Անհատական էքսկուրսիա. Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե, Էջմիածնի Մայր Տաճար, գանձարան, Զվարթնոց

Երթուղի

Սբ. Հռիփսիմե եկեղեցի, Սբ. Գայանե եկեղեցի, Էջմիածնի Մայր Տաճար, Էջմիածնի գանձեր թանգարան, Զվարթնոցի տաճար

1. Սբ. Հռիփսիմե եկեղեցի

Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի
Հին Էջմիածնի դարպասների դիմաց՝ արևոտ բլրի վրա, բարձրանում է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին՝ Աստծո հանդեպ սիրո քարե վկայություն, որ ուժով գերազանցում է թե՛ վախը, թե՛ մահը: Լեգենդները պատմում են հիասքանչ Հռիփսիմեի մասին, որի սիրտը պատկանում էր ոչ թե երկրային կիրքերին, այլ հավատքին։ Թագավոր Տրդատ Գ-ն, հմայված Հռիփսիմեի գեղեցկությամբ, նրան առաջարկեց իր ձեռքն ու գահը, սակայն Հռիփսիմեն մերժեց նրան՝ ընտրելով Քրիստոսին ծառայելու ուղին։ Սաստիկ զայրացած թագավորը հրամայեց նրան խոշտանգել և մահապատժի ենթարկել, և Հռիփսիմեի արյամբ սրբացած հողը դարձավ սրբավայր։

2. Սբ. Գայանե եկեղեցի

Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Գայանե եկեղեցի
Էջմիածնի հնագույն սրբավայրերից առանձնանում է Սուրբ Գայանե եկեղեցին, որը կարծես լինի առաջին քրիստոնյա նահատակների հիշատակի լուռ պահապանը։ Եկեղեցին կանգնած է մայր տաճարից հարավ՝ այն վայրում, որտեղ, ըստ ավանդության, իր հավատքի համար նահատակվել է Սուրբ Հռիփսիմեի դաստիարակ Գայանեն, և որտեղ նրա թափված արյունը սրբացրեց հողը:

3. Էջմիածնի Մայր Տաճար

Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար
Հնագույն հարթավայրի լռության մեջ՝ լեռների անշարժ հայացքի տակ, վեր է խոյանում Էջմիածնի Մայր Տաճարը՝ սրբավայր, որտեղ, ըստ ավանդության, երկինքն անգամ դիպել է երկրին։ Ասվում է, որ տեսիլքում Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսավ Քրիստոսին՝ ձեռքին ոսկե մուրճ, որով Նա խփեց հողին՝ ցույց տալով այն վայրը, որտեղ պիտի կանգնի տաճարը։ Այսպես ծնվեց Էջմիածինը՝ «Միածինն իջավ», որը դարձավ Հայաստանի հոգևոր սիրտը։

4. Էջմիածնի գանձեր թանգարան

Էջմիածնի գանձեր թանգարան Էջմիածնի գանձեր թանգարան Էջմիածնի գանձեր թանգարան Էջմիածնի գանձեր թանգարան Էջմիածնի գանձեր թանգարան Էջմիածնի գանձեր թանգարան Էջմիածնի գանձեր թանգարան Էջմիածնի գանձեր թանգարան Էջմիածնի գանձեր թանգարան Էջմիածնի գանձեր թանգարան Էջմիածնի գանձեր թանգարան Էջմիածնի գանձեր թանգարան Էջմիածնի գանձեր թանգարան Էջմիածնի գանձեր թանգարան Էջմիածնի գանձեր թանգարան Էջմիածնի գանձեր թանգարան
Էջմիածնի հինավուրց մայր տաճարի հարավարևելյան հատվածում պահպանում է հայ ժողովրդի հոգևոր կյանքի ամենասրբազան գանձերից մեկը՝ «Էջմիածնի գանձեր» թանգարանը։ Սա պարզապես հավաքածու չէ, այլ հիշողության տաճար, որտեղ դարավոր հավատքն ու ավանդույթները շունչ են առնում։

