Անհատական էքսկուրսիա.Դիլիջան, Պարզ լիճ, Եղնիկների այգի, Մակարավանք

Երեխաների նախընտրածը

Դիլիջան, Պարզ լիճ, Եղնիկների այգի, Մակարավանք

1. Դիլիջան
Դիտել էջը
Դիլիջան
Դիլիջանը մարդկանց գրավում է իր անզուգական բնությամբ և մեղմ կլիմայով: Գտնվում է Աղստև գետի ափին և հայտնի է որպես առողջարանային քաղաք: Տաք արևը, անտառային թարմ օդը և հանքային ջուրը բուժական մեծ ազդեցություն են թողնում: Դիլիջանը հարուստ է պատմամշակութային բազմաթիվ կառույցներով:
2. Պարզ լիճ
Դիտել էջը
Պարզ լիճ
Պարզ լիճը գտնվում է Տավուշի մարզում՝ Դիլիջան ազգային պարկում, ծովի մակարդակից 1334 մ բարձրության վրա: Լիճը ձևավորվել է բնական կլիմայական փոփոխությունների արդյունքում, այն հանդիսանում է թե զբոսաշրջիկների, թե տեղի բնակիչների սիրելի ուղղություններից մեկը: Այստեղ կարելի է ուսումնասիրել բույսերի հազվագյուտ բազմազանությունը, հաճելի օր անցկացնել ընկերների հետ միասին՝ լճի վրա նավով շրջայց կատարելով:
3. Եղնիկների այգի
Դիտել էջը
Եղնիկների այգի
Մինչև 1954 թվականը Կովկասյան ազնվացեղ եղջերուն լայնորեն տարածված է եղել Հայաստանի հյուսիսային, արևելյան և հարավային անտառներում: Սակայն որսագողության և անտառների հատման հետևանքով՝ աստիճանաբար վերացել էր Հայաստանի տարածքից: Եղջերուների վերաբնակեցման ծրագիրը նախաձեռնվել է 2013 թվականին և հիմնվել է այգի, որտեղ կան մոտ 26 եղջերուներ: Այգին սիրվել է ինչպես տեղացիերի այնպես էլ զբոսաշրջիկների կողմից: Այն հատկապես գրավիչ է երեխաների համար, քանի որ այստեղ հնարավոր է ոչ միայն հիանալ այս նրբագեղ կենդանիներով, այլև կերակրել նրանց:
4. Մակարավանք
Դիտել էջը
Մակարավանք
Տավուշի մարզում է գտնվում հայ միջնադարյան եզակի կոթողներից մեկը` Մակարավանքը: Վանքային համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից, միաբանության բնակելի և օժանդակ շենքերից: Այստեղ ճարտարապետական բարդ լուծումների կողքին իրենց բարձրարվեստ մշակմամբ աչքի են ընկնում նաև հարթաքանդակային ու զարդանախշային տարրերը:

Ներառված է

  • Փորձառու վարորդներ
  • Օդորակիչով մեքենաներ
  • Շշալցված ջուր
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
  • Լրացուցիչ կանգառներ երթուղում

Ներառված չէ

  • Զգալի շեղումներ երթուղուց
  • Ալկոհոլային խմիչքներ՝ ճաշով տարբերակն ընտրելու դեպքում
  • Աուդիոգիդեր
  • WiFi տրանսպորտում
map