֆայտոնը, ու ֆայտոնչին իր բամբ ձայնով կհրավիրի շրջել քաղաքի փողոցներով: Քաղաքի բարձր ճարտարապետության մասին են խոսում բնակելի հին տները, որոնց մեծ մասը, բարեբախտաբար, դիմացավ սարսափելի երկրաշարժին: Այս տներն աչքի են ընկնում ճարտարապետական աշխատանքների ուրույն լուծումներով, բազմերանգ տուֆի գունային համադրություններով, պատշգամբների փայտե բարձրարվեստ զարդաքանդակներով: Ի սկզբանե Գյումրին եղել է մշակութային իրադարձությունների կենտրոնում. հենց այս քաղաքում է առաջին անգամ բեմադրվել Արմեն Տիգրանյանի ժողովրդական «Անուշ» օպերան:
2. Գյումրիի թանգարան (Ձիթողցոնց)
50-60 րոպե
Դիտել էջը
Գյումրիի թանգարան (Ձիթողցոնց) Գյումրիի թանգարան (Ձիթողցոնց) Գյումրիի թանգարան (Ձիթողցոնց) Գյումրիի թանգարան (Ձիթողցոնց) Գյումրիի թանգարան (Ձիթողցոնց) Գյումրիի թանգարան (Ձիթողցոնց) Գյումրիի թանգարան (Ձիթողցոնց) Գյումրիի թանգարան (Ձիթողցոնց) Գյումրիի թանգարան (Ձիթողցոնց) Գյումրիի թանգարան (Ձիթողցոնց) Գյումրիի թանգարան (Ձիթողցոնց) Գյումրիի թանգարան (Ձիթողցոնց) Գյումրիի թանգարան (Ձիթողցոնց) Գյումրիի թանգարան (Ձիթողցոնց) Գյումրիի թանգարան (Ձիթողցոնց) Գյումրիի թանգարան (Ձիթողցոնց) Գյումրիի թանգարան (Ձիթողցոնց) Գյումրիի թանգարան (Ձիթողցոնց) Գյումրիի թանգարան (Ձիթողցոնց) Գյումրիի թանգարան (Ձիթողցոնց) Գյումրիի թանգարան (Ձիթողցոնց) Գյումրիի թանգարան (Ձիթողցոնց) Գյումրիի թանգարան (Ձիթողցոնց) Գյումրիի թանգարան (Ձիթողցոնց) Գյումրիի թանգարան (Ձիթողցոնց) Գյումրիի թանգարան (Ձիթողցոնց) Գյումրիի թանգարան (Ձիթողցոնց)
Գյումրիի քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարանում ներկայացված է Գյումրվա առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Նշանակալի այս առանձնատունը կառուցվել է հարուստ առևտրական Պետրոս Ձիթողցյանի կողմից 1872թ.-ին` Շիրակի հայտնի կարմիր տուֆից, իսկ 1984թ.-ին այս շինության մեջ հիմնադրվել է թանգարանը, որը հաճախ կոչում են Գյումրիի Ձիթողցոնց տուն-թանգարան: Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
3. Սև Բերդ Գյումրի
20-30 րոպե
Դիտել էջը
Սև Բերդ Գյումրի Սև Բերդ Գյումրի Սև Բերդ Գյումրի Սև Բերդ Գյումրի Սև Բերդ Գյումրի Սև Բերդ Գյումրի Սև Բերդ Գյումրի Սև Բերդ Գյումրի Սև Բերդ Գյումրի Սև Բերդ Գյումրի
Սև Բերդը 1834թ.-ին կառուցված ամրոց է` Գյումրի քաղաքի հայտնի հուշարձաններից: Ամրոցը ռազմական և ճարտարապետական շինությունների մի ամբողջ համալիր է։ Կենտրոնական մասում Ալեքսանդրապոլ ամրոցն է՝ 3 դարպասներով, կենտրոնում՝ Սուրբ Ալեքսանդրա եկեղեցու հատակագիծն է և Ալեքսանդրապոլի ընդհանուր պաշտպանական համալիր հանդիսացող հարավային և հյուսիսային բերդերը։ Սև բերդի համար ստորգետնյա ուղիներ են կառուցվել, բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս «Մայր Հայաստան» հուշարձանը և Կարմիր Բերդը։ Սև Բերդն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
Ճաշի համար կանգառ
50-60 րոպե
Ճաշի համար կանգառ
Ըստ նախընտրության՝ ճաշ տեղական ավանդական ռեստորանում՝ սեփական միջոցների հաշվին: Ընտրության 3 տարբերակ է առաջարկվում.
Տարբերակ 1 (բուսակերների համար)՝ անձը 3900 AMD
Տարբերակ 2՝ անձը 4500 AMD
Տարբերակ 3՝ անձը 4900 AMD
4. Հառիճավանք
20-30 րոպե
Դիտել էջը
Հառիճավանք Հառիճավանք Հառիճավանք Հառիճավանք Հառիճավանք Հառիճավանք Հառիճավանք Հառիճավանք Հառիճավանք Հառիճավանք Հառիճավանք Հառիճավանք Հառիճավանք Հառիճավանք Հառիճավանք
Արագած լեռան արևմտյան ստորոտին՝ ժայռոտ հրվանդանի վրա է գտնվում Հառիճավանքը: Ըստ հետազոտողների ենթադրության՝ այն հիմնադրվել է 7-րդ դարում: 13-րդ դարում կառուցվում են համալիրի գլխավոր եկեղեցին ու գավիթը: 19-րդ դարում վանքը դառնում է կաթողիկոսների ամառային նստավայր: Առանձնակի հետաքրքրություն է առաջացնում վանքային համալիրից ոչ շատ հեռու գտնվող փոքրիկ մատուռը` կառուցված մի ժայռաբեկորի վրա, որը երկրաշարժի ժամանակ առանձնացել է ընդհանուր ժայռազանգվածից և թեք վիճակում, գրեթե անվնաս հասել մեր օրեր:

Ներառված է

  • Փորձառու էքսկուրսավար՝ ԱՆԳԼ + ՌՈՒՍ հաջորդաբար
  • Օդորակիչով մեքենաներ
  • Շշալցված ջուր և թխվածքներ
  • Մուտքի տոմսեր
  • Wi-Fi տրանսպորտում
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն

Ներառված չէ

  • Ճաշի արժեքը (10.34 USD12.99 USD)
  • Փոխադրում հյուրանոց (վերջնակետը՝ մեր գրասենյակ)

Հաճախ տրվող հարցեր

Ամրագրման պայմաններ
Չեղարկում և փոփոխում
map