Խմբային էքսկուրսիա. Տավուշի գանձերը. Պարզ լիճ, Իջևանի գինու գործարան, Մակարավանք

Երթուղի

Դիլիջան (կարճ կանգառ), Պարզ լիճ, Իջևանի գինու-կոնյակի գործարան (էքսկուրսիա և համտես), Ճաշ, Մակարավանք

1. Հանդիպման վայր. Հյուր Սերվիս (գլխ. գրասենյակ) – Երևան, Նալբանդյան փող. 96

Մեկնման ժամ. 09:00
Եթե Ձեզ հյուրանոցից տրանսֆեր հարկավոր չէ, խնդրում ենք տեղեկացնել մեզ այդ մասին և լինել հանդիպման վայրում մեկնումից առնվազն 30 րոպե առաջ։

2. Դիլիջան

Դիլիջան – լուսանկար 1 Դիլիջան – լուսանկար 2 Դիլիջան – լուսանկար 3 Դիլիջան – լուսանկար 4 Դիլիջան – լուսանկար 5 Դիլիջան – լուսանկար 6 Դիլիջան – լուսանկար 7 Դիլիջան – լուսանկար 8 Դիլիջան – լուսանկար 9 Դիլիջան – լուսանկար 10 Դիլիջան – լուսանկար 11 Դիլիջան – լուսանկար 12 Դիլիջան – լուսանկար 13 Դիլիջան – լուսանկար 14 Դիլիջան – լուսանկար 15 Դիլիջան – լուսանկար 16 Դիլիջան – լուսանկար 17 Դիլիջան – լուսանկար 18 Դիլիջան – լուսանկար 19 Դիլիջան – լուսանկար 20 Դիլիջան – լուսանկար 21 Դիլիջան – լուսանկար 22 Դիլիջան – լուսանկար 23 Դիլիջան – լուսանկար 24 Դիլիջան – լուսանկար 25 Դիլիջան – լուսանկար 26 Դիլիջան – լուսանկար 27
Դիլիջանը Հայաստանի այն անկյունն է, որտեղ բնության և լռության ստեղծած ներդաշնակությունը հմայում է յուրաքանչյուր այցելուի։ Կանաչով պատված անտառների ու մեղմ բլուրների մեջ թաքնված այս քաղաքը ձգվում է Աղստև գետի գեղատեսիլ հովտով։ Այստեղ օդը լցված է սոճու բույրով ու լեռնային աղբյուրների թարմությամբ։ Ազգային պարկի յուրահատուկ մարգարիտներն են անտառներում թաքնված զույգ գեղեցկուհիները՝ Պարզ և Գոշ լճերը, որոնց շրջապատող թփերն ու ծառերը ոգեշնչել են բազմաթիվ ժողովրդական հեքիաթներ և ապաստան տվել վայրի կենդանիների խաղաղ կյանքին։

3. Պարզ լիճ

Պարզ լիճ – լուսանկար 1 Պարզ լիճ – լուսանկար 2 Պարզ լիճ – լուսանկար 3 Պարզ լիճ – լուսանկար 4 Պարզ լիճ – լուսանկար 5 Պարզ լիճ – լուսանկար 6 Պարզ լիճ – լուսանկար 7 Պարզ լիճ – լուսանկար 8 Պարզ լիճ – լուսանկար 9 Պարզ լիճ – լուսանկար 10 Պարզ լիճ – լուսանկար 11 Պարզ լիճ – լուսանկար 12 Պարզ լիճ – լուսանկար 13 Պարզ լիճ – լուսանկար 14 Պարզ լիճ – լուսանկար 15 Պարզ լիճ – լուսանկար 16 Պարզ լիճ – լուսանկար 17 Պարզ լիճ – լուսանկար 18 Պարզ լիճ – լուսանկար 19 Պարզ լիճ – լուսանկար 20
Պարզ լիճը, որը գտնվում է Դիլիջանի ազգային պարկի գեղատեսիլ տարածքում՝ 1334 մետր բարձրության վրա, Տավուշի մարզի ամենագրավիչ անկյուններից մեկն է։ Բնական կլիմայական գործընթացների արդյունքում ձևավորված այս լիճն այսօր հմայում է շրջակա բնության հետ իր ներդաշնակությամբ։ Ջրի խաղաղ մակերեսը հայելու պես արտացոլում է խիտ անտառներն ու երկնքի ամպերը՝ ստեղծելով հանգստության ու ներդաշնակության մթնոլորտ։

4. Իջևանի գինու-կոնյակի գործարան

Իջևանի գինու-կոնյակի գործարան – լուսանկար 1 Իջևանի գինու-կոնյակի գործարան – լուսանկար 2 Իջևանի գինու-կոնյակի գործարան – լուսանկար 3 Իջևանի գինու-կոնյակի գործարան – լուսանկար 4 Իջևանի գինու-կոնյակի գործարան – լուսանկար 5 Իջևանի գինու-կոնյակի գործարան – լուսանկար 6 Իջևանի գինու-կոնյակի գործարան – լուսանկար 7 Իջևանի գինու-կոնյակի գործարան – լուսանկար 8 Իջևանի գինու-կոնյակի գործարան – լուսանկար 9 Իջևանի գինու-կոնյակի գործարան – լուսանկար 10 Իջևանի գինու-կոնյակի գործարան – լուսանկար 11 Իջևանի գինու-կոնյակի գործարան – լուսանկար 12 Իջևանի գինու-կոնյակի գործարան – լուսանկար 13 Իջևանի գինու-կոնյակի գործարան – լուսանկար 14 Իջևանի գինու-կոնյակի գործարան – լուսանկար 15 Իջևանի գինու-կոնյակի գործարան – լուսանկար 16 Իջևանի գինու-կոնյակի գործարան – լուսանկար 17
1951 թվականին հիմնադրված Իջևանի գինու և կոնյակի գործարանը դարձել է հայկական գինեգործության և կոնյակագործության ավանդույթների իսկական պահապանը։ Տավուշի այս կանաչ ու բեղմնավոր հողում հենց բնությունն է կարծես ուժ ու բույր պարգևել ամեն ողկույզին, ամեն հատապտուղին, ամեն մի մրգին։ Այստեղ են ծնվում խմիչքներ, որոնք քեզ տանում են դեպի լեգենդների աշխարհ՝ ազնվական կոնյակներ՝ խորը և ջերմ համով, նուրբ գինիներ՝ արևի էներգիայով լեցուն, և մրգահատապտղային էլիքսիրներ՝ հյուսված այգիների ու անտառների հոգուց։

Ճաշի կանգառ

50-60 րոպե
Ճաշի կանգառ
Ըստ նախընտրության՝ ճաշ տեղական ավանդական ռեստորանում՝ սեփական միջոցների հաշվին: Ընտրության 3 տարբերակ է առաջարկվում.
Տարբերակ 1 (բուսակերների համար)՝ անձը 11 USD
Տարբերակ 2՝ անձը 13 USD
Տարբերակ 3՝ անձը 14 USD

5. Մակարավանք

Մակարավանք – լուսանկար 1 Մակարավանք – լուսանկար 2 Մակարավանք – լուսանկար 3 Մակարավանք – լուսանկար 4 Մակարավանք – լուսանկար 5 Մակարավանք – լուսանկար 6 Մակարավանք – լուսանկար 7 Մակարավանք – լուսանկար 8 Մակարավանք – լուսանկար 9 Մակարավանք – լուսանկար 10 Մակարավանք – լուսանկար 11 Մակարավանք – լուսանկար 12 Մակարավանք – լուսանկար 13 Մակարավանք – լուսանկար 14 Մակարավանք – լուսանկար 15 Մակարավանք – լուսանկար 16 Մակարավանք – լուսանկար 17 Մակարավանք – լուսանկար 18 Մակարավանք – լուսանկար 19
Տավուշի կանաչապատ լեռներում՝ անտառների ու ժայռերի գրկում, թաքնված է Մակարավանքը՝ միջնադարյան Հայաստանի ճարտարապետական գոհարներից մեկը։ Նրա ակունքները հասնում են 12-13-րդ դարեր, երբ վարպետ ճարտարապետները կարողացան համադրել ճարտարապետական վեհությունն ու շրջակա բնության ներդաշնակությունը։ Համալիրը բաղկացած է երեք եկեղեցուց, ինչպես նաև բնակելի ու տնտեսական շինություններից, որոնք մինչ օրս հիացնում են իրենց մասշտաբով ու կառուցվածքային հստակությամբ։

