«ԹադԴին» հայկական ձեռագործ շոկոլադի ապրանքանիշ է՝ ստեղծված Դիանա Խոփշանոսովայի և Մհեր Թադևոսյանի կողմից, ովքեր իրենց կիրքը վերածեցին յուրահատուկ մի գործի։ Այստեղ շոկոլադը պատրաստվում է ամբողջությամբ ձեռքով՝ օգտագործելով հինավուրց մեթոդներ, ինչի շնորհիվ յուրաքանչյուր սալիկ և կոնֆետ ունեն իրենց առանձնահատուկ բնավորությունն ու համը։ Տեսականին տպավորում է բազմազանությամբ՝ դասական սպիտակ, կաթնային և դառը շոկոլադից մինչև համարձակ համային համադրություններ ցիտրուսով, թարխունով, բաստուրմայով և չրերով։
«ԹադԴին»-ի հիմնական փիլիսոփայությունն է ոչ միայն արտադրել նրբահամ կոնֆետներ, այլ նաև մաքուր, միայն երկու բաղադրիչից՝ կակաոյի հատիկներից և շաքարից պատրաստված շոկոլադ՝ առանց լեցիտինի: Հյուրերը կարող են մասնակցել հետաքրքիր ծրագրի, որը սկսվում է կակաոյի և շոկոլադի պատմության մասին կարճ ներկայացմամբ։ Այնուհետև մասնակիցները ծանոթանում են ձեռագործ և արդյունաբերական արտադրության տարբերություններին և իրենց աչքով տեսնում շոկոլադի պատրաստման բոլոր փուլերը։ Հատուկ տպավորություն է թողնում ձեռագործ արտադրանքի ցուցադրությունը, որին հաջորդում է շոկոլադի համտես՝ բուրավետ թեյի ուղեկցությամբ։
Ստանդարտ փաթեթը ներառում է`
- Կակաոյի և շոկոլադի պատմության համառոտ ներկայացում;
- Շոկոլադի արտադրության մեթոդների հայեցակարգային տարբերությունները;
- Արտադրական գործընթացների հաջորդականության ծանոթացում և ցուցադրում;
- Ձեռքի աշխատանքների ցուցադրություն;
- Համտես և թեյ:
Հնարավոր է պատվիրել փաթեթներ՝ ավելի ընդլայնված բաղադրիչներով։
👉 Ամրագրումները հարկավոր է կատարել նախապես: