Խմբային Էքսկուրսիան մեկնարկից առնվազն 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում՝ վճարված գումարը վերադարձվում է Պատվիրատուին, իսկ ավելի ուշ չեղարկելու կամ չներկայանալու դեպքում՝ որևէ գումար չի վերադարձվում, այլ հնարավոր է միայն փոխանակում: Փոխանակում կատարելիս վերադարձված Էքսկուրսիայի արժեքի 20%-ը պահվելու է տուգանք, իսկ մնացած գումարը կարող է օգտագործվել այլ Էքսկուրսիաներ կամ Ծառայություններ ձեռք բերելու համար` միայն փոխանակման պահին: Վերջինները չեղարկելիս` կիրառվում են այդ Ծառայությունների չեղարկման կանոնները, բացի այդ, փոխանակումը համարվում է անվավեր և օգտագործված գումարը պահվում է որպես տուգանք: Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի (force majeure) ի հայտ գալու դեպքում, անվտանգության նկատառումներից ելնելով, Ընկերությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել Էքսկուրսիան: Ընկերության կողմից Էքսկուրսիան չեղարկելու դեպքում Պատվիրատուին վերադարձվում է գնված Էքսկուրսիայի արժեքը: Եթե վերոհիշյալ հանգամանքների բերումով Ընկերությունն այցելվող վայրերը կամ Էքսկուրսիայի շրջանակներում մատուցվող ծառայությունները փոխարինել է համարժեք վայրերով կամ ծառայություններով, ապա որևէ պարտավորություն չի կրում Պատվիրատուի առջև և որևէ գումար չի վերադարձնում։ Ոչ համարժեք փոխարինման կամ կրճատման դեպքում Ընկերությունը Պատվիրատուին է վերադարձնում գնված Էքսկուրսիայի և փաստացի իրականացված Էքսկուրսիայի արժեքների տարբերությունը։