6. Ժամանման վայր. Հյուր Սերվիս (գլխ. գրասենյակ)

Վերադարձի ժամ. 19:00 – 20:00

Ներառված է

  • Փորձառու էքսկուրսավար՝ ԱՆԳԼ + ՌՈՒՍ հաջորդաբար

  • Օդորակիչով մեքենաներ

  • Շշալցված ջուր և թխվածքներ

  • Մուտքի տոմսեր

  • Wi-Fi տրանսպորտում

  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն

  • Գինու համտես

Ներառված չէ

  • Ճաշի արժեքը (11 USD – 14 USD)

  • Փոխադրում հյուրանոց (վերջնակետը՝ մեր գրասենյակ)

Օգտակար է իմանալ

Էքսկուրսիայի ընթացքում կլինի կարճ զբոսանք Շարամբեյան փողոցով, ինչի ընթացքում կկարողանաք վայելել տարածքի հմայքը։
Պարզ լճում կարող եք օգտվել զիփլայնից կամ նավով շրջայց կատարել։ Այս ծառայությունների համար վճարվում է առանձին՝ տեղում։
Խորհուրդ ենք տալիս Ձեզ մոտ ունենալ կանխիկ հայկական դրամ, քանի որ որոշ ռեստորաններ կարող են չընդունել ճաշի համար քարտով վճարումներ։
Խմբի չափը կարող է տարբեր լինել, սակայն սովորաբար խմբում ընդգրկվում է մինչև 48 մասնակից։
Խորհուրդ է տրվում կրել հարմար կոշիկներ և հագնվել էքսկուրսիայի օրվա եղանակին համապատասխան։ Կարող եք բաճկոն կամ վերարկու վերցնել Ձեզ հետ։ Մարզերում ջերմաստիճանը սովորաբար ավելի ցածր է, քան Երևանում։ Եկեղեցիներ և վանքեր այցելելիս կանանց խորհուրդ է տրվում համեստ հագնվել։

Ամրագրման պայմաններ

Չեղարկում և փոփոխում

Ծանոթացեք մեր էքսկուրսավարների հետ

Կարեն Խաչատրյան

Կարեն Խաչատրյան

RU HY EN

Սիրելի ընկերներ, անունս Կարեն է, և ես Ձեր էքսկուրսավարն եմ մեր հրաշք Հայաստանում։ Տարիների փորձը թույլ է տալիս ինձ կազմակերպել հագեցած էքսկուրսիաներ երկրի ամենահայտնի և հետաքրքիր վայրերով։ Ես կյանքի եմ կոչում պատմությունը, սաղմոսներ եմ երգում հնագույն եկեղեցիներում և պատմում տպավորիչ լեգենդներ՝ Ձեր ճանապարհորդությունը դարձնելով անմոռանալի։ Ինձ հետ Ձեզ սպասվում է ապահով, ճանաչողական և վառ ուղևորություն։

Խաչատուր Միրզոյան

Խաչատուր Միրզոյան

HY EN

Անունս Խաչատուր է: 2012թ.-ից աշխատում եմ որպես զբոսավար։ Սիրում եմ մարդկանց հետ շփումը և միշտ փորձում, որ էքսկուրսիան արդարացնի մեր հյուրերի սպասելիքները։

Մարինա Միրումյան

Մարինա Միրումյան

RU HY EN

Բարև Ձեզ։ Ես Մարինա Միրումյանն եմ՝ «Հյուր Սերվիս» ընկերության զբոսավարներից։ Դեռ չե՞ք այցելել Հայաստանը։ Այդ դեպքում անպայման նախատեսե՛ք մոտակա այց և դարձե՛ք մեր հյուրը։ Միացե՛ք «Հյուր Սերվիս»-ի իմ կողմից անցկացվող էքսկուրսիաներին՝ բացահայտելու մեր ժողովրդի անսահման հյուրընկալությունը, մեր լեռնային երկրի ապշեցուցիչ տեսարանները, հին մշակույթն ու ավանդույթները, համեղ խոհանոցը և շատ ավելին։ «Հյուր Սերվիս»-ի հետ Դուք կունենաք անմոռանալի հիշողություններ։

