Խմբային էքսկուրսիաներ

date picker
01 Ապր 2026

date picker
15 Նմբ 2026

Տրանսֆեր կենտրոնի հյուրանոցից մեկնակետ

Տրանսֆեր կենտրոնի հյուրանոցից մեկնակետ

Չեղարկումը 24ժ առաջ՝ անվճար

Չեղարկումը 24ժ առաջ՝ անվճար

Էքսկուրսավարի ծառայություն

Էքսկուրսավարի ծառայություն

Մեկնումը՝ երաշխավորված

Մեկնումը՝ երաշխավորված

Wi-Fi տրանսպորտում

Wi-Fi տրանսպորտում

Արդյունքներ՝

822

հինգշաբթի, 02 Ապր, 2026

ուրբաթ, 03 Ապր, 2026

շաբաթ, 04 Ապր, 2026

կիրակի, 05 Ապր, 2026

երկուշաբթի, 06 Ապր, 2026

երեքշաբթի, 07 Ապր, 2026

չորեքշաբթի, 08 Ապր, 2026

հինգշաբթի, 09 Ապր, 2026

Տարածել՝
Հյուր սերվիսը կազմակերպում է մեկօրյա խմբային էքսկուրսիաներ Երևանում և Հայաստանի մարզերում: Որպես Հայաստանում գործող տուրօպերատոր՝ մենք մշակում ենք պահանջված երթուղիներ, օգտագործում ենք մեր սեփական տրանսպորտը և ապահովում ուղևորությունների սահուն ու անհոգ ընթացք յուրաքանչյուր փուլում: Մեր էքսկուրսիաները TripAdvisor-ում ունեն շուրջ 15 000 գերազանց կարծիք:

Եթե պլանավորում եք ճամփորդություն դեպի Հայաստան, կարող եք ընտրել շրջագայելու այս ձևաչափը, որտեղ ամեն մանրուք մտածված է: Միացեք մեր ամենօրյա խմբային տուրերին ռուսերեն և անգլերեն լեզուներով պրոֆեսիոնալ էքսկուրսավարների ուղեկցությամբ: Էքսկուրսիաները մեկնարկում են Երևանից և ներառում են ավելի քան 50 տեսարժան վայրեր, ներառյալ՝ Գառնի, Գեղարդ, Սևանա լիճ, Խոր Վիրապ, Էջմիածին, Տաթև և Դիլիջան: Ցանկանո՞ւմ եք հատուկ մոտեցում. անհատական տուրերը հասանելի են ցանկացած լեզվով և կարող են հարմարեցվել ձեր նախասիրություններին:

Խմբային էքսկուրսիաները Երևանից պարզ, հարմար և մատչելի տարբերակ են, որտեղ ամեն ինչ նախատեսված է.

  • Ծանոթություն այլ ճանապարհորդների հետ
  • Հստակ ժամանակացույց և մշակված երթուղիներ
  • Պրոֆեսիոնալ ռուսախոս և անգլախոս էքսկուրսավարներ
  • Երաշխավորված մեկնում + անվճար տրանսֆեր (ընտրված կենտրոնական հյուրանոցներից)
  • Սպասարկում տրանսպորտում (Wi-Fi, թխվածք, ջուր)
  • Մուտքի տոմսերը ներառված են
  • Զեղչեր երեխաների համար

Մեր խմբային տուրերը հարմար են թե՛ կարճատև այցելող զբոսաշրջիկների, թե՛ Հայաստանում երկարատև հանգստի համար: Ընտրեք ամսաթիվը, ամրագրեք էքսկուրսիան առցանց և անցկացրեք օրը փորձառու էքսկուրսավարների հետ:

Հաճախ տրվող հարցեր

Խմբային էքսկուրսիաների արժեքի մեջ սովորաբար ներառված են՝

  • Տրանսպորտ և սրահում` Wi-Fi, ջուր, թեթև հյուրասիրություն
  • Պրոֆեսիոնալ էքսկուրսավարի ուղեկցություն (ռուսերեն և անգլերեն)
  • Երաշխավորված մեկնում՝ ըստ ժամանակացույցի
  • Անվճար տրանսֆեր բազմաթիվ կենտրոնական հյուրանոցներից մինչև մեկնարկի վայր
  • Բոլոր մուտքի տոմսերը և վարպետաց դասերը երթուղու ընթացքում
  • Զեղչեր երեխաների համար
  • Ուղևորների և տրանսպորտի ապահովագրություն

