Հյուրանոցի ամրագրման Պատվերը առանց Կանխավճարի հաստատված համարվել չի կարող: Անհատական Պատվերների դեպքում (ոչ ավելի քան 3 սենյակի ամրագրում) Կանխավճարը կազմում է յուրաքանչյուր սենյակի 1 գիշերվա Գինը։ Վերջնավճարը պետք է կատարվի Պատվերի մեկնարկի պահին, եթե այլ պայմանավորվածություն չկա Ընկերության հետ: Պատվերը մեկնարկից առնվազն 72 ժամ առաջ չեղարկելու դեպքում՝ վճարված գումարը վերադարձվում է: Ավելի ուշ չեղարկելու, փոփոխելու կամ չներկայանալու դեպքում՝ յուրաքանչյուր սենյակի 1 գիշերվա Գինը չի վերադարձվում Պատվիրատուին: Խմբային Պատվերների համար (3-ից ավելի սենյակների ամրագրում) կամ հատուկ դեպքերում Կանխավճարի, Վերջնավճարի, չեղարկման և փոփոխություններ կատարելու պայմանները նախօրոք քննարկվում և համաձայնեցվում են Պատվիրատուի հետ՝ ելնելով կոնկրետ տվյալ Պատվերից: Ընկերությունն իրավունք ունի ամրագրված հյուրանոցի և (կամ) սենյակի փոխարեն Պատվիրատուին առաջարկել համարժեք կամ ավելի բարձրակարգ այլ հյուրանոց և (կամ) սենյակ՝ ելնելով ամրագրված հյուրանոցում և (կամ) սենյակում ծագած խնդիրների պատճառով դրա տրամադրման անհնարինությունից: Եթե Պատվիրատուն հրաժարվում է ընդունել այդ առաջարկը, ապա Կանխավճարը վերադարձվում է նրան՝ առանց Ընկերության կամ Պատվիրատուի համար այլ պարտավորությունների առաջացման։