Խմբային էքսկուրսիա.Սևանա լիճ, Հայրավանք, Նորատուսի Խաչքարեր, Սելիմ, Ջերմուկ, Հին Արենի գինու գործարան

Սևանա լիճ, Հայրավանք, Նորատուսի Խաչքարեր, Օրբելյանների քարավանատուն (Սելիմ), Ճաշի համար կանգառ, Ջերմուկ (հանքային ջրերի պատկերասրահ և ջրվեժ), Հին Արենի գինու գործարան

1. Սևանա լիճ
Դիտել էջը
Սևանա լիճ
Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սևանը Կովկասի ամենախոշոր և աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից ~1900 մ բարձրության վրա, ունի հրաբխային ծագում, շրջապատված է մինչև 3000 մ և ավելի բարձրության հասնող լեռնաշղթաներով: Գեղեցիկ բնությունը և բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում:
2. Հայրավանք
20-30 րոպե
Դիտել էջը
Հայրավանք
Հայրավանքի եկեղեցին (Այրիվան) կառուցված է Սևանա լճի ափին` մի բարձրադիր ժայռաբեկորի վրա: Եկեղեցու վերաբերյալ ճշգրիտ թվագրություն չի պահպանվել, սակայն, ըստ իր կառուցողական լուծումների, այն դասվում է 9-րդ դարի ճարտարապետական կոթողների շարքին: Այս գողտրիկ եկեղեցին կառուցված է կոպտատաշ քարերով և արտաքինից ունի պարզ տեսք:
3. Նորատուսի Խաչքարեր
30-40 րոպե
Դիտել էջը
Նորատուսի Խաչքարեր
Խաչքարի արվեստը միջնադարյան հայ մշակույթի ամենայուրօրինակ դրսևորումն է: Նորատուսը, որ ճշմարտացիորեն համարվում է խաչքարերի անտառ ու բացօթյա թանգարան, իր հովանու ներքո է առել հարյուրավոր խաչքարեր, որոնցից հատկապես ուշագրավ են 13-14-րդ դդ.-ի հատուկ ասեղնագործ տեսակները: Սա այն եզակի տեղն է, ուր կարելի է բացահայտել խաչքարագործության զարգացումը` իր պատմական ընթացքի մեջ: Հայկական խաչքարի արվեստն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
4. Օրբելյանների քարավանատուն (Սելիմ)
10-20 րոպե
Դիտել էջը
Օրբելյանների քարավանատուն (Սելիմ)
Գեղարքունիքի մարզը Վայոց Ձորի հետ կապող Սելիմի լեռնանցքը դարեր շարունակ ծառայել է որպես կարևոր առևտրային ճանապարհ. այստեղով էին անցնում մեծաքանակ բեռներ տեղափոխող ուղտերի քարավանները: Երկար ճանապարհ կտրած առևտրականներին ու ուղտերին իհարկե նաև հանգստի ժամեր էին անհրաժեշտ, և այդ էր պատճառը, որ 1332թ.-ին իշխան Չեսար Օրբելյանը այստեղ՝ Սելիմի լեռնանցքի երկարուձիգ, ոլոր-մոլոր ճանապարհի վրա, կառուցում է քարավանատուն: Սա մի եռանավ կառույց է, որը լուսավորվում է միայն երդիկներից, քանի որ, ելնելով ապահովության նկատառումներից, սրահը չունի ոչ մի պատուհան: Այդ խորհրդավոր մթության մեջ թվում է, թե դեռ լսվում են առևտրականների աղմկոտ խոսակցության արձագանքները...
Ճաշի համար կանգառ
50-60 րոպե
Ճաշի համար կանգառ
Ըստ նախընտրության՝ ճաշ տեղական ավանդական ռեստորանում՝ սեփական միջոցների հաշվին: Ընտրության 3 տարբերակ է առաջարկվում.
Տարբերակ 1 (բուսակերների համար)՝ անձը 3500 AMD
Տարբերակ 2՝ անձը 3900 AMD
Տարբերակ 3՝ անձը 4500 AMD
5. Ջերմուկ
60-90 րոպե
Դիտել էջը
Ջերմուկ
Վայոց Ձորի հյուսիս-արևելյան մասում է գտնվում հայտնի առողջարանային քաղաք Ջերմուկը: Այստեղի հանքային ջրերի բուժիչ հատկությունների մասին հայտնի է եղել դեռևս վաղ միջնադարից: Այցելուների համար կառուցված է հատուկ ըմպելասրահ, որտեղ հանքային ջրերի մատակարարումն իրականացվում է տարբեր ծորակներով` ըստ ջրի ջերմաստիճանի, որը տատանվում է 30°-ից մինչև 50°: Ջերմուկի կլիմայական առանձնահատկությունները, հիանալի բնությունը, բացարձակ մաքուր օդը գերազանց հնարավորություն են ստեղծում հարմարավետ հանգիստ կազմակերպելու համար:
6. Հին Արենի գինու գործարան
30-40 րոպե
Դիտել էջը
Հին Արենի գինու գործարան
Վայոց Ձորը և, մասնավորապես Արենի գյուղը, հազարամյակներ շարունակ եղել է հայկական գինեգործության օրրանը: «Հին Արենի» գինու գործարանում վարպետորեն ցուցադրվում են հայկական խաղողի պատմական և տեղական տեսակները: Գինեգործության պատմական ավանդույթներն այստեղ յուրովի համադրված են ժամանակակից սարքավորումների հետ: «Հին Արենի» գինու գործարանը հնարավորություն ունի մշակելու 250 տոննայից ավել խաղող:

Ներառված է

  • Փորձառու էքսկուրսավար՝ ԱՆԳԼ + ՌՈՒՍ հաջորդաբար
  • Օդորակիչով մեքենաներ
  • Շշալցված ջուր և թխվածքներ
  • Մուտքի տոմսեր
  • Wi-Fi տրանսպորտում
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն

Ներառված չէ

  • Ճաշի արժեքը (3 500 AMD4 500 AMD)
  • Փոխադրում հյուրանոց՝ Երևան վերադառնալիս
Ամրագրման պայմաններ
Չեղարկում և փոփոխում
map