Հյուրանոցի ամրագրում

  • Ամրագրման պայմաններ
    Հյուրանոցների Ամրագրման Ծառայությունների շրջանակում Ընկերությունը Պատվիրատուի կողմից տրամադրված տվյալների հիման վրա, Պատվիրատուի անունից, նրա հաշվին և հանձնարարությամբ կատարում է հյուրանոցային սենյակների ամրագրում:

    Ամրագրում կատարելիս՝ Ընկերությունը գործում է բացառապես որպես միջնորդ Ձեր և հյուրանոցային ծառայություն մատուցող կազմակերպության միջև։ Ընկերությունը չի համարվում հյուրանոցային ծառայություն մատուցող։

    Մեր կողմից ներկայացված հյուրանոցների սենյակների Գները չեն կարող գերազանցել հյուրանոցային ծառայություն մատուցող ընկերության կողմից հայտարարված գները: Մեր կողմից առաջարկվող Գների ցածր լինելը հաճախ պայմանավորված է վերջիններիս հետ հատուկ պայմանագրային հարաբերությունների և երկարատև համագործակցության փաստով:

    Կայքում ներկայացված հյուրանոցների սենյակների Գները ոչ խմբային՝ անհատական Պատվերների համար են: Խմբային Պատվերների դեպքում դրանք կարող են ավելի ցածր լինել:

    Հյուրանոցում գրանցվելիս (check-in) պահանջվում է ներկայացնել հյուրանոցում հանգրվանող անձի (անձանց) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ)։

    Հյուրանոցի Ամրագրման Ծառայության Գնի հաշվարկը կատարվում է համաձայն մուտքի (check-in) և ելքի (check out) ժամերի, որոնք յուրաքանչյուր հյուրանոցի համար նշված են Կայքում՝ տվյալ հյուրանոցի էջում: Մուտքի ժամից ավելի շուտ կամ ելքի ժամից ավելի ուշ ամրագրում կատարելու հնարավորությունը կախված է տվյալ հյուրանոցում սենյակ(ներ)ի առկայությունից: Առկայության դեպքում կարող է պահանջվել լրացուցիչ վճար, որը ենթակա է առանձին քննարկման։

    Ամրագրում կատարելիս՝ հատուկ պահանջներ ունենալու դեպքում, խնդրում ենք նախօրոք լրացնել «Նշումներ» դաշտը, որոնք կդիտարկվեն հյուրանոցային ծառայություն մատուցող ընկերության կողմից և հնարավորության դեպքում կիրականացվեն։

    Հյուրանոցի Ամրագրման Պատվերից զատ, հյուրանոցի այլ ծառայություններից օգտվելու դեպքում Դուք պարտավորվում եք տեղում վճարել և փակել հաշիվները՝ ըստ հյուրանոցային ծառայություն մատուցող ընկերության սահմանած կարգի և գների:

    Հյուրանոցների վերաբերյալ Կայքում ներկայացված տեղեկատվությունը ստացված է հյուրանոցային ծառայություն մատուցող տվյալ ընկերությունից, որը վերջիններիս կողմից ամբողջությամբ ստուգված և հաստատված է։ Ցանկացած փաստացի անհամապատասխանության համար Ընկերությունը պատասխանատվություն չի կրում։

    Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հյուրանոցային ծառայություն մատուցող ընկերության կողմից ծառայությունները թերի կամ ոչ պատշաճ մատուցելու, անբարեխիղճ վարքագծի, սխալների, բացթողումների, անփութությունների, Ձեր կողմից հյուրանոցի ծառայությունների վերաբերյալ ցանկացած դժգոհության, ինչպես նաև դրանց հետևանքով Ձեր կրած ցանկացած ուղղակի կամ անուղղակի վնասի կամ ծախսերի համար։

    Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հյուրանոցում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար:

    Կայքում ներկայացված հյուրանոցների, դրանց սենյակների և հյուրանոցների կողմից մատուցվող այլ ծառայությունների վերաբերյալ նկարները, բնութագրիչները, կամ այլ տվյալները կրում են զուտ տեղեկատվական բնույթ և կարող են չհամընկնել փաստացի Ձեզ տրամադրվող հյուրանոցային սենյակի կամ հյուրանոցային տվյալ Ծառայության հետ:

    Կայքում ներկայացված հյուրանոցների աստղային վարկանիշը ​​Մեր կողմից չէ որոշված: Հյուրանոցային ծառայություն մատուցող ընկերությունն է որոշել իր աստղային վարկանիշը՝ ելնելով մատուցվող ծառայությունների տեսակից և որակից: Մենք չենք ներկայացնում որևէ պահանջ աստղային վարկանիշների վերաբերյալ և չենք վերանայում դրանք, ինչպես նաև, պատասխանատվություն չենք կրում աստղային վարկանիշերի վերաբերյալ Պատվիրատուի ցանկացած օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատկերացման և փաստացի անհամապատասխանության համար։

    Հյուրանոցի 1-10 թվային վարկանիշն արտացոլում է Կայքում ներդրված հատուկ համակարգի ցուցանիշների արդյունքը։ Վարկանիշը ձևավորվում է ալգորիթմի միջոցով, որը հաշվի է առնում հյուրանոցի նկատմամբ հետաքրքրության աստիճանը և ամրագրումների քանակը՝ տվյալ վայրում:
  • Չեղարկում և փոփոխում
    Հյուրանոցի ամրագրման Պատվերը առանց Կանխավճարի հաստատված համարվել չի կարող: Անհատական Պատվերների դեպքում (ոչ ավելի քան 3 սենյակի ամրագրում) Կանխավճարը կազմում է յուրաքանչյուր սենյակի 1 գիշերվա Գինը։ Վերջնավճարը պետք է կատարվի Պատվերի մեկնարկի պահին, եթե այլ պայմանավորվածություն չկա Ընկերության հետ:

    Պատվերը մեկնարկից առնվազն 72 ժամ առաջ չեղարկելու դեպքում՝ վճարված գումարը վերադարձվում է: Ավելի ուշ չեղարկելու, փոփոխելու կամ չներկայանալու դեպքում՝ յուրաքանչյուր սենյակի 1 գիշերվա Գինը չի վերադարձվում Պատվիրատուին:

    Խմբային Պատվերների համար (3-ից ավելի սենյակների ամրագրում) կամ հատուկ դեպքերում Կանխավճարի, Վերջնավճարի, չեղարկման և փոփոխություններ կատարելու պայմանները նախօրոք քննարկվում և համաձայնեցվում են Պատվիրատուի հետ՝ ելնելով կոնկրետ տվյալ Պատվերից:

    Ընկերությունն իրավունք ունի ամրագրված հյուրանոցի և (կամ) սենյակի փոխարեն Պատվիրատուին առաջարկել համարժեք կամ ավելի բարձրակարգ այլ հյուրանոց և (կամ) սենյակ՝ ելնելով ամրագրված հյուրանոցում և (կամ) սենյակում ծագած խնդիրների պատճառով դրա տրամադրման անհնարինությունից: Եթե Պատվիրատուն հրաժարվում է ընդունել այդ առաջարկը, ապա Կանխավճարը վերադարձվում է նրան՝ առանց Ընկերության կամ Պատվիրատուի համար այլ պարտավորությունների առաջացման։
Տարածել՝