Աջակցող Ծառայությունների Պատվերը առանց Կանխավճարի հաստատված համարվել չի կարող: Սարքավորումների և Պարագաների տրամադրման, ինչպես նաև Օժանդակող Անձնակազմի Ծառայությունների (բացառությամբ գրավոր թարգմանության) Կանխավճարը կազմում է Պատվերի Գնի 30%-ը, ընդ որում Պատվերի մեկնարկից 72 ժամ առաջ չեղարկում կամ փոփոխություններ կատարելու դեպքում Կանխավճարը վերադարձվում է Պատվիրատուին, իսկ ավելի ուշ չեղարկելու կամփոփոխություններ կատարելու, ինչպես նաև չներկայանալու դեպքում՝ Կանխավճարը չի վերադարձվում: Տպագրության, ինչպես նաև գրավոր թարգմանության Ծառայությունների դեպքում Կանխավճարը կազմում է Պատվերի Գնի 100%-ը, որը չեղարկելու, փոփոխություններ կատարելու կամ չներկայանալու դեպքում չի վերադարձվում Պատվիրատուին և չի հաշվանցվում փոփոխված Պատվերի Գնից՝ անկախ չեղարկման ժամկետներից և հանգամանքներից։ Հատուկ դեպքերում Ընկերությունն իրավունք ունի Պատվիրատուի հետ քննարկել և համաձայնեցնել Աջակցող Ծառայությունների չեղարկման կամ փոփոխությունների այլ պայմաններ՝ ելնելով կոնկրետ տվյալ Պատվերից: Աջակցող Ծառայությունների Վերջնավճարը Պատվիրատուն պետք է կատարի Ծառայության մեկնարկի օրը, եթե այլ պայմանավորվածություն չկա Ընկերության և Պատվիրատուի միջև: Ընկերությունն իրավունք ունի հաստատման մեջ ամրագրված Աջակցող Ծառայության փոխարեն Պատվիրատուին առաջարկել համարժեք կամ ավելի բարձրակարգ ծառայություն՝ ելնելով ամրագրված ծառայության համար ծագած խնդիրների պատճառով դրա տրամադրման անհնարինությունից: Եթե Պատվիրատուն հրաժարվում է ընդունել այդ առաջարկը, ապա Կանխավճարը վերադարձվում է նրան՝ առանց Ընկերության կամ Պատվիրատուի համար այլ պարտավորությունների առաջացման։