Յուրաքանչյուր էքսկուրսիայի էջում կարող եք տեսնել ծառայությունների հստակ ցանկը, որոնք ներառված են գնի մեջ։ Ճաշի արժեքը սովորաբար վճարվում է առանձին՝ հնարավորություն տալով ձեզ ընտրել ուտեստներն ըստ ճաշակի։
Խմբային տուրերը գնի և որակի լավագույն համադրությունն են: Դրանք հիանալի տարբերակ են առաջին այցելության, կարճ արձակուրդի, միայնակ կամ ընկերների հետ ճամփորդելու համար. հստակ ժամանակացույց, թափանցիկ արժեք և պրոֆեսիոնալ էքսկուրսավարի ուղեկցություն:

Իսկ եթե նախընտրում եք ճկուն գրաֆիկ և հատուկ մոտեցում, մենք կառաջարկենք անհատական տուրեր՝ հարմարեցված Ձեր նախասիրություններին և ռիթմին:
Այո, իհարկե: Մենք պարբերաբար առաջարկում ենք տարբեր զեղչեր խմբային էքսկուրսիաների համար: Զեղչեր կարող են գործել միաժամանակ մի քանի էքսկուրսիա ամրագրելու դեպքում, ինչպես նաեւ մեր սոցիալական հարթակներում (Facebook, Instagram, Yandex, Google) ակտիվ լինելու դեպքում՝ օրինակ, եթե կիսվում եք Ձեր փորձառությամբ կամ թողնում եք կարծիք:

Զեղչի ճշգրիտ չափը կախված է ամրագրման պահին գործող ակցիայից:
Էքսկուրսիան կիրականացվի՝ անկախ մասնակիցների քանակից, և եթե նույնիսկ մասնակիցների ցանկում լինեք միայն ԴՈՒՔ: Մենք միշտ փորձում ենք մեր հյուրերի ճամփորդությունը դարձնել հիշարժան, այնպես որ, վստահ եղեք, որ խմբային էքսկուրսիան չի չեղարկվի մասնակիցների փոքր թվի պատճառով։
Եղանակին համապատասխան հարմար հագուստ և կոշիկ, կանխիկ հայկական դրամ՝ ռեստորանում ճաշի վճարի և հուշանվերների համար, հիանալի տրամադրություն, ինչպես նաև տեսախցիկ՝ գեղեցիկ պահերը ֆիքսելու համար:
Յուրաքանչյուր էքսկուրսիայի միջին տևողությունը ֆիքսված է և նշված մեր կայքում, սակայն այն կարող է փոքր-ինչ տարբերվել՝ կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են խցանումները, եղանակային պայմանները կամ խմբի ընդհանուր տեմպը: Եթե ​​ունեք կոնկրետ ժամային սահմանափակումներ կամ մտահոգություններ, խնդրում ենք խորհրդակցել մեզ հետ՝ նախքան ամրագրում կատարելը:
Տեղերը նախապես չեն ամրագրվում։ Իրար կողքի նստելու համար խորհուրդ ենք տալիս հնարավորինս շուտ ժամանել մեկնակետ։ Եթե ​​չհաջողվի, մի տխրեք. համարեք դա ճանապարհին նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորություն 😊
Ճաշի համար վճարը ներառված չէ խմբային էքսկուրսիաների արժեքի մեջ։ 6 ժամից ավելի տևողությամբ էքսկուրսիաների համար նախատեսվում է ճաշի համար կանգառ: Մենք հատուկ պայմանավորվածություններ ունենք տեղական ռեստորանների հետ, ինչի շնորհիվ մեր հյուրերին միշտ առաջարկվում են գին/որակ հարաբերակցությամբ ճաշի լավագույն տարբերակները: Ճաշացանկը տրամադրվում է նախապես՝ տրանսպորտային միջոցում՝ նախքան ռեստորան հասնելը։ Այսպիսով, Դուք կարող եք ընտրել ճաշացանկում առաջարկվող 4 տարբերակներից մեկը: Ռեստորանում յուրաքանչյուր մասնակից վճարում է իր ճաշի համար։ Խնդրում ենք Ձեզ հետ ունենալ կանխիկ հայկական դրամ, քանի որ կրեդիտ քարտերը միշտ չէ, որ այնտեղ ընդունվում են:
Էքսկուրսիաները սովորաբար իրականացվում են թե անձրևոտ և թե արևոտ եղանակին: Այնուամենայնիվ, եղանակային վատ պայմանների դեպքում մենք կարող ենք հետաձգել կամ չեղարկել խմբային էքսկուրսիան՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Իհարկե, Դուք նախապես կտեղեկացվեք դրա մասին. Ձեզ կառաջարկվի կամ ամբողջական փոխհատուցում, կամ էլ էքսկուրսիան հետաձգելու հնարավորություն:
Այո, մեր խմբային էքսկուրսիաները հիմնականում անցկացվում են անգլերեն և ռուսերեն լեզուներով՝ հաջորդականությամբ։ Եթե ​​ցանկանում եք էքսկուրսիան պատվիրել միայն մեկ լեզվով, խնդրում ենք դիտարկել մեր ընկերության անհատական էքսկուրսիաները: Կարող եք էքսկուրսիա պատվիրել հմուտ էքսկուրսավարի ուղեկցությամբ՝ նախապես նշելով Ձեր նախընտրելի լեզուն որպես անգլերեն, ռուսերեն, հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, արաբերեն, պարսկերեն կամ չինարեն:
Թեյավճարը պարտադիր պայման չէ, սակայն հաճելի երևույթ է, հատկապես, երբ գոհ եք մնացել մատուցված ծառայությունից: Մեր թիմի համար ամենամեծ մոտիվացիան ու գնահատականը կլինի մեզ հետ էքսկուրսիայից հետո Ձեր գրած կարծիքը, քանի որ վերջինս կօգնի մեզ կատարելագործվել և մատուցել մեր ծառայություններն ամենաբացառիկ որակով:
Մեր խմբային էքսկուրսիաների շրջանակներում հետադարձ տրանսֆեր դեպի հյուրանոց չի նախատեսվում: Մեր ընկերության բոլոր խմբային էքսկուրսիաների ավարտի կետը Հյուր սերվիսի գլխավոր գրասենյակն է՝ Երևան, Նալբանդյան 96 հասցեով:
Խմբային էքսկուրսիաների համար մենք առաջարկում ենք տրանսֆեր ծառայություն միայն այն հյուրանոցներից, որոնք նշված են մեր կայքում: Եթե ​​հյուրանոցը, որում բնակվում եք, ցանկում չկա, կարող եք կամ ընտրել մոտակա հյուրանոցը, որտեղից Ձեզ կվերցնեն, կամ էլ ինքնուրույն հասնել մեկնակետ՝ Հյուր սերվիսի գլխավոր գրասենյակ՝ Երևան, Նալբանդյան 96 հասցեով:
Եթե ​​Դուք Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին ստացել եք առցանց հաստատում, ապա անհանգստանալու կարիք չկա՝ Ձեր էքսկուրսիան 100% հաստատված է: Մենք Ձեզ հետ կկապվենք միայն այն դեպքում, եթե Ձեզանից լրացուցիչ տվյալներ պահանջվեն, կամ եթե մեր թիմը կարևոր տեղեկություններ ունենա Ձեզ հայտնելու:
Ցավոք, առանց վճարման հնարավոր չէ խմբային էքսկուրսիա ամրագրել։ Եթե ​​ամրագրման գործընթացում որևէ դժվարություն առաջանա, խնդրում ենք կապվել մեզ հետ օգնության համար:
Այո, Դուք կարող եք փոփոխություններ կատարել Ձեր ամրագրման մեջ (օրինակ՝ փոխել ամսաթվերը կամ ավելացնել մասնակիցների թիվը)՝ դիմելով հաճախորդների սպասարկման մեր աշխատակիցներին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ փոփոխությունները կախված են տեղերի առկայությունից, և հնարավոր է՝ լրացուցիչ վճարի կարիք առաջանա:
Էքսկուրսիայի մեկնարկից մինչև 24 ժամ առաջ կատարված չեղարկումները ենթակա են ամբողջական փոխհատուցման, մինչդեռ նշված ժամանակահատվածից հետո չեղարկելու կամ չներկայանալու դեպքում՝ որևէ գումար չի վերադարձվում: Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք մանրամասն ծանոթանալ մեր ընկերության չեղարկման պայմաններին:
map