Խմբային էքսկուրսիաներ

  • Ամրագրման պայմաններ
    Խմբային Էքսկուրսիայի հաստատման մեջ նշված Գինը տվյալ Էքսկուրսիայի մասնակցության արժեքն է 1 անձի համար: Խմբային Էքսկուրսիան վավեր է միայն հաստատման մեջ նշված օրը։

    Խմբային Էքսկուրսիաների յուրաքանչյուր ուղղության միջին տևողությունը նշված է Կայքում և հաստատման մեջ, սակայն երբեմն Էքսկուրսիան փաստացի կարող է տևել նշված ժամանակից մինչև 10%-ով ավելի կամ պակաս:

    Խմբային Էքսկուրսիաների դեպքում կարող են գործել տարիքային զեղչեր, որից օգտվելու պարագայում անհրաժեշտ է ներկայացնել տարիքը հաստատող փաստաթուղթ:

    Խմբային Էքսկուրսիաներն իրականացնող տրանսպորտային միջոցներում ցանկալի նստատեղերի ամրագրում նախօրոք չի կատարվում:

    Մասնակիցների հաշվառումը և նստեցումը պատշաճ իրականացնելու համար, մասնակիցներից ակնկալվում է Էքսկուրսիայի մեկնումից առնվազն 30 րոպե առաջ լինել Ընկերության գլխավոր գրասենյակում (ՀՀ, Երևան, 0010, Նալբանդյան փող. 96 շենք):

    Որոշ երկրների քաղաքացիներ դեպի Վրաստանի Հանրապետություն Խմբային Էքսկուրսիայի մասնակցելիս պետք է ձեռք բերեն Վրաստանի Հանրապետության վիզա, իսկ որոշ դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության վիզա՝ վերադարձի համար։ Ընկերությունը չի տրամադրում վիզաներ ստանալու աջակցություն: Վիզաների տրամադրումը իրականացվում է Վրաստանի Հարապետության և (կամ) Հայաստանի Հանրապետության և Ձեր քաղաքացիության երկրի միջև առկա միջազգային պայմանավորվածությունների հիման վրա։

    Խմբային Էքսկուրսիաների ընթացքում ցանկալի է կրել հարմարավետ կոշիկներ, գերադասելի է՝ փակ:

    Անկախ ուղղությունից՝ ցանկալի է վերցնել տաք հագուստ. տեսարժան վայրերում կլիման կարող է տարբերվել Երևանի կլիմայից:

    Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:

    Խմբային Էքսկուրսիաների շրջանակներում չի թույլատրվում բերել ընտանի կենդանիներ:

    Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Խմբային Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցում, այնպես էլ այցելած վայրերում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար:

    Որոշ Խմբային Էքսկուրսիաների դեպքում, կախված Էքսկուրսիայի ուղղությունից և տեղանքից, հնարավոր է տրանսպորտային միջոցը չկարողանա մինչև նպատակակետ հասնել և կարիք լինի որոշ ճանապարհ քայլել և (կամ) աստիճաններ բարձրանալ։ Եթե մասնակիցը քայլելու կամ աստիճաններ հաղթահարելու դժվարություններ ունի, ապա խորհուրդ է տրվում նախօրոք ճշտել այցելվող վայրերում այդպիսի տեղանքների առկայությունը։

    Խմբային Էքսկուրսիաների երթուղում նշված կանգառներից բացի, լրացուցիչ կանգառներ հնարավոր են միայն խմբի բոլոր մասնակիցների համաձայնության դեպքում։

    Խմբային Էքսկուրսիաների ընթացքում ուղևորներն ունեն ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն, որը փոխհատուցում է ուղևորի առողջությանը հասցված փաստացի վնասը մինչև 1 500 000 AMD՝ հիմնավորված ծախսերի փաստաթղթերով:
  • Չեղարկում և փոփոխում
    Խմբային Էքսկուրսիան մեկնարկից առնվազն 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում՝ վճարված գումարը վերադարձվում է Պատվիրատուին, իսկ ավելի ուշ չեղարկելու կամ չներկայանալու դեպքում՝ որևէ գումար չի վերադարձվում, այլ հնարավոր է միայն փոխանակում:

    Փոխանակում կատարելիս վերադարձված Էքսկուրսիայի արժեքի 20%-ը պահվելու է տուգանք, իսկ մնացած գումարը կարող է օգտագործվել այլ Էքսկուրսիաներ կամ Ծառայություններ ձեռք բերելու համար` միայն փոխանակման պահին: Վերջինները չեղարկելիս` կիրառվում են այդ Ծառայությունների չեղարկման կանոնները, բացի այդ, փոխանակումը համարվում է անվավեր և օգտագործված գումարը պահվում է որպես տուգանք:

    Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի (force majeure) ի հայտ գալու դեպքում, անվտանգության նկատառումներից ելնելով, Ընկերությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել Էքսկուրսիան: Ընկերության կողմից Էքսկուրսիան չեղարկելու դեպքում Պատվիրատուին վերադարձվում է գնված Էքսկուրսիայի արժեքը:

    Եթե վերոհիշյալ հանգամանքների բերումով Ընկերությունն այցելվող վայրերը կամ Էքսկուրսիայի շրջանակներում մատուցվող ծառայությունները փոխարինել է համարժեք վայրերով կամ ծառայություններով, ապա որևէ պարտավորություն չի կրում Պատվիրատուի առջև և որևէ գումար չի վերադարձնում։ Ոչ համարժեք փոխարինման կամ կրճատման դեպքում Ընկերությունը Պատվիրատուին է վերադարձնում գնված Էքսկուրսիայի և փաստացի իրականացված Էքսկուրսիայի արժեքների տարբերությունը։
Տարածել՝