Թամարա Առաքելյան

Թամարա Առաքելյան

HY EN

Ես Թամարան եմ։ Ապրում եմ Հայաստանում և Հայաստանով։ Եթե ուզում եք զգալ Հայաստանի համը, բույրը, գույները, սիրահարվել մեր երկրին, ուրեմն եկե՛ք միասին գնանք տուրի։ Ինչպես բոլոր հյուրերիս դեպքում՝ վստահ եմ՝ Դուք նույնպես կուզեք կրկին վերադառնալ։

Կարծիքներ

Adriana Bruno

Արգենտինա

24.06.2026

Ավտոմատ թարգմանված

Բարև,

Այժմ վերադարձել եմ տուն՝ 11 հիանալի օր անցկացնելուց հետո Հայաստանում։ Ամեն ինչ կատարյալ էր։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել ուղևորությունս պլանավորելիս ինձ ցուցաբերած օգնության և էքսկուրսիաների ընթացքում գիդերի պրոֆեսիոնալիզմի համար։

Trip Advisor-ում կարծիքներ եմ գրել իմ մասնակցած բոլոր էքսկուրսիաների մասին, բայց ուզում էի տպավորություններս անմիջապես ձեզ ուղարկել։ Ինձ դուր եկավ այն ամենը, ինչ արեցի (էքսկուրսիաներն ու հյուրանոցը)։ Միայն մեկ փոքրիկ բացասական կետ կա՝ Հին Արենիի գինու գործարան, Շաքիի ջրվեժ, Տաթև։ Այս էքսկուրսիան անհարկի երկար ու հոգնեցուցիչ էր։ Ժամանակ խնայելու համար ես կհանեի Հին Արենիի գինու գործարանում կանգառը։ Ամեն դեպքում, այս այցը ներառված է մի քանի այլ էքսկուրսիաներում։ (Իրականում երկու անգամ եմ եղել այնտեղ և երկրորդ անգամ շատ ավելի հավանեցի, քանի որ ներառված էր ճաշը նրանց շատ լավ ռեստորանում)։

Կրկին շնորհակալություն։

Родина Анастасия

Ռուսաստան

14.05.2026

Ավտոմատ թարգմանված

Շնորհակալություն գիդ Սամվելին և վարորդ Կարենին՝ շրջագայության համար։ Հրաշալի շրջագայություն էր, շատ հետաքրքիր, ուսուցողական և աներևակայելի գեղեցիկ։

Ayaka Sayuri

Ֆիլիպիններ

06.04.2025

Ավտոմատ թարգմանված

Վարորդն ու էքսկուրսավարը հրաշալի էին։ Մանյան (էքսկուրսավար) և Լևոնը/Լեբոնը (վարորդ) երկուսն էլ շատ հաճելի մարդիկ էին։ Մանյան շատ տեղեկացված էր և շատ բան գիտեր այն վայրերի մասին, որտեղ այցելեցինք։

Екатерина Чернышева

Ռուսաստան

29.07.2024

Ավտոմատ թարգմանված

Մեր տուրի անունն էր՝ Դիլիջան, եղջերուների այգի, Իջևան։
Գիդը՝ Կարենը, վարորդը՝ Իոսիֆը։
Հիանալի կազմակերպված տուր՝ ճաշի կանգառով։
Ուզում եմ նշել մի հաճելի պահ․ երբ դրսում անձրև սկսվեց, վարորդը բոլորին անձրևանոցներ բաժանեց։ Հսկայական ռեսպեկտ ընկերությանը։
Ավտոբուսում նաև ջուր և Գաթա կա։ Հաճելի է։
Առավոտյան մեզ անվճար վերցրին հյուրանոցից և հասցրին հավաքատեղի։
Ավտոբուսը մաքուր և հարմարավետ է։
Ամենայն բարիք և բարգավաճում ընկերությանը։

  • 1
  • 2