5. Զվարթնոցի տաճար

Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար
Արմավիրի հարթավայրում՝ հեռվում փառահեղ Մասիսի գագաթի ներքո, երբեմնի փառքով էր կանգնած Զվարթնոցը՝ 7-րդ դարի ճարտարապետական գլուխգործոց, որը վկայում էր հայ վարպետների հանճարեղ միտքն ու համարձակությունը։ Բարձրացված վիթխարի սյուների վրա այն զարմացնում էր իր բարդ կառուցվածքով ու շքեղությամբ: Թվում էր թե այն անհասանելի իր ժամանակի համար։ Զվարթնոցը կանգուն մնաց մինչև X դարը, երբ ուժգին երկրաշարժը ավերեց այն՝ թողնելով կորուսյալ հրաշքի առեղծված և լուռ ավերակներ։

Ներառված է

  • Փորձառու վարորդներ

  • Օդորակիչով մեքենաներ

  • Շշալցված ջուր

  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից

  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն

  • Լրացուցիչ կանգառներ երթուղում

Ներառված չէ

  • Զգալի շեղումներ երթուղուց

  • Ալկոհոլային խմիչքներ՝ ճաշով տարբերակն ընտրելու դեպքում

  • Աուդիոգիդեր

  • Wi-Fi տրանսպորտում

Ամրագրման պայմաններ

Չեղարկում և փոփոխում

Ծանոթացեք մեր էքսկուրսավարների հետ

Նելլի Պողոսյան

Նելլի Պողոսյան

HY EN

Բարև Ձեզ։ Ես Նելլին եմ՝ սերտիֆիկացված զբոսավար։ Աշխատում եմ 2012թ.-ից սկսած և ունեմ առանձնահատուկ հմտություններ. համբերատար եմ, հարմարվող և հումորի մեծ զգացումով: Հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստան և բացահայտել աշխարհի այս հրաշալի անկյունը՝ ինձ հետ։

Պողոս Վարժապետյան

Պողոս Վարժապետյան

RU HY

Անունս Պողոս Վարժապետյան է։ Զբոսաշրջության ոլորտում եմ 2016թ.-ից։ Սիրում եմ ճամփորդել։ Որպես զբոսավար՝ իմ նպատակն է, որ հյուրերը սիրահարվեն Հայաստանին այնքան, որ շրջագայության ավարտին պարզապես հրաժեշտ չտան, այլ ասեն՝ «Մինչև նոր հանդիպում, Հայաստա՛ն»։

Ռոզա Հովհաննիսյան

Ռոզա Հովհաննիսյան

RU EN

Բարև Ձեզ։ Ես Ռոզան եմ, 2019թ.-ից աշխատում եմ որպես զբոսավար։ Այս մասնագիտությունն ընտրել եմ մի պարզ պատճառով. ես սիրում եմ Հայաստանը, սիրում եմ մարդկանց և սիրում եմ մարդկանց ծանոթացնել Հայաստանին. ծանոթացնել այնպես, որ նրանք սիրահարվեն իմ երկրին։

Անի Մշեցյան

Անի Մշեցյան

RU

Բարի օր, սիրելի՛ ընկերներ։ Ես ռուսախոս զբոսավար եմ, աշխատում եմ 2023թ.-ից, և անցկացնում եմ Հայաստանով տուրեր։ Իմ աշխատանքի գլխավոր սկզբունքը հյուրերիս հետաքրքրություններն ու նախընտրություններն են։ Յուրաքանչյուր էքսկուրսիայի ընթացքում ամեն զբոսաշրջիկի հանդեպ անհատական մոտեցում եմ ցուցաբերում: Տուրերն անցնում են հաճելի ու բարեկամական մթնոլորտում՝ առավելագույնս հետաքրքիր, ստեղծագործ և տեղեկատվությամբ լի։ Շատ կուրախանամ Ձեր հետ ծանոթանալ և կիսվել մեր հրաշալի երկրի մասին իմ գիտելիքներով։

map